TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+20.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը երկարաձգվել է

13:12 26.06.2019

Մոսկվայի Բասմանյան դատարանը չորեքշաբթի քննիչների միջնորդությամբ մեկ ամսով երկարաձգել է հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի նկատմամբ ընտրված խափանման միջոցի կիրառման ժամկետը: Քրիստինան, Անգելինան և Մարիան ևս մեկ ամիս՝ մինչև հուլիսի 28-ը, կալանքի տակ կլինեն՝ զրկված լինելով որոշակի գործողությունների իրավունքից: Նախապես դատարանը երկարաձգել է «որոշակի գործողությունների արգելքի» տեսքով խափանման միջոցի կիրառումը կրտսեր քրոջ՝ Մարիայի նկատմամբ, […]

̰
«Երևանտրանս»-ը շահութաբաժինների սահմանված ժամկետում վճարում չի կատարել. Երևանի քաղաքապետի տեղակալ

13:00 26.06.2019

Ավագանու նիստի ընթացքում Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը ներկայացրել է օրակարգային հարցերից մեկը, որը վերաբերում է «Երևանտրանս» ընկերությանը: ««Երևանտրանս» և «Ձևավորում» փակ բաժնետիրական ընկերությունները 2017 թվականի տարեկան գործունեության արդյունքներով առաջացած՝ համապատասխանաբար 24 միլիոն 85 հազար և 4 միլիոն 323 հազար դրամ զուտ շահույթներից 2018 թվականին Երևանի բյուջե պետք է վճարեին համապատասխանաբար 9 միլիոն 634 և […]

̰
Մայրաքաղաքի պատերին արդեն ոչ թե հուշատախտակներ են, այլ Թոխմախի տապանաքարեր. Արեյան

11:58 26.06.2019

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը ավագանու նիստի ընթացքում ելույթ ունեցավ՝ նշելով, որ չունենք համաքաղաքային կանոն, որով պետք է տեղադրվեն հուշատախտակները: «Առաջին հարցադրումը, որը բաց է՝ ո՞ւմ կարելի է թույլատրել: Հարցը ունի բարոյական և կանոնակարգման կողմ: Բարոյական առումով՝ ոչ մի շենքի բնակիչ դեմ չէ, որ իր նախկին հանգուցյալ բնակչի հուշատախտակը տեղադրվի: Զուտ քաղաքաշինական տեսանկյունից հարցադրումը ճիշտ […]

̰
Հանրապետության 69 հասցեում կտեղադրվի Սողոմոն Բալյանի հիշատակի ցուցատախտակ

11:53 26.06.2019

Ավագանու հերթական նիստի օրակարգի հարցերից մեկը վերաբերում է ՀՀ վաստակավոր երկրաբան, դոկտոր, պրոֆեսոր Սողոմոն Բալյանի հիշատակը հավերժացնող ցուցատախտակի տեղադրմանը: Զեկուցողը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանն էր: «Հուշատախտակի տեղադրման միջնորդությունները ներկայացվել են ԵՊՀ-ի ռեկտորի, ՀՀ ԳԱԱ նախագահի ու Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի և Սողոմոն Բալյանի ընտանիքի կողմից: Ունենք մշակույթի, կրթության […]

̰
Գյումրիում թափառող շներին կրակելով սատկացնելը հանցագործություն է. կենդանասերներ

09:05 26.06.2019

Ինչու են Գյումրիում թափառող շների դեմ պայքարում կրակելու միջոցով, արդյոք թույլատրելի է բնակելի թաղամասերում այդ տարբերակով վնասազերծում կատարել, և եթե դրանք անթույլատրելի են, ապա ինչ մեթոդով կարելի է պայքարել քաղաքի տարբեր թաղամասերում ոհմակներով թափառող շների դեմ: «Համայնքը, քաղաքապետարանը որսորդմիության անդամներին ուղղակի վճարում է, կոմունալ բաժինն էլ հետևում է այդ ամենին, որ որսորդները պարզապես փողոցում կրակեն […]

̰
Գյումրիում հաճախակի էներգաանջատումներ ու տատանումներ․ հասցված վնասի չափերը հաշվարկում են բաժանորդները

19:45 25.06.2019

Վերջին մեկ շաբաթում Գյումրիում հաճախակի տեղի են ունենում հոսանքի տատանումներ, բազմաթիվ թաղամասեր են հոսանքազրկվում, ընդհուպ քաղաքի գրեթե կեսը: Այն վիճակը, որ այժմ կա Գյումրու էներգասնուցման համակարգում, բնակիչները նույնիսկ համեմատում են 90-ականների հետ, երբ մալուխների վատ վիճակի պատճառով բաժանորդների էլեկտրաէներգիան անջատված էր մնում օրերով: Հիմա միայն փոխվել է վթարավերացման աշխատանքների արձագանքման արագությունը, իսկ անջատումների պատճառները նույնն […]

̰
Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականի գյումրեցի 16-ամյա ըմբիշը չեմպիոն է դարձել

19:30 25.06.2019

Հունիսի 22-ին Իտալիայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականի մարզիկ, գյումրեցի 16-ամյա Լյովա Գևորգյանը նվաճել է ոսկե մեդալ: Եվրոպայի պատանեկան առաջնության  չեմպիոնի պատվին հարևանները բակում սեղան էին բացել ու բոլորին  խնջույքի հրավիրել: Պատանի չեմպիոնին շնորհավորելու էին եկել մարզիկ ընկերները։ Եվրոպայի պատանիների առաջնության 16-ամյա չեմպիոնն առաջին գոտեմարտում 4-0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի ըմբիշին, […]

̰
Այնքան ասելիք ունեմ. Ռոբերտ Քոչարյանը՝ լրագրողներին

18:30 25.06.2019

«Բա՞ն էիք սպասում՝ ասելու: Կարծում եմ՝ դուք տեսել եք. ո՛չ օրենք կա, ո՛չ օրինականություն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Լրագրողները հետաքրքրվեցին՝ այլևս ասելիք չունի՞: «Օ, այնքան ասելիք ունեմ»,- ասաց Քոչարյանը: Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը րոպեներ առաջ ներկայացավ ԱԱԾ: Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ դատարանը որոշեց՝ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման […]

̰
Մատենադարանի աշխատակիցները տնօրինության հետ պայմանավորվածություններ են ձեռք բերել

18:20 25.06.2019

Մատենադարանի աշխատողների արհմիությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ավարտվեցին Մատենադարանի աշխատողների արհմիության և տնօրինության միջև բանակցությունները։ «Արհմիության առաջ քաշված օրակարգի հարցով որոշվեց` Տրամադրել գիտաշխատողներին հասանելիք ամենամյա երկարացված արձակուրդը` 35 օր, կլինի համապատասխան հրաման, Գիտական աշխատողների հաճախելիությունը մատյաններով հաշվառելը հաշվառման այլ ձևով փոխարինելու առաջարկով հանդես գալ համապատասխան ատյաններին դիմումով, Գիտաշխատողների որոշակի ժամկետով պայմանագրերը կփոխարինվի անորոշ ժամկետով, […]

̰
Հրդեհ Նոր Արաբկիր զբոսայգում

17:20 25.06.2019

Հունիսի 25-ին` ժամը 08:09-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արաբկիր զբոսայգում (Մալականի այգի)՝ կամրջի տակ, այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:16-ին, մարվել` 10:45-ին: Այրվել են բուսածածկույթ (մոտ 1.5 հա) և […]

̰
Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանի ակտերը

17:12 25.06.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանի կողմից այսօր հրապարակված դատական ակտերը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմից: Բողոքարկման հիմք է հանդիսանում այն փաստը, որ ի սկզբանե խաթարված է եղել արդար դատաքննության սկզբունքը․ փաստաբաններին չի թույլատրվել ելույթ ունենալ և ներկայացնել իրենց առարկությունները։ Դատական ակտերն ստանալուց հետո […]

̰
Ե՞րբ կկալանավորվի Ռոբերտ Քոչարյանը

16:13 25.06.2019

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումից հետո մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը Վերաքննիչ դատարանում լրագրողների հետ զրույցում ընթացակարգային որոշ մանրամասներ ներկայացրեց: Պետրոսյանը նշեց, որ Առաջին ատյանի դատարանը պետք է կատարի վերադաս ատյանի դատարանի որոշման պահանջները, դիմումը պետք է հետ վերցնի: Հարցին՝ ե՞րբ կկալանավորվի Ռոբերտ Քոչարյանը, նա պատասխանեց, որ որոշումն օրինական ուժ է […]

̰
Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի

16:02 25.06.2019

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու, ինչպես նաև Սահմանադրական դատարան դիմելու և Մարտի 1-ի քրեական գործի վարույթը կասեցնելու՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումների դեմ ՀՀ գլխավոր դատախազության կողմից բերված վերաքննիչ բողոքների վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը: Դատարանը որոշեց՝ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սլովենիայի վարչապետին Պետականության օրվա կապակցությամբ

15:31 25.06.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սլովենիայի Հանրապետության վարչապետ Մարյան Շարեցին Սլովենիայի Պետականության օրվա կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմից: Նիկոլ Փաշինյանի ուղերձում մասնավորապես ասված է. «Ջերմ շնորհավորանքներ և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ Սլովենիայի Հանրապետության ազգային տոնի՝ Պետականության օրվա կապակցությամբ: Հայաստանի կառավարությունը հաստատակամ է ամրապնդելու բարեկամական փոխշահավետ համագործակցությունը Սլովենիայի հետ: Վստահ եմ, որ […]

̰
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Խորվաթիայի վարչապետին Պետականության օրվա կապակցությամբ

15:23 25.06.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Խորվաթիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Պլենկովիչին Խորվաթիայի Պետականության օրվա կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձում մասնավորապես ասված է. «Խորվաթիայի Պետականության օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորում և առաջընթացի, բարգավաճման ու խաղաղության բարեմաղթանքներ եմ հղում Ձեր երկրին և ժողովրդին: Հայաստանը կարևորում է Խորվաթիայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը՝ հիմնված ընդհանուր արժեքների […]

̰
Լևոն Յոլյանը` իր ունեցվածքի մասին

14:57 25.06.2019

ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը հունիսի 25-ին խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ իր հասցեին հնչած մեղադրանքներին՝ նշելով, որ դրանք իրականության հետ կապ չունեն: «Ելույթում կային շատ ոչ կոռեկտ արտահայտություններ՝ ԲԷՑ-ի թալանում և այլն, հենց եկել եմ էներգետիկայի նախարար, սկսել եմ ԲԷՑ-ը թալանել, մի քիչ անհասկանալի են ինձ համար այդ ձևակերպումները, գոնե լինեն փաստեր»,- ասաց […]

̰
Անառողջ քննադատությունները մեր աշխատանքի անբաժանելի մասն են. Յոլյան

14:14 25.06.2019

Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց՝ իրենք ներկայացրել են 359 տարբեր առաջարկներ, որոնք կարող են բարելավել պետական մարմինների գործունեությունը, ու դրանցից անգամ եթե 10 տոկոսն ընդունեն, կարող է նպատակին ծառայել: «Մեր աշխատանքում լինում են նաև մեզ ուղղված ոչ առողջ, որոշ անձնական շահերով պայմանավորված քննադատություններ, դա մեր գործի անբաժանելի մասն է, որովհետև […]

̰
Դատախազության հետ տարվող աշխատանքները սահուն են ու արդյունավետ. Լևոն Յոլյան

13:53 25.06.2019

Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը հունիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն արձագանքեց երեկ խորհրդարանում իրեն ուղղված դժգոհություններին, թե ինչո՞ւ արձանագրված խորքային և արտահայտիչ բոլոր նյութերը չեն ուղարկել դատախազություն: «Արձանագրվել են միլիարդավոր դրամների հասնող խնդիրներ, կան բազմաթիվ խեղաթյուրումներ, հաշվեքննության հիման վրա կան արդեն հարուցված քրեական գործեր: Որոշ նյութեր կցվել են արդեն հարուցված քրեական գործերին, մյուսների մասով ներկայումս […]

̰
«Արսենալը» կարող է հրաժարվել Մխիթարյանից Զահային գնելու համար

12:35 25.06.2019

«Արսենալը» ամռանը ցանկանում է ամեն կերպ ձեռք բերել «Քրիստալ Փելասի» կիսապաշտպան Ուիլֆրիդ Զահային, հաղորդում է The Times-ը: Սակայն, դրա համար «զինագործները» կարող են հրաժարվել Մխիթարյանի ծառայություններից: Այս մասին հաղորդում է vnews.am-ը: Ուիլֆրիդ Զահայի տրանսֆերը կարժենա նվազագույնը 55 մլն ֆունտ, մինչդեռ «Արսենալը» չունի մեծ բյուջե այս ամառային տրանսֆերային պատուհանի համար ու ստիպված է վաճառել ֆուտբոլիստների: Մխիթարյանը […]

̰
Աննա Հակոբյանը Մեխակավանում հանդիպել է պարտադիր ժամկետային ծառայողներին

12:31 25.06.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 24-ին Արցախի Մեխակավան շրջան այցելության ընթացքում զորամասի հրամանատար, գնդապետ Մարտին Ջհանգիրյանի և զորամասի հոսպիտալի պետի բուժական գծով տեղակալ, մայոր Հայկ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Մեխակավանում տեղակայված զորամաս և հոսպիտալ: Այս մասին տեղեկացնում է Աննա Հակոբյանի պաշտոնական կայքը: Աննա Հակոբյանը […]

̰
Հայերն ԱՄՆ-ում «սեփական» սենատոր կունենան

12:14 25.06.2019

Հայկական արմատներով ամերիկացի քաղաքական գործիչ, Մեն նահանգի ներկայացուցիչների պալատի խոսնակ Սառա Գիդեոնը մտադիր է 2020թ. ընտրություններին առաջադրվել սենատորի պաշտոնում: «Սառա Գիդեոնը, որը ներկայացնում է Դեմոկրատական կուսակցությունը, պաշտոնապես ներառվեց սենատորի պաշտոնի համար մղվող ընտրապայքարի մեջ: Նրա հիմնական մրցակիցը Մեն նահանգի գործող սենատորն է՝ Հանրապետական կուսակցության անդամ Սյուզան Կոլլինսը»,- գրում է ամերիկյան The Huffington Post-ը: Նշվում է […]

̰
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն աջակիցներին կոչ է արել չգնալ դատարանի մոտ և միջոցառում չկազմակերպել

11:35 25.06.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել՝ դիմելով աջակիցներին ու կողմնակիցներին: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Ինչպես հայտնի է, այսօր, ժամը 16։00 ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում հրապարակվելու է ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու, ինչպես նաև Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի […]

̰
Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը․ Արմեն Սարգսյան

11:04 25.06.2019

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին Ցյուրիխ քաղաքում մասնակցել է գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Փառատոնը, որը միավորում է աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների, երաժիշտների, Նոբելյան մրցանակի դափնեկիրների, նպատակ ունի ոգեշնչել և կրթել հետազոտողների նոր սերնդին: STARMUS-ի 5-րդ փառատոնին այս տարի […]

̰
Չեն գտել, չեն էլ գտնելու. Ռոբերտ Քոչարյանը՝ իր ստվերային հարստության մասին

23:28 24.06.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «5-րդ ալիքին» տված հարցազրույցի ժամանակ մեջբերեց անեկդոտը՝ «գլխացավանքս քիչ էր, հարևանս էլ մերսեդես գնեց»՝ խոսելով հարստության մասին: Անդրադառնալով մամուլում պարբերաբար տեղ գտնող հրապարակումներին, թե ինքը միլիարդավոր դոլարների ունեցվածք է կուտակել, հարցին՝ ի՞նչ ունեցվածքի տեր մարդ է, հարո՞ւստ է, նա պատասխանեց. «Եթե ղեկավարը մտածում է ոչ թե երկրի զարգացման մասին, այլ՝ […]

̰
90-ականները եղել են իսկական թալանի տարիներ. Ռոբերտ Քոչարյան

23:03 24.06.2019

Այս իշխանությունից հետո այլ իշխանության համար առաջին հերթին խոցելու են դառնալու նրանք, ովքեր հարստացել են 90-ականների սկզբին: «5-րդ ալիքին» տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Նրանք խոցելի են դառնալու այն ժամանակ, երբ այս իշխանությունն այլևս չլինի իշխանություն: 90-ականները եղել են իսկական թալանի, անհասկանալի սեփականաշնորհումների, ստվերային տնտեսության հսկայական ծավալի տարիներ: Այն […]

̰
Ո՞րն է ժողովրդի նկատմամբ սիրո իսկական դրսևորումը՝ ըստ Ռոբերտ Քոչարյանի

22:55 24.06.2019

Ժողովրդի սերը շատ տատանվող երևույթ է, ժողովրդի սերից մինչև ատելություն մեկ քայլ է: 5-րդ ալիքի եթերում նման տեսակետ է հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ գործող իշխանությունը կես քայլն արդեն արել է: «Ես կարծում եմ՝ ժողովրդի նկատմամբ սերը պետք է ղեկավարի կողմից արտահայտվի նրանով, որ ժողովրդի կենսամակարդակն ամեն օր բարձրանա, ժողովրդի սառնարաններում ուտելու […]

̰
Խոշոր կարկուտը զգալի վնասներ է հասցրել Շիրակի մարզի գյուղերին

21:31 24.06.2019

Այսօր տեղացած խոշոր կարկուտը մեծ վնասներ է հասցրել Շիրակի մարզի 10-ից ավելի գյուղերի։ Հիմնականում տուժել են Արթիկի տարածաշրջանի գյուղերը։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Սարատակ և Հոռում գյուղերում բնակիչները մեր թղթակցին պատմել են, որ ձվի չափի հասնող կարկուտը վնասել է ոչ միայն տնամերձ բանջարաբոստանային կուլտուրաները, այլև ցորենի և գարու ցանքերն են զգալի տուժել։   […]

̰
Թբիլիսիում 7-րդ հարկից 1-ամյա երեխա է ընկել

20:48 24.06.2019

Թբիլիսիի Իսանի թաղամասի բնակելի շենքի 7-րդ հարկից երեխա է ընկել և մահացել։ Այս մասին տեղեկությունը տարածել է Վրաստանի ՆԳՆ-ն: Փաստի առնչությամբ  սկսվել է հետաքննություն Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի համաձայն, որը ենթադրում է մահ՝ անփութության հետևանքով: Ըստ առկա տեղեկությունների `մահացածը 1-ամյա երեխա է:

̰
Գիորգի Գախարիան պահանջում է ելույթ ունենալ խորհրդարանի հերթական նիստին

19:56 24.06.2019

Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան նամակով դիմել է խորհրդարանին՝ պահանջելով հունիսի 20-21-ը Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ մասնակցել խորհրդարանի լիագումար հերթական նիստին: Այդ մասին տեղեկություն է տարածել Վրաստանի ՆԳՆ-ն: «Վրաստանի խորհրդարանի կանոնակարգի 154-րդ հոդվածի հիման վրա, խնդրում եմ Ձեզ լիազորությունների շրջանակներում ներկայացնել խորհրդարանի լիագումար նիստին 2019 թ. հունիսի 20-21-ը Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում տեղի […]

̰
ՀՀ զինված ուժերի հին ու նոր սպառազինությունների ցուցադրություն Գյումրիում

19:15 24.06.2019

ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ հին ու նոր զինատեսակների ցուցադրություն է կազմակերպել Գյումրիի N զորամասը: Հայկական զինված ուժերի սպառազինության ցուցադրության հանդիսավորությամբ բացվել է զինվորական նվագախմբի տղաների կատարմամբ։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Տեխնիկայի ցուցանմուշները 1970-ականներից մինչև նոր սերնդի սպառազինություններն են: Վերջին մեկ-երկու տարում զինված ուժերի զինանոցում եղել են նաև համալրումներ ռուսական արտադրության հրթիռային համակարգերով: Առաջին […]

̰
BACK_TO_TOP