23:38 10.11.2019
Ինչպես և Երկրագնդի դեպքում, եկավ այն օրը, երբ պարզվեց՝ մեր միջավայրը՝ տիեզերքը, հարթ տարածություն չէ, այն էլ՝ 3 փղերի վրա։ Այն գնդոլորտ է։ Այս եզրակացությանն է եկել 3 գիտնականներից (Eleonora Di Valentino, Alessandro Melchiorri, Joseph Silk) բաղկացած խումբը, որոնց աշխատությունը հրապարակվել է Nature ամսագրում։
«Տիեզերքը նվան է փչվող փուչիկի»․ կյանքից վերցված այս դետալով են գիտնականները պատկերում իրենց եզրակացությունը։ Նրանք պնդում են, որ տիեզերքն ունի սահմաններ, որոնք ամփոփվում են գնդոլորտով։ Այդ գնդոլորտից դուրս գալ հնարավոր չէ․ մենք փակված ենք այդ «փուչիկի» մեջ։
Գիտնականները սա բացահայտել են շնորհիվ տիեզերք ուղարկված «Պլանկ» աստղադիտարանի։ Այն ուսումնասիրել է Մեծ պայթյունից հետո մնացած ֆոնային ճառագայթումը։ Այն եզրակացրել է, որ այդ ճառագայթները կորանում են ավելի շատ, քան դա անհրաժեշտ կլիներ գալակտիկաների ու աստղերի գրավիտացիային հագուրդ տալու համար։
Հետևաբար, այդ ճառագայթման վրա ազդում են նաև «փուչիկի» սահմանները։ Հետևաբար՝ սահմաններից այն կողմ կամ ոչինչ չկա, կամ սահմաններն ուղղակի անհնար է անցնել։
Այդ փուչիկը սկսել է «փչվել» Մեծ պայթյունի ժամանակ։ Հենց այդ ժամանակ է կենտրոնացված «ամեն ինչը» վերածվել աստղերի, գալակտիկաների ու ձևավորել գործող տիեզերքը։ Այն առայժմ ընդլայնվում է։ Բայց գիտնականների պնդմամբ՝ ինչ-որ ժամանակ անց ընդլայնումը դադարելու է և սկսվելու է սեղմումը։ Տիեզերքը վերադառնալու է սաղմնային վիճակին, որում էր մինչև Մեծ պայթյունը։
10:30 10.05.2025
Պուտինն ամեն ինչ անում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար․ ՊեսկովՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անում է հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար, սակայն Կիևը փորձում է խուսափել բանակցություններից, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ABC News ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Նախագահ Պուտինը անում է հնարավոր ամեն ինչ՝ խնդիրը լուծելու, խաղաղ և դիվանագիտական միջոցներով կարգավորման հասնելու համար, սակայն ձեռքի տակ չունենալով խաղաղ և […] ...
10:10 10.05.2025
Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն կարող է արդար առևտրային համաձայնագիր կնքել Չինաստանի հետՄիացյալ Նահանգները կարող է Չինաստանի հետ բանակցել առևտրային համաձայնագրի շուրջ, որը արդար կլինի և՛ Պեկինի, և՛ Վաշինգտոնի համար։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Կարծում եմ՝ մենք կվերադառնանք արդար համաձայնագրով՝ թե՛ Չինաստանի, թե՛ մեզ համար», – ասել է նա, երբ հարցրին այս շաբաթ Շվեյցարիայում կայանալիք ԱՄՆ-Չինաստան խորհրդակցություններից իր […] ...
09:48 10.05.2025
Հնդկաստանը մեղադրում է Պակիստանին շարունակվող լարվածության սրման մեջՊակիստանը շարունակում է բացահայտ էսկալացիան Հնդկաստանի արևմտյան սահմանների երկայնքով, հնդկական բանակը կպատասխանի։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի բանակի հասարակայնության հետ կապերի վարչությունը։ «Պակիստանի կողմից անօդաչու թռչող սարքերի և այլ զինամթերքի օգտագործման ակնհայտ էսկալացիան շարունակվում է մեր արևմտյան սահմանների երկայնքով։ Հնդկաստանի ինքնիշխանությունը խախտելու և քաղաքացիական բնակչությանը վտանգի ենթարկելու Պակիստանի բացահայտ փորձը անընդունելի է։ Հնդկական բանակը կխափանի […] ...
09:40 10.05.2025
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբՄայիսի 9-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։ Տուժածներ չկան: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ-ն՝ ադրբեջանական կողմին կոչ անելով հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ ...
09:25 10.05.2025
Պակիստանի ԱԳ նախարարությունը Հնդկաստանի վրա հարվածները պաշտպանական է անվանումՊակիստանի զինված ուժերը բարձր մարտական պատրաստության մեջ են և պատասխան հարվածներ են հասցնում Հնդկաստանի տարածքին՝ բացառապես որպես պաշտպանական միջոց։ Այս մասին հայտարարել է Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը։ «Պակիստանի զինված ուժերը գտնվում են բարձր մարտական պատրաստության մեջ՝ հաշվի առնելով վերջին տարածաշրջանային լարվածությունը։ Մեր ռազմական արձագանքը զուտ պաշտպանական էր», – նրա խոսքերն է […] ...
09:00 10.05.2025
Ռուբիոն ԱՄՆ-ի օգնությունն է առաջարկում Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտության կարգավորման գործումԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 9-ին Պակիստանի բանակի շտաբի պետ, գեներալ Ասիմ Մունիրի հետ հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել է ԱՄՆ օգնությունը հնդկա-պակիստանյան հակամարտության կարգավորման գործում։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսի գրավոր հայտարարության մեջ։ «Ռուբիոն այսօր հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրի հետ։ Նա շարունակել է կոչ անել երկու կողմերին […] ...