17:10 11.10.2018
Այսօր արձակված ու վթարված «Սոյուզ-ՖԳ» կրող հրթիռով ուղեծիր ուղարկվող առաքելության անհաջողության, հրթիռի վթարից հետո Ռուսաստանը որոշել է ժամանակավորապես դադարեցնել կրող հրթիռներով տիեզերագնացների ուղարկումը ուղեծիր, մինչև կպարզվի «Սոյուզ-ՖԳ» հրթիռի վթարի պատճառը, հայտնում է ռուսական «Ինտերֆաքսը»։
Չնայած, որ այս միջադեպի ժամանակ պարզ դարձավ, որ վթարային հանգույցները նորմալ աշխատում են ու վթարից հետո տիեզերագնացները հաջողությամբ վերադարձան, բայց ամեն դեպքում ռուսական կողմը մտադիր է անվտանգության նկատառումներով դադարեցնել թռիչքները մինչև քննության ավարտը։
Սա կարող է ազդել դեկտեմբերին նախատեսված մեկ թռիչքի վրա։ Դրանով ուղեծրում գտնվող միջազգային տիեզերակայան պետք է մեկնեն պահեստային տիեզերագնացները, որոնք հենց անհաջողության դեպքում պետք է փոխարինեին այսօր վթարված անձնակազմին։
Միաժամանակ ցանցում է հայտնվել այսօր վթարված անձնակազմի՝ թռիչքի ընթացքում ձայնագրված խոսակցությունը, որտեղ նրանք հընթացս ներկայացնում են իրավիճակը վթարից առաջ ու հետո։
https://www.facebook.com/razm.info/videos/311320536123074/
18:25 12.05.2025
Քարկոփից Բագրատաշեն ուղղությամբ երթևեկությունը մասնակի կսահմանափակվի. ՏԿԵՆՄայիսի 13-ին՝ ժամը՝ 10։00-14։00-ը, Մ-6, Վանաձոր (Մ-3 հատման կետ)-Ալավերդի-ՀՀ սահման (Բագրատաշեն) միջպետական նշանակության ճանապարհի ՀՀ Տավուշի մարզի տարանցիկ հատվածում (Քարկոփից դեպի Բագրատաշեն ուղղությամբ) տեղի է ունենալու 2025 թվականին անցկացվող «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի դպրոցականների մրցաշարը, ինչով պայմանավորված ճանապարհի նշված հատվածում ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը մասնակի սահմանափակվելու է։ Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման և […] ...
18:17 12.05.2025
Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապի հետՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Հռոմի Լևոն 14-րդ պապի հետ և նրան տեղեկացրել իր երկրում տիրող իրավիճակի մասին։ Իր Telegram-յան ալիքում Զելենսկին նշել է, որ շնորհակալություն է հայտնել Հռոմի պապին Ուկրաինային նրա աջակցության համար: Զելենսկին Հռոմի պապի հետ զրույցում ՌԴ-ի հետ բանակցությունների պատրաստակամություն է հայտնել։ «Ես նրան տեղեկացրել եմ Ուկրաինայի և մեր գործընկերների […] ...
18:11 12.05.2025
Գոռ Մինասյանը չի մասնակցի Ասիայի առաջնությանըՕլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, գյումրեցի ծանրորդ Գոռ Մինասյանը Բահրեյնի հավաքականի կազմում չի հայտավորվել Ասիայի առաջնությանը, որը կանցկացվի Չինաստանի Ցզյանշան քաղաքում: Գերծանր քաշային կարգում հանդես եկող 30-ամյա ծանրորդը 2024 թվականի աշխարհի առաջնության ժամանակ վնասվածք էր ստացել: Մինասյանից բացի, գերծանր քաշային կարգում Ասիայի առաջնությանը չեն մասնակցի նաև Իրանի ներկայացուցիչներ Ալիռեզա Յուսեֆին, Ալի Դավուդին, իրաքցի Ալի […] ...
18:06 12.05.2025
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և գործարար համայնքի ներկայացուցիչներինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 12-ին ընդունել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) և գործարար համայնքի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը։ Քննարկման օրակարգում են եղել ընկերությունների կողմից գների ձևավորման մեխանիզմներն ու զեղչային քաղաքականության կիրառման գործելակարգերը։ Անդրադարձ է կատարվել «Առևտրի և ծառայությունների մասին» և «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքների փաթեթում […] ...
17:55 12.05.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է Վայոց ձորի Զառիթափ խոշորացված համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Վայոց ձորի մարզի Զառիթափ խոշորացված համայնքի նախկին ղեկավար Սիմոն Բաբայանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Երևան քաղաքում գտնվող 1 անշարժ գույք, Վայոց ձորի մարզում […] ...