Վրաստանում «Օտարերկրյա գործակալների» օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 05 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+23.09 oC

Վրաստանում «Օտարերկրյա գործակալների» օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է

23:27 07.03.2023

Այսօր` Վրաստանի խորհրդարանի մարտի 7-ի լիագումար նիստում, 76 կողմ, 13 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը, փոխանցում է Aliq.ge-ն։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը պնդում էր, որ «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծերը նիստին կներկայացվեն հինգշաբթի՝ մարտի 9-ին։ Այդուհանդերձ, այսօր՝ մարտի 7-ի նիստին օրվա վերջում խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն առաջարկել է այսօր քննարկել օրինագիծը։

Ի դեպ, Վրաստանի խորհրդարանում, «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծերի քննարկմանը զուգահեռ, կրկին բողոքի ակցիա է ընթանում: Օրենսդիր մարմնի շենքի մոտ հավաքված են շարքային քաղաքացիներ, ուսանողներ, դասախոսներ, քաղաքացիական ակտիվիստներ, քաղաքական գործիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և հասարակության այլ անդամներ։

Հարկ է նշել, որ այսօրվա ցույցը վերսկսվել է այն պատճառով, որ խորհրդարանի լիագումար նիստում որոշվել է «գործակալների» մասին օրինագծերի քննարկումները մարտի 9-ի փոխարեն սկսել այսօրվա նիստում:

Ռուսթավելիի պողոտան ամբողջությամբ փակ է: Նշենք, որ ցույց է անցկացվել նաև երեկ և այսօր առավոտյան, նաև` մարտի 2-ին:

Խորհրդարանի երկու կողմի մուտքերի մոտ մեծ թվով ներքին գործերի նախարարության աշխատակիցներ են մոբիլիզացված:

Նշենք, որ Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը մարտի 6-ին առաջին ընթերցմամբ պաշտպանել է «օտարերկրյա գործակալների« մասին օրինագծերը։

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովից հետո իրավական հարցերի հանձնաժողովը երկրորդ և առաջատար հանձնաժողովն է, որն աջակցում է օրինագծերին։

«Օտարերկրյա գործակալների» փաթեթը երկու օրինագիծ է ներառում՝ «Օտարերկրյա ազդեցության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»:

Աղմկահարույց այս երկու օրինագծերն էլ խորհրդարան է բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը։

Փաթեթը ենթադրում է «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հեղինակներն այն համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։

Ընդգծենք՝ փաթեթը քննադատել են Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵՄ-ն և ՄԱԿ-ի ներկայացուցչությունները, ՆԱՏՕ-ն, միջազգային այլ կառույցներ և եվրախորհրդարանականներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստան-Չինաստան հարաբերություններն արտաքին ազդեցության ենթակա չեն. Լավրով

11:20 31.05.2025

Ռուսաստան-Չինաստան հարաբերություններն արտաքին ազդեցության ենթակա չեն. Լավրով

Ռուս-չինական հարաբերությունները մեծ տերությունների հարաբերությունների մոդել են և ենթակա չեն արտաքին ազդեցության։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի «Ռուսաստան և Չինաստան. համագործակցությունը նոր դարաշրջանում» 10-րդ միջազգային համաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում։ «Ռուս-չինական հարաբերությունները դարձել են մեծ տերությունների հարաբերությունների իսկական մոդել բազմաբևեռ աշխարհում: Նրանք ինքնաբավ են, չեն ենթարկվում միջազգային հանգամանքներին և […] ...

ԱՄՆ-ն չի ձգտում Չինաստանի հետ հակամարտության, բայց պատրաստ է կռվել և հաղթել․ Հեգսեթ

11:05 31.05.2025

ԱՄՆ-ն չի ձգտում Չինաստանի հետ հակամարտության, բայց պատրաստ է կռվել և հաղթել․ Հեգսեթ

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի ձգտում հակամարտության Չինաստանի հետ, բայց պատրաստ է «կռվել և հաղթել», եթե զսպման ջանքերը ձախողվեն։ Նա համապատասխան հայտարարությունն արել է Սինգապուրի «Շանգրի-Լա երկխոսություն» անվտանգության ֆորումում ելույթ ունենալիս, որը հեռարձակվել է Պենտագոնի կայքում։ «Մենք չենք ձգտում հակամարտության կոմունիստական ​​Չինաստանի հետ», – ասել է Հեգսեթը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները […] ...

«Ինտերի» առաջատարը կարող է լքել ակումբը

10:49 31.05.2025

«Ինտերի» առաջատարը կարող է լքել ակումբը

«Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը կարող է կարիերան շարունակել իսպանական Լա Լիգայում։ Այս մասին հաղորդում է Todofichajes-ը։ 27-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։ Մադրիդցիները ցանկանում են, որ թիմի հարձակման գծում Մարտինեսը զույգ կազմի իր հայրենակից Խուլիան Ալվարեսի հետ։ Լաուտարոյի տրանսֆերային արժեքը կազմում է 95 միլիոն եվրո, իսկ նրա գործող պայմանագրի ժամկետը «Ինտերի» հետ նախատեսված […] ...

Բայդենը հայտարարել է, որ սկսել է քաղցկեղի դեմ բուժումը

10:33 31.05.2025

Բայդենը հայտարարել է, որ սկսել է քաղցկեղի դեմ բուժումը

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ սկսել է քաղցկեղի դեմ բուժումը, որը ներառում է որոշակի դեղամիջոցի ընդունում։ Նա նշել է, որ հիվանդությունը չի ազդել այլ օրգանների վրա։ «Ամեն ինչ կախված է մեկ դեղահաբ ընդունելուց։ Մեկ կոնկրետ դեղահաբ վեց շաբաթ, հետո՝ մեկ այլ։ Ոչ մի օրգան չի տուժում։ Իմ ոսկորներն ամուր են», – ասել […] ...

Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ

10:19 31.05.2025

Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ

Մայիսի 31-ին, ժամը 00:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի գործարաններից մեկի մոտակայքում հրդեհ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վարդանանց 2/51 հասցեի մոտակայքում գտնվող նախկին գործարաններից մեկի մոտակայքում այրվում են չշահագործվող ինքնաշեն փայտե ավտոտնակ և […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 31-ին

10:15 31.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 31-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 433 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 438 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․82 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.9 դրամ: ...

BACK_TO_TOP