23:41 16.09.2020
Շատ հայտնիներ, այդ թվում ՝ Լեոնարդո Դի Կապրիոն, Քեթի Փերին, Էշթոն Քութչերը, Ջենիֆեր Լոուրենսը, Սաշա Բարոն Քոենը, Մարկ Ռուֆալոն, Քիմ Քարդաշյան Ուեսթը, Նաոմի Քեմփբելը և այլոք հրաժարվել են իրենց սոցիալական կայքերից #StopHateForProfit արշավի շրջանակներում:
Արշավը, որի նպատակը ատելության քարոզչության և հռետորաբանության դեմ պայքարն է, կազմակերպել են քաղաքացիական իրավունքի շարժման ակտիվիստները: Նրանք չորեքշաբթի օրը հայտնի մարդկանց առաջարկել են բոյկոտել Facebook- ը և Instagram- ը՝ բողոքելու անթույլատրելի բովանդակության դեմ սոցիալական ցանցերի պայքարելու ցանկության բացակայության դեմ:
«Ես չեմ կարող ձեռքերս ծալած նստել և լռել, քանի դեռ այսս հարթակները շարունակում են համակերպվել ատելության, քարոզչության և ապատեղեկատվության տարածման հետ այն խմբերում, որոնք ստեղծվել են տարաձայնություններ սերմանելու և Ամերիկան մասնատելու համար: Սոցիալական ցանցերում ապատեղեկատվությունը լուրջ ազդեցություն ունի մեր ընտրությունների վրա և խաթարում է ժողովրդավարությունը»,-Instagram- ում գրել է ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյան Ուեսթը՝ տեղադրելով «Վերջ ատելությունը» գրությամբ լուսանկար:
Սոցիալական ցանցերի բոյկոտին միացել է երգչուհի Քեթի Փերին:
«Ես չեմ կարող մի կողմ քաշվել, քանի դեռ այդ հարթակներն անտարբեր են ատելությամբ լի ապատեղեկատվությամբ հրապարակումներ կատարող խմբերի նկատմամբ»,-նշել է նա:
С ними солидарна актриса Дженнифер Лоуренс: “Facebook игнорирует проявления ненависти и дезинформацию на своем сайте. Это не является “функциональной ошибкой”. Это взвешенное решение, цель которого – пожертвовать людьми и демократией в угоду прибыли”.
Դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը համաձայն է դրանց հետ. «Facebook-ն անտեսում է ատելություն ու ապատեղեկատվությունն իր կայքում: «Սա «ֆունկցիոնալ սխալ» չէ: Սա կշռադատված որոշում է զոհաբերել մարդկանց և ժողովրդավարությունը հանուն շահույթի»,-նշել է նա:
Facebook claims they address hate, yet they continue to look the other way as racist, violent groups and posts sow division and split America apart – only taking steps after people are killed. (1/2) pic.twitter.com/AfO70nEEo8
— Mark Ruffalo (@MarkRuffalo) September 14, 2020
#StopHateForProfit (Բավական է շահույթ ստանալ ատելության տարածումից) արշավը սկսվել է հունիսին, երբ քաղաքացիների իրավուքնների պաշտպանության կազմակերպությունները ընկերություններին և ապրանքանիշերին խնդրել են կասեցնել Facebook- ում և Instagram- ում գովազդների տեղադրումը, քանի որ այդ սոցիալական կայքերը չեն պայքարում ռասիստական արտահայտությունների և ապատեղեկատվության դեմ:
14:57 12.08.2025
Յամալի և Լոպեսի դուբլները․ «Բարսելոնան» 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթըԺոան Գամպերի գավաթի խաղում «Բարսելոնան» 5-0 հաշվով հաղթել է իտալական «Կոմոյին»։ «Բարսելոնայից» դուբլ են գրանցել Ֆերմին Լոպեսն ու Լամին Յամալը, դարպասի մեկ գրավմամբ էլ աչքի է ընկել Ռաֆինյան։ Կատալոնական թիմը 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը։ ...
14:48 12.08.2025
Օդի աղտոտվածությունը նվազեցնում է առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու մարդկանց ունակությունը. պարզել է ուսումնասիրությունըՄարդու՝ առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու ունակությունը տուժում է օդի աղտոտվածության կարճաժամկետ ազդեցությունից։ Այս մասին է վկայում նոր ուսումնասիրությունը։ Հետազոտողները վերլուծել են 26 մասնակցի կողմից կատարված ճանաչողական թեստերի տվյալները, որոնք ստացվել են այն բանից հետո, երբ նրանք 1 ժամ շարունակ ենթարկվել են կա՛մ մոմի ծխից առաջացած մանր մասնիկների (PM) բարձր մակարդակին, կա՛մ 1 ժամ գտնվել են […] ...
14:33 12.08.2025
Եվրամիությունը հայտարարել է Ուկրաինայի հարցով կառուցողական բանակցությունների պայմանի մասինԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև սպասվող բանակցությունների ֆոնին Ուկրաինայի վերաբերյալ հայտարարության մեջ ԵՄ երկրների ղեկավարները նշել են, որ կառուցողական խաղաղ բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն ռազմական գործողությունների առնվազն նվազեցման պայմաններում։ «Կառուցողական բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն հրադադարի կամ ռազմական գործողությունների կրճատման պայմաններում», – նշվում է փաստաթղթում։ Այնտեղ նաև […] ...
14:25 12.08.2025
Խաչանովի հոբելյանական նվաճումըՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հարդ տեսակի կորտի վրա տարել է 200-րդ հաղթանակը կարիերայում։ Այս մասին հայտնում է Tennis.com-ը։ Աշխարհի 12-րդ ռակետը հոբելյանական ցուցանիշին հասել է Վալենտին Ռուայեի (Ֆրանսիա, 104-րդ ռակետ) դեմ Ցինցինատիի «Մասթերսի» երկրորդ փուլի մրցախաղում տարած հաղթանակով (6-4, 7-6)։ Խաչանովը 1990-ականներին ծնված 9-րդ թենիսիստն է, որը հարդի վրա ունի 200 կամ ավելի […] ...
14:16 12.08.2025
Ասպիրանտների փոխանակման ծրագիր՝ Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերումՄեկնարկում է Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում ասպիրանտների փոխանակման ծրագրի (PEC-PG) 2026 թ․ ընդունելությունը։ Դասընթացների վարման լեզուն պորտուգալերենն է, հետևաբար ծրագրին մասնակցելու համար դիմած թեկնածուները պետք է ներկայացնեն պորտուգալերենի իմացության վկայական, օրինակ՝ Celpe-Bras (բրազիլական պորտուգալերենի պաշտոնական որակավորման քննություն)։ Celpe-Bras վկայականը ստանալու համար թեկնածուն պետք է առաջին տարին անցկացնի Բրազիլում՝ մասնակցելով պորտուգալերենի և բրազիլական մշակույթի անվճար դասընթացներին։ […] ...