18:19 16.03.2019
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն ու ծանոթացել վիրավորված զինծառայողների ապաքինման պայմաններին: Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հիմնադիրներն Ազգային ժողովի նախագահին ներկայացրել են տեխնիկական հագեցվածությունն ու ապաքինվող զինծառայողների առօրյան, ինչից հետո Արարատ Միրզոյանը կիսվել է իր տպավորություններով։ Կենտրոնի գործառույթը ներկայում ընդլայնվել է․ այն ոչ միայն ապաքինում, այլև ինտեգրում է։ Նախկին […]
16:39 16.03.2019
Այսօր առանց նախազգուշացման վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Երևանից ոչ հեռու գտնվող գյուղերից մեկը՝ գյուղացիների հետ անմիջական շփվելու համար։ Արարատի Ռանչպար գյուղի բնակիչների հետ շրջելիս Փաշինյանը տեսել է փողոցում ընկած աղբն ու ուշադրություն հրավիրել դրա վրա։ «Ամո՞թ է, որ աղբը վերցնեք գետնից», – իր հետ լուսանկարվող երեխաներին մտերմիկ տոնով հարցրել է նա և ինքնուրույն վերցրել […]
16:20 16.03.2019
Երեկ` մարտի 15–ի երեկոյան, երկրորդ փլուզումն է տեղի ունեցել Գյումրիին Անտառավան 26 շենքում: 5-րդ հարկի պատշգամբի քարաթափմանը հաջորդել էին պատշգամբի հատակի և կտուրի փլուզումները: Շիրակի մարզպետը երեկոյան եղել է տարածքում, հանդիպել բնակիչների հետ: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: «Խորհրդակցություն ենք անցկացրել, հանձնարարվել է Սեյսմիկ ծառայության մասնագետներին կատարել ուսումնասիրություն և եռօրյա ժամկետում տալ շենքի վիճակի […]
13:52 16.03.2019
Մարտի 15-ին` ժամը 23.10-ին, ոստիկանության Արարատի բաժնում Լուսառատ գյուղի մի բնակչից հաղորդում էր ստացվել, որ երկու հոգի, գողության նպատակով, մտել են իրենց տուն, դանակահարել եղբորն ու մեքենայով փախել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 23.00-ի սահմաններում անհայտ անձինք ավազակային հարձակում կատարելու նպատակով մտել են Լուսառատ գյուղի Մաշտոցի փողոցի առանձնատներից մեկի ավտոտնակը։ […]
13:10 16.03.2019
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը երեկ «Հորիզոն» լրատվականի հյուրն էր, որի շրջանակներում անդրադարձել է ոչ միայն Օպերայի տարածքում սրճարանների ապամոնտաժման հարցին, այլև ծավալուն անդրադարձ կատարել Երևանի կանաչ տարածքների, այգիների վերականգնման անհրաժեշտությանը: Խոսելով նաև Օպերայի տարածքում կառուցված սրճարանների մասին՝ ասել է. «Օրենքում նշված է, որ կառույցները, որոնք գտնվում են զբոսայգիներում, չեն կարող օրինականացվել, և […]
08:15 16.03.2019
Անցած տարվա բյուջեից տնտեսած գումարներից 60 մլն դրամը Գյումրիի ավագանու որոշմամբ կուղղվի քաղաքապետարանի շենքի նկուղային հարկում նոր թանգարանի ու պատկերասրահի կառուցմանը։ Նախատեսվում է այստեղ տեղակայել «Կումայրի» արգելոց-թանգարանն իր ֆոնդերով։ Նշենք, որ «Կումայրի» արգելոց-թանգարանը երկար տարիներ զբաղվել է քաղաքի պատմական շինությունների հաշվառմամբ, վերականգնմամբ։ Երկրաշարժից հետո կառույցը կորցրել էր նշանակությունը։ Հիմա փորձ է արվելու վերականգնել այն։ Կառույցը […]
17:31 15.03.2019
Հայկական «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը ամիսներ առաջ դիմել էր ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին՝ դժգոհելով ռուսական օդանավակայանների տարբերակված գնային քաղաքականությունից: Ըստ բողոքի, չնայած Հայաստանն ու Ռուսաստանը ԵԱՏՄ անդամ երկրներ են, սակայն ՌԴ օդանավակայանները հայկական փոխադրողներին դիտարկում են իբրև արտասահմանյան, ու սպասարկման և այլ ծառայությունների համար նրանց հանդեպ կիրառում են ավելի բարձր գներ, քան տեղական ավիափոխադրողների: Այս […]
12:48 15.03.2019
Նիկոլ Փաշինյանն այսօր Սպառողների իրավունքների պաշտպանությանը նվիրված գիտաժողովի ընթացքում շեշտադրում կատարեց ՀՀ արտադրանքի միջազգային ստանդարտներին համապատասխանեցման հարցին: Ըստ նրա՝ սա իրենց քաղաքականության առաջնային գերխնդիրներից է, որն էլ տանելու է արևտադրանքի արտահանման ծավալների մեծացմանը: մասնավորապես ասաց. «Կարևորում եմ մեր համագործակցությունը ԵՄ հետ, մասնավորապես համապարփակ և ընդլայնված համագործակցության պայմանագրի շրջանակներում, և ստանդարտների բարձրացումը մեր արտադրանքի համար հնարավորություն […]
10:32 15.03.2019
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեկ Օպերայի հարակից տարածքում ծավալված դեպքերին և իրավապաշտպան ակտիվիստների բացակայությանը։ «Երեկ, երբ Օպերայի տարածքում լարվածությունը հասավ սարսափելի չափերի և ես ու իմ ընկերները կենդանի վահան դարձանք ցուցարարների և ոստիկանների միջև, զարմանալիորեն ես այդ տարածքում որևէ քաղաքացիական ակտիվիստ, որ […]
10:24 15.03.2019
Երևանի քաղաքապետարանն այսօր վերսկսել է Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները: Քաղաքապետարանը նախկին վարձակալներին ավելի քան մեկ ամիս առաջ ծանուցել էր սեփական ուժերով տարածքը մաքրելու անհրաժեշտության մասին։ Երեկ ապամոնտաժման աշխատանքներն ուղեկցվել էին սրճարանների աշխատակիցների բողոքի ակցիաներով, ոստիկանների հետ բախումներով։
08:50 15.03.2019
«Փաստ» թերթը գրում է. «Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Տ. Պետրոսյանը հայտարարագրել է «Toyota Ipsum 2.0» մակնիշի ավտոմեքենա: Անշարժ գույք հայտարարագրված չէ: Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 1 200 000 ՀՀ […]
01:44 15.03.2019
«Ջազզվե» ընկերությունը հայտարարություն է տարածել. «Սիրելի երևանցիներ, այն, ինչ այս օրերին տեղի է ունենում Օպերայի տարածքում ցավալի իրողություն է, որը շտկելու ու իրադարձություններն իրենց ճիշտ հուն վերադարձնելու պատասխանատվությունը յուրաքանչյուրինս է»։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Իրենց աշխատանքային առօրյա օրակարգը ոչ իրենց կամքով ցուցարարի ճակատագրի հետ փոխած մարդիկ այսօր քաշքշվեցին, գետնին տապալվեցին, ոմանք նաև վիրավորվեցին։ Ցավոք, տուժողներ […]
01:00 15.03.2019
Հանդիպման հիմնական թեման Ռուսաստանի և Վրաստանի միջև մշակութային, հումանիտար և քաղաքական համագործակցությունն է: Վրաստանի ու Ռուսաստանի շուրջ 50 փորձագետներ մասնակցում են Մոսկվայում անցկացվող երկօրյա ռուս-վրացական փորձագիտական հանդիպմանը: Այն մեկնարկել է չորեքշաբթի օրը: Հանդիպումը նախաձեռնել էր Ա.Մ. Գորչակովի Հասարակության դիվանագիտական աջակցության հիմնադրամը: Հանդիպմանը վրացական կողմը ներկայացնում են Կովկասի միջազգային համալսարանի պրոֆեսոր Թամար Կիկնաձեն, աշխարհաքաղաքական մոդելավորման լաբորատորիայի […]
23:11 14.03.2019
Գյումրեցի Արամ Պիճիկյանը հեռակառավարվող ինքնաթիռների անհավանական թռիչքների սիրահարներից է: Հետաքրքիր լուծումներով ու հատուկ մեխանիզմներով աշխատող անօդաչուներն ինքն է պատրաստում: Իր ստեղծած անօդաչու սարքերն ավիացիոն ցուցադրություններում ևս ներկայացրել է, հաջողություններ է ունեցել: Սպասում է, որ մի օր էլ իր սարքերը պետք կգան մեր պաշտպանական ոլորտում: Այս մասին SHANTNEWS.am–ի հետ զրույցում ասել է Արամ Պիճիկյանը: Հետաքրքրությունը ավիամոդելավորման հանդեպ […]
18:51 14.03.2019
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառման մեջ անդրադարձել է Երևանի Օպերայի և բալետ հարակից տարածքում տեղի ունեցող վերջին իրադարձություններին: Նրա համոզմամբ՝ այս տարածքում գործող սրճարանների ապամոնտաժման որոշումից հետո առաջացած իրավիճակը հնարավոր է լուծել միայն կողմերի երկխոսության ու բանակցությունների միջոցով: Նա նաև հայտնել է, որ բողոքի ակցիային ներկա […]
18:00 14.03.2019
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ չեն դադարեցրել սրճարանների ապամոնտաժման աշխատանքները, այլ ժամանակավորապես հետաձգել են, որոշ դեպքերում՝ տեխնիկայի վնասվածության, որոշ դեպքում՝ սրճարանատերերի խնդրանքին ընդառաջելով: «Տեխնիկան ժամանակավոր հեռացված է, երկու տեխնիկան վնասել են, մյուս անգամ քանդելուց 10 տեխնիկայով կգանք: «Ջազվե» սրճարանի սեփականատերերը խնդրեցին, որ մեջը գույք ունեն, խոհանոց կա, […]
17:10 14.03.2019
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը, որն այս պահին գտնվում է Օպերայի տարածքում և առավոտից հետևում է սրճարանների ապամոնտաժման աշխատանքներին, լրագրողների հետ զրույցում ասել է. «Մենք քննարկեցինք պարոն քաղաքապետի և մեր գործընկերների հետ, ավագանու անդամների, պատգամավորների հետ: Մենք հեղափոխությունից մի քանի ամիս հետո փորձում ենք կառուցել իրավական երկիր, և այստեղ շատ կարևոր է մեր քաղաքացիների […]
16:19 14.03.2019
Թուրքիայում ավարտվել են Դիարբեքիրի Էղիլ շրջանի իսլամացած հայերի մասին պատմող վավերագրական ֆիլմի նկարահանումները: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ «Թաքցված խաչ» վերնագրով ֆիլմը պատմում է 1915-ին ու դրանից հետո Էղիլում ապրած հայերի ճակատագրի մասին՝ ավելի շատ կենտրոնանալով մահմեդականացված հայերի ինքնության ճգնաժամի, Ցեղասպանությունից հետո նրանց կրած հոգեկան տրավմաների ու նրանց սերունդներին պատմած պատմությունների վրա: Ֆիլմը, որի նկարահանումներն […]
16:05 14.03.2019
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Օպերայի տարածքում սրճարանների ապամոնտաժման գործընթացին: Նա մասնավորապես գրել է. «Հետևում եմ, թե ինչ գրագետ, օրինապահ ձևով ու ժողովրդավարական բոլոր պահանջներին համապատասխան են գործում Երևանի քաղաքապետարանն ու ոստիկանությունը Օպերայի շուրջն այլանդակող սրճարանները ապամոնտաժելիս: Կարևորը, թե որքան ճիշտ գործ են անում՝ քաղաքին վերադարձնելով կանաչ […]
15:49 14.03.2019
Այսօր՝ մարտի 14-ին, ժամը 02։20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները տեղանքի զննությամբ հիմնարկի արգելագոտու տարածքից հայտնաբերել են կպչուն ժապավենով պարուրված մեկ փաթեթ՝ 8.9 ընդհանուր քաշով, որի մեջ եղել է փայլաթիթեղե 9 փաթեթ՝ սպիտակ, փոշենման զանգվածով: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
13:41 14.03.2019
Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման դեմ ուղղված բողոքի ակցիան շարունակվում է: Սրճարանների աշխատակիցներն իրենց բողոքն արտահայտել են՝ մի քանի անգամ փողոցները փակելով, ինչի հետևանքով Օպերայի շենքի հարակից փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է: «Ուզում ենք՝ քաղաքապետը գա, մեզ հետ խոսա, էդքան բան ենք ուզում, ու չի գալիս ոչ մեկ»,- լրագրողների հետ զրույցում ասել է սրճարաններից մեկի աշխատակիցը: […]
12:13 14.03.2019
Այսօր աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքի ժամանակավոր վերացման մասին օրինագիծի քննարկման ընթացքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը նկատեց, որ չնայած օրեքնով արգելվում է աջ ղեկով մեքենաներ ներկրելը, սակայն դրա փոխարեն Վրաստանից ղեկային ձևափոխմամբ մեքենաներ են ներկրվում: «Աջ ղեկային կարգավորման մեքենա հիմա հնարավոր չի ներկրել Հայաստան, բայց դրա փոխարեն ներկրվում են մեքենաներ, որոնք աջից […]
11:12 14.03.2019
Օպերայի տարածքում երեկ սկսվել էին որոշ սրճարանների ապամոնտաժման աշխատանքները: Տնտեսվարողները պնդում էին, թե սրճարաններն ապամոտաժելու դեպքում մոտ 300 աշխատատեղ կփակվի։ Ֆեյսբուքյան իր էջում Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանն անդրադարձել է Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման որոշմանը՝ հետևյալ պարզաբանմամբ․ ««Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի կայքեջում՝ 1000plus.am-ում տնտեսվարողի ՀՎՀՀ-ն իմանալու դեպքում կարելի է հեշտությամբ գտնել տնտեսվարողների կողմից պարտադիր […]
11:07 14.03.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 13-14-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 76 դեպք։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 25, մարմնական վնասվածք հասցնելու 11, խարդախության 8, ծեծի 5, ապօրինի ծառահատման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4-ական, սպանության սպառնալիքի 3, անձի առևանգման, զենք-զինամթերքի առգրավման ու թմրամիջոցի հայտնաբերման 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, պետական հասարակական ունեցվածքի […]
10:42 14.03.2019
Անխոչընդոտ գործարարության իրականացումը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից է։ Հրապարակվել է իրազեկող տեսանյութ։
10:03 14.03.2019
Արմավիրում մանկահասակ երեխայի դաժան սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. հորը մեղադրանք է առաջադրվել սպանության համար, ինչպես նաեւ ծեծի՝ 3 դրվագով։ Այս մասին հայտնում է Pastinfo-ն։ Նախաքննությամբ պարզվել են սեպտեմբերին հասարակությունը ցնցած ընտանեկան ողբերգության զարհուրելի մանրամասները։ Պարզվում է փոքրիկն ու նրա մայրը մինչ ողբերգական օրը նախկինում ևս ենթարկվել էին բռնության։ Ռ.Մանուկյանը կնոջ […]
08:57 14.03.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի կենտրոնում` Օպերային հարող տարածքում, երեկ իրավիճակը բավականին թեժ էր: Երևանի քաղաքապետարանն անցել է Օպերային հարակից տարածքի սրճարանները ապամոնտաժելուն, փոխարենը այնտեղ կանաչապատման աշխատանքներ են իրականացվելու: Այս գործընթացի մասին քաղաքապետարանը հայտարարել էր ավելի վաղ` սրճարանատերերին տարածքն ինքնակամ լքելու ժամանակ տալով: Սակայն այս ընթացքում ընդամենը սրճարաններից մեկի սեփականատերն է ինքնակամ կատարել պահանջը, իսկ […]
23:43 13.03.2019
Փողոցաշինական մեծ ծրագրի աշխատանքները մի քանի օր է՝ Գյումրիում սկսվել են: Առայժմ ու դարձյալ քանդմանն են դրանք վերաբերում: Այն, ինչ նախատեսված էր անցած ամռանը, հիմա է շինարարը սկսել: Ըստ փողոցաշինական ծրագրի՝ նախատեսված էր, որ շինարարությունը նաև Հայուհու հրապարակին հարող և Սայաթ -Նովա փողոցներում էր մեկնարկելու, բայց դա պատվիրատուն հետաձգեց՝ հաշվի առնելով ծրագրի մեկնարկի ուշ ժամկետներն […]
19:01 13.03.2019
Մոսկվայի բնակարաններից մեկում հայտնաբերված «մաուգլի աղջկա» մայրը պատրաստվում է բողոքարկել իրեն ձերբակալելու մասին որոշումը: Նա նշել է, որ դատարանն իր հետ արդար չի վարվել: Հիշեցնենք, որ Մոսկվայի դատարանը նրան երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել: Ավելի վաղ հայտնել էինք, որ երեխան հայտնաբերվել էր մարտի 10-ին մի բնակարանում, որն ամբողջությամբ լցված է եղել աղբով: Բժիշկները նրա […]
12:38 13.03.2019
Այսօրվանից Երևանի կենդանաբանական այգին կաջակցի Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ ստեղծված «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» նորաստեղծ ՀՈԱԿ-ին: Կնքված հուշագրի համաձայն՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում Այգու մասնագետները կօգնեն ՀՈԱԿ-ի աշխատակիցներին մայրաքաղաքում թափառող շների ստերջացման գործում: Այգու մասնագետների ներգրավումը կնպաստի նաև «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» նորաստեղծ ՀՈԱԿ-ի աշխատանքները մասնագիտական ճիշտ հենքի վրա կազմակերպելուն: Կառույցի աշխատանքները սկզբնական շրջանում կկազմակերպվեն Երևանի […]