13:49 25.10.2020
Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել 6 ռազմագերիների հարցով անհատական դիմում, որոնց նպատակն է պարտավորեցնել Ադրբեջանին ապահովելու ռազմագերիների կյանքի անձեռնմխելիությունը, առողջության իրավունքը և ընտանիքի անդամների հետ կապը։ «Արմենպրես»-ին ասել է փաստաբան Սիրանուշ Սահակյանը։
«Խնդիրը հետևյալն է՝ ապահովել ռազմագերիների կյանքի անձեռնմխելիությունը, անհապաղ բժշկական օգնություն, որովհետև որոշ ռազմագերիներ ունեն վիրավորումներ և պատշաճ բուժօգնության բացակայության պարագայում կարող են կյանքի հետ կապված խնդիրներ առաջանալ։ Բացի այդ, խնդիրն է ապահովել կապը ընտանիքի անդամների հետ և հնարավորություն տեսակցելու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին»,- նշել է Սահակյանը։
Փաստաբանը տեղեկացրել է, որ ներկայումս Արեգ Սարգսյանի, Նարեկ Ամիրջանյանի և Սամվել Ասատրյանի գործերը ՄԻԵԴ-ը վերցրել է իր մոնիթորինգի տակ և տեղեկություններ է պահանջել Ադրբեջանից նրանց առողջական վիճակի վերաբերյալ, իսկ Վալերա Հայրապետյանի, Էդիկ Տոնոյանի և Ալբերտ Միքայելյանի մասով դեռ սպասում են պատասխանի։
«Կարևոր խնդիր է մնում նպաստել գերիների փոխանակման գործընթացին և այն արագացնել, որը, թեև միջազգային պարտավորությունների շրջանակում է և երկու անգամ այդ կապակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն է ձեռք բերվել, բայց դրանք չեն ապահովվում, ուստի ակնկալում ենք, որ ՄԻԵԴ-ն իր իրավական գործիքակազմով մուտք կգործի այդ տիրույթ և կփորձի հարկադրել, որ տեղի ունենա նաև գերիների փոխանակում»,- ասել է Սահակյանը։
Փաստաբանը նշել է, որ առաջիկայում նույնպես դիմումներ կներկայացնեն ՄԻԵԴ, սակայն այդ դիմումները դեռ մշակման փուլում են։
«Գործեր կան, որոնք տեսանյութով են և կարողանում ենք շատ ավելի արագ կազմակերպել գործընթացը, սակայն կան գործեր, որոնք հանգամանքներով պայմանավորված ականատեսների վկայություններով ենք պնդում, որ անձը հայտնվել է գերեվարության մեջ, նաև լրացուցիչ ստուգողական գործողություններն ենք իրականացնում այդ նպատակով, երբ դրանք հաստատվեն, նոր հանրությանը կներկայացնենք»,- եզրափակել է նա։
13:12 21.08.2025
Որ դեպքում Փաշինյանը կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններՎարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել, եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրը գործող Սահմանադրության հետ հակասություններ ունի: Այս մասին նա ասել է լրագրողների հետ ճեպազրույցում: «Վավերացման գործընթացում, եթե մեր Սահմանադրական դատարանը որոշի, որ հիմա նախաստորագրված և արդյունքում ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրն ունի հակասություններ Սահմանադրության հետ, ես ինքս կնախաձեռնեմ […] ...
13:06 21.08.2025
Հայտարարություն․ Կապանում տեղադրվել է նոր լուսանկարահանող տեխնիկական միջոց՝ արագաչափ սարքՀՀ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մի շարք վարորդների համար ստեղծում է արագությունը գերազանցելու պայմաններ, ինչն էլ մեծացնում է վթարային իրավիճակների առաջացման ռիսկը։ Ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցումը դիտարկելով որպես առաջնահերթություն՝ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Կապան քաղաքի Բաղաբերդ 1 հասցեի […] ...
12:54 21.08.2025
Հայաստանը պատրաստ է սահմանային անցակետերում ցանկացած պարզեցման, որը տեղավորվում է 5 սկզբունքների շրջանակում. ՓաշինյանՀայաստանը իր բոլոր սահմանային կետերում, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան սահմանային կետերում պատրաստ է ցանկացած պարզեցման, որը տեղավորվում է Վաշինգտոնի հռչակագրում հստակ արձանագրված 5 սկզբունքների շրջանակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում շեշտեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վաշինգտոնի հռչակագրում հստակ արձանագրված են այն 5 սկզբունքները, որոնց հիման վրա գործում է այս համաձայնությունը՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, […] ...
12:47 21.08.2025
Ինչ պաշտոն կզբաղեցնի Արսեն ԹորոսյանըԱրսեն Թորոսյանը նշանակվելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Այս մասին Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ասուլիսում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Թորոսյանը վայր է դրել պատգամավորական մանդատը։ ...
12:34 21.08.2025
Առաջիկա ընտրություններում ՀՀ քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև. ՓաշինյանՀայաստանն ամենօրյա աշխատանք է տանում, տարել է և տանելու է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նաև շեշտեց, որ խորհրդարանական առաջիկա ընտրություններում Հայաստանի քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև։ «Ես չեմ ուզում ասել խաղաղության […] ...
12:32 21.08.2025
Ձերբակալություններ Երևանում և Գյումրիում․ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրանյութերՔրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների հերթական բացահայտումը միջգերատեսչական համագործակցության արդյունք էր: Օպերատիվ տեղեկությունն իրացվեց Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ: Օգոստոսի 13-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մոլդովական փողոցում ձերբակալվեց Գյումրիի բնակիչ 46-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 1 կիլոգրամ 40 գրամ մարիխուանա և գազային ատրճանակ: Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների […] ...