15:03 30.11.2018
Երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան համար պետության սահմանած գումարի տրամադրման կարգը փոփոխվել է: Նախկինում 1 միլիոն և 1.5 միլիոն դրամ գումարի մի մասը ծնողներին տրամադրվում էր կանխիկ, իսկ մնացած մասը բանկերում պարտադիր ձևակերպվում էր որպես ավանդ: Այս պարտադիր պայմանը ծնողներից շատերի համար ընդունելի չէր: Նրանք պատճառաբանում էին, որ այդ գումարներն ընտանիքներին ավելի անհրաժեշտ են փոքրիկի հենց նորածնային տարիքում: Այժմ նոր կարգով ծնողին հնարավորություն է տրվել երեխայի անձեռնմխելի ավանդից գումար ստանալ մաս-մաս:
Ավանդային դրամագլուխ համարվող գումարը ստանալու համար ծնողներից մեկի անունով պարտադիր է բանկում հաշվեհամար բացելը: Բանկային կազմակերպության ու ավանդատեսակի ընտրությունը թողնված է ծնողին: Ըստ փոփոխված կարգի՝ երեխայի ծննդյան ավանդային գումարի հատկացման չափն էլ է փոխվել:
Դրամագլխից գումար ստանալու ժամկետների ընտրության հարցում ևս ծնողն ազատ է: Ամեն ամիս, թե 2-3 ամիսը մեկ՝ թողնված է ծնողների ցանկությանը: Այս փոփոխությունը վերաբերում է ինչպես նոր, այնպես էլ մինչ այս դիմած բոլոր քաղաքացիներին: Օրենքում կատարված վերջին փոփոխությամբ հատուկ մոտեցում է նախատեսված նաև երկվորյակ կամ եռյակ ծնունդների համար:
«Առաջին հղիության ժամանակ երկվորյակ երեխաներ ծնվելու դեպքում ամեն մի երեխայի համար մայրը կստանա 150 հազար դրամ, իսկ եռյակ ծնվելու դեպքում, երեխաներից յուրաքանչյուրին կտրամադրվի 1-ական միլիոն դրամ»,- պարզաբանել է սոցիալական աջակցության Գյումրիի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Լիզա Խաչատրյանը:
Երկվորյակ կամ եռյակ ծնունդներից բացի, վերջերս եռապատկվեց նաև երկրորդ երեխայի ծննդյան համար տրամադրվող գումարի չափը՝ դառնալով 150 հազար դրամ: Միանվագ գումարի եռապատկումը փաստաթղթային ձևակերպումների անհրաժեշտություն է առաջացրել: Սոցապ բաժիններ ներկայանալն ու դիմում ներկայացնելն այժմ պարտադիր է: Բացի ծննդյան միանվագ գումարներից, արդեն 2 տարի է՝ ֆինանսական աջակցություն են ստանում չաշխատող ու հղիության մինչև 30 շաբաթում գտնվող բոլոր մայրերը:
Իսկ երբ առողջական խնդիրների պատճառով ընդհատվում է կնոջ 30 շաբաթական հղիությունը, այս դեպքում համապատասխան բժշկական փաստաթուղթ ներկայացնելու դեպքում, որը տալիս է միայն ծննդատունը, չաշխատող մայրերին տրամադրվում է միանվագ գումարի կեսը: Կարգի փոփոխությունից հետո Գյումրիի սոցապ բաժին երկվորյակ ու եռյակ ծնունդների դիմումներ դեռ չեն ընդունել, նախորդ տարվա համեմատ ավելացել են երկրորդ երեխաների ծննդյան միանվագ գումարի հաստատման դիմումները:
17:58 12.08.2025
Խաչանովն ու Ռուբլյովը հրաժարվել են զուգախաղի պայքարից․ ՑինցինատիՌուսաստանը ներկայացնող թենիսիստներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը հրաժարվել են զուգախաղի պայքարից Ցինցինատիի «Մասթերսում»: Նրանք առաջին շրջանում պետք է մրցեին Սալվադորից Մարսելո Արևալոյի և խորվաթ Մատե Պավիչի դեմ: Որոշվել է Խաչանովին և Ռուբլյովին փոխարինել Հնդկաստանը ներկայացնող զույգով: Ի դեպ, Արևալոն և Պավիչը Ցինցինատիի «Մասթերսի» զուգախաղի նախորդ տարվա հաղթողներն են: Հիշեցնենք, որ հայ թենիսիստը Ցինցինատիի «Մասթերսի» […] ...
17:56 12.08.2025
Երևանի թիվ 4 պոլիկլինիկայում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 13-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ-ում անցկացվելու է «Հակառակորդի հարձակման դեպքում ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
17:52 12.08.2025
Հրշեջ-փրկարարները մարել են խորդանոցում բռնկված հրդեհըՕգոստոսի 12-ին` ժամը 13։42-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ այրվում է Արթիկ քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գրիգոր Լուսավորիչ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի խորդանոցում: Հրդեհը […] ...
17:48 12.08.2025
Ժաննա Անդրեասյանն Ապարանում մասնակցել է Երիտասարդության օրվա միջոցառումներինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը, Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում հանդիպել են երիտասարդներին։ Միջոցառումների շրջանակում Ապարանում անցկացվել են սպորտային ու ժամանցային մրցույթներ, երիտասարդական կոնֆերանս՝ թեմատիկ պանելային քննարկումներով, մոտիվացիոն ելույթներ՝ հաջողակ երիտասարդական նախաձեռնությունների մասնակցությամբ, տեղեկատվական ցուցադրություններ: Ապարանում օրը կամփոփվի հայտնի երգիչ Գոռ Սուջյանի […] ...
17:43 12.08.2025
Ամռանը շաքարի չափից ավելի օգտագործման վտանգները. ԱՆԱմռանը, բարձր ջերմաստիճանի և առատ քրտնարտադրության պայմաններում, շաքարի չարաշահումը կարող է առավել լուրջ բացասական ազդեցություն ունենալ առողջության վրա: Այս մասին զգուշացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` շաքարի չարաշահումը բարձրացնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի և ճարպակալման առաջացման ռիսկը: Ճարպակալումն ռիսկի գործոն է սրտանոթային համակարգի հիվանդությունների, որոշ տեսակի քաղցկեղների, ինչպես նաև` շաքարային […] ...