TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+30.09 oC

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՏ

ԱՄՆ-ում ստեղծել են ռոբոտ-դելֆին

23:30 15.10.2020

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի ակվապարկերից մեկում փորձարկում են ռոբոտ-դելֆինի, գրում է  ТСН-ը:  Ռոբոտին դժվար է տարբերել իսկական դելֆինից. երկարությունն ավելի քան 2.5 մետր է, մաշկը՝ բժշկական սիլիկոնից: Ռոբոտ-դելֆինը շարժվում է ինչպես իսկական դելֆին: Ռոբոտին մշակել են մի ընկերությունում, որը զբաղվում է  հոլիվուդյան ֆիլմերի համար մեխանիկական տիկնիկներ և անիմացիաներ պատրաստելով: Ռոբոտի հեղինակները կարծում են, որ մոտ ապագայում […]

̰
Microsoft-ը գլխավորում է ամենապատասխանատու գործատուների ցուցակը

13:43 15.10.2020

Բիլ Գեյթսի կողմից կազմավորված Microsoft ընկերությունը երրորդ անգամ անընդմեջ գլխավորեց ԱՄՆ-ի 100 առավել պատասխանատու կորպորացիաների տարեկան վարկանիշը: Այդ մասին հայտնում է Forbes-ը: Թարմացված ցուցակի լավագույն հնգյակում, բացի Microsoft-ից, ընդգրկվել են բացառապես տեխնոլոգիական հսկաներ՝ NVIDIA, Apple, Intel և Alphabet: «Forbes-ը վարկանիշը կազմել է Just Capital շահույթ չհետապնդող կազմակերպության հետ: Վարկանիշը կազմավորվել է Russell1000 ինդեքսից ԱՄՆ-ի 928 […]

̰
Apple-ը ներկայացրեց iPhone 12-ը․ 4 դիզայն, բարելավված տեսախցիկ և 5G

12:31 14.10.2020

Apple-ն առցանց շնորհանդեսով պաշտոնապես ներկայացրեց iPhone 12 շարքը ՝ 5G ցանցի աջակցությամբ: Այն իր մեջ ներառում է չորս սմարթֆոն. «մատչելի» iPhone 12 mini և iPhone 12, ինչպես նաև առաջատար iPhone 12 Pro և iPhone 12 Pro Max: Բազային մոդելն ունի հարթ ալյումինե կորպուս և 6,1 դյույմանոց Super Retina XDR էկրան ՝ 2532 × 1170 պիքսել […]

̰
Իլոն Մասկը մտածել է, թե ինչպիսին կլինի Մարսի դրոշը

12:58 13.10.2020

SpaceX- ի ղեկավար Իլոն Մասկն ասել է, որ լուսանկարիչ Ջոն Կրաուսի՝ արեգակի ֆոնին Falcon 9 հրթիռը պատկերող հաջող կադրն իրեն հուշել է, թե ինչպիսին պետք է լինի Մարսի դրոշը: Այդ մասին գրում է Inverse-ը: «Միգուցե այսպիսին պետք է լինի Մարսի դրոշը», – լուսանկարին կից գրել է Մասկը: Դա Մարսի դրոշի առաջին տարբերակը չէ: Գրող Գրեգ […]

̰
Հայտնի են տնտեսության ոլորտում Նոբելյան մրցանակակիրները

16:10 12.10.2020

Շվեդիայի պետական ​​բանկի Ալֆրեդ Նոբելի հիշատակին հանձնվող մրցանակը 2020 թվականին շնորհվել է Փոլ Միլգրոմին և Ռոբերտ Ուիլսոնին աճուրդի տեսությունը կատարելագործելու և աճուրդի նոր ձևաչափեր ստեղծելու համար: Այս մասին երկուշաբթի՝ հոկտեմբերի 12-ին, հայտարարել է Գիտությունների թագավորական ակադեմիայի Նոբելյան կոմիտեն: BREAKING NEWS: The 2020 Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel has been […]

̰
Արցախի պատմամշակութային ժառանգությունը՝ համաշխարհային մշակույթի գանձարանում. ԿԳՄՍՆ-ի նոր նախաձեռնությունը

14:25 11.10.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսում է նոր նախաձեռնություն՝ «Արցախի գանձերը», որի շրջանակում պարբերաբար կհրապարակվեն համաշխարհային մշակույթի գանձարանին պատկանող Արցախի պատմամշակութային ժառանգության մասին պատմություններ: «Արցախի գանձերը. Ձեռագրական ժառանգությունը Արցախը՝ Մեծ Հայքի տասներորդ նահանգը, եղել է հայկական գրչության կենտրոններից: Արցախի առաջին դպրոցը Մեսրոպ Մաշտոցը բացել է Ամարասում և հիմք դրել հայոց դպրության: 11-12-րդ դարերից […]

̰
Նիդեռլանդներում ուսանողները թափոններից մեքենա են ստեղծել

16:20 09.10.2020

Էյնդհովենի Նիդեռլանդների տեխնիկական համալսարանում ուսանողները թափոններից մեքենա են ստեղծել, հաղորդում է NOS-ը: Վեց ամիսների ընթացքում 22 ուսանողներ PET շշերից, պլաստիկից և կենցաղային թափոններից մեքենա են մշակել: Այլ ընկերությունների հետ համագործակցության միջոցով ուսանողները նաև նոր նյութեր են ստեղծել թափոններից: Աշխատանքի նպատակն է՝ ցույց տալ, որ թափոնները կարող են հումք լինել մեքենայի շատ տարրերի համար: Հաջորդ քայլով […]

̰
Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակ կտրվի սև խոռոչների համար

16:49 06.10.2020

Ֆիզիկայի 2020-ի Նոբելյան մրցանակը կշնորհվի բրիտանացի մաթեմատիկոս-ֆիզիկոս Ռոջեր Պենրոուզին, ինչպես նաև գերմանա-ամերիկացի աստղաֆիզիկոս Ռեյնհարդ Հենզելին և ամերիկացի գիտնական Անդրեա Գեզին` սև խոռոչներն ուսումնասիրելու համար, ասվում է մրցանակի կայքում: Առաջին մասնագետը կստանա մրցանակի կեսը «հայտնաբերելու համար, որ սև խոռոչի առաջացումը գերմանացի տեսական ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի կողմից ընդհանուր հարաբերականության տեսության հուսալի կանխատեսում է»: Երկու այլ գիտնականներ դափնեկիր […]

̰
Մարսում հայտնաբերվել են հեղուկ ջրերով լճեր

14:28 04.10.2020

Մարսում հայտնաբերվել է հեղուկ ջրով չորս ստորգետնյա լիճ, հայտնում է BBC-ն: Ավելի վաղ գիտնականները հայտնաբերել էին երեք ջրամբար և կարողացել էին հաստատել չորրորդի գոյությունը: Հայտնագործություն անելուն օգնել են 2012-ից 2019 թվականներին տիեզերական սարքի կողմից իրականացված 134 դիտումների տվյալները: Մոլորակի վրա «ջրամբարների համակարգը» տեղակայված է 800 մետր խորության վրա: Դրանք ընդգրկում են Գերմանիայի մոտ մեկ հինգերորդին […]

̰
Միջազգային տիեզերակայանի ռուսական հատվածից օդի արտահոսքը հինգ անգամ արագացել է

22:58 28.09.2020

Միջազգային տիեզերակայանից օդային արտահոսքը 5 անգամ արագացել է, հայտնում է  РИА Новости-ն: Ըստ Business Insider- ի՝ արտահոսքերը տեղի են ունենում մոտ երկրամերձ լաբորատորիայի ռուսական հատվածում: «Երբ արտահոսքը գրանցվեց 2019-ի սեպտեմբերին, կայանն օրական կորցնում էր 270 գրամ օդ: Օգոստոսին իրականացվել է կայանի անձնակազմի առաջին մեկուսացումը, քանի որ արտահոսքի մակարդակը կրկնապատկվել է `օրական հասնելով 540 գրամ», – […]

̰
Գիտնականներն ապացուցել են, որ 6 մոլեկուլի միջոցով կարող է կյանք սկիզբ առնել

22:20 26.09.2020

Լեհաստանից գիտնականները ստեղծել են համակարգչային ծրագիր, որն ունակ է կատարել բոլոր տեսակի քիմիական ռեակցիաները: Նրանք դրա մեջ դրել են վեց ամենապարզ մոլեկուլները և դրանց փոխազդեցության արդեն առաջին փուլում ստացել առաջին քիմիական ռեակցիաները և բարդ կենսաքիմիական միացությունները, որոնք Երկրի վրա կյանքի հիմքն են կազմում: Ինչպես գրում է Science գիտական ամսագիրը, սա ապացուցում է, որ կյանքը կարող […]

̰
«Թվայնացումը պետական կառավարման համակարգի հեռանկարային զարգացման հիմքն է»․  Հակոբ Արշակյան

20:56 24.09.2020

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 24-ին ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքում մասնակցել է  «Արդյունաբերական Ռուսաստանի թվային ոլորտը» միջազգային կոնֆերանսին: Կոնֆերանսի շրջանակներում կազմակերպված` «ԵԱՏՄ թվային հարթակ․ երկրների համագործակցություն»  պանելային քննարկման ընթացքում ներկայացվել են թվային հարթակների ստեղծման մոտեցումներն ու հեռանկարները ԵԱՏՄ երկրներում, դրանց անհրաժեշտությունն ու արդիականությունը,  ինչ ընդհանուր ծառայություններ կարող են հիմք հանդիսանալ ԵԱՏՄ֊ում թվային […]

̰
Նոբելյան մրցանակի չափը ավելացվել է և կկազմի մեկ միլիոն դոլար

13:15 24.09.2020

Նոբելյան մրցանակների գումարը 2020 թվականին կավելացվի և կկազմի մինչև 10 միլիոն շվեդական կրոն (մոտ 1 միլիոն դոլար): Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Նոբելյան հիմնադրամի ղեկավար Լարս Հեյկենստենին: «Այս տարի հատկապես կարևոր է գնահատել և աջակցել այն դափնեկիրներին, որոնց ձեռքբերումները մեզ ոգեշնչում են և ապագայի հույս տալիս»,- ասել է նա: Հիմնադրամի ղեկավարը հավելել […]

̰
Ձայնային օգնականների հիմնական վտանգը բացահայտված է

23:47 23.09.2020

Ձայնային օգնականի վտանգն այն է, որ այն հրամանի սպասելիս լսում է նաև տարածքում հնչող ձայները, միաժամանակ այդպիսի հավելվածներից շատերը տեղեկատվության մի մասը փոխանցում են մշակողների սերվերներին, որտեղ տվյալները պահվում են անորոշ ժամանակով և կարող են լուրջ վնաս պատճառել, Prime գործալակությանը հարցազրույցի ժամանակ ասել է DLBI արտահոսքի հետախուզական ծառայության ստեղծող Աշոտ Օգանեսյանը: Փորձագետը նշել է, որ […]

̰
Ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունը նախատեսում է Հայաստանում հիմնել Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն

13:58 23.09.2020

2020 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել ամերիկյան SADA Systems տեխնոլոգիական ընկերության հիմնադիր, խորհրդի նախագահ Հովիկ Սաֆոյանի հետ: Ինչպես տեղեկացրին ԲՏԱ նախարարությունից, ողջունելով հյուրին՝ նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ նախարարությունը վերակազմավորվել է մեկ տարի առաջ և ներկայումս ներառում է կապի, բարձր տեխնոլոգիաների, ռազմարդյունաբերության և թվայնացման ոլորտները, բարձր տեխնոլոգիական բլոկը […]

̰
Հայտնի է դարձել այն հիվանդությունը, որը կարող է կորոնավիրուսի դեմ իմունիտետ ապահովել

23:00 22.09.2020

Դենգե տենդով հիվանդացած մարդիկ կարող են որոշակի իմունիտետ ունենալ COVID-19- ի նկատմամբ: Այս մասին հայտնում է Reuters- ը՝ վկայակոչելով ամերիկյան Դյուկի համալսարանի պրոֆեսոր Միգել Նիկոլելիսի կողմից դեռևս չհրապարակված ուսումնասիրությունը: Այսպիսով, ամերիկացի գիտնականին հաջողվել է պարզել, որ այն շրջաններում, որտեղ նախկինում մոլեգնել է այդ տիպի տենդը, կորոնավիրուսի տարածումը շատ ավելի դանդաղ տեմպերով է եղել: Եթե ​​հաստատվի […]

̰
Ճապոնիայում 18 մետրանոց ռոբոտ են ստեղծել

15:53 22.09.2020

Ճապոնացիները ռոբոտ են ստեղծել, որը կարող է հաղթել Գոձիլային։ Այս մասին հաղորդում է Ren TV-ն։ Այնտեղ սկսել են փորձարկել հսկայական 18 մետրանոց Gundam ռոբոտը համանուն մուլտսերիալից. այն կառուցված է մետաղից և կշռում է մոտ 25 տոննա։ Այն կառավարվում հեռակա։ Ռոբոտը կարող է ծալել մատները և նույնիսկ ծնկի իջնել: Ստեղծողները խոստանում են ռոբոտին պաշտոնապես ներկայացնել հոկտեմբերին։

̰
Աստղադիտակը տարօրինակ աստղային համակարգ է հայտնաբերել 

20:00 20.09.2020

ՆԱՍԱ-ի փորձագետների հետազոտությունների արդյունքում ՏԵՍՍ աստղադիտակը տարօրինակ աստղային համակարգ է հայտնաբերել։ Այս մասին հաղորդում է  Ռիդուս համացանցային թերթը։  Գտածոյի առանձնահատկությունն այն է, որ WD 1856 b գազային հսկա մոլորակը պտտվում է փոքրիկ սպիտակ գաճաճ մոլորակի  շուրջ։ Հիմնականում  երևույթը հակառակն է տեղի ունենում․ փոքր մոլորակն է պտտվում մեծ մոլորակի շուրջ։ WD 1856 b մոլորակը չափերով կարող […]

̰
Ճապոնական խանութներում սկսել են փորձարկել գնորդներին սպասարկող ռոբոտ

19:40 20.09.2020

Ճապոնիայի խանութներում օգտագործվում  են ռոբոտներ, որոնք պարզ գործողություններ են կատարում , ինչպիսիք են հաճախորդներին օգնելը կամ սպասարկելը , ինչպես նաև պահեստում ապրանքներ վերահսկելը։Ռոբոտները շարժվում են ըստ  քարտեզի, որի վրա տեղեկություններ կան ապրանքների  տեղակայման մասին: Telexistence ընկերությունն ավելի առաջ է գնացել և սկսել է փորձարկել Model T արտադրանքի կառավարիչ բաշխիչ ռոբոտ`պահեստավորված ապրանքները վերահսկելու ,գույքագրելու,ապրանքների դասավորությունը  կատարելու […]

̰
Հակոբ Արշակյանը ներկայացրել է հայկական հարվածային ԱԹՍ-ներից մեկը` գործողության մեջ

15:25 19.09.2020

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է գործողության մեջ գտնվող հայկական հարվածային ԱԹՍ-ներից մեկի մասին տեսանյութ։ Նախարարը կից հետևյալ գրառումն է արել. «Զարգացած ռազմարդյունաբերությունը անկախ Հայաստանի տնտեսական զարգացման և անվտանգության կարևոր բաղադրիչներից է»։ Տեսանյութը՝ այստեղ:

̰
ԱՄՆ լաբորատորիաները կենտրոնացել են փակ տարածքներում մարդկանց վիրուսից պաշտպանելու վրա

23:44 17.09.2020

Գլոբալ ինովացիոն ինդեքսն ԱՄՆ-ը դասում է որպես հետազոտությունների և զարգացման ոլորտում ամենաշատ ծախս կատարող երկիր, հայտնում է share.america.gov-ը: Ինչպես հայտնում է Գիտության ազգային հիմնադրամը, վերջին մեկ տարվա ընթացքում ավելի քան կես տրիլիոն դոլար ծախսելով հետազոտության և զարգացման վրա, ԱՄՆ լաբորատորիաները սկսել են պայքարել նոր կորոնավիրուսի առաջ բերած մարտահրավերների դեմ: Մասնավոր բիզնեսը կատարում է հետազոտության և […]

̰
Երևանում կկառուցվի ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիր

14:32 17.09.2020

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործադիրի որոշմամբ «Էփիջի Լէբս Էյէմ» ՍՊԸ-ին պատկանող Երևանի Հալաբյան 16 հասցեում գտնվող անշարժ գույքի մաս կազմող հողամասից 15000 մ2 մակերեսով հողամասը կտրամադրվի Սիմոնյան կրթական հիմնադրամին՝ բացառապես ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կառուցման և վերջինիս գործունեության ապահովման համար: Հիմնավորման […]

̰
Սոցիալական ցանցերի բոյկոտ. Քեթի Փերին, Քիմ Քարդաշյանը և այլ աստղեր մեկ օրով լքել են Facebook-ը և Instagram- ը

23:41 16.09.2020

Շատ հայտնիներ, այդ թվում ՝ Լեոնարդո Դի Կապրիոն, Քեթի Փերին, Էշթոն Քութչերը, Ջենիֆեր Լոուրենսը, Սաշա Բարոն Քոենը, Մարկ Ռուֆալոն, Քիմ Քարդաշյան Ուեսթը, Նաոմի Քեմփբելը և այլոք հրաժարվել են իրենց սոցիալական կայքերից #StopHateForProfit արշավի շրջանակներում: Արշավը, որի նպատակը ատելության քարոզչության և հռետորաբանության դեմ պայքարն է, կազմակերպել են քաղաքացիական իրավունքի շարժման ակտիվիստները: Նրանք չորեքշաբթի օրը հայտնի մարդկանց […]

̰
NASA- ն մեկնաբանել է Վեներայի վրա կյանքի նշանների հայտնաբերման փաստը

22:35 16.09.2020

NASA- ի ղեկավար Ջիմ Բրայդենշտայնը հայտարարել է, որ Վեներայի մթնոլորտում ֆոսֆինի հայտնաբերումը ամենակարևոր իրադարձությունն է երկիր մոլորակից դուրս կյանքի հիպոթետիկ գոյության ապացույցների որոնման ամբողջ գործընթացի մեջ: Այս մասին նա գրել է Twitter- ի իր էջում: Life on Venus? The discovery of phosphine, a byproduct of anaerobic biology, is the most significant development yet in building […]

̰
Վերջին 2 տարում ի՞նչ բարեփոխումներ են արվել ԿԳՄՍ բնագավառում․ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ասուլիսով

21:47 16.09.2020

Վերջին երկու տարիներին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառում բարեփոխումներն աննախադեպ աճ են արձանագրել։ Այս մասին այսօր ասուլիսի ընթացքում մանրամասնել է նախարար Արայիկ Հարությունյանը։ «Ցավոք սրտի, ձեր հրապարակումներում մեր բարեփոխումները քիչ են արտացոլվում,  գերակշռողը սենսացիոն վերնագրերն են»,- ասել է նա: Ասուլիսն այս երանգով սկսեց նախարար Արայիկ Հարությունյանը և ընդգծեց, որ այսօրվա հանդիպման բուն նպատակը՝ իրենց […]

̰
Թուրքիայում առաջին անգամ թռչող մեքենա են փորձարկել

13:22 16.09.2020

Ռազմական և քաղաքացիական անօդաչու թռչող սարքերի նախագծմամբ ու արտադրությամբ զբաղվող Թուրքիայի առաջատար «Baykar» ընկերություն իր արտադրած թռչող մեքենայի առաջին փորձարկումներն է իրականացրել, հայտնում է Ermenihaber-ը: «Cezeri» (Ջեզերի) կոչվող թռչող մեքենայի փորձարկումն իրականացվել է անվտանգության պարաններով, իսկ երկրորդ փորձարկման ժամանակ մեքենան կարողացել է ինքնուրույն օդ բարձրանալ մինչև 10մ: Հաղորդվում է, որ 230կգ քաշ ունեցող այդ մեքենան […]

̰
Apple-ը ներկայացրել է նոր «խելացի» ժամացույց, որը կչափի արյան մեջ թթվածնի մակարդակը

09:47 16.09.2020

Ամերիկյան Apple կորպորացիան ներկայացրել է նոր iPad և սմարթ ժամացույցերի նոր սերունդ՝  Watch Series 6։ Նոր ժամացույցերի գլխավոր առանձնահատկությունն արյան մեջ թթվածնի մակարդակը չափելու հնարավորությունն է։ Watch Series 6-ն աշխատում է Apple S6 պրոցեսորով, WatchOS 7 օպերացիոն համակարգով։ Նոր չիպը թույլ կտա իրական ժամանակի ռեժիմում չափել բարձրությունը ծովի մակարդակից։ Ներկայացվել է երկու նոր գույն՝ կապույտ […]

̰
Չինաստանը ծովից հրթիռ է արձակել տիեզերք

19:25 15.09.2020

Առաջին անգամ Չինաստանը Դեղին ծովից հաջողությամբ 9 հրթիռ է արձակել տիեզերք: Այդ մասին հաղորդել է Սինհուան: Նշվեց, որ ինն արբանյակները միանգամից դրվել են ուղեծրում: «Այս արբանյակները, որոնք պատկանում են Jilin-1 Gaofen 03-1 (Jilin-1 Gaofen 03-1) արբանյակային ընկերությանը, արձակվել են Պեկինի ժամանակով ժամը 09:23-ին` օգտագործելով Changzheng-11 արձակիչ մեքենան՝ Չինաստանի առաջին ծովային արձակման մեքենան»,- ասված է հաղորդագրության […]

̰
Սմարթֆոնների լույսը վնասակար է մաշկի համար

23:24 14.09.2020

Փորձագետը խոսել է մարդու մաշկի համար սմարթֆոնի էկրանից ճառագայթման վտանգի մասին: Համապատասխան նյութը հրապարակել է A Current Affair- ը: Skin and Cancer Foundation at the Biologic Psoriasis and Nail քաղցկղի դեմ պայքարի կենտրոնի մաշկաբան Շյամալար Գունատիսանը նշել է, տեխնիկայի օգտագործումից մարդու առողջության վրա բացասական ազդեցությունը հավասարազոր է արևի վնասին: Մասնավորապես, մենք խոսում ենք կապույտ լույսի […]

̰
Վեներայի մթնոլորտում հայտնաբերվել են կյանքի նշաններ

22:44 14.09.2020

Արեգակից երկրորդ մոլորակի՝ Վեներայի վրա հայտնաբերվել է ֆոսֆին նյութը, որը շատ գիտնականներ անվանում են կենդանի օրգանիզմների գոյության հավանական ցուցիչ: Ըստ Astrobiology.com- ի՝ Բրիտանիայի Թագավորական աստղագիտական ​​ընկերությունը նախատեսում է այդ հայտնագործության մասին հայտնել մոտ ապագայում: Հաղորդվում է, որ որոշ լրագրողների մամլո հաղորդագրություն է ուղարկվել: Ըստ հայտնագործության էությանը ծանոթ աղբյուրների՝ ֆոսֆինը հայտնաբերվել է մոլորակի մթնոլորտում, և դրա […]

̰
BACK_TO_TOP