Վրաստանի սեյսմիկ վիճակը՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի ֆոնին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+18.09 oC

Վրաստանի սեյսմիկ վիճակը՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի ֆոնին

10:04 09.02.2023

Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի սահմանին մոտ տեղի ունեցած երկրաշարժերն ակտիվ քննարկման առարկա են դարձել նաև Վրաստանում։ Բացի դրանից, Թուրքիային սահմանակից Բաթումիում և մոտակա այլ տարածքներում Վրաստանի բնակիչները ևս զգացել են ուժգին երկրաշարժի ցնցումները։ Թե ինչ ազդեցություն կարող է ունենալ տարածաշրջանում ակտիվացած երկրաշարժերի ալիքը Վրաստանի վրա և ինչպիսին է այս պահին Վրաստանում սեյսմիկ վիճակը, Ալիք մեդիան զրուցել է փորձագետների հետ։

«Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերն ուղիղ կապ չունեն Վրաստանի հետ։ Երկրաշարժերը կոնկրետ մի տեղում տեղի չեն ունենում և բավական մեծ տարածք են զբաղեցնում՝ 500 կմ-ի վրա են, որը ներառում է Թուրքիայի տարածքը, Արաբական թերակղզին և Աֆրիկայի սահմանները։ Երկրաշարժերը կոնկրետ մեկ կետում չեն տեղի ունենում։ Այդ տարածքը որտեղ ակտիվացել են, մեզնից բավական հեռու են՝ մոտ 600 կմ», — ասում է սեյսմոլոգ Թինաթին Ռոստոմաշվիլին։

Նա ընդգծում է՝ Վրաստանի լեռնային ռելիեֆը երիտասարդ է, այն գտնվում է դեռ իր կազմավորման փուլում, հետևաբար, այն սեյսմիկ ակտիվ գոտի է, որտեղ հաճախ են լինում երկրաշարժեր․

«Ինչ որ պահի սկսում է ակտիվանալ երկրաշարժերի ալիքը, հետո հանդարտվում է։ 2020 թվականի օգոստոսից վրաց-հայկական սահմանին սեյսմիկ ակտիվացում է գրանցվել Սամեբա գյուղի տարածքում, մինչ այս պահը գրանցվել է մինչև 150 հազար երկրաշարժ»։

Խոսելով Սամեբա գյուղում հաճախակի դարձած երկրաշարժերի մասին, նա նշում է, որ դա բնութագրվում է պարբերականությամբ, էներգիան կուտակվում է, այնուհետև դուրս գալիս երկրաշարժերի տեսքով, դա կրում է մշտական բնույթ․ «Նմանատիպ դեպք ունեինք նաև Ռաճայում, այն ևս ակտիվ գոտի էր, սակայն հիմա «քնած» են երկրաշարժերը, և վիճակը նորմալ է գնահատվում սեյսմոլոգների կողմից»։

Ռոստոմաշվիլին կարևորում է, որ հարևանների և հատկապես տարածաշրջանային երկրների հետ համագործակցությունը շատ կարևոր է։ Նա ընդգծում է, որ Վրաստանի սեյսմոլոգները պարբերաբար իրենց ունեցած տվյալները փոխանցում են հարևան երկրներին, ընդունում նաև նրանցը, որպեսզի ընթացիկ սեյսմիկ վիճակի մասին ամբողջական պատեր ստացվի։

«Վրաստանում երկրաշարժեր տեղի էին ունենում մինչև այս, սրանից հետո ևս կարող են շարունակվել, խոսքը ինչպես Վրաց-թուրքական սահմանի երկրաշարժերի, այնպես էլ Վրա-հայկական սահմանին 2014 թվականից սկսված երկրաշարժերի, հատկապես սահմանային մարզում՝ Սամցխե-Ջավախեթիի Սամեբա գյուղի վերջին շրջանի երկրաշարժերի ցիկլի մասին է։

Կարևոր է, որ մարդկանց անվտանգությունը բնական աղետներից հնարավորինս ապահովվի՝ բարձր որակի շինանյութով կայուն շենքերի կառուցմամբ», — «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է սեյսմոլոգը։

Սեյսմոլոգներն ընդգծում են նաև, որ շատ կարևոր է նաև որ տարածաշրջանային մասշտաբով հասանելի լինեն և մշտապես թարմացվեն սեյսմիկ քարտեզները։ Դա թույլ կտա եզրակացնել, թե երբ և որտեղ ինչ ուժգնության երկրաշարժ է հնարավոր։

Սոյսմոլոգ Թեա Գոդոլաձեն իր ֆեյբուքյան էջում պարբերաբար գրառումներ է կատարում Թուրքիայի և Սիրիայի սահմանին տեղի ունեցած երկրաշարժի մասին։ Գրառումներից մեկում նշում է, որ մի մեծ ուժգնությամբ երկրաշարժն ավելի վտանգավոր է, քան մի քանի փոքր երկրաշարժերը, որը պարզաբանելու համար նա որպես օրինակ ներկայացնում է Սամեբա գյուղի սեյսմիկ վիճակը․

«Մեկ ուժեղ երկրաշարժի ժամանակ ավելի շատ էներգիա է արտազատվում։ Օրինակ, 8 մագնիտուդի ժամանակ 32 անգամ ավելի շատ էներգիա է արտազատվում, քան 7 բալ ուժգնության երկրաշարժի ժամանակ:

Երբ նման երկրաշարժ է լինում, դա շատ ավելի վտանգավոր է, քան Ջավախեթիում տեղի ունեցող երկրաշարժերը։ Ջավախթիում այս ամբողջ էներգիան դուրս է գալիս մաս-մաս ու լայնածավալ ավերածություններ չի առաջացնում»։

Նշենք, որ փետրվարի 6-ին, վաղ առավոտյան տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թուրքիայի հարավ-արևելքում, որը եղել է 7,7 մագնիտուդ ուժգնությամբ։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի խոսքով՝ տուժել է 10 քաղաք, այդ թվում՝ Գազիանթեփը, Մալաթիան, Ադանան և Դիարբեքիրը։

Թուրքիայում և Սիրիայում զոհերի թիվը գերազանցել է 11 հազարը։ Պաշտոնական աղբյուրները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է կտրուկ ավելանալ՝ փլատակների շրջանում ակտիվ որոնողափրկարարական աշխատանքներին զուգընթաց:

Վրաստանի կառավարության որոշմամբ Թուրքիա են մեկնել վրացի փրկարարներ և հրշեջներ, ուղարկվել է նաև համապատասխան տեխնիկա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP