TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+23.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ընդունված է եղել հողատարածքները փայ-փայ անելու գործընթացը. Պապիկյան

10:42 20.03.2019

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում անդրաադարձել է «կեղծ մրցույթներով» գնված ոհողատարախքներին: «ՀՀ-ում տարիներ շարունակ ընդունված ավանդույթ է եղել, պաշտոն ստանալուց հետո իրենց պարտքն են համարել ազատ տարածքների սեփականաշնորհում, փայ-փայ անելու գործընթաց իրականացնել: ՀՔԾ-ն ուսումնասիրություն է արել Մանվել Գրիգորյանի պահով, գոնե համապատասխան ցուցմունքների հիման վրա աճուրդները տեղի են ունեցել ոչ […]

̰
Գինեկոլոգը, որ արհեստականորեն հղիացրել է 48 կնոջ, դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման

00:57 20.03.2019

Նախկին գինեկոլոգը, որն իր մոտ անպտղությունից բուժվող 48 կանանց երեխաների հայրն է, դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման: Դատարանի այս  որոշումն առաջացրել է նրա զավակների դժգոհությունը: Ըստ The Atlantic հրատարակչության՝ գինեկոլոգի պացիենտները չեն իմացել, թե ում սերմնահեղուկն են ներարկել իրենց: 1970-ականների սկզբին Դոնալդ Կլաինը օգտագործել է իր պտղասերմը իր մոտ անպտղությունից բուժվող կանանց արհեստական  պտղավորման համար: […]

̰
«Այդ անունով շատ կտառապի». Քեոսայանը անեկդոտ է հիշել՝ կապված երեխայի սեռի հետ

00:22 20.03.2019

Հայկական ծագումով ռուս հայտնի կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը մեկնաբանել է տիկնոջ՝ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հղիության լուրը: Ապագա երեխայի սեռի մասին տրված հարցը նրան մի անեկդոտ է հիշեցրել. -Ձեր կինը երեկ ծննդաբերել է։ Ինչպե՞ս եք անվանել: -Ավթանդիլ: – Հրաշալի անուն է: – Այո, լավ է, սակայն այդ անվան պատճառով աղջիկը շատ կտանջվի»,- Դաշնային լրատվական գործակալությանը  […]

̰
Շիրակի պետական համալսարանի ռեկտորի մրցույթը կկայանա մայիսի 11-ին

21:09 19.03.2019

Այսօր մոտ 7 ժամ տևողությամբ նիստի ընթացքում Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը քննարկել է ռեկտորի թափուր պաշտոնին առաջարկվող պահանջների և մրցույթի անցկացման կարգի փոփոխության հարցերը: Թեկնածուներին ներկայացվող  պահանջները մնացել են անփոփոխ, փոխվել են փաստաթղթերի ընդունման ժամկետներն ու ընթացակարգը: Փաստաթղթերի ընդունումը հանձնաժողովը սկսելու է մրցույթի անցկացման մասին հայտարարություն տարածելուց 15 օր հետո: Ի տարբերություն մինչ այս  […]

̰
Այդ ճշմարտություններից ոնց-որ միայն ես եմ շոկի ենթարկվում. Փաշինյան

17:03 19.03.2019

Ճշմարտություններ կան, որ բացահայտվել են, մի մասն էլ դեռ կբացահայտվեն: Այս մասին ասուլիսի ընթացքում խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բայց ոնց որ թե այդ ճշմարտություններից միայն ես եմ շոկի ենթարկվում: Ուրիշ ոչ ոք շոկի չի ենթարկվել, կամ, համենայնդեպս, այդպիսի տպավորություն է»,- ասաց նա: Լրագրողը հարց ուղղեց նաև խաղաղ պայմաններում զոհված զինվորների սևազգեստ մայրերի դժգոհության մասին, որ […]

̰
ԱԺ նախագահի կարգավիճակն իջեցնում ենք՝ նրան ընդգրկելով Անվտանգության խորհրդում. Փաշինյան

16:29 19.03.2019

Արդյոք չե՞ք կարծում, որ պետք է ընդլայնվի Անվտանգության խորհրդի կազմը, որպեսզի նաև Ազգային ժողովի նախագահը, նաև մյուս խմբակցություններից մեկական թեկնածուներ ընդգրկված լինեն այդ կազմում: Այս մասին ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Ես որևէ խնդիր դրանում չեմ տեսնում իմ զգացողության և ընկալումների մակարդակում: Բայց, հիշո՞ւմ եք, առաջին փուլով ես առաջարկեցի, որպեսզի Ազգային ժողովի […]

̰
«Այսօր իմ ծնունդն ա». Լևոն Հովհաննիսյանի ծննդյան նվերն ու թեժ բանավեճ ավագանու նիստում

14:48 19.03.2019

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Հովհաննիսյանը, ելույթ ունենալով ավագանու նիստում, բավական ծավալուն անդրադարձավ Դավիթ Խաժակյանի բարձրացրած հարցադրմանը` կապված աղբատար մեքենաների ձեռքբերման հետ: Ելույթը այնքան ձգվեց, որ ավագանու անդամ Անի Խաչատրյանը տեղից արձագանքեց. «Պարո´ն Մարության, ես, որ ելույթ էի ունենում, ժամանակի սահմանափակում էիք դրել, 40 րոպե խոսում է»: Մինչ Մարությանը կարձագանքեր, Լևոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Անի […]

̰
Մարտի 21-ին կվերագործարկվի Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրը

14:41 19.03.2019

Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՓԲԸ-ն մարտի սկզբից սկսել է մայրաքաղաքի շատրվանների ու ջրավազանների վերաբացման նախապատրաստումը: Բարենպաստ եղանակով պայմանավորված՝ այս տարի Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրը կգործարկվի մարտի 21-ին: Այժմ, տեխնիկական հանգույցների ստուգման ու տարածքի մաքրմանը զուգահեռ, կարգաբերվում է նաև այսպես կոչված կառավարման կետը՝ համակարգչային հանգույցով: Շատրվանային համալիրը թարմացված երգացանկով կաշխատի շաբաթվա բոլոր օրերին՝ բացի սանիտարական օր […]

̰
Ջուրը փոքրինն է. Հայկ Մարությանն իր ջուրը զիջեց Դավիթ Խաժակյանին

14:30 19.03.2019

Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը քաղաքապետարանում իր ելույթի ժամանակ անդրադարձավ մի շարք հարցերի, այդ թվում` օպտիմալացման խնդրին: «Դեռևս հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, երբ քննարկում էինք հաստիքացուցակները, քաղաքապետարանը հավաստիացրեց, որ սկսելու է օպտիմալացումը, և արդեն մի քանի ամիս է անցել, ու ինչպես տեսնում ենք, օպտիմալացումը տեղի է ունեցել միայն ավագանու անդամների համար նախատեսված ջրեղենի վրա: Այսօր առաջին […]

̰
Սպասելու եմ, որ տարեվերջին ասեք՝ Դուք ճիշտ էիք, ես սխալվեցի. Թեհմինա Վարդանյանը՝ քաղաքապետին

14:17 19.03.2019

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հետաքրքրվեց թեքահարթակների վրա ծախսված գումարներից, ասաց, որ ծախսվել է 19 մլն 129 հազար դրամ թեքահարթակների վրա նախատեսված 35 մլն դրամի փոխարեն, ապա հավելել. «Հետաքրքրում է, թե ինչքան գումար է անհրաժեշտ թեքահարթակներով ապահովելու համար և ե՞րբ է հնարավոր լինելու, որ Երևանի բոլոր […]

̰
Խիստ նկատողություն «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենին

14:15 19.03.2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը խիստ նկատողություն է հայտարարել «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Խաչատրյանին՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար: Այս մասին հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Հրամանի համար հիմք են դարձել կենտրոնում ՄԻՊ գրասենյակի իրականացված մշտադիտարկման այցի արդյունքներով […]

̰
Այսուհետ վարորդները կարող են շրջանցել Բաղրամյանի խցանումները` դեպի Լեռ Կամսար փողոց անցնելով Անտառայինի արդեն բաց միջանցքով

14:09 19.03.2019

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է տեղադրել, որտեղ պատկերված է կառավարության ավտոմեքենաների համար նախատեսված կայանատեղին։ «Այն կառուցվել է Անտառային փողոցի վրա և հետագայում երկու կողմից փակվել է ավտոփակոցներով և տարիներ շարունակ հանդիսացել է միայն նախագահական ավտոմեքենաների համար հասանելի միջանցք։ Այս գործողության արդյունքում Անտառային փողոցը դադարեց լինել Լեռ Կամսար և Բաղրամյան […]

̰
ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը` իրեն անվստահություն հայտնելու մասին

13:54 19.03.2019

Մեկնարկել է Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը, որին 24 անդամներից ներկա է 17-ը։ Այս մասին տեղեկացնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից: Նախ` քննարկվել է օրակարգային հարցերի նախագիծը հաստատելու հարցը, որի ընթացքում էլ հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը հանդես է եկել հայտարարությամբ ու զեկույցով, որը վերաբերվում էր իրեն անվստահություն հայտնելուն։ Լևոն Բարսեղյանը նշել է, որ իր […]

̰
Ինչո՞ւ են կանաչապատման ծախսերը կրճատվում, հետո ավելացվում. հարց փոխքաղաքապետին

13:44 19.03.2019

Ավագանու այսօրվա նիստում փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը ներկայացրել է 2018-ի Երևանի բյուջեի կատարման հաշվետվությունը, որից հետո «Լույս» խմբակցությունից Դավիթ Խաժակյանը հարց է հնչեցրել՝ ասելով. «Երբ քննարկում էինք 2019-ի բյուջեն, մենք հնչեցնում էինք մեր մտավախությունները, որ կանաչապատման բյուջեի կրճատումը լավ չէ, և քաղաքապետարանի աշխատակազմի վերապատրաստման բյուջեի մեծացումը լավ չէ, հիմնավորում էինք, որ բացի նրանից, որ կանաչապատման ծավալները […]

̰
Ոստիկանները բացահայտել են Մարմաշեն համայնքի ղեկավարի ապօրինությունները

13:07 19.03.2019

Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության և Ախուրյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ Մարմաշեն համայնքի ղեկավարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, համայնքապետարանի աշխատակիցների հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ ու գրառումներ մտցնելով, 2018 թվականի հունիսին և հուլիսին համայնքի ազատամարտիկների անվամբ, որպես […]

̰
Դատավորները հեռանում են ոլորտից, որովհետև գտնվում են թիրախում. Արտակ Զեյնալյան

12:42 19.03.2019

Դատավորները համակարգից հեռանում են ոչ միայն աշխատավարձի, այլև հանրային վերաբերմունքի պատճառով: Այս մասին ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ժամանակ խոսեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: «Դատավորները հեռանում են ոչ միայն այն պատճառով, որ հույս չունեն, թե սոցիալական երաշխիքները կավելանան, այլ նաև, որովհետև դատավորները գտնվում են թիրախում: Դատավորների կամ դատական իշխանության նկատմամբ քամահրանքը, քննադատությունը մեծ է: […]

̰
2018-ի կառավարությունը պատասխանատու չէ մինչև հեղափոխությունը եղած կառավարության չարածների համար. Զեյնալյան

12:39 19.03.2019

Կառավարության ծրագրի կատարողականում գրված է միայն ձեռքբերումների մասին, և խոսք չկա թերացումների կամ ձախողումների մասին: Այս մասին ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ նշեց ԼՀԿ խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը: «2018 թվականին ձևավորված կառավարությունը չի հասցրել իր ծրագիրն իրականացնել, որովհետև արտահերթ խորհրդարանական ընտրություններ են եղել: Այն գրված է եղել հնգամյա: 2018 թվականի կառավարությունը մեծ […]

̰
Ո՞րն է «երջանկության» բանաձևն ըստ Արտակ Զեյնալյանի և Գևորգ Պետրոսյանի

12:30 19.03.2019

Կառավարության ծրագրում ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը նկատել է «երջանիկ քաղաքացի» հասկացությունը: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ նա խոսեց դրա բովանդակության մասին: «Եթե ձևակերպելու լինեմ «երջանկության» բնորոշումը, ապա իմ կարծիքով՝ դա արժանապատիվ աշխատանքով, ընտանիքիդ և ընկերներիդ կողքին երկար և առողջ ապրելու հնարավորությունն է: Մենք ամեն օր լսում ենք, որ լուծարվում […]

̰
Դատավորների թիվը քիչ է, աշխատավարձը՝ ցածր. Զեյնալյան

12:23 19.03.2019

Սոցիալական երաշխիքները Հայաստանի դատավորների պարագայում ամենացածրն են Եվրոպայի խորհրդում: Այս մասին ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ընթացքում խոսեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: «Դրա համար էլ կրճատում ենք պետական ապարատը, որպեսզի կարողանանք բյուջեն ավելացնել, ի վերջո, նաև բարձրացնել դատավորների աշխատավարձը, ավելի կատարյալ դարձնել սոցիալական երաշխիքները: Հետաքրքրության համար կարող եմ ասել, որ մենք վերջին տեղում ենք […]

̰
«Զավեշտալի է». ինչո՞ւ են Թեհմինա Վարդանյանի հաշիվները կալանքի տակ

12:14 19.03.2019

Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը, որը ներկա էր թիվ 19 պոլիկլինիկայի տնօրենի դեմ բողոքի ակցիաներին և այդ մասին բարձրաձայնում էր ավագանու նիստերում, անելանելի վիճակում է հայտնվել. նրա նկատմամբ դատական հայց է ներկայացրել պոլիկլինիկայի տնօրեն Սամվել Սարգսյանը, իսկ հաշիվները կալանքի տակ են դրվել: Այսօր ավագանու նիստում նա ներկայացրեց իրավիճակը: «Շուրջ մեկ ամիս առաջ այս դահլիճում հնչեցրած […]

̰
Անցումային արդարադատության նպատակը լինելու է հասարակության հաշտեցումը. Զեյնալյան

12:08 19.03.2019

ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պատասխանել է ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանի հարցին՝ խոսելով անցումային արդարադատության մասին: «Անցումային արդարադատությունը չի կարող հակասել ՀՀ Սահմանադրությանը և միջազգայնորեն ստանձնած պարտավորություններին: Անցումային արդարադատության նպատակը լինելու է հասարակության հաշտեցումը, իրավունքների վերականգնումը: Այն չի լինելու դատավորների դատարան»,- ասաց նա: Զեյնալյանը տեղեկացրեց, որ այս […]

̰
Սփյուռքի հատուկ հանձնակատարը հաշվետու է լինելու վարչապետին, ունենալու է գրասենյակ. Զեյնալյանը պատասխանել է պատգամավորի հարցին

12:01 19.03.2019

Ինչպե՞ս կարող է կրճատվել Սփյուռքի նախարարությունը, և բոլոր պարտավորությունները դրվեն միայն մեկ հանձնակատարի վրա: ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում այս հարցը տվեց ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին: «Հանձնակատարը լինելու է դրա պատասխանատուն, անմիջականորեն հաշվետու է լինելու վարչապետին և ունենալու է գրասենյակ: Այդ գրասենյակն իրականացնելու է այն […]

̰
ԵԱՀԿ-ի հետ 2 միլիոն 400 հազար եվրոյի աջակցության պայմանավորվածություն է ձեռքբերվել կոռուպցիայի դեմ պայքարի համար

11:43 19.03.2019

Հակակոռուպցիոն իրավապահ մարմին ստեղծելու համար ինչ միջոցներ են պետք, որքան գումար կծախսվի: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում այս հարցը տվեց ԲՀԿ խմբակցության անդամ Նորա Առուստամյանը արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին: «Ես արդեն ասացի, որ մշակման փուլում է գտնվում հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի նախագիծը: Դրանով մինչև վերջ հստակեցված չէ, թե ինչպիսի մարմին է ստեղծվելու: Այդ մարմինը […]

̰
Դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով օրենքի նախագիծ է մշակվել. նախարար

11:33 19.03.2019

Դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով մշակվել և վարչապետի աշխատակազմ է ներկայացվել օրենքի նախագիծ, ըստ որի՝ նախատեսվել է գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը: Այս մասին ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: «Ընդլայնվել է պարզեցված վարույթի կարգով քննվող գործերի շրջանակը: Սահմանվել է գործին մասնակցող անձանց, նրանց իրավունքների և […]

̰
Իրավաբանական անձանց իրական սեփականատերերի բացահայտման նպատակով մշակվել է օրենսդրական փաթեթ. Զեյնալյան

11:21 19.03.2019

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության արդյունքում մշակվել, դոնորների հետ քննարկվել և 2019 թվականի հունվարի 1-ից մեկնարկել է համատեղ ծրագիր, որի շրջանակներում ԵԱՀԿ-ն աջակցելու է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի՝ մասնավորապես հակակոռուպցիոն մասնագիտացված իրավապահ մարմին ստեղծելու գործընթացին: Այս մասին ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում խոսեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: «Մշակվել, շրջանառվել և ներկայումս […]

̰
10 տարիների ընթացքում առաջին անգամ պետական բյուջեից ՔԿՀ-ներում կապիտալ վերանորոգման համար միջոցներ են հատկացվել. նախարար

10:59 19.03.2019

Կալանավորված քաղաքացիներն իրավունք կունենան ազատազրկման վայրում գտնվելիս ստանալ ժամանակավոր վկայական, որը թույլ կտա նրանց իրականացնել քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելու իրենց սահմանադրական իրավունքը: Այս մասին ԱԺ պետաիրավական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում խոսեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նա նաև ներկայացրեց մի շարք քրեակատարողական հիմնարկներում կատարված վերանորոգումների մասին տեղեկատվություն: «Կառավարությունը 270 միլիոն 858 հազար դրամ է տրամադրել մի […]

̰
Դատապարտված անձանց համար կարճատև և երկարատև տեսակցությունների թիվը կրկնապատկվել է. Զեյնալյան

10:49 19.03.2019

Մերձավոր ազգականների հետ կարճատև տեսակցության հնարավորություն չունեցող, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիներ հանդիսացող դատապարտյալների համար տեսակցության իրավունքի իրականացումն ապահովելու նպատակով կարճատև տեսակցության փոխարեն ամսվա ընթացքում 2 անգամ՝ մինչև 20 րոպե տևողությամբ տեսազանգից օգտվելու հնարավորություն է ստեղծվել և ընձեռվել: Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում կառավարության 2018 թվականի ծրագիրը ներկայացնելիս տեղեկացրեց արդարադատության նախարար Արտակ […]

̰
Իրականացվել է վարչական ու քրեական համաներում. Զեյնալյանը ներկայացրել է կառավարության նախորդ ծրագրով նախատեսված միջոցառումների ընթացքը

10:38 19.03.2019

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստն է մեկնարկել: Նիստին ներկա է 15 անդամներից 10-ը: Օրակարգի նախագծում ընդգրկված է 2 հարց: Մեկը վերաբերում է ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 1-ին հավանության արժանացած կառավարության ծրագրի և արդյունքների մասին զեկույցին: Հիմնական զեկուցողը արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն է: Նախարարը ներկայացրեց կառավարության նախորդ ծրագրով նախատեսված միջոցառումների ընթացքը: «Իրականացվել է […]

̰
Գյումրին դեռ տեխնոքաղաք չէ․ ծրագրավորողներն էլ արտագաղթում են Երևան

22:07 18.03.2019

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը կարող է դառնալ Շիրակի մարզի տնտեսության զարգացման հիմքը։ Նման համոզմունք ունի Շիրակի մարզպետը: Տիգրան Պետրոսյանը հանդիպել է Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Ոլորտում խնդիրները շատ են, դրանց լուծման հնարավորություններ թեև կան, բայց ըստ մարզպետի՝ համակողմանի մոտեցում է պետք ոչ միայն Գյումրիից Երևան ծրագրավորողների հոսքը կանխելու, այլև կրթության որակը բարձրացնելու […]

̰
Ցեխ ու անանցանելի ջրափոսեր Գյումրիի կենտրոնական ու երկրորդային փողոցներում

21:28 18.03.2019

Գյումրիում կապ չունի տարվա որ սեզոնն ու եղանակն է, բնակիչների բողոքը փողոցների վիճակից է, պահանջն ու հարցումն էլ, թե վերջապես երբ է քաղաքը մաքրվելու ցեխից ու փոշուց: Իսկ պատասխանից առաջ արդեն ինչքան ժամանակ է շինարարության պատվիրատուն ու շինարարները ներողություն են հայցում: Այս մոտեցումը շարունակելի է, հավանաբար, եթե հաշվի առնենք հետևյալը, 15 փողոցում կիսատ թողածն են […]

̰
BACK_TO_TOP