12:10 14.01.2023
Թուրքիան և Հայաստանը կարող են քննարկել հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների միջև առևտրի վերականգնման հարցերը։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին։
Առեւտրի վերսկսման հարցը կարող է քննարկվել Թուրքիայի եւ Հայաստանի հատուկ ներկայացուցիչների կողմից բանակցությունների նոր փուլի ժամանակ, որը կլինի հինգերորդը։ Դրանք կանցկացվեն Թուրքիայում կամ Հայաստանում, ժամկետները դեռ հայտնի չեն։ Եթե հարցը դրականորեն լուծվի, երկու երկրների միջև բեռնափոխադրումների ծավալը, որը ժամանակին կազմում էր մոտ 160 հազար տոննա, կարող է բազմապատիկ աճել, նշում է գործակալությունը։
2022 թվականի հուլիսի 1-ին Վիեննայում կայացած բանակցությունների վերջին փուլի արդյունքներով որոշվել է վերացնել Հայաստանից Թուրքիա ապրանքների ուղղակի օդային փոխադրումների արգելքը։ Այն գործում է ընթացիկ տարվա հունվարի 1-ից։ Մոտ ապագայում ակնկալվում է, որ երրորդ երկրների քաղաքացիների համար Թուրքիայի և Հայաստանի սահմանը հատելու արգելքը կարող է հանվել։
Թուրքական դիվանագիտական աղբյուրները նշում են, որ երկու երկրների հատուկ ներկայացուցիչների բանակցությունների չորրորդ փուլից հետո երկու հանդիպում է կայացել Թուրքիայի և Հայաստանի պրոֆիլային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Դրանցից մեկը տեղի է ունեցել սահմանային գոտում, իսկ երկրորդը՝ թուրքական Ալիջան անցակետում։
10:48 23.05.2025
Վաղարշապատի ոստիկանների կասկածը հաստատվեց. հայտնաբերվեցին կանեփի խնամված բույսեր ու մարիխուանաՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Վաղարշապատի Միչուրինի փողոցի մի բնակիչ աճեցնում է կանեփ և ապօրինի պահում մարիխուանա: Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մայիսի 20-ին 62-ամյա տղամարդու տանը կատարվեց զննություն: Բակում հայտնաբերվեց կանեփի մշակված 13 բույս։ Հայտնաբերվեց նաև մարիխուանայի նմանվող զանգվածներով երկու տարա՝ 65 և 29 գրամ քաշերով: Նախաքննությամբ հանգամանքները […] ...
10:25 23.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 23-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 432 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 439 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․87 դրամ: ...
10:17 23.05.2025
Եվրո-2028-ի ընտրական մրցաշարի ձևաչափըՀաստատվել է ֆուտբոլի Եվրոպայի 2028թ. առաջնության ընտրական մրցաշարի ձևաչափը, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Մրցաշարը կանցկացվի Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում, կմասնակցեն 24 հավաքականներ։ Որակավորման փուլում հավաքականները կբաժանվեն 12 խմբի։ Յուրաքանչյուր խմբում կլինի 4 կամ 5 հավաքական։ Հյուրընկալող երկրները` Անգլիան, Շոտլանդիան, Ուելսը և Իռլանդիան նույնպես կմասնակցեն ընտրական մրցաշարին ու կընդգրկվեն տարբեր խմբերում։ Դրանցում առաջին տեղերը գրաված […] ...
10:00 23.05.2025
Իսրայելը հայտնել է Եմենից հրթիռի արձակման մասինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտնել են, որ Եմենից Իսրայելի ուղղությամբ հրթիռ է արձակվել, և որ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են այն։ «Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնաբերել են Եմենից Իսրայելի տարածքի ուղղությամբ հրթիռի արձակում, և Իսրայելի ռազմաօդային ուժերի հակաօդային պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը կասեցնելու ուղղությամբ»,-ասվում է բանակի՝ Telegram ալիքում տեղադրված հայտարարության մեջ։ Ավելի ուշ բանակը հայտնել […] ...
09:55 23.05.2025
Զուգընկերոջ սպանության մեջ մեղադրվող անձը կալանավորվել էՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի փետրվարի 12-ին Սևան համայնքի բնակավայրերից մեկում զուգընկերը վիճաբանության ընթացքում ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ն․Ն․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածքներ, որից հետո Ն․Ն․-ն տարայով լի ծծմբաթթուն […] ...
09:50 23.05.2025
ԵՄ խորհուրդը մայիսի 27-ին կքննարկի Հունգարիային ձայնի իրավունքից զրկելու հնարավորությունըԵՄ խորհուրդը մայիսի 27-ին լսումներ կանցկացնի Հունգարիային Եվրոպական Միության մասին պայմանագրի 7-րդ հոդվածի համաձայն համայնքում քվեարկության իրավունքից զրկելու հարցի վերաբերյալ։ «Նախարարները կանցկացնեն Հունգարիայի վերաբերյալ ութերորդ լսումը՝ համաձայն Եվրոպական խորհրդարանի կողմից նախաձեռնված 7-րդ հոդվածի ընթացակարգի»,-նշվում է ծրագրում։ Եվրոպական Միության մասին պայմանագրի 7-րդ հոդվածը նախատեսում է Համայնքի պետությունների որոշակի իրավունքներ, այդ թվում՝ երկրի ներկայացուցչի քվեարկության իրավունքը ԵՄ […] ...