Օրեր առաջ ստացել ենք ադրբեջանական կողմի հերթական առաջարկները, որոնք կուսումնասիրենք և պատշաճ կարգով կարձագանքենք․ Միրզոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+10.6 oC

Օրեր առաջ ստացել ենք ադրբեջանական կողմի հերթական առաջարկները, որոնք կուսումնասիրենք և պատշաճ կարգով կարձագանքենք․ Միրզոյան

19:38 27.12.2023

ՀՀ կառավարությունն իր կողմից ամեն ինչ անում է, որպեսզի խաղաղության տանող գործընթացը հասնի իր տրամաբանական ավարտին, սակայն որևէ պետություն դժվար թե կարողանա միայնակ ստորագրել խաղաղության պայմանագիր, ուստի հայկական կողմի կառուցողականությանը զուգահեռ՝ նաև ադրբեջանական կողմի կառուցողական մոտեցման կարիքը կա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման կարծիք է հայտնել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանցի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Մենք մեկ անգամ չէ, որ հանրահռչակել ենք Հայաստանի Հանրապետության վճռականությունը՝ բարեխղճորեն և կառուցողական կերպով ներգրավված լինել Ադրբեջանի հետ բանակցություններում, որոնց վերջնանպատակը կլինի հարաբերությունների կարգավորումը և խաղաղության հաստատումը։ Մենք մեկ անգամ չէ, որ վերահաստատել ենք մեր նվիրվածությունը խաղաղության գործընթացին և ընդհանրապես մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը։ Ադրբեջանի հետ ունեցել ենք մի քանի ուղղություններով և մի քանի փուլերով բանակցություններ, աշխատում ենք խաղաղության պայմանագրի կոնկրետ նախագծի վրա։ Օրեր առաջ ստացել ենք ադրբեջանական կողմի հերթական առաջարկները, որոնք կուսումնասիրենք և պատշաճ կարգով կարձագանքենք՝ ներկայացնելով մեր առաջարկները»,- ասել է Միրզոյանը։

Նա վկայակոչել է շատերին պնդումն առ այն, որ խաղաղության հասնելու իրական հնարավորություն կա, պատուհան կա՝ գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու համար։

«Ես անշուշտ պետք է համաձայնեմ այդ պնդումների հետ։ Մենք իրոք ունենք խաղաղության հնարավորություն՝ չնայած բազմաթիվ խոչընդոտներին ու դժվարություններին, որ ունեցել ենք։ Չնայած նույնիսկ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանությանը, Ադրբեջանից հնչող ատելության խոսքին, ագրեսիվ հռետորաբանությանը՝ մենք իսկապես տեսնում ենք այդ հնարավորությունը։ ՀՀ կառավարությունն իր կողմից ամեն ինչ անում է, որ խաղաղության տանող գործընթացը հասնի իր տրամաբանական ավարտին, բայց խաղաղության հասնելու հնարավորությունը կախված է երկու կողմերի կառուցողական ընդգրկումից ու նվիրումից»,- նշել է ՀՀ արտգործնախարարը։

Միրզոյանը հույս է հայտնել, որ Ադրբեջանը կդրսևորի այդ կառուցողականությունը, և հավելել, որ տեսանելի են դրական ազդակներ, ինչպես օրինակ վերջին շփումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունը, երբ տեղի ունեցավ ռազմագերիների և պահվող անձանց ազատ արձակում, իսկ Հայաստանն էլ իր հերթին սատարեց ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին։

«Մյուս կողմից էլ տեսնում ենք բացասական ազդակներ՝ նկատի ունենալով Ադրբեջանից պարբերաբար հնչող ագրեսիվ խոսքերն ու կոչերը, ինչպես նաև բարձրաստիճան հանդիպումներից խուսափելը, քանի որ առաջարկներ կան, սակայն հանդիպումները վերջին շրջանում տեղի չեն ունենում։ Հույս ունենք, որ կառուցողականությունն այնուամենայնիվ կհաղթի և առաջիկայում կունենանք երկարատև խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորություն»,- եզրափակել է Միրզոյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա. ԲՏԱ նախարար

23:59 15.05.2025

Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա. ԲՏԱ նախարար

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա: «Երևանի հեռուստաաշտարակի արդիականացման ծրագրի նպատակն է փոխարինել հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման համակարգը՝ ներդնելով ժամանակակից, բազմաֆունկցիոնալ և գեղագիտական բարձր արժեք ունեցող նոր լուսային լուծումներ, ինչը ոչ միայն կընդգծի մայրաքաղաքի ճարտարապետական ինքնատիպությունը, այլև զգալիորեն կբարձրացնի տուրիստական գրավչությունը»,- գրել է նա։ ...

Մերց. Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը պատրաստ է և կընդունվի մայիսի 20-ին

23:57 15.05.2025

Մերց. Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը պատրաստ է և կընդունվի մայիսի 20-ին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը պատրաստ է և կընդունվի Բրյուսելում մայիսի 20-ին։ «Այս (խմբ.պատժամիջոցների) փաթեթը պատրաստ է և կընդունվի հաջորդ երեքշաբթի Բրյուսելում։ Խորհրդակցություններն ավարտվել են», – ասել է Մերցը ZDF հեռուստաընկերության եթերում: Միաժամանակ, Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն անմիջապես։ «Դրանք (խմբ.սահմանափակումները) պատրաստ են, […] ...

TASS. Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի եռակողմ հանդիպումը նախատեսված է մայիսի 16-ին Ստամբուլում

23:54 15.05.2025

TASS. Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի եռակողմ հանդիպումը նախատեսված է մայիսի 16-ին Ստամբուլում

Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը նախատեսված է ուրբաթ օրը Ստամբուլում։ Այս մասին TASS-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Վաղը կկայանան հանդիպումների ևս մի շարք՝ տարբեր ձևաչափերով։ Դրանք են՝ ԱՄՆ-ն, Ուկրաինան, Թուրքիան։ Օրակարգում են նաև Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Թուրքիայի միջև եռակողմ բանակցությունները», – ասել է աղբյուրը: Նշվում է, որ «դեռևս հայտնի […] ...

Սպիտակ տունը հույս ունի, որ Թրամփ-Պուտին հանդիպումը կկայանա շատ շուտով

23:49 15.05.2025

Սպիտակ տունը հույս ունի, որ Թրամփ-Պուտին հանդիպումը կկայանա շատ շուտով

ԱՄՆ վարչակազմը սպասում է, որ շատ շուտով կկայանա ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի հակաահաբեկչական հարցերով ավագ տնօրեն Սեբաստիան Գորկան։ «Գործարքները կախված են ժամանակից։ Երբ ժամանակը գա, այդ ժամանակ (խմբ.Միացյալ Նահանգների) նախագահ Դոնալդ Թրամփը կլինի (խմբ.Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր) Պուտինի հետ նույն սենյակում։ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «Infiniti»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավոր

23:44 15.05.2025

Արագածոտնի մարզում բախվել են «Infiniti»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավոր

Մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 41-ամյա Դավիթ Ասատրյանի վարած «Mercedes» և Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Արայիկ Նազարյանի վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի […] ...

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել

23:37 15.05.2025

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած ու աղբով պատված, համայնքին պատկանող շուրջ 9 հա տարածքը անտառային գոտու է վերածվել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Տարածքում տնկվել է շուրջ 5000 ծառաթփատեսակ: Քաղաքային անտառն ապահովված է ոռոգման համակարգով. նախագծի շրջանակում անցկացվել է 2300 գծմ մայր ոռոգման համակարգ և 1600 մ ոռոգման ցանց»,- […] ...

BACK_TO_TOP