Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը կհանդիպի Ադրբեջանի նախագահի օգնականի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+17.09 oC

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը կհանդիպի Ադրբեջանի նախագահի օգնականի հետ

20:17 29.04.2022

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 2-ին Բրյուսելում ծրագրում է հանդիպել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Գրիգորյանն ասել է «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

«Քննարկելու ենք մի շարք հարցեր Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող», – ասել է Արմեն Գրիգորյանը:

Նա հնարավոր է համարել, որ այդ հանդիպմանը կարող է հաջորդել Փաշինյան-Ալիև հանդիպումը:

«Եթե մենք կարողանանք այն բոլոր հարցերի պատասխանները ստանալ Բրյուսելում, ապա կարող ենք նաև քննարկել երկրի առաջնորդների մակարդակով հանդիպում Բրյուսելում», – նշել է ԱԽ քարտուղարը:

Լրագրողի հարցին, թե արդյոք Հաջիևի հետ հանդիպումը կարելի է տեղավորել խաղաղության համաձայնագրի նախապատրաստման համատեքստում՝ Գրիգորյանն ասաց. «Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման կոնտեքստում կարող եք տեղավորել, քանի որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, կարող ենք ասել, այս պահին մի քանի ուղղություններ ունեն: Եռակողմ աշխատանքային խումբն ապաշրջափակման թեմայով; Այս պահին քննարկվում է նաև դելիմիտացիայի, դեմարկացիայի աշխատանքային խմբերի ձևավորումը: Գրեթե վերջնական փուլում է, կարծում եմ՝ մոտակա ժամանակներս արդեն կհայտարարվի աշխատանքային խմբի ձևավորման մասին: Կա նաև խաղաղության օրակարգի քննարկման ուղղությունը՝ արտգործնախարարների մակարդակով: Կա նաև անվտանգության ուժերի ղեկավարների պարբերաբար հանդիպում, որտեղ քննարկվում են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների որոշ հարցեր: Կա նաև իմ և Հիքմեթ Հաջիևի հանդիպման հարթակը, որտեղ քննարկում ենք Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալիևն Արցախում Պակիստանի և Թուրքիայի ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողով է անցկացնում

23:02 27.05.2025

Ալիևն Արցախում Պակիստանի և Թուրքիայի ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողով է անցկացնում

Բաքվում է Պակիստանի վարչապետը: Պաշտոնական այցի առաջին օրը Մոհամմադ Շահբազ Շարիֆը բանակցություններ է վարել Իլհամ Ալիևի հետ: Հիշեցնենք՝ Պակիստանն աշխարհում միակ երկիրն է, որը չի ճանաչում Հայաստանը որպես անկախ պետություն: Ի՞նչ նպատակով է գնացել Բաքու: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հետաքրքիր է, որ Մոհամմադ Շահբազ Շարիֆը Բաքվում էր ընդամենը 4 ամիս առաջ, այն […] ...

ՊԵԿ նախագահը մասնակցել է ՏՀԶԿ գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 8-րդ բարձրաստիճան հանդիպմանը

22:56 27.05.2025

ՊԵԿ նախագահը մասնակցել է ՏՀԶԿ գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 8-րդ բարձրաստիճան հանդիպմանը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը մայիսի 26-28-ը Հյուսիսային Մալեում (Մալդիվների Հանրապետություն) մասնակցում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 8-րդ բարձրաստիճան հանդիպմանը: Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, որպես համանախագահող երկիր, Մալդիվների հարկային մարմնի ղեկավարի հետ համատեղ վարում է համաժողովը։ Էդուարդ […] ...

Երևանում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Opel Zafira»-ն

22:49 27.05.2025

Երևանում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Opel Zafira»-ն

Մայիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:55-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Լևոն Մ.-ի վարած «Hyundai Elantra» և 73-ամյա Գրիշա Գ.-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshayn.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար […] ...

Կստեղծվի հոկեյի Եվրոպական ազգերի գավաթ մրցաշար

22:42 27.05.2025

Կստեղծվի հոկեյի Եվրոպական ազգերի գավաթ մրցաշար

Ստոկհոլմում կայացած IIHF կոնգրեսում որոշում է կայացվել ստեղծել տափօղակով հոկեյի «Եվրոպական ազգերի գավաթ» մրցաշար։ Այս մասին հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը: Նոր մրցաշարն ազգային հավաքականներին հնարավորություն կտա մասնակցելու կարևոր խաղերի նախատեսված ընդմիջումների ընթացքում։ Մրցաշարին կմասնակցեն 12 հավաքականներ: Ձևաչափն ու մասնակից հավաքականների ցանկը դեռևս հրապարակված չեն: ...

Արտաշատի բժշկական կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման սարքով․ Անահիտ Ավանեսյան

22:37 27.05.2025

Արտաշատի բժշկական կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման սարքով․ Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր չնախատեսված այցով Արտաշատի ԲԿ-ում էր: «Կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման (ՀՇ) սարքով: Մի քանի ամիսների հետևողական աշխատանքի շնորհիվ ֆինանսական առողջացումը հաջողությամբ իրականանում է: Դեռ մեծ աշխատանք ունենք նոր ծառայություններով հագեցման, որակի և դիսցիպլինի, թերապևտիկ ուղղությունից դեպի վիրաբուժության անցման և մահճակալային […] ...

Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Range Rover»-ը. կան տուժածներ

22:26 27.05.2025

Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Range Rover»-ը. կան տուժածներ

Մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա և Չեխովի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Ե. Գրիգորյանի վարած «Range Rover» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 52-ամյա Ա. Նազարյանի վարած շտապօգնության ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshayn.com-ը, վթարի հետևանքով Ա. Նազարյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ 52-ամյա Ն. Ավանեսյանն ու […] ...

BACK_TO_TOP