13:46 22.10.2018
Այսօր մեկնարկել է «Քիմիայի սահմանները, Հայաստան» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել էին Նիդերլանդների Գրոնինգենի համալսարանը` Երևանի պետական համալսարանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համատեղ: Միջոցառմանը ներկա ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, նշել է, որ քիմիայի բնագավառը կարևոր է Հայաստանի համար:
«Մեր երկիրը տարիներ շարունակ եղել է քիմիական արդյունաբերության հիմնական կենտրոններից մեկը, և այդ բնագավառում բավականին լուրջ ավանդույթներ կան: Անկախությունից հետո տնտեսական կապերի քայքայման արդյունքում Հայաստանում քիմիայի բնագավառը էապես տուժել է: Վերջին տարիներին, օրինակ, մեր երկրի երկու խոշոր բուհերում՝ ԵՊՀ-ում և Պոլիտեխնիկում, շատ քիչ են քիմիայի ֆակուլտետի դիմորդները, որը հիմնականում պայմանավորված է քիմիական արդյունաբերության և տնտեսության ներկա իրավիճակով»,- նշել է փոխնախարարը՝ ընդգծելով, որ պետք է նոր զարկ տրվի քիմիայի բնագավառին թե՛ կրթության, և թե՛ գիտահետազոտական ոլորտում:
«ՀՀ նոր կառավարությունը բավականին հավակնոտ ծրագրեր ունի կրթության և գիտության ոլորտում: Այս ամիսների ընթացքում փորձել ենք տարբեր ծրագրեր մշակել, իսկ որոշ տեղերում արդեն անցել ենք դրանց իրականացմանը: Միջին մասնագիտական կրթության ոլորտում, օրինակ, մենք բավականին կարևորում ենք գործատուների հետ կապը և վերջերս մի քանի համաձայնագրեր ենք ստորագրել՝ այդ ոլորտն ակտիվացնելու և զարգացնելու համար: Նման հեղինակավոր գիտաժողովների անցկացումը հատկապես քիմիայի բնագավառում կենսական կարևորություն ունի Հայաստանի համար»,- նշել է Հովհաննես Հովհաննիսյանը՝ հավելելով, որ առանց միջազգային համագործակցության, առանց գիտական ժամանակակից աշխարհի փորձը և նվաճումները հաշվի առնելու՝ հնարավոր չէ որևէ ոլորտի, հատկապես քիմիայի զարգացումը:
Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ շեշտելով, որ Եվրոպական միությունը շարունակում է աջակցել Հայաստանին և պատրաստ է միավորել մարդկանց, որպեսզի նրանք հաճույքով սովորեն ու նորարարական պրակտիկաներ կիրառեն:
Գիտաժողովին մասնակցել է 22 աշխարհահռչակ գիտնական, այդ թվում` Նոբելյան 2 մրցանակակիր: Գիտաժողովին ներկա են գտնվել նաև ավելի քան 100 գիտնականներ աշխարհի տարբեր անկյուններից (ԱՄՆ, Շվեյցարիա, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա, Նիդերլանդներ, Ֆրանսիա, Ռուսաստանի Դաշնություն, Իսրայել, Իտալիա, Գերմանիա և այլն)` ունկնդրելու վերոնշյալ բանախոսների ելույթները և ներկայացնելու սեփական աշխատանքները: Կազմակերպիչները համոզված են, որ գիտաժողովը նոր շունչ կհաղորդի Հայաստանում քիմիայի ոլորտին և ուրույն հարթակ կծառայի հայ գիտնականների և ուսանողների համար՝ ծանոթանալու վերջին գիտական զարգացումներին և ձևավորելու նոր կապեր: Նշենք, որ գիտաժողովն ընթանալու է հոկտեմբերի 21-25-ը:
17:10 19.08.2025
Թրամփը նշել է այն երկրները, որոնք ցանկանում են զորքեր տեղակայել Ուկրաինայի տարածքումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ցանկանում են զորքեր տեղակայել Ուկրաինայի տարածքում։ «Ֆրանսիան և Գերմանիան, ինչպես նաև Մեծ Բրիտանիան ցանկանում են իրենց զորքերն ունենալ այնտեղ», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում՝ խոսելով եվրոպական երկրների՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու մտադրության մասին։ ...
17:07 19.08.2025
Ժամանակ դեռ կա․ Սպերցյանը՝ տրանսֆերի մասինՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը «Սոչիի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խաղից հետո՝ Матч ТВ-ի հետ զրույցում ասել է, որ իր տրանսֆերի համար ժամանակ դեռ կա: «Ինչպես տեսնում եք, ես դեռ խաղում եմ այստեղ։ Ժամանակ դեռ կա, տեսնենք՝ ինչ կլինի»,- ասել է Էդուարդը: Սպերցյանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է […] ...
17:05 19.08.2025
Կիևը չի կարողանա վերադարձնել Ղրիմը և չի կարող միանալ ՆԱՏՕ-ին․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կիևը չի կարողանա վերադարձնել Ղրիմը և միանալ ՆԱՏՕ-ին։ «Այս երկուսն էլ անհնար են», – ասել է նա՝ պատասխանելով Ուկրաինայի՝ թերակղզին վերադարձնելու և դաշինքի անդամ դառնալու ցանկության մասին հարցին։ ...
17:00 19.08.2025
Նոր Արթիկ և Մեծ Պարնի համայնքների նախկին ղեկավարները մեղադրվում են հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու մեջՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքի և Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքների նախկին ղեկավարները, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձիք, իրենց պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չեն ներկայացրել 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերը։ Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված […] ...
16:55 19.08.2025
Ռազմավարական ուղենիշ ենք սահմանել Իրանի հետ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու վերաբերյալ․ ՓաշինյանՄենք ռազմավարական ուղենիշ ենք սահմանել Իրանի հետ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու վերաբերյալ՝ հասցնելով այն նախ մեկ, այնուհետև՝ երեք միլիարդ ԱՄՆ դոլարի: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ համատեղ հայտարարության ժամանակ։ «Ըստ էության, այսօր մենք կարող ենք արձանագրել, որ փաստացի մոտեցել ենք մեկ միլիարդի ուղենիշին և հետևողականորեն աշխատում ենք […] ...
16:48 19.08.2025
Մեծ կամք ունենք զարգացնելու Հայաստանի հետ համագործակցության մակարդակը, հատկապես՝ տնտեսական ոլորտում․ ՓեզեշքիանԻրանի Իսլամական Հանրապետությունը ցանկանում է Հայաստանի հետ բոլոր ոլորտներում իր հարաբերությունները զարգացնել և հասցնել ռազմավարական մակարդակի։ Այս մասին այսօր հայտնել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Հարգարժան պարոն վարչապետի հետ ունեցել ենք հիանալի քննարկումներ: Այսօր փաստաթղթեր ստորագրվեցին և դրա արդյունքում նաև ընդգծվել է փոխադարձ այցերի կարևորությունը: Մենք մեծ կամք ունենք զարգացնելու համագործակցության մակարդակը, հատկապես՝ տնտեսական ոլորտում: […] ...