ԿԳՄՍ նախարարը գրառում է կատարել Իրանի դեսպանատան սգո մատյանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2024
  • $
    388.49
  • RUBLE
    4.40
  • 415.57
WEATHER
+27.09 oC

ԿԳՄՍ նախարարը գրառում է կատարել Իրանի դեսպանատան սգո մատյանում

16:29 23.05.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն:

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ցավակցական գրառում է կատարել սգո մատյանում՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձանց ողբերգական մահվան կապակցությամբ:

Նախարար Ժաննա Անդրեասյանը զորակցություն է հայտնել բարեկամ Իրանի ժողովրդին և իշխանությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում

10:27 16.06.2024

Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում

Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում։ Երթեւեկությունը երկկողմանի փակ է։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Սպասարկող կազմակերպությունը կատարում է մաքրման աշխատանքներ։ ...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կադրեր է հրապարակել Կապան այցից

10:16 16.06.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կադրեր է հրապարակել Կապան այցից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում կադրեր է հրապարակել Կապան այցից։ «Երևան-Կապան թռիչք»,-տեսանյութին կից գրել է Փաշինյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանը Կապանում մասնակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին։   ...

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

10:02 16.06.2024

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի […] ...

Իսպանիան արժանի հաղթանակ տարավ․ Մոդրիչ

00:00 16.06.2024

Իսպանիան արժանի հաղթանակ տարավ․ Մոդրիչ

Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան և ավագ Լուկա Մոդրիչը մեկնաբանել է Եվրոպայի 2024 թվականի առաջնության 1-ին տուրի խաղում Իսպանիայից կրած 0-3 հաշվով պարտությունը։ Գրում է Արմսպորտը: «Սա այն արդյունքը չէ, որի համար մենք հույս ունեինք, բայց դա այն է, ինչ կա: Եվս երկու հանդիպում ունենք բարելավվելու և իրավիճակը բարելավելու համար։ Առաջին խաղակեսում մենք մեզ նման չէինք, մեզ […] ...

Օրենսգրքում կսահմանվի կիբեռհանցագործությունների ցանկը

23:45 15.06.2024

Օրենսգրքում կսահմանվի կիբեռհանցագործությունների ցանկը

«Կառավարության հեղինակած նախաձեռնությունը միտված է կիբեռհանցավորության դեմ պայքարի շրջանակում իրավապահ մարմինների համար արդյունավետ գործիքակազմի նախատեսմանը»,- ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։ Զեկուցողի խոսքով՝ հատկապես վերջին տարիներին նկատվում է կիբեռհանցավորության տեմպերի աճ, ինչով էլ պայմանավորված` անհրաժեշտություն է առաջացել իրավապահ համակարգին օժտել համապատասխան գործիքակազմով, որը թույլ կտա իրականացվող […] ...

Եվրահանձնաժողովի ղեկավարը  Ռուսաստանին մեղադրել է համաշխարհային գնաճի համար

23:27 15.06.2024

Եվրահանձնաժողովի ղեկավարը Ռուսաստանին մեղադրել է համաշխարհային գնաճի համար

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Շվեյցարիայում Ուկրաինային նվիրված համաժողովի ժամանակ հայտարարել է, որ  Ռուսաստանն է  մեղավոր  պարենային ապրանքների գների բարձրացման համար: «Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի արձագանքը հնչում է ամբողջ աշխարհում. Էներգիայի գները կտրուկ աճել են, ինչպես նաև պարենային ապրանքների գները»,- ասել է նա: Ավելի ուշ Եվրահանձնաժողովի միջազգային հարաբերությունների դեպարտամենտի գլխավոր տնօրեն Քրիստինա Լոբիլլո Բորերոն, ելույթ […] ...

BACK_TO_TOP