19:06 27.12.2023
Իրանի Իսլամական հանրապետությունն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։ Իրանը հարևան Հայաստանի հետ ունեցել է պատմական հարաբերություններ, որոնք օրըստօրե զարգանում և խորանում են՝ հասնելով բարձր մակարդակի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման կարծիք է հայտնել ԻԻՀ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ Իրանի կառավարության և խորհրդարանի կողմից հայ ժողովրդին շնորհավորելով գալիք Ամանորի և Քրիստոսի սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ։
«Իմ հայ գործընկերոջ և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցել ենք կարևոր քննարկումներ՝ Թեհրանի ու Երևանի միջև համագործակցության տարբեր ուղղությունների վերաբերյալ։ Անդրադարձել ենք նաև Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման անհրաժեշտությանը և այդ գործընթացում Իրանի դերակատարությանը, որը կարող է կայունության ու խաղաղության երաշխավոր լինել։ Համագործակցության տարբեր հարցերի վերաբերյալ ունենք ընդհանուր կարծիք։ Մեծապես կարևորում ենք Կապանում ԻԻՀ հյուպատոսության բացումը, որը բազմաթիվ ծառայություններ է մատուցում՝ խթանելով համագործակցությունը հատկապես տնտեսական ոլորտում։ Հայկական կողմին փոխանցեցի պաշտոնական Թեհրանի համաձայնությունը՝ Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսություն հիմնելու կապակցությամբ։ Հույս ունեմ, որ իմ գործընկերոջ հետ նոր տարվա սկզբին այդ իրադարձության ականատեսը կլինենք՝ մասնակցելով պաշտոնական բացման արարողությանը»,- ասել է ԻԻՀ արտգործնախարարը։
Նրա խոսքով՝ իրանական կողմը բարձր է գնահատում երկկողմ հարաբերությունների զարգացումը, վերջին երկու տարիների ընթացքում համատեղ աշխատանքի արդյունքում, ինչպես նաև Փաշինյան-Ռայիսի հեռախոսազրույցի ընթացքում ձեռք բերված կարևոր պայմանավորվածությունները։ Իրանական կողմը գնահատում է փոխգործակցությունը ինչպես պետական կառույցների, խորհրդարանների, այնպես էլ մասնավոր սեկտորների միջև։
«Պետք է նպաստենք այդ համագործակցության զարգացմանը, որպեսզի մեր ժողովուրդները շոշափելի կերպով տեսնեն այդ գործընթացի արդյունքները։ Մենք աջակցում ենք հատկապես Հյուսիս-Հարավ միջանցքի գործարկմանն ու տարածաշրջանային հաղորդակցության ուղիների անխափան շահագործմանը»,- ասել է Իրանի արտաքին գործերի նախարարը։
23:44 15.05.2025
Արագածոտնի մարզում բախվել են «Infiniti»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավորՄայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 41-ամյա Դավիթ Ասատրյանի վարած «Mercedes» և Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Արայիկ Նազարյանի վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի […] ...
23:37 15.05.2025
Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվելԾիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած ու աղբով պատված, համայնքին պատկանող շուրջ 9 հա տարածքը անտառային գոտու է վերածվել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Տարածքում տնկվել է շուրջ 5000 ծառաթփատեսակ: Քաղաքային անտառն ապահովված է ոռոգման համակարգով. նախագծի շրջանակում անցկացվել է 2300 գծմ մայր ոռոգման համակարգ և 1600 մ ոռոգման ցանց»,- […] ...
23:29 15.05.2025
Խստորեն դատապարտում ենք կրթական հաստատությունում արձանագրված անթույլատրելի երևույթը. Արարատի մարզպետարանԱրարատի մարզպետի աշխատակազմը խորապես մտահոգված է Մխչյանի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում տեղի ունեցած միջադեպով։ Խստորեն դատապարտում ենք կրթական հաստատությունում արձանագրված անթույլատրելի երևույթը և հայտարարում, որ դեպքը կմնա մշտական վերահսկողության ներքո, կանենք հնարավորը՝ կանխելու նման իրավիճակների կրկնությունը: Մեզ համար շոկային և ցավալի է նման միջադեպերի գոյությունը հատկապես դպրոցում՝ այն վայրում, որտեղ երեխաները պետք է լինեն առավելագույն […] ...
23:22 15.05.2025
Տավուշի մարզի Ջուջևան գյուղում բախվել են «Mercedes Vito»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավորՄայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ Ջուջևան գյուղի վարչական տարածքում բախվել են Տավուշի մարզի բնակիչներ 43-ամյա Սասուն Զ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 26-ամյա Վահե Բ․-ի վարած «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։ ...
23:16 15.05.2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստՄայիսի 15-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ: Քննարկվել են Գյումրիում հետընտրական զարգացումները։ ...
23:11 15.05.2025
ԵՄ ներկայացուցիչները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումըՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանն ուղղված օրակարգային հարցեր, ընդգծվել է երկկողմ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը՝ հատկապես ժողովրդավարության ամրապնդման, տնտեսական ինտեգրման, ենթակառուցվածքների արդիականացման և […] ...