Սաակաշվիլիին սնունդ փոխանցվում է․ ՔԿՀ-ը հերքում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+27.09 oC

Սաակաշվիլիին սնունդ փոխանցվում է․ ՔԿՀ-ը հերքում է

17:00 27.04.2022

Վրաստանի քրեակատարողական ծառայությունը (ՔԿՀ) հերքում է տեղեկությունը, թե Միխեիլ Սաակաշվիլիին սնունդ չի տրվել։ ՔԿՀ-ի հաղորդմամբ՝ Ռուսթավիի թիվ 12 բանտում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ծանրոցը չի ստացել ընդամենը մեկ օր։

Aliq.ge-ի փոխանցմամբ՝ ծառայությունը մեկնաբանել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» պատգամավոր Էկա Խերխեուլիձեի հայտարարությունը, որը Սաակաշվիլիին այցելելուց հետո ասել է, թե «փակել են նրա սնունդ ստանալու բոլոր ճանապարհները»։ Խերխեուլիձեի խոսքերով՝ թույլ են տվել որոշակի սնունդ ուղարկել Սաակաշվիլիին ծանրոցներով, սակայն բանտի պետերը արգելել են դա։

«Սաակաշվիլին ծանրոցը չի ստացել ընդամենը մեկ օր… Ի գիտություն, Մ. Սաակաշվիլին քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում բազմիցս ստացել է ծանրոցներ։ Հասարակությանն իրազեկելու նպատակով բացատրում ենք, որ Սաակաշվիլին կարող է գնել կանոնադրությամբ չարգելված սննդամթերք նաև հաստատության տարածքում գտնվող խանութից՝ օգտագործելով իր քարտին մուտքագրված գումարը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ Սաակաշվիլիին, բացի դրանից, տրամադրվում է երեքանգամյա սնունդ, ինչպես մյուս բանտարկյալներին։

Քրեակատարողական ծառայությունը հերքել է նաև Սաակաշվիլիի հնարավոր թունավորման մասին մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկությունը` դա անվանելով ծառայության աշխատակիցներին «վարկաբեկող» քայլ։

Սաակաշվիլիի փաստաբան Նիկա Գվարամիան սոցցանցում գրել է, որ Սաակաշվիլին սոված չէ, այլ պարզապես չի կարող ուտել, ուստի նրա սննդակարգը բաղկացած է եղել միայն ցածր յուղայնությամբ սուլգունի պանիրից և վարունգից։

Նշենք, որ Սաակաշվիլիի կողմնակիցները շարունակում են պահանջել բուժման համար նրան տեղափոխել արտասահմանյան կլինիկա։

Դատական ​​վերջին նիստում Վրաստանի նախկին նախագահը բողոքել էր վատառողջությունից և անբավարար բուժումից՝ նշելով, որ գործնականում չի կարողանում ուտել, ինչի պատճառով նիհարել է 12 կգ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արտակ Աղաբեկյանը եզրափակչում է․ ազատ ոճի ըմբշամարտի Մ17 ԵԱ

11:21 14.06.2025

Արտակ Աղաբեկյանը եզրափակչում է․ ազատ ոճի ըմբշամարտի Մ17 ԵԱ

Սկոպիեում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում 48 կգ քաշային Արտակ Աղաբեկյանը դուս է եկել եզրափակիչ։ Հայ մարզիկը նախ 1/8 եզրափակչում 7-2 հաշվով հաղթել է վրացի Նիկոլոզ Մաչարաշվիլիին, ապա 10:0 հաշվով ժամանակից շուտ պարտության է մատնել մոլդովացի Գեորգի Գայդարջիին։ Կիսաեզրափակիչ գոտեմարտում Արտակը 5-4 հաշվով առավելության է հասել չեզոք դրոշի տակ հանդես եկող Ումար Մագոմեդովի […] ...

Իսրայելի վրա Իրանի հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 70-ի

11:11 14.06.2025

Իսրայելի վրա Իրանի հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 70-ի

Իսրայելում Իրանի պատասխան հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է առնվազն 70-ի, հաղորդում է Jerusalem Post-ը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր 63 վիրավորի մասին: Հաղորդվել էր նաև, որ երկու մարդ զոհվել է: «Առնվազն 70 մարդ վիրավորվել է, երկուսը՝ զոհվել», – ասվում է հրատարակության կայքում։ ...

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Իսրայելին և Իրանին դադարեցնել լարվածության սրումը

11:04 14.06.2025

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Իսրայելին և Իրանին դադարեցնել լարվածության սրումը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Իսրայելի և Իրանի միջև փոխհրաձգությունների ֆոնին, կոչ է արել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման ուղիներ փնտրել։ «Իսրայելը ռմբակոծում է իրանական միջուկային օբյեկտները։ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Թել Ավիվին։ Բավական է էսկալացիան։ Ժամանակն է դադարեցնել այն։ Խաղաղությունն ու դիվանագիտությունը պետք է գերակշռեն», – գրել է Գուտերեշը սոցիալական ցանցերում։ ...

Ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ Երևանի Կենտրոն վարչական շրջանում

10:49 14.06.2025

Ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ Երևանի Կենտրոն վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ <<Գառնու>> պոմպակայանի հոսանքազրկման հետևանքով, ս.թ. հունիսի 14-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում կդիտվի ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ և ջրի ճնշման տատանումներ: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Թիկնիզյանը տեղափոխվում է նոր ակումբ

10:35 14.06.2025

Թիկնիզյանը տեղափոխվում է նոր ակումբ

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը հայտնել է, թե երբ է կայանալու ֆուտբոլիստի տեղափոխությունը «Ցրվենա Զվեզդա»։ «Ամեն ինչ համաձայնեցված է։ Մենք կմեկնենք Բելգրադ հունիսի 20-ին, բուժզննումը նախատեսված է հունիսի 21-ին։ Պայմանագիրը կլինի երեքամյա»,- ասել է Կլյուևը Sport Express-ի հետ զրույցում։ Ավարտված մրցաշրջանում Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել է 33 խաղի՝ […] ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սըր Քիր Սթարմերին

10:22 14.06.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սըր Քիր Սթարմերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Սըր Քիր Սթարմերին Ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա առիթով: Շնորհավորական ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին Ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա կապակցությամբ։ Գոհունակությամբ եմ ընդգծում, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության […] ...

BACK_TO_TOP