Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակ կտրվի սև խոռոչների համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+33.09 oC

Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակ կտրվի սև խոռոչների համար

16:49 06.10.2020

Ֆիզիկայի 2020-ի Նոբելյան մրցանակը կշնորհվի բրիտանացի մաթեմատիկոս-ֆիզիկոս Ռոջեր Պենրոուզին, ինչպես նաև գերմանա-ամերիկացի աստղաֆիզիկոս Ռեյնհարդ Հենզելին և ամերիկացի գիտնական Անդրեա Գեզին` սև խոռոչներն ուսումնասիրելու համար, ասվում է մրցանակի կայքում:

Առաջին մասնագետը կստանա մրցանակի կեսը «հայտնաբերելու համար, որ սև խոռոչի առաջացումը գերմանացի տեսական ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի կողմից ընդհանուր հարաբերականության տեսության հուսալի կանխատեսում է»: Երկու այլ գիտնականներ դափնեկիր դարձան «մեր համաստեղության կենտրոնում գերհզոր կոմպակտ օբյեկտի հայտնաբերման համար» (ենթադրվում է, որ Ծիր Կաթինի կենտրոնում կա հսկա սև խոռոչ):

«Նրա նորարարական հոդվածը մինչ այժմ համարվում է Էյնշտեյնի ժամանակներից ի վեր ընդհանուր հարաբերականության մեջ ամենակարևոր ներդրումը»,- ասվում է Նոբելյան կոմիտեի հայտարարության մեջ Պենրոուզի՝ սև խոռոչների հետազոտություններում ներդրման մասին։ Հենզելը և Գեզը մշակել են աստղագիտական ​​մեթոդներ, որոնք հնարավորություն են տվել ուղղակիորեն դիտել սև խոռոչի դրսևորումները՝ տեսությանը համապատասխան:

Նոբելյան կոմիտեի կողմից համապատասխան մրցանակի շնորհումը իրականում նշանակում է, որ նախկինում ենթադրական համարվող սև խոռոչների գոյությունն այժմ պաշտոնապես ճանաչվում է գիտական ​​հանրության կողմից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անցած 1 օրում գրանցվել է 20 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 30-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

15:17 12.08.2025

Անցած 1 օրում գրանցվել է 20 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 30-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 18 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 12 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 11 դեպք՝ խարդախության, 7-ական դեպք՝ հոգեկան ներգործության, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 6 […] ...

Ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը

15:09 12.08.2025

Ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը

Օգոստոսի 12-ին ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, բարձրաստիճան զինվորականներ և հյուրեր: Միջոցառման ընթացքում հնչել են ՀՀ և ԱՄՆ պետական օրհներգերը, «Արծիվ գործընկեր» զորավարժության օրհներգը։ Զորավարժությանը ներգրավված զինծառայողներին ողջունել […] ...

SHANTNEWS

15:00 12.08.2025

SHANTNEWS

Յամալի և Լոպեսի դուբլները․ «Բարսելոնան» 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը

14:57 12.08.2025

Յամալի և Լոպեսի դուբլները․ «Բարսելոնան» 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը

Ժոան Գամպերի գավաթի խաղում «Բարսելոնան» 5-0 հաշվով հաղթել է իտալական «Կոմոյին»։ «Բարսելոնայից» դուբլ են գրանցել Ֆերմին Լոպեսն ու Լամին Յամալը, դարպասի մեկ գրավմամբ էլ աչքի է ընկել Ռաֆինյան։ Կատալոնական թիմը 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը։   ...

Օդի աղտոտվածությունը նվազեցնում է առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու մարդկանց ունակությունը. պարզել է ուսումնասիրությունը

14:48 12.08.2025

Օդի աղտոտվածությունը նվազեցնում է առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու մարդկանց ունակությունը. պարզել է ուսումնասիրությունը

Մարդու՝ առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու ունակությունը տուժում է օդի աղտոտվածության կարճաժամկետ ազդեցությունից։ Այս մասին է վկայում նոր ուսումնասիրությունը։ Հետազոտողները վերլուծել են 26 մասնակցի կողմից կատարված ճանաչողական թեստերի տվյալները, որոնք ստացվել են այն բանից հետո, երբ նրանք 1 ժամ շարունակ ենթարկվել են կա՛մ մոմի ծխից առաջացած մանր մասնիկների (PM) բարձր մակարդակին, կա՛մ 1 ժամ գտնվել են […] ...

Եվրամիությունը հայտարարել է Ուկրաինայի հարցով կառուցողական բանակցությունների պայմանի մասին

14:33 12.08.2025

Եվրամիությունը հայտարարել է Ուկրաինայի հարցով կառուցողական բանակցությունների պայմանի մասին

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև սպասվող բանակցությունների ֆոնին Ուկրաինայի վերաբերյալ հայտարարության մեջ ԵՄ երկրների ղեկավարները նշել են, որ կառուցողական խաղաղ բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն ռազմական գործողությունների առնվազն նվազեցման պայմաններում։ «Կառուցողական բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն հրադադարի կամ ռազմական գործողությունների կրճատման պայմաններում», – նշվում է փաստաթղթում։ Այնտեղ նաև […] ...

BACK_TO_TOP