«Թարթառի գործի» նոր մանրամասներ․ ադրբեջանցի զինվորականները խոշտանգումների են ենթարկվել Հայաստանի համար լրտեսության մեղադրանքով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+34.09 oC

«Թարթառի գործի» նոր մանրամասներ․ ադրբեջանցի զինվորականները խոշտանգումների են ենթարկվել Հայաստանի համար լրտեսության մեղադրանքով

21:29 14.06.2021

BBC-ի ռուսական ծառայությունը լայնածավալ հոդված է հրապարակել Ադրբեջանում զինվորականների զանգվածային խոշտանգումների մասին։ «Թարթառի գործ»՝ այսպես են անվանում 2017 թվականի մայիս-հունիս ամիսներին ադրբեջանական Թարթառի շրջանում տեղի ունեցած զանգվածային խոշտանգումների գործը։ Այդ ժամանակ ադրբեջանացի մի խումբ զինվորականների մեղադրում էին Հայաստանի օգտին լրտեսություն անելու մեջ։

Խոշտանգումների են ենթարկվել 100-ից ավելի ադրբեջանցի զինվորականներ, նրանցից 11-ը մահացել է։ Եվս 24 հոգի ազատազրկվել է։ BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ զինվորականներին տանում էին Թարթառի շրջան՝ խոտովանություն կորզելու։

Տվյալ թեմայի շուրջ ադրբեջանական իշխանությունների միակ պաշտոնական տեղեկատվությունը եղել է 2017-ի մայիսին Պետական անվտանգության ծառայության, պաշտպանության նախարարության և ներքին գործերի նախարարության հրապարակած համատեղ հայտարարությունը։ Այնտեղ նշվում էր, որ մի խումբ զինվորականներ և այլ քաղաքացիական անձինք դավաճանել են հայրենիքը և տեղեկատվություն փոխանցել Հայաստանին։

BBC-ի ադրբեջանական ծառայությունը «Թարթառի գործի» մասին վավերագրական ֆիլմ է հրապարակել, զրուցել խոշտանգումների ենթարկված անձանց հետ։ Ըստ նրանցից մեկի՝ նախկին պայմանագրային զինծառայող Ռուսլան Մամեդովի, իրենց բերել են զորամաս, մերկացրել, այնուհետև ցույց տվել խոշտանգումների պատճառով մահացածներից մեկի դին՝ դրանով վախեցնելով իրենց։

«Ես նայում էի նրա մարմնին, դեմքը սարսափելի վիճակում էր, նույնիսկ վթարից հետո դեմքն այդպես չի այլանդակվում։ Ինձ ասացին՝ եթե չես ուզում նմանվել նրան, ուրեմն ընդունիր մեղքդ, կամ անուններ ասա։ Դռների հետևից լաց ու ճիչեր էին լսվում։ Նման էր սպանդանոցի, հատակն ամբողջովին արյուն էր»,- հայտնել է Մամեդովը։

Մամեդովը հրաժարվել է անուններ տալ։ Նրան խոշտանգել են 20 օր՝ ենթարկելով դաժան ծեծի, հանելով ոտքերի եղունգները, հոսանքահարելով և այլ կտտանքների ենթարկելով։ Որոշ զինվորականների էլ, բացի խոշտանգումների ենթարկելուց, սպառնացել են ծնողների ձերբակալությամբ, հարազատների խոշտանգմամբ։

Իրավապաշտպանները տեղի ունեցածի երկու պատճառ են անվանում. երկուսն էլ կապված են 2016 թվականի ապրիլյան պատերազմի հետ։

Ըստ իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովի, ով շփվել է տուժած զինվորների հետ, ադրբեջանական կողմն իր վերահսկողության տակ է առել Թարթառի շրջանի Սեյսուլան գյուղը, այդ մասին զեկուցվել է բարձրագույն հրամանատարությանը, սակայն ադրբեջանական կողմից ինչ-որ մեկը զինվորներին հրամայել է լքել գյուղը։ Սա, հավանաբար, տեղի է ունեցել դավաճանության հետևանքով, և իշխանությունները սկսել են փնտրել դավաճաններին ցանկացած մեթոդով։

Այս տարբերակն իրավապաշտպանին ավելի հավանական է թվում։ Խոշտանգումների ենթարկվածների մեծ մասն ապրիլյան պատերազմի մասնակից է եղել։

Երկրորդ վարկածն այն է, որ մի խումբ բարձրաստիճան զինվորականներ դավադրություն են կազմակերպել, որպեսզի ստվեր նետեն ապրիլյան պատերազմում իբր ադրբեջանական հաջողությունների վրա և կոտրեն զինվորների մարտական ոգին։

Ադրբեջանական իշխանությունները պնդում են, որ խոշտանգողներն ինքնուրույն են զբաղեցրել Թարթառի շրջանում գտնվող հին վարչական շենքը և այնտեղ կտտանքների ենթարկել մարդկանց։

Խոշտանգող անձանց՝ 12 հոգու, դատապարտել են 3,5-10 տարվա ազատազրկման։ Այս տարվա ապրիլին նրանց գործերը վերադարձել են վերաքննիչ դատարան։ Իրավապաշտպանները պահանջում են ավելացնել նրանց դատապարտման ժամկետը։ Իսկ խոշտանգման զոհերի գործերն ապրիլին հասել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Իրավապաշտպաններն իշխանություններից պահանջում են «Թարթառի գործով» նոր դատավարություն անցկացնել և համաներում շնորհել դավաճանության մեղադրանքով դատապարտվածներին։

Ըստ իրավապաշտպանների և քաղաքագետների՝ ադրբեջանական իշխանությունները հետաքրքրված են «Թարթառի գործով»։ Նրանք դա բացատրում են ուժայինների միջև ներքաղաքական պայքարով։ Իրավապաշտպան Լեյլա Յունուսը չի բացառում, որ Իլհամ Ալիևը կարող է այդ գործն օգտագործել ուժայինների շրջանում գործող խմբավորումներից մեկը տապալելու համար։

Իրավապաշտպանները պնդում են, որ խոշտանգումների գործելակերպը հնարավոր չէ արմատախիլ անել, եթե քայլեր չձեռնարկվեն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մյանմայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

15:43 21.08.2025

Մյանմայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմայի հարավում՝ Յանգոն քաղաքի մոտակայքում, հայտնում է Թաիլանդի օդերևութաբանական ծառայությունը: Գերատեսչության տվյալներով՝ օջախը գտնվել է Անդամանյան ծովում` 10 կմ խորության վրա։ Ավելի թույլ ցնցումներ են գրանցվել Նայպիդո քաղաքի տարածքում։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։ ...

Սկսվել է Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքը

15:35 21.08.2025

Սկսվել է Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքը

Սկսվել է Մունդիալի որակավորման փուլի Հայաստան – Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքը, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Այսօրվանից տոմսերը հասանելի են լինելու tickets.ffa.am կայքում։ Ֆեդերացիան ևս մեկ անգամ հիշեցրել է, որ ինչպես այս, այնպես էլ հավաքականի հաջորդ խաղերում տոմսերի վաճառքը միայն առցանց է լինելու, ֆիզիկական վաճառք չի նախատեսվում։ Հայաստան – Իռլանդիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի […] ...

Մալաթիայի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգ ու ռազմամթերք

15:28 21.08.2025

Մալաթիայի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգ ու ռազմամթերք

Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մի քաղաքացի օգոստոսի 19-ին զանգահարել է 911 և հայտնել, որ Դալմայի այգիներում զենք-զինամթերք է թողել։ Նշված վայրում համայնքային ոստիկանները հայտնաբերել են պահեստատուփով ինքնաձիգ և տարբեր տրամաչափի 138 փամփուշտ։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ ...

Լավրովը նշել է Պուտին-Զելենսկի հանդիպման պայմանները

15:22 21.08.2025

Լավրովը նշել է Պուտին-Զելենսկի հանդիպման պայմանները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել Վլադիմիր Զելենսկիի հետ միայն այն դեպքում, եթե բոլոր հարցերը, որոնք պահանջում են քննարկում ամենաբարձր մակարդակով, լավ մշակվեն, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ պատրաստ է հանդիպել, այդ թվում՝ պարոն Զելենսկու հետ ՝ այն հասկացողությամբ, որ բոլոր հարցերը, որոնք պահանջում են […] ...

Գեղարքունիքի մարզում նորոգման, կառուցման և վերակառուցման ընթացքի մեջ է 38 դպրոց. օգոստոսյան խորհրդակցություն Գավառում

15:15 21.08.2025

Գեղարքունիքի մարզում նորոգման, կառուցման և վերակառուցման ընթացքի մեջ է 38 դպրոց. օգոստոսյան խորհրդակցություն Գավառում

2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հերթական օգոստոսյան խորհրդակցությունն անցկացվել է Գավառում՝ Գեղարքունիքի մարզի հանրակրթական, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության […] ...

Արթուր Ալեքսանյանը կմասնակցի աշխարհի առաջնությանը․ ՀԸՖ-ն հերքում է UWW-ի տեղեկատվությունը

15:07 21.08.2025

Արթուր Ալեքսանյանը կմասնակցի աշխարհի առաջնությանը․ ՀԸՖ-ն հերքում է UWW-ի տեղեկատվությունը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կմասնակցի սեպտեմբերի 13-21-ը կայանալիք աշխարհի առաջնությանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: «Հարգելի հայրենակիցներ և ըմբշամարտի սիրահարներ, Եվս մեկ անգամ հորդորում ենք հետևել միայն Հայաստանի ըմբշամարտի պաշտոնական էջին: Այն, որ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հայտարարել է ԱԱ-ին մասնակցող նախնական կազմերը, դա չի նշանակում, որ դրանք վերջնական են: Ինչպես նաև, հարկ ենք […] ...

BACK_TO_TOP