«Թվայնացումը պետական կառավարման համակարգի հեռանկարային զարգացման հիմքն է»․  Հակոբ Արշակյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+32.09 oC

«Թվայնացումը պետական կառավարման համակարգի հեռանկարային զարգացման հիմքն է»․  Հակոբ Արշակյան

20:56 24.09.2020

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 24-ին ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքում մասնակցել է  «Արդյունաբերական Ռուսաստանի թվային ոլորտը» միջազգային կոնֆերանսին:

Կոնֆերանսի շրջանակներում կազմակերպված` «ԵԱՏՄ թվային հարթակ․ երկրների համագործակցություն»  պանելային քննարկման ընթացքում ներկայացվել են թվային հարթակների ստեղծման մոտեցումներն ու հեռանկարները ԵԱՏՄ երկրներում, դրանց անհրաժեշտությունն ու արդիականությունը,  ինչ ընդհանուր ծառայություններ կարող են հիմք հանդիսանալ ԵԱՏՄ֊ում թվային հարթակների զարգացման համար և այլ հարցեր:

Պանելային քննարկմանը մասնակցել են նաև Բելառուսի Հանրապետության կապի և տեղեկատվայնացման նախարար Կոնստանտին Շուլգանը, Ղազախստանի թվային զարգացման, նորարարության և աերոտիեզերական արդյունաբերության նախարար Մուսին Բատիրբեկովիչը, ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության փոխնախարար Մաքսիմ Պարշինը, Ղրղզստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի պետական հանձնաժողովի նախագահ Իսմաիլով Ջապարովիչը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունավբերության նախարարը ներկայացրել է Հայաստանում մինչև 2025թ. ձևավորված թվայնացման ռազմավարության հիմնական ուղղությունները, կարևորել ԵԱՏՄ երկրների հետ ակտիվ համագործակցությունը, փորձի փոխանակումը և համատեղ ծրագրերի իրականացումը՝ առավել զարգացած թվային ենթակառուցվածքներ ունենալու տեսանկյունից: Նախարարը նշել է նաև, որ Հայաստանն ակտիվ համագործակցում է Եվրատնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ երկրների հետ՝ ԵԱՏՄ թվային օրակարգի՝ բարձր մակարդակով իրականացման համատեքստում:

Հակոբ Արշակյանը կարևորել է նաև ԵԱՏՄ երկրների համար մեկ ընդհանուր թվային հարթակի ստեղծումը, ներկայացրել հարթակի հետ կապված իր տեսլականը՝ կարևոր բաղադրիչները, ԵԱՏՄ անդամ երկրների կողմից իրականացվող քաղաքականությունից, ընթացիկ և մշակման փուլում գտնվող ծրագրերից մինչև օրենսդրական կարգավորումներ, մասնագիտական֊աշխատանքային խմբերի մասին տեղեկատվությունից մինչև միջպետական թվային ծառայությունների մասին բազմալեզու տեղեկատվություն:

«Տնտեսության թվայնացումը ենթադրում է նոր ստանդարտների, ինստիտուտների և էկոհամակարգի, զարգացման ռազմավարությունների ստեղծում և իրագործում: Հայաստանի կառավարությունը թվային օրակարգը համարում է առաջնային, և նաև այդ նպատակին էր ուղղված բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ստեղծումը մեկ տարի առաջ: Նշեմ, որ Նախարարությունը զբաղվում է թվայնացման, ստարտափ էկոհամակարգի և ռազմարդյունաբերության պետական քաղաքականության մշակմամբ և իրականացմամբ»,֊ իր ելույթում նշել է Արշակյանը:

Նա անդրադարձել է Հայաստանում պետական կառավարման ոլորտում թվայնացման ռազմավարության մշակման ուղղությամբ տարվող աշխատանքներին, նշել, որ շուրջ 10 տարի է՝ երկրում գործում է e-gov թվային հարթակը, որը ոչ միայն տարբեր ծառայությունների առցանց մատուցման հնարավորություն է ընձեռում, այլև հանդիսանում է նորմատիվ իրավական ակտերի ռեեստր: 2021թ. հունվարից կմեկնարկեն միասնական թվային հարթակի ստեղծման աշխատանքները, ինչը ենթադրում է ծավալուն աշխատանք մի քանի ուղղություններով՝ միջազգային փորձի և ներկա իրավիճակի ուսումնասիրություն, մեկ ընդհանուր կոնցեպտի, օրենսդրական կարգավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի մշակում, ծրագրային ապահովման մշակում և մեկնարկ:

Հակոբ Արշակյանը նշել է նաև, որ ԵԱՏՄ միասնական թվային հարթակի ստեղծման համար լավ հիմք կարող է դառնալ Ինտեգրված տեղեկատվական համակարգը՝ նախատեսված երկրների միջև տեղեկատվնության և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համար:

«Կարող ենք փաստել, որ թվայնացումը պետական կառավարման համակարգի արդյունավետ, թափանցիկ և հեռանկարային զարգացման հիմքն է: Այս համատեքստում անխուսափելի և անհրաժեշտ է ԵԱՏՄ երկրների միջև թվայնացմանն ուղղված փոխգործակցության հաստատումն ու փորձի փոխանակման հիման վրա միասնական համապարփակ հարթակի ձևավորումը»,֊ խոսքը եզրափակել է նախարարը:

Կոնֆերանսի ընթացքում համաձայնագիր է կնքվել նաև «Հայփոստ» ՓԲԸ֊ի և Ռուսաստանի փոստի միջև, որով նոր՝ իջեցված դրույքաչափեր են սահմանվել ՀՀ֊ի և ՌԴ֊ի փոստային ծառայությունների միջոցով առաքանիներ ուղարկելու համար:

Համաձայնագրի վերաբերյալ մանրամասները ներկայացված

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 12.08.2025

SHANTNEWS

Յամալի և Լոպեսի դուբլները․ «Բարսելոնան» 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը

14:57 12.08.2025

Յամալի և Լոպեսի դուբլները․ «Բարսելոնան» 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը

Ժոան Գամպերի գավաթի խաղում «Բարսելոնան» 5-0 հաշվով հաղթել է իտալական «Կոմոյին»։ «Բարսելոնայից» դուբլ են գրանցել Ֆերմին Լոպեսն ու Լամին Յամալը, դարպասի մեկ գրավմամբ էլ աչքի է ընկել Ռաֆինյան։ Կատալոնական թիմը 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը։   ...

Օդի աղտոտվածությունը նվազեցնում է առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու մարդկանց ունակությունը. պարզել է ուսումնասիրությունը

14:48 12.08.2025

Օդի աղտոտվածությունը նվազեցնում է առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու մարդկանց ունակությունը. պարզել է ուսումնասիրությունը

Մարդու՝ առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու ունակությունը տուժում է օդի աղտոտվածության կարճաժամկետ ազդեցությունից։ Այս մասին է վկայում նոր ուսումնասիրությունը։ Հետազոտողները վերլուծել են 26 մասնակցի կողմից կատարված ճանաչողական թեստերի տվյալները, որոնք ստացվել են այն բանից հետո, երբ նրանք 1 ժամ շարունակ ենթարկվել են կա՛մ մոմի ծխից առաջացած մանր մասնիկների (PM) բարձր մակարդակին, կա՛մ 1 ժամ գտնվել են […] ...

Եվրամիությունը հայտարարել է Ուկրաինայի հարցով կառուցողական բանակցությունների պայմանի մասին

14:33 12.08.2025

Եվրամիությունը հայտարարել է Ուկրաինայի հարցով կառուցողական բանակցությունների պայմանի մասին

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև սպասվող բանակցությունների ֆոնին Ուկրաինայի վերաբերյալ հայտարարության մեջ ԵՄ երկրների ղեկավարները նշել են, որ կառուցողական խաղաղ բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն ռազմական գործողությունների առնվազն նվազեցման պայմաններում։ «Կառուցողական բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն հրադադարի կամ ռազմական գործողությունների կրճատման պայմաններում», – նշվում է փաստաթղթում։ Այնտեղ նաև […] ...

Խաչանովի հոբելյանական նվաճումը

14:25 12.08.2025

Խաչանովի հոբելյանական նվաճումը

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հարդ տեսակի կորտի վրա տարել է 200-րդ հաղթանակը կարիերայում։ Այս մասին հայտնում է Tennis.com-ը։ Աշխարհի 12-րդ ռակետը հոբելյանական ցուցանիշին հասել է Վալենտին Ռուայեի (Ֆրանսիա, 104-րդ ռակետ) դեմ Ցինցինատիի «Մասթերսի» երկրորդ փուլի մրցախաղում տարած հաղթանակով (6-4, 7-6)։ Խաչանովը 1990-ականներին ծնված 9-րդ թենիսիստն է, որը հարդի վրա ունի 200 կամ ավելի […] ...

Ասպիրանտների փոխանակման ծրագիր՝ Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում

14:16 12.08.2025

Ասպիրանտների փոխանակման ծրագիր՝ Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում

Մեկնարկում է Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում ասպիրանտների փոխանակման ծրագրի (PEC-PG) 2026 թ․ ընդունելությունը։ Դասընթացների վարման լեզուն պորտուգալերենն է, հետևաբար ծրագրին մասնակցելու համար դիմած թեկնածուները պետք է ներկայացնեն պորտուգալերենի իմացության վկայական, օրինակ՝ Celpe-Bras (բրազիլական պորտուգալերենի պաշտոնական որակավորման քննություն)։ Celpe-Bras վկայականը ստանալու համար թեկնածուն պետք է առաջին տարին անցկացնի Բրազիլում՝ մասնակցելով պորտուգալերենի և բրազիլական մշակույթի անվճար դասընթացներին։ […] ...

BACK_TO_TOP