Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության հայտարարությունը՝ թուրք-ադրբեջանական նոր զորավարժության կապակցությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+10.62 oC

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության հայտարարությունը՝ թուրք-ադրբեջանական նոր զորավարժության կապակցությամբ

17:53 29.12.2023

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել թուրք-ադրբեջանական նոր զորավարժության կապակցությամբ:

«Դեկտեմբերի 26-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանում տեղի է ունեցել «Սպառնալիքների արձագանքման հիբրիդային ուսուցում» թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունը։

Վերջին երեք տարիների ընթացքում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները որպես կանոն ուղղված են եղել Հայաստանի դեմ, ենթադրաբար այս նոր զորավարժությունը ևս բացառություն չէ։ Ադրբեջանը շարունակում է նման քայլերով զարգացնել ագրեսիվ հռետորաբանություն։ Զորավարժությունների, ռազմական բյուջեի մեծացման, ռազմական ագրեսիվ հռետորաբանության ուղեկցությամբ անհնար է իրական կառուցողականության միջավայր ձևավորել։ Սա ևս մեկ անգամ վկայում է, որ Ադրբեջանն առաջնորդվում է ճնշման ու բռնության գաղափարի տեսլականով։

Մինչդեռ ամիսներ առաջ էթնիկ զտումներ իրականացրած պետությունը այժմ պետք է մտածեր Լեռնային Ղարաբաղի հայության ոտնահարված իրավունքների շուտափույթ վերականգնման, 35 տարի առաջ պատմական Գարդմանից, Շիրվանից ու Նախիջևանից ավելի քան կես միլիոն հայության իրավունքների ճանաչման, ոչնչացված ու խեղվող հայկական մշակութային ժառանգության հաշվառման ու պահպանության մասին, ոչ թե գնար ռազմականացման ճանապարհով։

Այս ամենը բացարձակ անպատժելիության, բռնապետության վերարտադրման հնարավորությունների ու մարդու իրավունքների գերակայության գաղափարի նահանջի հետևանքն է։ Մենք բազմիցս արձանագրել ենք, որ նման գործընթացները լի են նորանոր դժբախտություններ պարունակող վտանգներով, որոնց կանխարգելման միակ իրական միջոցը մարդկանց դեմ գործած հանցանքներին տրվող համարժեք պատասխանն է։

Ուստի հերթական անգամ մեր մտահոգությունն ենք հայտնում Ադրբեջանում ագրեսիայի տարրեր պարունակող զարգացումների կապակցությամբ և կոչ անում միջազգային հանրությանը համապատասխան միջոցներ ձեռնարկել ապագայի կայունության ապահովման ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արագածոտնի մարզում բախվել են «Infiniti»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավոր

23:44 15.05.2025

Արագածոտնի մարզում բախվել են «Infiniti»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավոր

Մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 41-ամյա Դավիթ Ասատրյանի վարած «Mercedes» և Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Արայիկ Նազարյանի վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի […] ...

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել

23:37 15.05.2025

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած ու աղբով պատված, համայնքին պատկանող շուրջ 9 հա տարածքը անտառային գոտու է վերածվել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Տարածքում տնկվել է շուրջ 5000 ծառաթփատեսակ: Քաղաքային անտառն ապահովված է ոռոգման համակարգով. նախագծի շրջանակում անցկացվել է 2300 գծմ մայր ոռոգման համակարգ և 1600 մ ոռոգման ցանց»,- […] ...

Խստորեն դատապարտում ենք կրթական հաստատությունում արձանագրված անթույլատրելի երևույթը. Արարատի մարզպետարան

23:29 15.05.2025

Խստորեն դատապարտում ենք կրթական հաստատությունում արձանագրված անթույլատրելի երևույթը. Արարատի մարզպետարան

Արարատի մարզպետի աշխատակազմը խորապես մտահոգված է Մխչյանի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում տեղի ունեցած միջադեպով։ Խստորեն դատապարտում ենք կրթական հաստատությունում արձանագրված անթույլատրելի երևույթը և հայտարարում, որ դեպքը կմնա մշտական վերահսկողության ներքո, կանենք հնարավորը՝ կանխելու նման իրավիճակների կրկնությունը: Մեզ համար շոկային և ցավալի է նման միջադեպերի գոյությունը հատկապես դպրոցում՝ այն վայրում, որտեղ երեխաները պետք է լինեն առավելագույն […] ...

Տավուշի մարզի Ջուջևան գյուղում բախվել են «Mercedes Vito»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր

23:22 15.05.2025

Տավուշի մարզի Ջուջևան գյուղում բախվել են «Mercedes Vito»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր

Մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ Ջուջևան գյուղի վարչական տարածքում բախվել են Տավուշի մարզի բնակիչներ 43-ամյա Սասուն Զ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 26-ամյա Վահե Բ․-ի վարած «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։ ...

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ

23:16 15.05.2025

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ

Մայիսի 15-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ: Քննարկվել են Գյումրիում հետընտրական զարգացումները։ ...

ԵՄ ներկայացուցիչները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը

23:11 15.05.2025

ԵՄ ներկայացուցիչները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանն ուղղված օրակարգային հարցեր, ընդգծվել է երկկողմ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը՝ հատկապես ժողովրդավարության ամրապնդման, տնտեսական ինտեգրման, ենթակառուցվածքների արդիականացման և […] ...

BACK_TO_TOP