Ադրբեջանում պահվող որևէ հայ չի կարող զերծ մնալ ապօրինի դատական գործընթացներից․Սիրանուշ Սահակյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+19.5 oC

Ադրբեջանում պահվող որևէ հայ չի կարող զերծ մնալ ապօրինի դատական գործընթացներից․Սիրանուշ Սահակյան

19:18 30.11.2023

Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանի համոզմամբ՝ ներկայում Ադրբեջանում պահվող որևէ հայ չի կարող զերծ մնալ ապօրինի դատական գործընթացներից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա ասել է «Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն» թեմայով ասուլիսում։

«Այս իրավական գործընթացները պաշտպանություն են տալիս Ալիևների ռեժիմին։ Միջազգային մարդասիրական իրավունքը նախ հստակ է սահմանում՝ անհապաղ ազատ արձակելն ակտիվ հակամարտության դադարից հետո։ Մյուս կողմից մենք ունենք միջազգային քրեական իրավունք, որը պատերազմական հանցագործություն է որակում գերեվարված անձանց անհապաղ ազատ չարձակելը, և եթե Ադրբեջանն այս շինծու գործերով նրանց պահելու իրավական հիմքեր չստեղծի, ապա մեծանում են պատերազմական հանցագործությունների առնչությամբ մեղադրանքները»,- պարզաբանել է Սահակյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի իրական նպատակը գերեվարված անձանց որպես պատանդ պահելն է և դրա միջոցով Հայաստանի իշխանությունների վրա ազդեցություն գործելը։

Ըստ փորձագետի՝ իրավունքը նրանց կողմից օգտագործվում է՝ հիմնավորելու, որ այդ անձանց Ադրբեջանում գտնվելը պայմանավորված է դատական գործընթացով կամ պատժի կրման հանգամանքներով, ուստի այն իրավական է և օբյեկտիվ։

Փորձագետը, որպես օրինակ անդրադարձել է ադրբեջանցիների կողմից առևանգված՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանի դեպքին վերաբերող այն հանգամանքին, որն, ըստ նրա, ցույց է տալիս այդ մեղադրանքների շինծու լինելը։

«Ի սկզբանե Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեց, որ Ռաշիդ Բեգլարյանը մեղադրվում է սահմանը ապօրինի հատելու մեջ։ Այսինքն` ձերբակալելու պահին պետության տիրապետման տակ չի գտնվել որևէ փաստական տվյալ կամ ապացույց, որով Ռաշիդ Բեգլարյանը կփնտրվեր «Խոջալուում ցեղասպանություն» իրականացնելու համար, իսկ ցեղասպանության հետ կապված փաստերը հետաքննվում են թարմ հետքերով։ Եթե իրական առնչություն ունենար, ապա ենթադրվում է, որ Ադրբեջանն արդեն կունենար հետաքննված գործ, միջազգային հետախուզումներ»,-ընդգծել է միջազգային իրավունքի մասնագետը ում խոսքով՝ դա ավելի ուշ կատարելու հանգամանքը վկայում է, որ ադրբեջանցիներն ուսումնասիրել են Ռաշիդ Բեգլարյանի օգտահաշիվը և տարիքային, բնակության ու այլ գործոններով պայմանավորված՝ համարել են հարմար թեկնածու իրենց ցեղասպանական վարկածը հիմնավորելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ընթանում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները

15:19 16.05.2025

Ընթանում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում բանակցությունները տեղի են ունենում փակ դռների հետևում, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Բանակցությունների մեկնարկից առաջ պատվիրակություններին ողջունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երեք տարվա ընթացքում առաջին ուղիղ բանակցությունները տեղի են ունենում Ստամբուլում ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով։ ...

Էրեբունու և Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են խարդախության մեղադրանքով հետախուզվողի

15:15 16.05.2025

Էրեբունու և Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են խարդախության մեղադրանքով հետախուզվողի

Մայիսի 14-ին՝ ժամը 11.40-ին, Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ստացած օպերատիվ տվյալներն իրացրին Տավուշի համայնքային ոստիկանների հետ: Մայրաքաղաքի Խանջյան փողոցում հայտնաբերվեց և բաժին տեղափոխվեց Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչ 35-ամյա մի տղամարդ, որն այս տարվա փետրվարի 20-ից հետախուզվում էր մի քանի դրվագ խարդախությունների մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին

15:05 16.05.2025

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպման ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների հասցեագրման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող աշխատանքներին: Այս համատեքստում փոխվարչապետը բարձր է գնահատել հումանիտար կարիքների հասցեագրման գործընթացում Եվրոպական Միության ցուցաբերած աջակցությունը: Անդրադառնալով առավել երկարաժամկետ կարիքների հասցեագրման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին՝ զրուցակիցները […] ...

SHANTNEWS

15:00 16.05.2025

SHANTNEWS

Մբապեն պատմական ռեկորդ է սահմանել

14:57 16.05.2025

Մբապեն պատմական ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն պատմական ռեկորդ է սահմանել: Ֆրանսիացին նորամուտի մրցաշրջանում «Ռեալի» պատմության մեջ ամենաշատն է գոլ խփել Լա լիգայում: Հիշեցնենք, որ լեգենդար Ալֆրեդո Դի Ստեֆանոն նորամուտի մրցաշրջանում (1953/54) խփել էր 27, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն (2009/10)՝ 26 գոլ: ...

Սրբուհի Գալյանը դեսպանի հետ քննարկել է Հնդկաստանի արդարադատության ոլորտի թվայնացման փորձը ներդնելու հնարավորությունը

14:50 16.05.2025

Սրբուհի Գալյանը դեսպանի հետ քննարկել է Հնդկաստանի արդարադատության ոլորտի թվայնացման փորձը ներդնելու հնարավորությունը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Նախարար Սրբուհի Գալյանը ողջունել է դեսպանին՝ Արդարադատության նախարարություն այցի և երկու պետությունների միջև արդարադատության ոլորտին առնչվող հարցերը քննարկելու համար: Սրբուհի Գալյանը դեսպանին է ներկայացրել Արդարադատության նախարարության առաջնահերթությունները՝ Դատաիրավական, քրեակատարողական և պրոբացայի, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում իրականացվող […] ...

BACK_TO_TOP