TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+16.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարը նախազգուշացրել է ահաբեկիչներին

23:50 01.10.2022

Զահեդան քաղաքում ահաբեկիչների անկարգությունների հետևանքով, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարն ընդգծել է.«Օրակարգում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և աշխարհազորային նահատակների և Զահեդանի «սև ուրբաթ» օրը ոճրագործության զոհ դարձած մարդկանց արյան վրեժը»։ ParsToday-ի փոխանցմամբ՝ ուրբաթ օրը մի խումբ խռովարարներ հավաքվել են Զահեդանի Մաքքի մզկիթի մոտ և կրակոցներ արձակել, որի հետևանքով նահատակվել է Զահեդան նահանգում ԻՊՀԿ […]

̰
Վրաստանի պետական արտաքին պարտքն աճել է 1,1 մլրդ դոլարով

18:05 01.10.2022

Ազգային բանկի վիճակագրության համաձայն, Վրաստանի ընդհանուր արտաքին պարտքը մեկ տարում աճել է 1,1 մլրդ դոլարով։ Հաղորդում է aliq.ge-ն։ Վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի հունիսի 30-ի դրությամբ երկրի ընդհանուր արտաքին պարտքը կազմել է 22,272 մլրդ դոլար (65,2 մլրդ լարի), ինչը կազմում է վերջին չորս եռամսյակների ՀՆԱ-ի 104,8 տոկոսը։ 2022 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանի ընդհանուր արտաքին պարտքն աճել […]

̰
Ռոբերտ Մենենդեսն առաջարկել է սահմանափակել F-16-երի վաճառքը Թուրքիային և դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին

12:36 01.10.2022

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Թուրքիային F-16 ինքնաթիռների վաճառքը սահմանափակելու առաջարկով է հանդես եկել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայ դատի հանձնախմբին, Մենենդեսը առաջարկում է համապատասխան բանաձևում լրացում մտցնել, ըստ որի, ԱՄՆ նախագահը չի կարող վաճառել կամ արտոնել նոր ինքնաթիռների արտահանման լիցենզիա կամ F-16-ի արդիականացման տեխնոլոգիա Թուրքիայի կառավարությանը կամ Թուրքիայի ցանկացած ընկերության, […]

̰
Ամերիկյան դատարանը Իրանին պարտավորեցրել է 38,4 միլիոն դոլար վճարել 2011 թվականին սպանված լրագրողի ընտանիքին

11:26 01.10.2022

ԱՄՆ դաշնային դատարանը Իրանին պարտավորեցրել է 38,4 միլիոն դոլար դրամական փոխհատուցում վճարել 2011 թվականին Թեհրանում մահացած իրանցի ընդդիմադիր լրագրող Սիամաք Փուրզանդի ընտանիքին։ Այս մասին ուրբաթ հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով դատարանի որոշումը։ «Հայցվորներն իրավունք ունեն փոխհատուցում պահանջել Սիամակի կալանավորման և խոշտանգումների հետևանքով պատճառված բարոյական վնասի համար»,- ասել է դաշնային դատավորը։ «Հայցվորների բարոյական վնասը, միանշանակ, Իրանի գործողությունների […]

̰
Թուրքիան Ռուսաստանին միանալու չորս շրջանների որոշումը համարում է «միջազգային իրավունքի խախտում»

10:16 01.10.2022

Թուրքիան Ռուսաստանին միանալու՝ ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի որոշումը համարում է «միջազգային իրավունքի հաստատված սկզբունքների կոպիտ խախտում», հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը: Թուրքիան չի կարող ընդունել ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների որոշումը՝ միանալ Ռուսաստանի Դաշնությանը, մանրամասնել է երկրի ԱԳՆ-ն։ «Թուրքիան հանդես է գալիս ուկրաինական հակամարտության կարգավորման օգտին՝ «արդար խաղաղության, որը […]

̰
Վրաստան բենզինի և դիզվառելիքի ամենամեծ ծավալը ներկրվել է Ռուսաստանից

20:43 30.09.2022

Վրաստանի նավթամթերք ներկրողների միության տվյալներով, 2022 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Վրաստան բենզինի և դիզելային վառելիքի ներմուծումը կազմել է 739,7 հազար տոննա, ինչը 23,6 հազար տոննայով կամ 3,3 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Հաղորդում է aliq.ge-ն։ 2022 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում երկիր է ներմուծվել 375,5 հազար տոննա բենզին և 364,2 հազար տոննա դիզելային […]

̰
Լարսում վերականգնվել է տարանցիկ երթևեկությունը

16:29 30.09.2022

Վրաց-ռուսական սահմանի Կազբեգի-Վերին Լարս անցակետում բեռնատարների և մարդատար ավտոմեքենաների փոխադրումները վերադարձել են սովորական ռեժիմի, «Ալիք մեդիայի» փոխանցմամբ` տեղեկացնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։ Գերատեսչության տվյալներով՝ արդյունքում ամբողջությամբ վերականգնվել է վերջին օրերին ընդհատված տարանցիկ երթևեկությունը։ Ռուսաստանից Վրաստան եկող ճանապարհին երկար խցանումներն առաջացել են սեպտեմբերի 21-ից, երբ Պուտինի հայտարարած զորահավաքից հետո բազմաթիվ ռուսաստանցիներ փորձեցին հեռանալ երկրից։

̰
Լարսի իրավիճակը խնդիր է ստեղծում բեռնատարների համար․ ներմուծողների միության նախագահ

13:22 30.09.2022

Ռուսաստանում սկսված զորահավաքից հետո վրաց-ռուսական Վերին Լարսի երկայնքով ստեղծված մեքենաների, բեռնատարների կուտակումները ստեղծում են ոչ միայն անվտանգության, այլև տնտեսական խնդիրներ, փոխանցում է Aliq.ge-ն։ Ներմուծողների միության նախագահ Իվա Ճկղոնիայի խոսքերով՝ մեքենաների մեծ քանակությամբ հոսքերը կհանգեցնեն բեռնատարների պակասի։ «Լոգիստիկայի առումով իրավիճակը դեռ բավական բարդ է։ Հիմա կիլոմետրերով հերթեր են գոյացել։ Այստեղից ապրանքները տանելու համար պետք է բեռնատարներ […]

̰
Օվերչուկը հայտարարել է Հարավային Կովկասում արտատարածքային միջանցքների ստեղծման անհնարինության մասին

11:33 30.09.2022

Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը (Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի գլխավորությամբ) որոշումներ է մշակում խստորեն հիմնված կողմերի ինքնիշխանության սկզբունքի վրա, խոսք չի կարող լինել տարածաշրջանում ցանկացած արտատարածքային միջանցքների ստեղծման մասին, ասել է ՌԴ փոխվարչապետը Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է Ինտերֆաքս-ը: «Ռուսաստանը միշտ պաշտպանել է կողմերի ինքնիշխանության սկզբունքը և հստակ կողմ […]

̰
Ժնևում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները

10:09 30.09.2022

Ժնևում հոկտեմբերի 2-ին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում։ Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: «Չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին՝ հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը։ Այսպիսով անհիմն են Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություններն առ այն, որ Հայաստանը փորձում է խափանել բանակցությունները։ Հայաստանը, ինչպես նախկինում, այժմ էլ կառուցողական է՝ նպատակ […]

̰
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերի 30-ի ժամը 09:00-ի դրությամբ

09:19 30.09.2022

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ սեպտեմբերի 30-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

̰
Ադրբեջանը Հայաստանի վրա ռազմական հարձակումը պետք է անհապաղ դադարեցնի. Բունդեսթագի պատգամավոր

20:24 29.09.2022

Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից (SPD) պատգամավոր Դիտմար Նիթանը ԳԴՀ-ում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանի հետ հանդիպմանը հաստատել է իր հանձնառությունն առ այն, որ թե՛ Բունդեսթագը, թե՛ Դաշնային կառավարությունը պետք է առավել հստակ արձանագրեն, որ հայկական տարածքների նկատմամբ ոտնձգությունները և զինված գործողությունները անընդունելի են և անհապաղ պետք է դադարեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բունդեսթագի պատգամավորն այս մասին տեղեկացրել […]

̰
Զախարովան արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանին միջազգային խաղաղապահների տեղակայման անհրաժեշտության մասին հայտարարությանը

20:10 29.09.2022

Զախարովան կարծիք է հայտնել, որ ինչպես երկու երկրներում, այնպես էլ դրանցից դուրս, քիչ չեն քաղաքական և հասարակական գործիչները, որոնք ցանկանում են «իրենցով կամ իրենց գաղափարներով փոխել այն, ինչի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել»։

̰
Ինչպե՞ս կարձագանքի Ռուսաստանը, եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից. Զախարովայի պատասխանը

19:50 29.09.2022

Դիվանագետը նշել է, որ Հայաստանը ՀԱՊԿ զորավարժություններին զորակազմ չուղարկելու որոշումը, ըստ ամենայնի, կայացրել է ընթացիկ խնդիրներից ելնելով։

̰
Վրաստանին ԱՄՆ-ի աջակցությունը անսասան է․ Նեդ Փրայս

19:30 29.09.2022

ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը նշել է, որ ԱՄՆ-ի աջակցությունն անսասան է Վրաստանին և նրա տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Փրայսը նման կերպ արձագանքել է սեպտեմբերի 28-ին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում տրված հարցին, թե ինչպես են գնահատում Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի՝ օկուպացված Աբխազիա ժամանումը։ Հաղորդում է Aliq Media-ն։ Ըստ Փրայսի՝ Ռուսաստանը պետք է կատարի 2008 թվականի […]

̰
Ադրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք. ԳՇ պետի տեղակալ

19:18 29.09.2022

Սեպտեմբերի 13-ի ադրբեջանական սադրանքի արդյունքում հակառակորդին հաջողվել է Վարդենիսի ուղղությամբ գրավել մի քանի մարտական դիրք, որոնք կարևոր չեն մարտավարական տեսանկյունից, սակայն կարևոր են ռազմավարական տեսանկյունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանն այս մասին Վարդենիսում հայտնել է օտարերկրյա դիվանագետներին՝ անդրադառնալով հարցին, թե այդ հատվածում ի՞նչ կորուստներ են եղել: Մարտիկյանը նշել […]

̰
Ոչ տարածաշրջանային խաղացողները փորձում են ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում․ Զախարովա

18:27 29.09.2022

Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը ոչ տարածաշրջանային խաղացողները սկզբում ցանկանում էին «խաղաղ կարգավորման կամ խաղաղության համաձայնագրերի իրականացման դափնիներն իրենց վերագրել»։

̰
Մենք թույլ չենք տա, որ մեր հայրենիքի տարածքային ամբողջականությունը խաթարվի. Իրանի ՊՆ

15:57 29.09.2022

Իրանի Իսլամական Հանրապետության Պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարությունը զգուշացրել է համաշխարհային իմպերիալիզմին, որ երբեք թույլ չի տա, որ Իրանի տարածքային ամբողջականությունը խաթարվի, փոխանցում է ParsToday-ը։ Չորեքշաբթի օրը, հանդես գալով մի հաղորդագրությամբ Իրանի Պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարությունը, իշխող համակարգի առաջնորդներին և նրանց հետևորդներին, ովքեր իրենց թշնամական լրատվական հոսքով փորձում են երկվություն և պառակտում […]

̰
Լուկաշենկոյի այցի առնչությամբ Վրաստանի արձագանքը աբխազական կողմին չի անհանգստացնում

14:47 29.09.2022

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտգործնախարար Ինալ Արձինբան պատասխանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի Աբխազիա այցի վերաբերյալ վրացական կողմի հայտարարություններին, փոխանցում է Aliq.ge-ն։ Արձինբան նշել է, որ Լուկաշենկոյի այցի առնչությամբ երրորդ երկրների, օրինակ՝ Վրաստանի արձագանքը իրենց չի անհանգստացնում: «Աբխազիայի Հանրապետությունը անկախ պետություն է, միջազգային իրավունքի սուբյեկտ և աշխարհաքաղաքական իրողություն։ Մենք Բելառուսը դիտարկում ենք որպես մեր […]

̰
Լուկաշենկոյի քայլը խախտում է Վրաստանի օկուպացված տարածքների մասին օրենքը. Ղարիբաշվիլի

13:31 29.09.2022

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խստորեն դատապարտում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը Վրաստանից չվերահսկվող Աբխազիա։ «Այս քայլը խախտում է Վրաստանի օկուպացված տարածքների մասին օրենքը և հակասում է միջազգային իրավունքին, ինչպես նաև մեր երկրների երկկողմ հարաբերություններին»,- Aliq.ge-ի փոխանցմամբ՝ գրել է Ղարիբաշվիլին: Նշենք, որ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ևս դատապարտել են Լուկաշենկոյի այցը […]

̰
ԱՄՆ-ը տարբեր մակարդակներով աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը թուլացնելու ուղղությամբ. Փրայս

12:54 29.09.2022

  Լրագրողների հետ ճեպազրույցում ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն տարբեր մակարդակներով աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: «Դեսպան Ֆիլիպ Ռիքերն ակտիվորեն ներգրավված է գործընթացում, աշխատում է հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։ Նա նաև նախորդ շաբաթ Նյու Յորքում մասնակցել է պետքարտուղար Բլինքենի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը։ Վերջերս […]

̰
Կարծում ենք, որ լուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը. Փաշինյան

12:12 29.09.2022

Հայաստանը՝ որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, համաձայն է, որ Ադրբեջանի հետ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը շարունակաբար դիմում է ագրեսիվ գործողությունների: «Այս իրավիճակում մենք միջազգային գործընկերներին հետևողականորեն առաջարկում ենք հետևյալ բանաձևը և կարծում ենք, որ լուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին […]

̰
Աթիլլա Չիչեքի և Հուսեին Յըլդըրըմի նկատմամբ Հայաստանի տարածքը լքելու արգելք սահմանված չի եղել. Արդարադատության նախարարություն

11:36 29.09.2022

Հայաստանի արդարադատության նախարարությունը նոր մանրամասներ է ներկայացրել ազգությամբ քրդեր Հուսեին Յըլդըրմի և Աթիլլա Չիչեքի գործի վերաբերյալ, որոնք դեռևս անհայտ պայմաններում հայտնվել են Թուրքիայում: Նախարարությունից պարզաբանում են, որ Հուսեին Յըլդըրմի և Աթիլլա Չիչեքի նկատմամբ Հայաստանը լքելու արգելք սահմանված չի եղել, իսկ թե ինչպես են նրանք հայտնվել Թուրքիայում, նախարարությունը չի հստակեցրել՝ նշելով, որ այդ հարցը դուրս է […]

̰
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին ժամը 11:00-ի դրությամբ

11:27 29.09.2022

ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

̰
«Խաղաղությունը չի կարող պարտադրվել». Տոյվո Կլաարն անդրադարձել է ադրբեջանական վերջին սադրանքին

11:16 29.09.2022

Անվտանգությունը հնարավոր է միայն սահմանները հարգելու պայմաններում։ Այս մասին հայտնել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ «Կրկին տեղեկություններ են ստացվել երեք զոհված հայ զինվորի և մեկ ադրբեջանցի վիրավորի մասին։ Այս և շատ այլ անիմաստ զոհերը բորբոքում են ատելություն և անկայունություն: Անվտանգությունն իսկապես հնարավոր է միայն այն դեպքում, եթե հարգվեն […]

̰
ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման վերաբերյալ

08:00 29.09.2022

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինաբար գտնվող Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ հերթական անգամ կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը՝ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ։ Ադրբեջանի կողմից ձեռնարկված հերթական սադրանքը, որը Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ սեպտեմբերի 13-ի մեկնարկած լայնածավալ ագրեսիայի շարունակությունն է, […]

̰
Էրդողանը ցանկանում է Պուտինի հետ քննարկել Ուկրաինայի հարցում Թուրքիայի դիվանագիտական ​​ջանքերը

23:57 28.09.2022

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ բարձր է գնահատում հինգշաբթի օրը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ ծրագրված բանակցությունները, Թուրքիայի ղեկավարը մտադիր է լայնորեն քննարկել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված Անկարայի դիվանագիտական ​​ջանքերը։ Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարը հայտարարել էր, որ  հինգշաբթի օրը հույս ունի Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալ։ «Ես բարձր եմ գնահատում, Աստված տա, վաղվա բանակցությունները: […]

̰
Ադրբեջանական ներխուժումը պետք է դատապարտվի և դադարեցվի. Նիկոլ Փաշինյանի գրառումը

23:46 28.09.2022

Ադրբեջանի նոր հարձակման հետևանքով այսօր 3 հայ զինծառայող է զոհվել Հայաստանի տարածքում, twitter-ում այս մասին գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հաելելով. «Սա հարձակում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ։ Ադրբեջանական ներխուժումը պետք է դատապարտվի և դադարեցվի»: Փաշինյանը հայտարարել է նաև, որ ադրբեջանական զորքերի դուրսբերումը և միջազգային դիտորդների առաքելության տեղակայումը ադրբեջանական օկուպացիայից տուժած […]

̰
ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահն այցելելու է Երևան

20:00 28.09.2022

ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆեյը այցելելու է Երևան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆեյը մինչև շաբաթվա վերջ կայցելի Բաքու, այնուհետև Երևան՝ աջակցելու և խթանելու բոլոր չլուծված հարցերի լուծումների որոնմանը»,- հայտնում է Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունը։ Նշվում է, որ Բրիս Ռոքֆեյը կայցելի նաև […]

̰
Պենտագոնը երկխոսության կոչ է անում Հունաստանին և Թուրքիային

19:50 28.09.2022

ԱՄՆ պաշտպանության նախարարության (Պենտագոնի) խոսնակ Պատրիկ Ռայդերն անդրադարձել է Վաշինգտոնի վարչակազմին ուղղված Անկարայի բողոքի նոտային՝ կոչ անելով Թուրքիային երկխոսել Հունաստանի հետ: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ռայդերը օրակարգային հարցերի վերաբերյալ գնահատական ​​է տվել ամենօրյա ասուլիսում և նշել. «Ընդհանուր առմամբ՝ Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ի երկու կարևոր գործընկերներ են, և մենք խրախուսում ենք նրանց շարունակել կառուցողական երկխոսությունը՝ հնարավոր լարվածությունը […]

̰
BACK_TO_TOP