TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+20.04 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Քաղաքացիական օդանավեր խոցելու սպառնալիքներ հնչեցնող Բաքվի իշխանությունը նույն մեղադրանքն Արցախին է ուղղում

22:36 19.10.2023

Բաքվի իշխանությունները հայտարարել են, թե Արցախում հայտնաբերել են այն, ինչն ապացուցում է, որ իբր «հակաահաբեկչական գործողությունը անհրաժեշտություն էր»: Ինչի՞ մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Պատերազմից առաջ մի քանի առասպելներ էին ներկայացնում, որոնք պետք է արդարացնեին իրենց կողմից այդ ռազմական ներխուժման անհրաժեշտությունը: Առասպելներից մեկն այն է, թե իբր Արցախում օգտագործում էին […]

̰
Բարձր եմ գնահատում Հայաստանի կառավարության հանձնառությունը խաղաղության գործընթացին. Լիտվայի վարչապետ

22:14 19.10.2023

Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն բարձր է գնահատում Հայաստանի կառավարության հանձնառությունը խաղաղության գործընթացին և աջակցում է այն միջնորդելուն ուղղված Եվրամիության և ԱՄՆ-ի ջանքերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Շիմոնիտեն այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո: «Ներկայումս ձեր երկրի համար մարտահրավերներով լի ժամանակներ են: Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Լեռնային Ղարաբաղի պատերազմներում զոհվածների ընտանիքներին: Ցավակցում եմ […]

̰
Աբխազիայի ղեկավարը հայտարարել է Զելենսկու՝ Կովկասում պատերազմ հրահրելու փորձերի մասին

14:30 19.10.2023

Վլադիմիր Զելենսկին փորձում է պատերազմ հրահրել Կովկասում, լրագրողներին ասել է Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան։ Ավելի վաղ Զելենսկին կոչ էր արել Վրաստանի ղեկավարությանը վերականգնել «իր տարածքային ամբողջականությունը՝ բացելով երկրորդ ճակատը»։ «Զելենսկին և նրա թիկունքում կանգնած ուժերը փորձում են ռազմական իրավիճակ հրահրել Անդրկովկասում և նոր արյունալի պատերազմ սանձազերծել մեր տարածաշրջանում», – ասել է Բժանիան մամուլի ասուլիսում։ Նրա […]

̰
Թուրքիան նշել է Անկարային սպառնացող երկրների անունները

10:54 19.10.2023

Թուրքական «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը Թուրքիայի համար գլխավոր սպառնալիք է համարել ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն, որի անդամ է այդ երկիրը, նաև Իսրայելը։ Այս մասին քաղաքական գործիչը հայտարարել է «ՌԻԱ Նովոստիին»։ Նրա խոսքով՝ նման եզրակացությունները հաստատում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը, ով իբր ԱՄՆ գործունեությունը գնահատել է որպես «ծայրահեղ սպառնալիք Թուրքիայի ազգային անվտանգությանը»։ «Այս հայտարարությունից […]

̰
Կանադան Իրանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել՝ փոխարինելով ժամկետանց պատժամիջոցներին

10:08 19.10.2023

Կանադան Իրանի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել՝ փոխարինելու այն պատժամիջոցները, որոնք ժամկետանց էին Համագործակցության համաձայնագրի պայմանների համաձայն: Պատժամիջոցների կիրառման  պատճառը «միջուկային զենքի տարածման» սպառնալիքն է տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար, նշվում է Կանադայի ԱԳՆ-ի հրապարակած հայտարարության մեջ: ՄԱԿ-ի պատժամիջոցները, որոնք կապված են Իրանի բալիստիկ հրթիռների հետ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA կամ «միջուկային գործարքի» պայմանների վրա, […]

̰
Վրաստանից Լարսով դեպի Ռուսաստան երթևեկությունը ծանր մեքենաների համար արգելվում է

09:45 19.10.2023

Վրացական ռազմական ճանապարհով ծանր մեքենաների տեղաշարժը ժամանակավորապես դադարեցվել է եղանակային վատ պայմանների պատճառով, հայտնում է Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը։ «Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանային ոստիկանության առաջարկությունները՝ ծանր մեքենաների տեղաշարժը Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու ուղղությամբ՝ Վլադիկավկազ քաղաքի և Լարսի ուղղությամբ արգելվում է […]

̰
Կարո՞ղ է արդյոք Նեդերլանդները Հայաստանին զենք մատակարարել

22:30 18.10.2023

Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը հայանպաստ երկու բանաձև է ընդունել: Ինչի՞ մասին են եղել դրանք և ինչպիսի՞ն է Բաքվի արձագանքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ստորին պալատի կայացրած երկու որոշումներեն էլ ընդունվել են ձայների ճնշող մեծամասնությամբ: Նախաձեռնողների թվում են եղել խորհրդարանի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Երկու փաստաթղթերն էլ միջնորդություններ են՝ ուղղված կառավարությանը: Առաջին փաստաթուղթը վերաբերում […]

̰
Իրանական կողմն առաջարկել է դիտարկել Հայաստանում տեխնոլոգիական և նորարարական կենտրոնի ստեղծման հնարավորությունը

18:41 18.10.2023

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է ԻԻՀ նախագահի՝ գիտատեխնոլոգիական հարցերով տեղակալի աշխատակազմի՝ տեխնիկական արտահանման ծառայությունների միջանցքի (Tech Export Services Corridor) ղեկավար տիկին Ռազիե Քոհանսալի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին 16 կազմակերպությունների ղեկավարներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման և առևտրաշրջանառության ավելացմանը վերաբերող հարցեր։ Իրանական կողմն առաջարկել է […]

̰
Ինչո՞ւ է Վագիֆ Խաչատրյանը հրաժարվել Ադրբեջանի կառավարության կողմից իրեն տրամադրված անվճար փաստաբանից

22:27 17.10.2023

Այսօր Բաքվի ռազմական հարցերով դատարանում կայացել է Արցախում առևանգված 68-այմա Վագիֆ Խաչատրյանի գործով դատական նիստը: Ներկայացվել է մեղադրական եզրակացությունը: Ինչո՞ւմ են նրան մեղադրում և ի՞նչ պատիժ կարող են նշանակել շինծու մեղադրանքներով: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Աբսուրդային մեղադրանք են ներկայացրել մեր հայրենակցին, թե իբր նա առնչություն է ունեցել 25 ադրբեջանցիների սպանության հետ: Այդ […]

̰
Վաղը Վրաստանի խորհրդարանը կքննարկվի նախագահի պաշտոնանկության հարցը

20:55 17.10.2023

Վրաստանի խորհրդարանը վաղվանից՝ հոկտեմբերի 18-ից, նախատեսում է քննարկել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնանկության հարցը։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, լիագումար նիստում հայտարարել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Այս մասին հայտնում է Ալիք մեդիան: Ըստ նրա՝ նախագահի պաշտոնանկության հարցի քննարկումը նախատեսված էր չորեքշաբթի և հինգշաբթի օրերին, սակայն ընդդիմադիր պատգամավորների հարցերի պարզաբանումից հետո խորհրդարանի նախագահը հաստատել է, […]

̰
Բաքվում այսօր կշարունակվի Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ կեղծ դատավարությունը

10:08 17.10.2023

Այսօր Բաքվում կշարունակվի Լեռնային Ղարաբաղի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ կեղծ դատավարությունը։ Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, տեղի կունենա երկրորդ դատական ​​նիստը։ Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին շինծու մեղադրանք են առաջադրել՝ Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում իբր «ցեղասպանություն իրականացնելու համար»: Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանն Ադրբեջանի կողմից առևանգվել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվելու […]

̰
Բունդեսթագում բարձրացվել են Ադրբեջանի կողմից բռնի անհետացած և ձերբակալված անձանց ազատ արձակման և Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին հարցեր

09:53 17.10.2023

Տարածաշրջանային անվտանգության ապահովման, Հայաստանի առջև ծառացած հումանիտար խնդիրների լուծման, Ադրբեջանի կողմից բռնի անհետացած և ձերբակալված անձանց ազատ արձակման նպատակով անհրաժեշտ են միջազգային հանրության հրատապ առարկայական քայլերը և Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, այս և կարևորագույն այլ հարցեր են բարձրաձայնվել Բունդեսթագում: ՀՀ ԱԺ պատվիրակության կազմով հանդիպել […]

̰
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

09:30 17.10.2023

Տեղական ժամանակով ժամը 02:37-ին Շամախիի և Գոբուստանի շրջանների սահմանին գրանցվել է 3,1 մագնիտուդով երկրաշարժ, հայտնել են Ադրբեջանի ԳԱ սեյսմոլոգիական ծառայության հանրապետական ​​կենտրոնից: Երկրաշարժի օջախը գտնվել է 2 կմ խորության վրա։ Ըստ սեյսմոլոգների՝ ստորգետնյա ցնցումները չեն զգացվել:

̰
ԱՄՆ վարչակազմը հակված է վերականգնել Բաքվի նկատմամբ պատժամիջոցները

23:18 16.10.2023

Ջո Բայդենի վարչակազմը հակված է վերականգնել «Ազատության աջակցության ակտի» 907 ուղղումը, որը պատժամիջոցներ է ենթադրում Ադրբեջանի նկատմամբ: Ամերիկյան մամուլի տեղեկություններն այդ մասին Պետդեպարտամենտը չի հերքում: Ի՞նչ հիմքեր ունենք հավատալու, որ այդ մտադրությունը իրականում կա: Կոնկրետ ի՞նչ է ենթադրում 907 ուղղումն ու ինչո՞ւ այն դադարեց գործել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ուրբաթ օրը Politico […]

̰
Անկարան կարող է վերանայել իր դիրքորոշումը ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վերաբերյալ. Hurriyet

11:48 16.10.2023

Թուրքիան կարող է վերանայել իր դիրքորոշումը Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը վավերացնելու հարցում հոկտեմբերի սկզբին Սիրիայում թուրքական անօդաչու թռչող սարքի խոցման հետ կապված միջադեպից հետո։ Այս մասին հայտնում է կառավարամետ Hurriyet թերթը։ Հրատարակությունը նշում է, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը վերջին օրերին բավական սուր քննադատության է ենթարկում ԱՄՆ-ին այս միջադեպի համար։ Արդյունքում դա կարող է բացասաբար […]

̰
Կայծակը հարվածել է Թուրքիա թռչող ինքնաթիռին, որում եղել է 178 ուղևոր

11:36 16.10.2023

Գերմանիայից Թուրքիա թռչող Condor Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռին հարվածել է կայծակը։ Այս մասին հայտնում է Airportia պորտալը։ Աղբյուրի համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը՝ հոկտեմբերի 15-ին, երբ օդանավը բարձրանում էր Համբուրգի թռիչքուղուց։ Հստակեցվում է, որ անձնակազմը սկզբում շարունակել է բարձրանալ, իսկ հետո որոշել է մեկնել Մյունխեն, որտեղ վայրէջք է կատարել։ Հայտնի է, որ փոխարինված […]

̰
Թուրքիայում 3,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

21:47 15.10.2023

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Դուզջե քաղաքում 3,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը: X սոցիալական ցանցում գերատեսչության հրապարակած հաղորդագրության համաձայն՝ տեղական ժամանակով ժամը 19:57-ին ցնցումներ են գրանցվել Գյոլյակի շրջանում։ Երկրաշարժի օջախը 5,39 կմ խորության վրա է եղել։

̰
Ռայիսին Մակրոնի հետ հեռախոսազրույցում հավանական է համարել Գազայի շուրջ իրավիճակի բարդացումը և այլ ճակատների բացումը

21:30 15.10.2023

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հոկտեմբերի 15-ին հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ, կողմերը քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով IRNA-ն, այս մասին հայտնել է նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով ղեկավարի տեղակալ Մոհամմադ Ջամշիդին: Ջամշիդին հայտնել է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։ «Բանակցությունների ընթացքում Իրանի նախագահն […]

̰

18:57 15.10.2023

Իրանի արևմուտքում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ռամհորմոզ քաղաքից 22 կմ հարավ-արևմուտք: Օջախը 10 կմ խորության վրա է։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

̰
Իրանցի հայտնի կինոռեժիսորին և նրա կնոջը մահացած են գտել իրենց տանը

17:49 15.10.2023

Իրանցի հայտնի կինոռեժիսոր, սցենարիստ և 1971 թվականի Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ոսկե մրցանակի հավակնորդ Դարիուշ Մեհրջուին կնոջ հետ մահացած են գտել Իրանի հյուսիսում գտնվող իրենց տանը, հաղորդում է Tasnim գործակալությունը: «Շաբաթ օրը երեկոյան Դարիուշ Մեհրջուիի և նրա կնոջ դիերը տանը հայտնաբերել է նրանց դուստրը, ով անմիջապես դիմել է ոստիկանություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Դատաբժշկական փորձագետների նախնական […]

̰
Իրանը հայտարարել է, որ կարող է միջամտել, եթե Իսրայելը ցամաքային գործողություն սկսի. ԶԼՄ-ներ

10:24 15.10.2023

Իրանը ՄԱԿ-ի միջոցով ուղերձ է հղել Իսրայելին, որ չի ցանկանում պաղեստինա-իսրայելական հակամարտության հետագա սրում և ստիպված կլինի միջամտել, եթե Գազայի հատվածում ցամաքային գործողություն սկսվի, հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ըստ պորտալի՝ Իրանի արտաքին գործերի նախարարը Բեյրութում հանդիպել է Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացի ՄԱԿ-ի հատուկ համակարգող Թոր Վեննեսլանդի հետ։ […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

10:00 15.10.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Ադրբեջանի պահանջը «անկլավների» վերաբերյալ. հնարավոր լուծումները. ամփոփում է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը

21:14 14.10.2023

Արցախի հայաթափումից հետո, ռազմական սպառնալիքի այս պայմաններում Հայաստանի ու Ադրբեջանի չափազանց բարդ այս շփումների համատեքստում վերջին օրերին դարձյալ ակտիվորեն խոսվեց, այսպես ասած, «անկլավներ»-ի մասին: Ո՞րն է սրա հիմքը և ի վերջո ինչպես է անհրաժեշտ վարվել այս դեպքում: Այս ու այլ հարցերի անդրադարձել է  քարտեզագետ Ռուբեն Գալչյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Ամբողջական հարցազրույցը տեսանյութում:

̰
Վալերի Բուայեն խոսել է Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժելու վերաբերյալ Բլինքենի կանխատեսման ու ԵԽԽՎ բանաձևի մասին

20:49 14.10.2023

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն X-ի իր միկրոբլոգում գրել է.   «Պետքարտուղար Բլինքենը կարծում է, որ Ադրբեջանը շուտով կարող է ներխուժել Հայաստան։ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը՝ հավատարիմ իր վախկոտ և ողբալի սովորությանը, անհետաքրքիր բանաձև է ընդունել, որը դեռևս դաժան մենության մեջ է թողնում հայերին: Որտե՞ղ է Ֆրանսիան»:   @SecBlinken estime que l’Azerbaïdjan peut/va envahir bientôt […]

̰
Իրանը հայտարարել է երկրի հարավում գազի խոշոր հանքավայր հայտնաբերելու մասին

15:11 14.10.2023

Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին հայտարարել է հարավային Ֆարս նահանգում գազի խոշոր հանքավայրի հայտնաբերման մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է IRNA-ն: Շիրազ նահանգ կատարած այցի ժամանակ Օուջին ասել է, որ Լամերդ քաղաքում հայտնաբերված չոր գազի հանքավայրը պարունակում է մոտ 623 միլիարդ խորանարդ մետր բնական գազ: Նախարարն ասել է, որ դա Իրանում երբևէ հայտնաբերված չոր […]

̰
Ադրբեջանի և Հայաստանի համար կարևոր է հավատարիմ մնալ դրական և համաձայնեցված օրակարգին. Կլաար

14:38 14.10.2023

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտնել է, որ Երևանում և Բաքվում քննարկել է համապարփակ կարգավորմանն ուղղված հաջորդ քայլերը: «Վերադարձ Բաքվից և Երևանից, որտեղ ես քննարկեցի համապարփակ կարգավորմանն ուղղված հաջորդ քայլերը։ Ադրբեջանի և Հայաստանի համար կարևոր է հավատարիմ մնալ դրական և համաձայնեցված օրակարգին: Ակնկալվում է, որ այս ներգրավվածությունը կհաստատվի այս ամսվա վերջին Բրյուսելում կայանալիք […]

̰
Քննարկվել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչող հարցերի լայն շրջանակ

12:42 14.10.2023

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրախորհրդարանի անդամ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամ Վիոլա ֆոն Կրամոն-Տրաուբադելին: ԱԽ քարտուղարը ողջունել է տիկին Վիոլա ֆոն Կրամոն-Տրաուբադելի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և կարևորել նման փոխայցելություններն ինչպես ՀՀ-ԵՄ, այնպես էլ ՀՀ-ԵՄ առանձին անդամ պետությունների հարաբերությունների զարգացման և առավել խորացման համատեքստում: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչող հարցերի […]

̰
ՌԴ ՊՆ-ն հայտնել է, թե սեպտեմբերի 19-ից ի վեր խաղաղապահների քանի դիտակետ է փակվել ԼՂ-ում

21:45 13.10.2023

Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների զինաթափման և լուծարման կապակցությամբ 24 ժամվա ընթացքում փակվել է ԼՂՀ Շուշիի շրջանում գտնվող խաղաղապահների մեկ դիտակետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն ամենօրյա տեղեկագրում: Ընդհանուր առմամբ, 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում փակվել են ութ դիտակետ և ռուս խաղաղապահների 15 ժամանակավոր դիտակետեր։ Ռուս խաղաղապահների մասնակցությամբ շարունակվում են […]

̰
Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ Բաքվում իրականացվում է շինծու դատավարություն․ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

20:10 13.10.2023

Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը շեշտում է՝ Լեռնային Ղարաբաղի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ Բաքվում իրականացվում է շինծու դատավարություն։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Անի Բադալյանը Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի ունեցող գործընթացը X սոցիալական ցանցի հարթակում կատարած գրառմամբ համարել է բոլոր նորմերի լիակատար անտեսման ցուցադրում։ «Ապօրինի առևանգմանը, որը միջազգային մարդասիրական օրենքի կոպտագույն խախտում է, այժմ հաջորդում […]

̰
Գալուզինն Իրանի դեսպանի հետ քննարկել է «3+3» ձևաչափով աշխատանքների վերսկսումը

16:42 13.10.2023

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը ՌԴ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալիի հետ հանդիպման ժամանակ քննարկել է տարածաշրջանային համագործակցության «3+3» ձևաչափով կանոնավոր աշխատանքի անհրաժեշտությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։ «Քննարկվել են միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական թեմաներ։ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը դիտարկելու համատեքստում նշվել է «3+3» խորհրդատվական […]

̰
BACK_TO_TOP