Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել Թբիլիսիում ԱՄՆ դեսպանի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 05 2025
  • $
    384.15
  • RUBLE
    4.88
  • 433.59
WEATHER
+21.09 oC

Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել Թբիլիսիում ԱՄՆ դեսպանի հետ

16:20 28.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ դեսպան Ռոբին Դանիգանը մայիսի 22-ին հանդիպում է խնդրել իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հետ, սակայն նա հրաժարվել է։

Դեսպանը պետք է Իվանիշվիլիի հետ քննարկեր այն կոնկրետ քայլերը, որոնք «Վրաստանի կառավարությունը կարող է ձեռնարկել՝ ցույց տալու Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները վերագործարկելու լուրջ մտադրություններ», – ասվում է դիվանագիտական ​​​​ներկայացուցչության հայտարարության մեջ։

Սփյուռքի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Իրակլի Զարկուան, լրագրողներին մեկնաբանելով ամերիկյան դեսպանատնից ստացված տեղեկատվությունը, հայտարարել է, որ Վրաստանում կան վարչապետ և արտաքին գործերի նախարար՝ կարևոր պետական ​​հարցեր քննարկելու համար։

«Եթե դեսպանը ցանկանում է քննարկել կառավարության կարևոր հարցեր, ապա պետք է դիմել նրանց», – ասել է Զարկուան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 29.05.2025

SHANTNEWS

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Աբովյանում և Գյումրիում

21:52 29.05.2025

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Աբովյանում և Գյումրիում

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 30-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղորղանյան, Թումանյան, Վահան Չերազի, Աբովյան, Ջափարիձեի, Ջիվանու, Շահումյան փողոցների, նշված փողոցների հարակից տարածքների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Իսկ մայիսի 30-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի […] ...

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

21:43 29.05.2025

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 18-24-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ մայիսի 18-ին, 22-ին, 23-ին և 24-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ։ Ալավերդի քաղաքում՝ Սանահին սարահարթ, Գայի փողոցի […] ...

Հրապարակավ դժգոհություն արտահայտելը ճիշտ քայլ չէր․ Գալակտիոնովը՝ Թիկնիզյանի հայտարարության մասին

21:35 29.05.2025

Հրապարակավ դժգոհություն արտահայտելը ճիշտ քայլ չէր․ Գալակտիոնովը՝ Թիկնիզյանի հայտարարության մասին

«Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանի հայտարարությունը: Պաշտպանը դժգոհել էր իրեն հատկացված խաղաժամանակից և նշել, որ պատրաստվում է հեռանալ ակումբից: «Նաիրը գնահատել է իր խաղը, մարզավիճակն ու իր շուրջ ստեղծված իրավիճակը: Կարծում եմ՝ նրա գնահատականները ծայրահեղ են: Նա այս մրցաշրջանում 30 հնարավորից մասնակցել է 23 խաղի: Դա նույն ցուցանիշն […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:15 29.05.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Տերյան փ. 68ա, 68/3 շենքեր, Կորյունի փ. 13,13ա, 15, 15ա, 21, 23, 25 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 54 շենք, Սարի Թաղ 2-10 շարքեր միակողմանի և հարակից […] ...

Վարչապետը ներկա է գտնվել «Յուվենտուս» հայաստանյան ակադեմիաների շնորհանդեսին

21:11 29.05.2025

Վարչապետը ներկա է գտնվել «Յուվենտուս» հայաստանյան ակադեմիաների շնորհանդեսին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Յուվենտուս» հայաստանյան ակադեմիաների շնորհանդեսին: Միջոցառմանը հատուկ մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի լեգենդ, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ներկայումս ՖԻՖԱ-ի դեսպան Դավիդ Տրեզեգեն և «Յուվենտուս»-ի միջազգային ակադեմիաների համակարգող Դավիդե Ֆորնական: Շնորհանդեսի ժամանակ ներկայացվել են ապագա ակադեմիաների նախագծերը, միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող ենթակառուցվածքները և ՈՒԵՖԱ-ի երկրորդ կատեգորիային համապատասխանող […] ...

BACK_TO_TOP