19:03 20.12.2020
Գիտնականները պատրաստել են տեկտոնական մոդել, որը բացատրում է Ավստրալիայի արևելյան ափի բազմաթիվ հրաբուխների առաջացումը: Պարզվել է, որ հրաբխի ժայթքումը պայմանավորված է Ավստրալիա մայրցամաքի տակ գտնվող օվկիանոսային սալիկի հետ: Հետազոտության արդյունքները հրապարակված են Science Advances ամսագրում:
Ավստրալիայի արևելյան ափը լեփ-լեցուն է հարյուրավոր հրաբուխների մնացորդներով, որոնցից ամենաերիտասարդը մի քանի հազար տարեկան է, իսկ ամենահինը՝ մոտ 80 միլիոն տարեկան: Եվ բոլորը տեղակայված են բացառապես ափամերձ գոտում:
Սիդնեյի համալսարանի երկրաբանները, իրենց նորզելանդական գործընկերների հետ միասին, որոշել են պարզել, թե ինչու են հարյուրավոր ժայթքումներ տեղի ունեցել այդ նեղ գոտում, որը ձգվում է Հյուսիսային Քվինսլենդից մինչև Տասմանիա և դեպի Նոր Զելանդիա:
Փաստն այն է, որ Ավստրալիան կայուն մայրցամաք է և մաս չի կազմում Խաղաղ օվկիանոսի հայտնի «կրակե օղակի», որտեղ հիմնականում կենտրոնացած են Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանի բոլոր հրաբուխներն ու երկրաշարժերի էպիկենտրոնները:
«Ուստի մեզ անհրաժեշտ էր գտնել մեկ այլ բացատրություն, թե ինչու այսքան հրաբուխներ կան Ավստրալիայի արևելյան ափին», – ասել է հետազոտության ղեկավար դոկտոր Բեն Մեթերը Երկրային գիտությունների դպրոցից:
Հետազոտողները պարզել են, որ հրաբխային ակտիվության գագաթնակետերը տեղի են ունենում ծովի հատակի նյութի մեծացման ժամանակահատվածներում:
«Հրաբխային ակտիվության գագաթները փոխկապակցված են Նոր Զելանդիայի արևելքում գտնվող Տոնգա-Կերմադեկում ծովի հատակի վերաշրջանառվող նյութի քանակի հետ»,- ասում է դոկտոր Մեթերը:
Այս փոխկապակցման հիման վրա հեղինակները կառուցել են տեկտոնական մոդել, որն ավելի լավ է բացատրում, թե ինչու են այդքան շատ ժայթքումներ տեղի ունեցել միլիոնավոր տարիների ընթացքում Ավստրալիայի արևելյան ափի երկայնքով:
Նախկին մոդելները ենթադրում էին, որ հրաբուխները ծագել են կոնվեկցիոն պտտահողմերի կամ այն պատճառով, որ եղել են թեժ կետեր:
09:40 12.08.2025
Telegraph. Ուկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ հանուն կարգավորմանՈւկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ ռազմական գործողությունները դադարեցնելու և զենքի մատակարարման և ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհի տեսքով անվտանգության երաշխիքներ ստանալու համար։ Ինչպես հաղորդում է բրիտանական The Daily Telegraph թերթը՝ հղում անելով աղբյուրներին, Վլադիմիր Զելենսկին մեղմացրել է իր դիրքորոշումը ռուս-ամերիկյան գագաթնաժողովից առաջ։ Նրաց խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են սառեցնել հակամարտությունը մարտական գործողությունների ներկայիս գծի երկայնքով։ Միևնույն […] ...
09:35 12.08.2025
Բրազիլիայի և Չինաստանի առաջնորդները քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են միջազգային օրակարգը և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև խաղաղության հասնելու ջանքերը, հայտնում է Բրազիլիայի ղեկավարի գրասենյակը։ «Մոտ մեկ ժամ տևած զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել միջազգային ներկա իրավիճակի և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև խաղաղություն հաստատելու վերջին […] ...
09:25 12.08.2025
Իրաքը ջրի սուր պակասի առջև է կանգնածԻրաքը բախվում է ջրի սուր պակասի՝ ուժեղ երաշտի և հարևան երկրներից ջրի մատակարարման նվազման ֆոնին, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է գյուղատնտեսության նախարարության խորհրդական Մահդի Դամադը։ «Մարզեր խմելու ջուր մատակարարելու անկարողությունը և ստորգետնյա ջրերի պաշարների սպառումը լուրջ վտանգ են ներկայացնում: 2019 թվականին պաշարները հասել են 65 միլիարդ խորանարդ մետրի՝ անձրևների շնորհիվ։ Այժմ հարևան երկրներից (Իրանից և Թուրքիայից) […] ...
09:21 12.08.2025
Վազգեն Մուրադյանը նշանակվել է Արդարադատության նախարարի խորհրդականԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրամանով՝ Վազգեն Մուրադյանը նշանակվել է նախարարի խորհրդական։ Այս մասին հայտնում են նախարարությունից։ «Կենսագրական տվյալները՝ 2022 թվականի փետրվարից հունիս ամիսներին անցել է մասնագիտական պրակտիկա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտում: 2022 թվականի հուլիսի 11-ից 2024 թվականի նոյեմբերի 7-ը եղել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի […] ...
09:20 12.08.2025
Դուք ունեք հնարավորություն ձեր գաղափարները վերածելու իրական ծրագրերի. Ժաննա Անդրեասյանը՝ երիտասարդներինԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը՝ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ. «Սիրելի՛ երիտասարդներ, այսօր Երիտասարդների միջազգային օրն է։ Այս տոնը կոչված է կարևորելու ձեր ներուժն ու կարողությունները, գաղափարներն ու տեսլականը, որոնք ցանկացած հասարակության համար ունեն առանցքային նշանակություն, որովհետև հենց երիտասարդներն են, որ ապագայի, առաջընթացի և փոփոխությունների հանդեպ հավատ ու հույս են ձևավորում: ՄԱԿ-ի կողմից հայտարարված այս […] ...
09:15 12.08.2025
Գերմանիան պահանջել է Իսրայելից բացատրություն Գազայում լրագրողների սպանության վերաբերյալԲեռլինը դատապարտում է Իսրայելի բանակի կողմից Գազայի հատվածում լրագրողների վրա հասցված հարվածները, և Իսրայելի իշխանությունները պետք է բացատրություն տան «Ալ Ջազիրա» և «Սահաթ» լրատվական պորտալի աշխատակիցների սպանության համար, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Յոզեֆ Հինտերսիրը։ Երկուշաբթի օրը ավելի վաղ «Ալ Ջազիրա»-ն հայտնել էր, որ իր հինգ աշխատակիցներ, այդ թվում՝ լրագրող Անաս ալ-Շարիֆը, զոհվել […] ...