18:22 24.06.2019
Օրեր առաջ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում մայրը 7-ամյա դստերը խեղդամահ էր արել: Դեմքի մանրամասների հետ կապված` SHANTNEWS.am-ը զրուցել է Հարթագյուղի հայմանքապետ Անդրանիկ Հարությունյանի հետ: Վերջինս պատմեց, որ այդ կինը տարիներ առաջ է գյուղում ապրել և այս անգամ կարծես երեխային բերել էր գյուղի իրենց տուն սպանելու համար: «Ինքը մեր համայնքում չի բնակվել: Այդ կինը մեր գյուղից […]
17:29 24.06.2019
ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հարցերի հանձնաժողովն ամենամյա զեկույց է հրապարակել, որում անդրադարձել է կրոնական ոլորտում առանձնահատուկ անհանգստություն ներկայացնող երկրներին: Զեկույցում հատուկ անդրադարձ կա նաև Թուրքիային ու այդ երկրում բնակվող փոքրամասնությունների կրոնական ազատությունների խնդրին: Նշվում է, որ գոյություն ունեցող սահմանափակումները խնդիրներ են ստեղծում կրոնական փոքրամասնությունների համար: Զեկույցի հեղինակները նաև առաջարկներ են ներկայացրել Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունների […]
17:14 24.06.2019
Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը խորհրդարանում իր եզրափակիչ ելույթի ժամանակ արձագանքեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանի ելույթին: Յոլյանը նշեց՝ կոռեկտությունից ելնելով ու ԱԺ ամբիոնի նկատմամբ իր ունեցած հարգանքը հաշվի առնելով՝ մանրամասն չի անդրադառնա պատգամավորի խոսքին: «Ելույթը պարունակում էր խեղաթյուրված փաստեր, որոնց միջոցով փորձ կատարեց ստվեր նետել Հաշվեքննիչ պալատի և իմ համբավի վրա: Թե […]
16:39 24.06.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մանրամասներ է ներկայացրել ռուս-վրացական սահմանին հայկական ավտոբուսի կանգնեցվելու դեպքի մասին: «Այսօր՝ առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը աշխատանքներ է տանում վրացական համապատասխան մարմինների հետ՝ ավտոբուսի ուղևոր ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխումն […]
16:20 24.06.2019
«Լևադա կենտրոնի» սոցիոլոգիական կազմակերպությունը հարցում է անցկացրել ՌԴ-ում: Հարցման մասնակիցները պատասխանել են հարցին թե ո՞րն է եղել խորհրդային ժամանակաշրջանի ամենակարևոր բնորոշիչը: Հարցվածների 59%-ը պատասխանել է, թե գլխավոր բնորոշիչը եղել է պետության խնամքը և վերաբերմունքը սովորական մարդու հանդեպ: Նշվել են ևս մի քանի դրական բնորոշիչներ: Մասնավորապես, 46%-ը հիշատակել է ազգամիջյան կոնֆլիկտների բացակայությունը, 43%-ը՝ գործազրկության բացակայությունն ու […]
16:05 24.06.2019
Մոսկվայում ձերբակալվել է հայտնի գործարար, Optima Development ընկերության սեփականատեր Ալբերտ Խուդոյանը: Մոսկվայի դատարանը նրա նկատմամբ տնային կալանք է սահմանել: Նա մեղադրվում է ՌԴ ՔՕ 159 հոդվածով, այն է` խոշոր չափերի խարդախության համար: Ըստ քրեական գործի` նա խարդախությամբ 3 խոշոր հողատարածքներ է յուրացրել մի ընկերությունից և պատճառել 2 միլիարդ ռուբլու վնաս: Խուդոյանին սպառնում է մինչև 10 […]
15:57 24.06.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը խորհրդարանում Հաշվեքննիչ պալատի 2018 թ. հաշվետվության քննարկման ժամանակ դիմեց Պալատի նախագահ Լևոն Յոլյանին: «Ես կանգ կառնեմ մի ցցուն փաստի վրա. պարոն Յոլյանն էներգետիկայի նախարարի պաշտոնին է նշանակվել 2016 թ., փառք Աստծո՝ կարճ ժամանակով: Այս ուսումնասիրության մեջ ոչ մի խոսք չկա նախարարի պաշտոնում նրա կողմից գործված թալանի մասին՝ «Բարձրավոլտ […]
15:53 24.06.2019
«Մաշտոց 49 հասցեի մասով մենք գիշերը ունեցանք թեժ գծին ահազանգ, որ հրդեհվել է բարդի ծառատեսակ: Մեր մասնագետները տեղում պարզել են, որ ծառի վրա փչակ կար և փչակում տարիներ շարունակ աղբ էր գոյացել և այն ուղղակի քաղաքացիների կողմից հրդեհվել է: Հրդեհը մարվել է, և առավոտյան սկսվել են ծառի հեռացման աշխատանքները»,- այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է Երևանի […]
15:30 24.06.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արփինե Դավոյանը Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանին դիմեց թաղման նպաստների վիճակագրությանը վերաբերող հարցերով: Նա մեջբերեց՝ առկա են մեկ անձի կողմից թաղման նպաստ ստանալու բազմաթիվ դեպքեր՝ 86 մլն դրամ ընդհանուր արժողությամբ, 60 անձ ստացել է 448 թաղման նպաստ, ընդ որում՝ 4 անձ ստացել է 267 թաղման նպաստ՝ 53.4 մլն դրամ ընդհանուր գումարով, 1 […]
15:10 24.06.2019
Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը հունիսի 24-ին խորհրդարանում ներկայացրեց 2018թ. հաշվետվությունը: Նրա խոսքերով՝ օրենքի ամբողջ տրամաբանությունը, որ գործում է 2018-ի ապրիլի 9-ից հետո, հետևյալն է ենթադրում. իրենց խնդիրն է՝ արձանագրել այն, ինչ տեղում կատարվում է, տեսնել՝ ինչ ռիսկեր կան, դրանք ներկայացնել հանրությանը, ԱԺ-ին, համատեղ աշխատել կառավարության հետ: Գումարների՝ պետբյուջե վերականգնելու խնդրի մասին Յոլյանը նշեց, որ […]
14:44 24.06.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը խորհրդարանում Հաշվեքննիչ պալատի ներկայացման ժամանակ, դիմելով Պալատի նախագահ Լևոն Յոլյանին, հետաքրքրվեց՝ որքա՞ն գումար են ծախսել հաշվետվությունների՝ պատգամավորներին բաժանված տպագիր տարբերակներից յուրաքանչյուրի վրա: «Ուզում եմ իմանալ՝ մեկ հատի վրա որքա՞ն գումար եք ծախսել: Ձեր բուն գործառույթը բյուջեից հատկացված գումարների արդյունավետությունն է: 60 էջանոց գիրք եք տվել, որի ուղիղ կեսը […]
14:20 24.06.2019
Հայկական պետական մանկավարժական համալսարանում ընթանում է «Խորհրդային Հայաստանը 1920-1930-ական թվականներին» խորագրով գիտաժողով: Բացման խոսքով հանդես է եկել պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը: Գիտաժողովին քննարկվում են Խորհրդային Հայաստանի խնդիրները՝ քաղաքական գործընթացներից մինչև տնտեսություն և կենցաղ: Նշենք, որ Մանկավարժական համալսարանում գործում է «Հայաստանը 1920-1991 թվականներին» գիտական լաբորատորիա, որի նպատակն է ուսումնասիրել Խորհրդային Հայաստանի պատմությունը: […]
13:53 24.06.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանին դիմելով՝ թվարկեց մի շարք ընկերությունների անուններ, հետաքրքրվեց՝ ովքե՞ր են սեփականատերերը: Յոլյանն արձագանքեց՝ նշելով, որ պատգամավորին հարգելով հանդերձ՝ շատ հարցերի ինքը պարզապես իրավունք չունի պատասխանելու, իրենք պարզապես փաստեր են արձանագրում: «Օրենքով սահմանափակումներ կան, որ դրված են պալատի առջև: Եթե գտնում եք, որ խիստ կարևոր […]
13:53 24.06.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը խորհրդարանում Հաշվեքննիչ պալատի տարեկան հաշվետվության զեկույցի ներկայացման ժամանակ դիմեց Պալատի նախագահ Լևոն Յոլյանին՝ հետաքրքրվելով՝ արդյո՞ք հարկ կա պալատին նաև տուգանելու իրավասություն տալ: Յոլյանը պատասխանեց. «Նման երկրներ կան: Դուք էլ աշխատել եք, լավ տեղյակ եք, այս պահի դրությամբ դա լրացուցիչ պատժող մարմնի դեր ունեցող կառույց կդառնա, որը պետք չէ: […]
13:40 24.06.2019
Հայտնի լարախաղաց Նիկ Վալլենդան և նրա քույրը՝ Լիյանան, անցել են Նյու Յորքի երկու երկնաքերների միջև անցկացված լարի վրայով: 396 մետր երկարությամբ լարը ձգված է եղել 25-րդ հարկի մակարդակում: Նիկը և Լիյանան քայլել են լարի վրայով հանդիպակաց ուղղությամբ, այնուհետ կարողացել են անցնել մեկը մյուսին ու շարունակել ճանապարհը: Լրատվամիջոցները նշում են, որ Լիյանան 2017 թվականից հետո առաջին […]
12:50 24.06.2019
Օրերս ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիրի մարզի Սիս համայնքի մի բնակիչ ձեռք է բերել գողացված ձկներ ու ձկան կերեր: Հունիսի 10-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Արմավիրի մարզային վարչությունների և Մասիսի բաժնի ծառայողները դատարանի որոշմամբ խուզարկություն կատարեցին Սիս համայնքի մի ձկնաբուծարանում: Արդյունքում՝ պահեստարաններից երկուսում հայտնաբերվեցին 44 պարկ տարբեր տեսակի ու քաշի ձկան […]
12:49 24.06.2019
Վրաստանում ՀՀ դեսպանությունը SHANTNEWS.am-ին մանրամասներ է հայտնել ռուս-վրացական սահմանին 48 ուղևորներով կանգնեցված ավտոբուսի վերաբերյալ: Դեսպանությունից տեղեկացրին, որ կանգնեցված հայկական ավտոբուսը Մոսկվայից դուրս է եկել ոչ թե գիշերը, ինչպես նշվում էր նախապես, այլ առավոտյան 06.00-07.00-ից: «Ավտոբուսին թույլ չեն տալիս ռուս-վրացական սահմանը, որովհետև ավտոբուսի մեջ հայտնաբերել են արգելված բեռ: Դրա համար հիմա վարորդը հարցաքննվում է, մենք էլ […]
12:20 24.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ավիացիայի հարցերով խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հուլիսի 8-ից դեպի Վրաստան չվերթների դադարեցման մասին ՌԴ նախագահի հրամանագրին ու հետևանքներին: «Շաբաթ առավոտյան, Հուլիսի 8-ից դեպի Վրաստան կատարվող չվերթների դադարեցման մասին ՌԴ նախագահ Վ. Պուտինի հրամանագրի հրապարակումից անմիջապես հետո, դիմել եմ հայկական բոլոր ավիաընկերություններին, ռուս-վրացական լարվածության պատճառով ՌԴ-Վրաստան […]
12:14 24.06.2019
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի հրամանով առաջխաղացման կարգով քրեակատարողական 5 ծառայող փոխադրվեց ավելի բարձր պաշտոնների, իսկ 3 քաղաքացի համալրեց ծառայության շարքերը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից: Ա․ Մխոյանը, շնորհավորելով ծառայողներին, մաղթեց բարի ծառայություն և նշեց, որ սպայի ուսադիրներ կրելը շատ պատվաբեր է, նաև պատասխանատու: «Ծառայե´ք նվիրումով և մեծ […]
11:42 24.06.2019
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի և Տավուշի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հունիսի 22-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Արմենուհի Այդինյանը հայտնաբերվել է Երևան քաղաքում և հանձնվել ոստիկանության Իջևանի բաժին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
11:18 24.06.2019
ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է ՊՆ պայմանագրային զինծառայողի անվամբ ակնհայտ կեղծ վկայական և աշխատավարձի վերաբերյալ կեղծ տեղեկանք օգտագործելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ մեղադրանք է առաջադրվել 52-ամյա տղամարդուն: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 1966 թվականին ծնված տղամարդը, վարկով գումար վերցնելու համար, […]
10:18 24.06.2019
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից Ստամբուլի քաղաքապետ ընտրված Էքրեմ Իմամօղլուն երեկ գիշեր հայտարարել է. «Այս հաղթանակը ոչ թե մեկ կուսակցության, այլ ամբողջ Թուրքիայի հաղթանակն է»: Այս խոսքերը հրապարակելով՝ «Հուրիեթ» թերթը նաև նշում է, որ Իմամօղլուն հանդես է եկել իր հազարավոր աջակիցների առջև և ասել, որ պատրաստ է համագործակցել բոլոր կողմերի հետ՝ ջանք գործադրելով, որ բոլորը […]
00:27 24.06.2019
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի իր էջում Ստամբուլում ընդդիմադիր թեկնածուի հաղթանակի հետ կապված գրառում է կատարել։ «Էրդողանի մի մարդու կառավարման ռեժիմը տապալվեց։ Այս գիշեր բոլորով շուրջպար ենք բռնելու։ Իսկ վաղն էլ պատրաստվենք նոր ժողովրդավարության կառուցմանը»,- գրել է նա։
21:30 23.06.2019
Գիտնականները մի ժամանակ համոզված էին, որ սպիտակ միսն օգտակար է կարմիր մսից, քանի որ քիչ է ազդում ցածր խտության խոլեստերինի կազմավորման վրա: Այժմ գիտնականները հակված են կարծել, որ սպիտակ միսը նույնքան վնասակար է, որքան կարմիրը: Այս եզրակացությանն են հանգել Կալիֆոռնիայի համալսարանի սննդաբանները: Այդ մասին հաղորդում է Focus-ը: Փորձարկմանը մասնակցել է 100 կին և տղամարդ: Նրանց […]
14:00 23.06.2019
Երրորդ տարին անընդմեջ տարվա լավագույն զբոսաշրջային ուղղություն. World Travel Awards-ի խորհրդատուներն այսպես են գնահատում Պորտուգալիան: World Travel Awards Europe 2019-ի մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել Մադեյրա կղզու Բեմոնդ Ռեյդ պալատում: Մասնակիցները զբոսաշրջային ոլորտի աշխարհի լավագույն գիտակներն են: Եվրոպայի լավագույն ծովափ է համարվել պորտուգալական Ալգարվեն, իսկ մայրաքաղաք Լիսաբոնը համարվել է Եվրոպայի լավագույն զբոսաշրջային ուղղություն: ՌԴ հյուսիսային […]
13:29 23.06.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հուլիսի 8-ից ուժի մեջ է մտնում Ռուսաստանից Վրաստան ուղղակի թռիչքների արգելքը: «Ռոստուրիզմի» ղեկավար Զարինա Դոգուզովան Sputnik հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է, թե ինչի կարող է հանգեցնել Ռուսաստանից Վրաստան ուղիղ թռիչքների արգելքը: Նրա խոսքով՝ օդային ճանապարհով զբոսաշրջիկների մասնաբաժինը կազմում է երկրի ընդհանուր զբոսաշրջության 70-75% -ը: Հայտնի իրադարձություննրի հետևանով զբոսաշրջային հոսքը ՌԴ […]
21:30 22.06.2019
Վերջին օրերին շրջանառվող լուրերի համաձայն՝ փակվելու է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին պատկանող «Անուշարան» գործարանը: SHANTNEWS-ը պարզաբանում ստանալու համար հեռախոսազրույց է ունեցել գործարանի տնօրեն Յուրա Նազարյանի հետ, որը կտրականապես հերքել է տարածված լուրերը: «Նման բան չկա, «Անուշարանը» աշխատում է և շարունակելու է աշխատել: Ուղղակի մենք ներկայիս գործարանի տարածքից ուզում ենք տեղափոխվել մեկ այլ, ավելի հարմարավետ […]
19:43 22.06.2019
Այսօր` հունիսի 22-ին, աշխարհի 30 երկրներում հիշատակի և վշտի օր է: 78 տարի առաջ հունիսի 22-ի առավոտյան ֆաշիստական Գերմանիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց ԽՍՀՄ- ի վրա։ Ֆաշիստական Գերմանիայի սանձազերծած պատերազմին զոհ գնաց խորհրդային բազմազգ երկրի 20 միլիոնից ավելի մարդ։ Այսօր Գյումրիում հարգել են Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը: Միջոցառումները սկսվել են Գյումրու քաղաքային թիվ 2 […]
16:24 22.06.2019
«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր, Ճանապարհային ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը ներկայացրել է այս տարվա հինգ ամիսների ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը: Նշելով, որ պատահարների աճի միտում կա՝ Ղահրամանյանը պարզաբանել է, թե ինչի հետևանք կարող է լինել դա: «Այս տարվա 5 ամիսների ընթացքում ունեցել ենք 1663 ճանապարհատրանսպորտային պատահար, 122 զոհ, 2413 վիրավոր: Նախորդ տարվա […]
14:03 22.06.2019
Հանրապետության տարածքում Հունիսի 22-27-ը՝ գիշերը և կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը 23-25-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում Հունիսի 22-27-ը` հատկապես գիշերը և կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագությամբ: