11:27 25.10.2023
Բաքվի մոտակայքում գտնվող Բինա գյուղի չորս դպրոցներում զանգվածային թունավորումներ են տեղի ունեցել, 21 աշակերտ հոսպիտալացվել է, հայտնում է Ադրբեջանի Բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման ասոցիացիայի (TƏBİB) մամուլի ծառայությունը։ «Բինա գյուղում երեխաների թունավորման դեպքի առթիվ Շտապօգնության և շտապ բուժօգնության հանրապետական կենտրոնում ահազանգեր են ստացվել գյուղի 88, 117, 121 և 149 միջնակարգ դպրոցներից, ինչպես նաև տարբեր բնակելի շենքերից։ […]
10:54 25.10.2023
Ադրբեջանում ընթացող բոլոր դատավարությունները, այդ թվում՝ Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը, ֆարսի ժանրից են և մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ծաղր և համընդհանուր ընդունված միջազգային նորմերի խախտում՝ Ադրբեջանի ստանձնած բոլոր պարտավորությունների համատեքստում։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: «Այսօր 70-ամյա Վագիֆ Խաչատրյանը կրկին հերքեց իր մասնակցությունը Մեշալի դեպքերին և ներողություն խնդրեց […]
21:36 24.10.2023
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսով քննարկել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն իր կայքում։ «Հաստատվել է 2020-2022 թվականների համար ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտությունը», – ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
16:59 24.10.2023
Վրաստանի Սահմանադրական դատարանի հրավերով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի գլխավորած պատվիրակությունը 2023 հոկտեմբերի 19-ից 21-ը պատասխան այց է կատարել Բաթում։ Վրաստանի Սահմանադրական դատարանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի և Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավայի առանձնազրույցը, որին հաջորդել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Բարձր դատարանների դատավորների մասնակցությամբ աշխատանքային հանդիպումը։ Հանդիպման […]
16:44 24.10.2023
Վրաստանի Սահմանադրական դատարանի հրավերով Բաթում կատարած այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալել է Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Դավիթ Գաբաիձեն։ Հանդիպմանը ներկա են եղել Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավան և Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը։ Հանդիպման մասնակիցները կարևորել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում […]
11:49 24.10.2023
Հոկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի տնտեսական հարցերով տեղակալ Մեհդի Սաֆարիի հետ: ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալը Հայաստան է ժամանել ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի գլխավորած պատվիրակության կազմում՝ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու Ագարակ-Քաջարան հատվածի կառուցման պայմանագիրը ստորագրելու արարողությանը մասնակցելու նպատակով: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԻԻՀ […]
11:14 24.10.2023
Թուրքիայում շրջվել է Մուշ-Ստամբուլ ուղեւորվող ավտոբուսը. այս մասին հայտնում է Ihlas-ը։ Միջադեպը տեղի է ունեցել Կայսերի-Մալաթիա ավտոճանապարհին։ Նախնական տեղեկություններով՝ ճանապարհի երկարության պատճառով վարորդը կորցրել է կառավարումը։ Արդյունքում տուժել է 38 մարդ։ Նրանցից ութի մոտ ախտորոշվել են ծանր վնասվածքներ։ Հոսպիտալացման ենթակա տուժածները ուղարկվել են տեղի հիվանդանոցներ: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկաններն ու հրշեջները։ Շրջված ավտոբուսը […]
10:18 24.10.2023
Թբիլիսիի Վազիսուբանի թաղամասի բազմահարկ բնակելի շենքի բնակարաններից մեկում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած պայթյունից հետո տարեց կին է մահացել։ Այս մասին լրագրողներին հայտնել են Սիմոն Խեչինաշվիլիի անվան համալսարանական կլինիկայում։ Ըստ բժիշկների՝ պայթյունից անմիջապես հետո կնոջը տեղափոխել են իրենց կլինիկա, սակայն նա արդեն ծանր վիճակում է եղել։ Նա մի քանի ժամ գտնվել է վերակենդանացման բաժանմունքում, սակայն բժիշկներին […]
08:45 24.10.2023
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է «3+3» տարածաշրջանային հարթակի հանդիպմանը՝ խոսելով Հայասատանի և Ադրբեջանի ներգրավվածության մասին: «Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հարցին, մենք ողջունում ենք ցանկացած բարեխիղճ ներգրավվածություն, որը նպաստում է Հարավային Կովկասի ժողովրդի խաղաղությանն ու կայունությանը, անկախ նրանից, թե որտեղ են տեղի ունենում այդ բանակցությունները կամ ով է ընդունում դրանք: Բայց ասվածով […]
07:26 24.10.2023
2023թ. հոկտեմբերի 23-ին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հրավերով և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի մասնակցությամբ տեղի է ունեցել «3+3» տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպումը: Նախարարները. 1. Հաշվի առնելով […]
23:20 23.10.2023
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման գործընթացին, մնում են գործնական քայլեր Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համար, որոնք առաջին հերթին ազդում են խաղաղության պայմանագրի պատրաստման վրա, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Իրանում 3+3» ձևաչափով հանդիպման արդյունքներով։ «Այժմ մնում են գործնական քայլեր հարաբերությունների (Հայաստանի և Ադրբեջանի – խմբ.) լիարժեք կարգավորման համար, […]
21:29 23.10.2023
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով այսօր Թեհրանում մասնակցել է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի՝ «3+3» ձևաչափով հանդիպմանը։ Ովքե՞ր են մասնակցելու հանդիպմանը և ի՞նչ է իրենից ներկայացնում «3+3» ձևաչափը. թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այս հանդիպմանը մասնակցելու հրավերը հայկական կողմը ստացել է իրանական կողմից։ Բանակցություններին, հանդիպմանը մասնակցել են նաև Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի […]
21:22 23.10.2023
Հոկտեմբերի 23-ին Թեհրանում տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») հանդիպման շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը: Քննարկվել են ընթացիկ տարածաշրջանային և երկկողմ օրակարգային հարցեր: Վերահաստատվել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն ի կատար ածելու պատրաստակամությունը:
18:30 23.10.2023
Այսօր առավոտյան՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի- Տրանշ 4-ի պայմանագրի ստորագրումից առաջ, ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել և կարևորել է Մեհրդադ Բազրփաշի այցը Հայաստան՝ ընդգծելով, որ այն նշանավորվեց Ագարակ-Քաջարան 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարության պայմանագրի ստորագրմամբ: Նախարար Սանոսյանը բարձր է գնահատել Իրանի […]
17:49 23.10.2023
Հոկտեմբերի 23-ին Թեհրանում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ երկու հարևան և բարեկամ երկրների միջև ձևավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների հազարամյա եղբայրության վրա: ՀՀ ԱԳ նախարարը և ԻԻՀ նախագահը կարևորել են տարբեր ոլորտներում ՀՀ-ԻԻՀ փոխգործակցության խորացումը և […]
11:46 23.10.2023
Ղարաբաղում և Նախիջևանում առաջին անգամ մեկնարկել են ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները, դրանք կրել են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անունը, հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։ «Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք-2023» համատեղ մարտավարական զորավարժությունները մեկնարկել են ադրբեջանական բանակի և Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների մասնակցությամբ՝ երկու երկրների տարբեր տիպի զորքերի մինչև 3 հազար անձնակազմի, 130 միավոր զրահատեխնիկայի, մինչև […]
11:10 23.10.2023
Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշն այսօր այցելելու է Հայաստան։ Ըստ իրանական կողմի՝ այցի ընթացքում Հյուսիս-Հարավի մաս կազմող Ագարակ-Վարդանիձոր հատվածի (22կմ) վերակառուցման և Վարդանիձոր-նախատեսվող Քաջարանի թունելի ելք հատվածի (11կմ) կառուցման մասին պայմանագիր է ստորագրվելու: Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման համար միջազգային մրցույթը հայտարարվել էր 2022-ի հոկտեմբերին: 2023-ի մարտին ՀՀ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտնել էր, որ նշված […]
10:39 23.10.2023
Հոկտեմբերի 23-ին, ժամը 10:05-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 06:05-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.38⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 31 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի […]
00:02 22.10.2023
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը հայտնում է, որ Հայ-գերմանական բարեկամական խմբի կազմով աշխատանքային այց են ունեցել Բեռլին: «Գործընկերներիս հետ հանդիպել ենք Գերմանիայի ԱԳ պետնախարար Լինդներին, կանցլերամտի ներկայացուցիչ Վալաուին, Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին եւ Կնուտ Աբրահամին, ՔԴԿ արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Յուրգեն Հարդտին, ՍԴԿ մարդու իրավունքների աշխատանքային խմբի Հայաստանի զեկուցող […]
20:27 21.10.2023
Երևանն ու Բաքուն, կարծես, փոխում են իրենց աշխարհաքաղաքական ուղեգծերը: Արդյունքում իրադրությունը մնում է լարված, իսկ խաղաղության համաձայնագիրն՝ անորոշ: Նման կարծիք է հայտնել «Ստրատֆոր» միջազգային վերլուծական կենտրոնը: Այս ֆոնին, ըստ վերլուծաբանների, մեծանում է մտավախությունը, որ Ադրբեջանը կարող է առաջիկայում դիմել ուժի կիրառման: Հոկտեմբերի ավարտին հաշված օրեր են մնացել. այս ընթացքում Բրյուսելում հնարավոր է՝ տեղի ունենա Նիկոլ […]
14:32 21.10.2023
Թուրքիայում 350 քաղաքացի թունավորմամբ հիվանդանոց է դիմել՝ տեղական ընկերության սնունդն օգտագործելուց հետո։ Այս մասին հայտնում է Haber Global-ը։ Միջադեպը տեղի է ունեցել Մանիսա քաղաքում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառը եղել է սնունդը, որը տուժածների աշխատավայր է հասցվել տեղական կազմակերպության կողմից։ Միջադեպից հետո վերահսկող մարմիններն այցելել են ընկերության արտադրություն և վերցրել արտադրանքի նմուշներ: Փորձաքննությունների արդյունքները չեն հաղորդվում։ […]
13:54 21.10.2023
Միջազգային փորձագիտական շրջանակները շարունակում են քննարկել Երևանի ու Բաքվի միջև ընթացող բանակցային գործընթացն ու Հայաստանի նկատմամբ ադրբեջանական կողմի ուժի հնարավոր կիրառումը։ Այս ամենի ֆոնին՝ տարածաշրջան է ժամանել ամերիկացի բարձրատիճան դիվանագետը։ Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը: Բաքու է ժամանել ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջոշուա Հեքը՝ հանդիպելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այս մասին «X» սոցհարթակում տեղեկացրած Ադրբեջանում […]
08:54 21.10.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:25 21.10.2023
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Մհեր Մարգարյանի հայտարարությունը հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ «Խաղաղություն երկխոսության միջոցով. տարածաշրջանային, ենթատարածաշրջանային և երկկողմ համաձայնագրերի ներդրումը վեճերի կանխարգելման և խաղաղ կարգավորման գործում» թեմայով բաց բանավեճում. «Պարոն նախագահ, Ես շնորհակալություն եմ հայտնում Բրազիլիայի նախագահությանը այս հանդիպումը հրավիրելու համար և հարգելի բրիֆերներին՝ այսօրվա քննարկմանը իրենց ներդրման համար: Տարածաշրջանային պայմանավորվածությունները […]
23:12 20.10.2023
Վերջին ամիսներն աննախադեպ են թուրք-ադրբեջանական զորավարժությունների ինտենսիվությամբ: Ադրբեջանում պատրաստվում են Թուրքիայի զինված ուժերի հետ հերթական զորավարժություններին: Դրանք կմեկնարկեն երկուշաբթի օրը: Ի՞նչ տեսակի զորավարժություններ են լինելու: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Վերջերս հայտարարել էին, որ Թուրքիայի հանրապետության 100-ամյակի կապակցությամբ և Ադրբեջանի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի 100-ամյակի կապակցությամբ անկացվելու են մի շարք զորավարժություններ: Դրանցից մեկն […]
21:13 20.10.2023
Վիրահայոց թեմի, «Վրաստանի հայ համայնք» և «Միասին» հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ «Հայարտուն» կենտրոնում կազմակերպված հումանիտար օգնությունը հոկտեմբերի 19-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տ. Կիրակոս եպս. Դավթյանի գլխավորությամբ և Թբիլիսիի հայկական մի շարք կազմակերպությունների ղեկավարների և անդամների մասնակցությամբ բաժանվել է ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի 10 գյուղերում ժամանակավոր ապաստան գտած, Արցախից բռնի տեղահանված 42 ընտանիքի։ Այս […]
11:28 20.10.2023
Վրաստանը միջոցներ է ձեռնարկում տարածաշրջանում միջուկային զենքի հնարավոր կիրառմանը նախապատրաստվելու համար, գրում է Sputnik Georgia գործակալությունը՝ Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գիորգի Լիլուաշվիլիին հղումով։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր գերատեսչության համար սահմանված է ընթացակարգ։ «Առողջապահության նախարարությունը նախանշել է բնակչությանը դեղերի բաշխումը, բուժումը, այդ թվում՝ շտապ օգնության սխեման, ապաստարանների հատկացում, թեև դա արդիական կդառնա, եթե Աստված մի արասցե […]
10:30 20.10.2023
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և ԻԻՀ֊ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը հոկտեմբերի 19-ին հանդիպել են Հնդկաստանի նավահանգիստների, նավային բեռնափոխադրումների և ջրային ուղիների պետական նախարար Շանտանու Թհակուրի հետ։ Քննարկվել է Գյումրիի «չոր նավահանգստի» ծրագրում հնդկական կողմը ներգրավվելու հնարավորությունը, լոգիստիկ խնդիրներին վերաբերող, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացմանն առնչվող մի շարք հարցեր։ Գլոբալ […]
09:00 20.10.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
22:36 19.10.2023
Բաքվի իշխանությունները հայտարարել են, թե Արցախում հայտնաբերել են այն, ինչն ապացուցում է, որ իբր «հակաահաբեկչական գործողությունը անհրաժեշտություն էր»: Ինչի՞ մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Պատերազմից առաջ մի քանի առասպելներ էին ներկայացնում, որոնք պետք է արդարացնեին իրենց կողմից այդ ռազմական ներխուժման անհրաժեշտությունը: Առասպելներից մեկն այն է, թե իբր Արցախում օգտագործում էին […]