Գիտնականներն ուսումնասիրել են վիրտուալ շփման ազդեցությունն անչափահասների վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+26.09 oC

Գիտնականներն ուսումնասիրել են վիրտուալ շփման ազդեցությունն անչափահասների վրա

21:30 03.01.2021

Մոսկվայի պետական հոգեբանական և մանկավարժական համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են ինտերնետի և սոցիալական ցանցերի ազդեցությունը դեռահասների վարքի վրա։ Հեղինակների կարծիքով, ստացված տվյալները կօգնեն մշակել ինտերնետում խնդրահարույց վարքագծի մոնիթորինգի և կանխման համակարգ: РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ հետազոտության արդյունքները հրապարակվել են գիտության, ճարտարագիտության և կրթության ոլորտում ճանաչողական հետազոտությունների միջազգային ամսագրում:

Մոսկվայի պետական հոգեբանության և մանկավարժական համալսարանի գիտնականների կարծիքով, ինտերնետից ու սոցիալական ցանցերից օգտվողների թիվը կայուն աճում է: 2019 թ.-ին համացանցից օգտվում էր աշխարհի բնակչության 57% -ը, սոցիալական ցանցերից՝ 45%-ը։ Անցյալ տարի միջին հաշվով մարդիկ օրական 2 ժամ 16 րոպե էին անցկացնում սոցիալական ցանցերում: Համավարակի պայմաններում այս թիվը մի քանի անգամ աճել է:

Պատանիները և երիտասարդներն ինտերնետի ամենաակտիվ օգտատերերն են,- նշում են գիտնականները:

Ուսումնասիրությունը նվիրված է սոցիալական ցանցերում հանդիպող հոգեբանական սպառնալիքների ուսումնասիրմանը և կանխարգելմանը, ինչպես նաև դրանց շտկման ուղիների մշակմանը:

Մասնագետները փաստում են, որ հաղորդակցման չափանիշները փոխվել են և պարզեցվել՝ սոցիալական ցանցերը ներթափանել են առօրյա կյանք: Հաղորդակցության մասնակիցներն այնքան ազատություն ունեն, որ ցանկացած պահի կարող են ստեղծել և փոխել իրենց ինքնությունը, ընդհատել և ամբողջովին դադարեցնել հաղորդակցությունը:

Նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ ինտերնետում կիբեր ագրեսիա կամ ինքնասպանությանն ուղղված վարք ցուցաբերող դեռահասները լուրջ դժվարություններ են ունենում առօրյա կյանքում, որոնք կարող են թաքնված լինել և դժվար ճանաչելի մասնագետների համար։ Նրանց առցանց վարքը պարզապես արդյունքն է այն բանի, ինչ պատահում է նրանց հետ օֆլայն տիրույթում, ընդգծում են գիտնականները:

«Այն պայմանները, որոնցում անցնում է մանկությունը, արագ փոխվում են: Ինտերնետը և սոցիալական ցանցերը, թվայնացումը և գաջեթների լայն օգտագործումը մեզ զարգացման նոր հնարավորություններ են տալիս, բայց մյուս կողմից ստեղծում են նոր սպառնալիքներ և սոցիալական ռիսկեր: Երեխաները և դեռահասները, որոնք օֆլայն իրականությունում դժվարությունների են բախվում, կարող են չհաղթահարել առցանց միջավայրի խնդիրները իրենց համար սովորական միջոցներով: Դա չի նշանակում, որ անհրաժեշտ են արգելող միջոցառումներ. ինտերնետը, սոցիալական ցանցերը և տեխնիկական միջոցները գործիքներ են, որոնցից պետք է կարողանալ օգտվել: Սա խնդիր է դնում գիտնականների և պրակտիկ մասնագետների առջև՝ վաղ հայտնաբերել ռիսկերը և ժամանակին հոգեբանական և հոգեբանասոցիալական օգնություն տրամադրել անչափահասներին, նրանց ընտանիքներին և ուսուցիչներին », – նշում է համալսարանի  իրավաբանական հոգեբանության և իրավունքի ամբիոնի դոցենտ Վարվառա Դելիբալտը:

Գիտնականները կարծում են, որ ինտերնետի ոչ պատշաճ օգտագործումը որոշ դեպքերում կարող է հանգեցնել գիտակցված ջանքերի և կամավոր կարգավորման պակասի: Ըստ մասնագետների, դա դժվարություններ է ստեղծում սեփական գործունեությունը նախաձեռնելու և պլանավորելու համար, վատթարացնում է վերահսկողությունը և բերում է ինֆանտիլացման:

Նրանց կարծիքով, անհրաժեշտ են օգնող  տեխնոլոգիաներ և կրթական ծրագրեր, որոնք համացանցի օգտատերերին թույլ կտան ավելի քննադատաբար վերաբերվել իրենց կողմից սպառվող տեղեկատվությանը, կառավարել իրենց ժամանակը, տարբերել վատ տեղեկատվությունը և կանխատեսել վիրտուալ իրականության մեջ իրենց գործողությունների հետևանքները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Telegraph. Ուկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ հանուն կարգավորման

09:40 12.08.2025

Telegraph. Ուկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ հանուն կարգավորման

Ուկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ ռազմական գործողությունները դադարեցնելու և զենքի մատակարարման և ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհի տեսքով անվտանգության երաշխիքներ ստանալու համար։ Ինչպես հաղորդում է բրիտանական The Daily Telegraph թերթը՝ հղում անելով աղբյուրներին, Վլադիմիր Զելենսկին մեղմացրել է իր դիրքորոշումը ռուս-ամերիկյան գագաթնաժողովից առաջ։ Նրաց խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են սառեցնել հակամարտությունը մարտական գործողությունների ներկայիս գծի երկայնքով։ Միևնույն […] ...

Բրազիլիայի և Չինաստանի առաջնորդները քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը

09:35 12.08.2025

Բրազիլիայի և Չինաստանի առաջնորդները քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են միջազգային օրակարգը և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև խաղաղության հասնելու ջանքերը, հայտնում է Բրազիլիայի ղեկավարի գրասենյակը։ «Մոտ մեկ ժամ տևած զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել միջազգային ներկա իրավիճակի և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև խաղաղություն հաստատելու վերջին […] ...

Իրաքը ջրի սուր պակասի առջև է կանգնած

09:25 12.08.2025

Իրաքը ջրի սուր պակասի առջև է կանգնած

Իրաքը բախվում է ջրի սուր պակասի՝ ուժեղ երաշտի և հարևան երկրներից ջրի մատակարարման նվազման ֆոնին, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է գյուղատնտեսության նախարարության խորհրդական Մահդի Դամադը։ «Մարզեր խմելու ջուր մատակարարելու անկարողությունը և ստորգետնյա ջրերի պաշարների սպառումը լուրջ վտանգ են ներկայացնում: 2019 թվականին պաշարները հասել են 65 միլիարդ խորանարդ մետրի՝ անձրևների շնորհիվ։ Այժմ հարևան երկրներից (Իրանից և Թուրքիայից) […] ...

Վազգեն Մուրադյանը նշանակվել է Արդարադատության նախարարի խորհրդական

09:21 12.08.2025

Վազգեն Մուրադյանը նշանակվել է Արդարադատության նախարարի խորհրդական

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրամանով՝ Վազգեն Մուրադյանը նշանակվել է նախարարի խորհրդական։ Այս մասին հայտնում են նախարարությունից։ «Կենսագրական տվյալները՝ 2022 թվականի փետրվարից հունիս ամիսներին անցել է մասնագիտական պրակտիկա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտում: 2022 թվականի հուլիսի 11-ից 2024 թվականի նոյեմբերի 7-ը եղել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի […] ...

Դուք ունեք հնարավորություն ձեր գաղափարները վերածելու իրական ծրագրերի. Ժաննա Անդրեասյանը՝ երիտասարդներին

09:20 12.08.2025

Դուք ունեք հնարավորություն ձեր գաղափարները վերածելու իրական ծրագրերի. Ժաննա Անդրեասյանը՝ երիտասարդներին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը՝ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ. «Սիրելի՛ երիտասարդներ, այսօր Երիտասարդների միջազգային օրն է։ Այս տոնը կոչված է կարևորելու ձեր ներուժն ու կարողությունները, գաղափարներն ու տեսլականը, որոնք ցանկացած հասարակության համար ունեն առանցքային նշանակություն, որովհետև հենց երիտասարդներն են, որ ապագայի, առաջընթացի և փոփոխությունների հանդեպ հավատ ու հույս են ձևավորում: ՄԱԿ-ի կողմից հայտարարված այս […] ...

Գերմանիան պահանջել է Իսրայելից բացատրություն Գազայում լրագրողների սպանության վերաբերյալ

09:15 12.08.2025

Գերմանիան պահանջել է Իսրայելից բացատրություն Գազայում լրագրողների սպանության վերաբերյալ

Բեռլինը դատապարտում է Իսրայելի բանակի կողմից Գազայի հատվածում լրագրողների վրա հասցված հարվածները, և Իսրայելի իշխանությունները պետք է բացատրություն տան «Ալ Ջազիրա» և «Սահաթ» լրատվական պորտալի աշխատակիցների սպանության համար, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Յոզեֆ Հինտերսիրը։ Երկուշաբթի օրը ավելի վաղ «Ալ Ջազիրա»-ն հայտնել էր, որ իր հինգ աշխատակիցներ, այդ թվում՝ լրագրող Անաս ալ-Շարիֆը, զոհվել […] ...

BACK_TO_TOP