14:38 29.05.2025
Ուկրաինայում երկարաժամկետ զինադադարը իրատեսական լուծում է, Թուրքիան մի շարք բանաձևեր է կիսել կողմերի հետ, ասել է հանրապետության ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը։ Ֆիդանը մայիսի 25-27-ը այցով գտնվում էր Մոսկվայում, նրան ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մի շարք բանակցություններ է վարել ռուս պաշտոնյաների հետ։
«Այժմ կգնանք և կհանդիպենք ուկրաինացիների հետ: Եթե համեմատենք կողմերի դիրքորոշումները, ապա երկարաժամկետ զինադադարը հնարավոր լուծումներից ամենաիրատեսականն է թվում: Մշտական համաձայնագիրը պահանջում է համապարփակ ջանքեր»,-Ֆիդանի խոսքերն է մեջբերում Milliyet թերթը:
09:25 30.05.2025
Ճապոնիայի կառավարությունը հրաժարվել է մեկնաբանել Աբեի այրու և Պուտինի հանդիպումըՃապոնիայի կառավարությունը կապ չի հաստատել Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի այրու՝ Ակիե Աբեի հետ՝ նրա Ռուսաստան կատարած այցի վերաբերյալ, և չի մեկնաբանել նրա և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի կաբինետի գլխավոր քարտուղար Յոշիմասա Հայաշին։ «Մենք տեղյակ ենք, որ Ռուսաստանի նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ մայիսի 29-ին նախկին հանգուցյալ վարչապետ Աբեի […] ...
09:20 30.05.2025
Հութիները հայտարարել են, որ կրկին հարձակվել են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրաԵմենի «Անսար Ալլահ» ապստամբ շարժման հութիները հայտարարել են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա նոր հարձակման մասին։ Համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է ապստամբների կողմից ձևավորված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիայի Telegram ալիքում։ Տեքստի համաձայն՝ հարվածը հասցվել է հիպերձայնային բալիստիկ հրթիռի միջոցով։ Օդանավակայանի գործունեությունը որոշ ժամանակով խափանվել է։ Հութիները վստահեցրել են, որ կշարունակեն «կատարել իրենց կրոնական, բարոյական […] ...
09:10 30.05.2025
Պակիստանի բանակը հայտնել է, որ չորս զինվոր է զոհվել ահաբեկիչների դեմ մարտերումԱֆղանստանի հետ սահմանին ահաբեկչական հարձակումը հետ մղելիս զոհվել է չորս պակիստանցի զինծառայող, հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդվում է, որ մի խումբ ահաբեկիչներ փորձել են հարձակվել Հյուսիսային Վազիրիստան գործակալության Շավալ շրջանում (Խայբեր-Պախտունխվա նահանգ) գտնվող անվտանգության անցակետի վրա։ «Լարված փոխհրաձգության ընթացքում 24-ամյա լեյտենանտ Դանիյալ Իսմայիլը զոհվել է իր երեք զինվորների հետ», – հայտնել է մամուլի ծառայությունը։ […] ...
09:00 30.05.2025
Քելլոգ. ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հունիսի 2-ին կլինեն ՍտամբուլումԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հունիսի 2-ին կլինեն Ստամբուլում, որտեղ կարող է տեղի ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը։ Այս մասին հինգշաբթի օրը ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ «Երբ մենք հաջորդ շաբաթ ժամանենք Ստամբուլ, կնստենք բանակցությունների սեղանի շուրջ և կքննարկենք, թե ինչպիսին պետք է լինի այն։ […] ...
08:50 30.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:45 30.05.2025
«Ցրվենա Զվեզդան» 1,3 միլիոն եվրո է առաջարկել Թիկնիզյանի տրանսֆերի համար«Զրվենա Զվեզդան» ու «Լոկոմոտիվը» բանակցել են Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի շուրջ, գրում է «РБ Спорт»-ը: Սերբական թիմը 1,3 միլիոն եվրո է առաջարկել Հայաստանի հավաքականի ձախ պաշտպանի տեղափոխության համար: Առաջարկում նախատեսված է եղել նաև 700 000 եվրոյի պարգևավճար, որի վճարման դեպքում տրանսֆերի գինը կհասներ 2 միլիոն եվրո: «Լոկոմոտիվը» ցանկանում է 2 միլիոն եվրո առանց բոնուսների ստանալ, այդ […] ...