Huawei-ի տեխնոլոգիաները՝ լրտեսության գործի՞ք. ինչո՞ւ են եվրոպական երկրները հրաժարվում դրանից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+13.09 oC

Huawei-ի տեխնոլոգիաները՝ լրտեսության գործի՞ք. ինչո՞ւ են եվրոպական երկրները հրաժարվում դրանից

12:21 05.05.2021

Գերմանիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Մարկուս Բուհայտը դիմել է Եվրահանձնաժողով մի քանի հարցերով, մասնավորապես՝ ԵՄ -ի և չինական Huawei ընկերության համագործակցության հետ կապված։ Այս մասին հաղորդում է RT-ն:

Բանն այն է, որ մինչ մի քանի երկրներ առանձնապես չեն անհանգստանում այդ ընկերության 5G  կապի զարգացման փաստով, մյուսները զրկում են ընկերությանը շուկայի այլ ներկայացուցիչների հետ մրցելու հնարավորությունից, որպեսզի «խանգարեն չինական լրտեսությանը»:

Պատգամավորը հետաքրքրվել է նաև, թե ինչպես է Եվրոհանձնաժողովը մտադիր պաշտպանել չինական պատժամիջոցներից այն երկրներին, որոնք հրաժարվում են Huawei-ի տեխնոլոգիաներից:

Հիշեցնենք՝ 2020 թվականի հուլիսի 14-ին Մեծ Բրիտանիայի թվային տեխնոլոգիաների նախարար Օլիվեր Դաուդենը հայտնել էր, որ իր երկիրը հրաժարվում է չինական Huawei ընկերության տեխնոլոգիաներից: Իշխանությունը ենթադրում է, որ այդ տեխնոլոգիաները կարող են օգտագործվել Չինաստանի կողմից լրտեսության կամ Մեծ Բրիտանիայի ենթակառուցվածքների քայքայման համար:

2019 թվականին ԱՄՆ առևտրի նախարարը Huawei-ը ներառել էր «սև ցուցակում»: Արգելել էր գնել այդ ընկերության տեխնոլոգիաները կամ գործարար կապեր հաստատել այդ ընկերության հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանը և Չինաստանը կստեղծեն խորհրդային զինվորների հուշարձանների քարտեզ

09:25 06.05.2025

Ռուսաստանը և Չինաստանը կստեղծեն խորհրդային զինվորների հուշարձանների քարտեզ

Ռուս-չինական բարեկամության ընկերությունը նախատեսում է Չինաստանում ստեղծել հուշահամալիրների քարտեզ, որտեղ զոհվել են ճապոնական զավթիչների կողմից Չինաստանի ազատագրման ժամանակ, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուս-չինական բարեկամության ընկերության փոխնախագահ Սերգեյ Շարոնովը։ «Բարեկամությունը միշտ էլ փորձվում է դժվարության մեջ, ողբերգական իրադարձություններ տեղի ունեցան Չինաստանի տարածքում, և մեր խորհրդային զինվորները, որոնցից շատերը տուն չվերադարձան, հերոսաբար կռվեցին և հաղթանակ տարան ռազմատենչ […] ...

Lebanon 24. Իսրայելը հարվածներ է հասցնում փախստականների տներին Լիբանանի հարավում

09:15 06.05.2025

Lebanon 24. Իսրայելը հարվածներ է հասցնում փախստականների տներին Լիբանանի հարավում

Իսրայելի ռազմաօդային ուժերի ուղղաթիռները հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Տյուր քաղաքի մոտակայքում փախստականների մի քանի հավաքովի տների վրա: Հարձակման հետևանքով ավերվել են առնվազն չորս ժամանակավոր կացարաններ Թեյր Հարֆ շրջանում, հաղորդում է Lebanon 24 լրատվական պորտալը: Պորտալի տվյալներով՝ խաղաղ բնակիչների շրջանում կան զոհեր, նրանց թիվը ճշտվում է։ Ավելի վաղ հինգ մարդ վիրավորվել էր սահմանամերձ Հուլա […] ...

Բունդեսթագը նոր կանցլեր կընտրի

09:05 06.05.2025

Բունդեսթագը նոր կանցլեր կընտրի

Բունդեսթագը կքվեարկի Գերմանիայի նոր կանցլերի թեկնածությունը, ով, ինչպես սպասվում է, կլինի «Քրիստոնեա-դեմոկրատական» ​​կուսակցության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության ղեկավարն ընտրվում է խորհրդարանի անդամների կողմից գաղտնի քվեարկությամբ՝ առանց նախագահի առաջարկի նախնական քննարկման։ Որպես կանոն, սա խորհրդարանական ընտրություններում ամենաշատ ձայներ ստացած կուսակցության թեկնածուն է։ Գերմանիայի «Սոցիալ-դեմոկրատական» ​​կուսակցության (SPD), «Քրիստոնեա-դեմոկրատական» ​​և «Քրիստոնեա-սոցիալական միությունների (CDU/CSU) պահպանողական դաշինքի» […] ...

Փրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցները

08:55 06.05.2025

Փրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցները

Մայիսի 5-ին, ժամը 17։56-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում հորդառատ անձրևի հետևանքով ջրալցումների, անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցների դուրս բերման աշխատանքներ, ինչպես նաև աջակցել ջրահեռացման և խցանված անձրևատարերի մաքրման աշխատանքներին։ Խնդրահարույց հատվածներում ջրահեռացումը կարգավորվել է։ ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:50 06.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ֆրանսիան գրեթե մեկ շաբաթ փնտրում է սխալմամբ ազատված բանտարկյալին․ Figaro

08:40 06.05.2025

Ֆրանսիան գրեթե մեկ շաբաթ փնտրում է սխալմամբ ազատված բանտարկյալին․ Figaro

Ֆրանսիայի իշխանություններին գրեթե մեկ շաբաթ չի հաջողվում գտնել բանտից սխալմամբ ազատված բանտարկյալին, գրում է Figaro թերթը՝ հղում անելով Բորդոյի դատախազությանը։ «Չորեքշաբթի օրը՝ ապրիլի 30-ին, մեկ այլ բանտարկյալի փոխարեն Գրադինիան բանտից ազատ է արձակվել 10 տարի պատիժ կրող տղամարդը։ Երկուշաբթի օրվա դրությամբ՝ Բորդոյի դատախազությունը հայտնել է, որ այս մարդը դեռ ձերբակալված չի եղել»,- ասվում է հոդվածում։ […] ...

BACK_TO_TOP