12:58 28.05.2025
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիում կառավարության դեմ ուղղված ամենօրյա բողոքի ցույցերը արհեստական է անվանել և վստահություն է հայտնել, որ դրանք ֆինանսավորվում են դրսից։
Վրաստանում շարունակվում են բողոքի ցույցերը՝ պահանջելով նոր խորհրդարանական ընտրություններ։ Բողոքի ցույցերը սկսվեցին այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն 2024 թվականի նոյեմբերի 28-ին հայտարարեց, որ մինչև 2028 թվականը կդադարեցնի երկրի՝ Եվրամիությանը անդամակցելու վերաբերյալ բանակցություններ սկսելու հարցի քննարկումը։ Սկզբում հանրահավաքները մեծածավալ էին, և տեղի ունեցան զանգվածային ձերբակալություններ։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում բողոքի ցույցերը քիչ թվով են և խաղաղ։
«Մոտ մեկ միլիոն դոլար է անհրաժեշտ ամեն օր Ռուսթավելի պողոտա 300 մարդ դուրս բերելու համար։ Պատկերացրեք, երբ խոսում ենք «Խորքային պետության» մասին, ինչ ֆինանսական ռեսուրսներ ունեն նրանք դրա համար։ Այս ամենը շատ արհեստական է», – Վրաստանի Առաջին ալիքի եթերում ասել է Կոբախիձեն։
19:12 29.05.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ դեսպանըՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինը։ Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը և Ուրուգվայը մշտապես ունեցել են բարեկամական հարաբերություններ։ «Մեր երկրների միջև ձևավորված է փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտ, և մենք շահագրգռված ենք Ուրուգվայի հետ հարաբերությունների զարգացման հարցում […] ...
19:06 29.05.2025
«Արսենալը» վերջին 3 տարիներին այնպիսի խաղ է ցուցադրում, որ գոնե 1 տիտղոս պետք է նվաճեր․ Անրի«Արսենալի» նախկին լեգենդար հարձակվող Թիերի Անրին խոսել է թիմի վերջին տարիներին գրանցած արդյունքների մասին: «Ես հիասթափված չեմ «Արսենալից», բայց մարդիկ կարող են հարցեր բարձրացնել թիմի գրանցած արդյունքների մասին: «Արսենալը» վերջին 3 տարիներին այնպիսի խաղ է ցուցադրում, որ գոնե 1 տիտղոս պետք է նվաճեր: «Մանչեսթեր Յունայթեդը», որին շատերը ծաղրում են, վերջին 5 տարիներին 5 եզրափակչի է […] ...
19:00 29.05.2025
Գառնիի համայնքային ոստիկանները 36-ամյա կնոջ տանը թմրամիջոց են հայտնաբերելՄայիսի 26-ին Համայնքային ոստիկանության Գառնիի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված տվյալները, այցելել են Գառնի գյուղի բնակիչ 36-ամյա կնոջ բնակության հասցե, որտեղ տեսանելի հատվածում նկատել են ստվարաթղթե փաթեթ։ Կինը հայտնել էր, որ փաթեթում մարիխուանա է։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ թմրամիջոցը կնոջը տվել է վերջինիս 41-ամյա համագյուղացին: Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ […] ...
18:53 29.05.2025
Հաստատվել են 2025/2026 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերըԿառավարությունը հաստատել է ՀՀ 2025/2026 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը: Հաշվի առնելով նախորդ տարիների ընդունելության արդյունքները, ինչպես նաև ներկայացված հայտերը՝ 2025/2026 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության համար նախատեսվում է պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 180 տեղ, որից 144-ը՝ առկա և 36-ը՝ հեռակա: Նշված 180 տեղից 109-ը հատկացվել է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններին՝ 96 […] ...
18:46 29.05.2025
Երկրաշարժի սցենարով հրամանատարաշտաբային ուսումնավարժանք Շիրակի մարզումՄայիսի 22-ին Շիրակի մարզի Արթիկ համայնքում անցկացվել է հրամանատարաշտաբային ուսումնավարժանք՝ «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով: Մասնակցել են ՆԳՆ փրկարար ծառայության, ոստիկանության, շտապօգնության, մարզային և համայնքային ծառայությունների աշխատակիցներ: Ուսումնավարժանքի ընթացքում խաղարկվել է 7-8 բալ ուժգնությամբ երկրաշարժի սցենար, որին նախորդել է իրականացվելիք միջոցառումներին վերաբերող աշխատանքային քննարկում։ Գործնական միջոցառումների ընթացքում խաղարկվել են տուժածներին փլատակներից դուրս […] ...
18:37 29.05.2025
Սպայական պաշտոնի նշանակված սպաների համար կսահմանվի բնակարանի ձեռքբերման իրավունք. գործադիրի որոշումներըՍպայական պաշտոնի նշանակված սպաների համար կսահմանվի բնակարանի ձեռքբերման իրավունք, կավելացվեն պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների հիմնական արձակուրդի ժամկետները, պետական գույքը կտրամադրվի ոչ թե անհատույց՝ այլ վարձակալության: Այս և այլ որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...