TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+19.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-ի պաշտոնյան անդրադարձել է Ամուլսարի խնդրին

12:21 16.11.2018

Յուրաքանչյուր պահի, երբ համայնքը բողոք է արտահայտում, կառավարությունը պետք է հասկանա, թե դա ինչքանով է իրավացի: Այսօր, անդրադառնալով Ամուլսարի հանքավայրի շուրջ առաջացած խնդրին, հայտարարել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեն: ՄԱԿ-ի պաշտոնյայի խոսքով՝ Ամուլսարի դեպքում մի կողմից կա համայնքի դժգոհություն, սակայն մյուս կողմից կա բիզնեսի շահ, և պետք է հասկանալ, թե որ կողմն է ավելի […]

̰
Միջազգային հանրությունը հույսեր է կապում առաջիկա ԱԺ ընտրությունների հետ. ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

12:20 16.11.2018

Երևանում ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեն այսօր հայտարարել է, որ միջազգային հանրությունը ուշադրությամբ հետևում է դեկտեմբերի 9-ին Հայաստանում սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրությանը, հույս ունի, որ դա լինելու է ՀՀ պատմության մեջ ամենաազատ ընտրությունը, ինչը իշխանությանը կտա մեծ լեգիտիմություն: «Իմ այցի ավարտին պետք է նշեմ, որ նախնական գնահատականներով՝ ՀՀ-ն դրական գնահատական է ստանում հեղափոխությունից հետո ստանձնած […]

̰
ՀՀ քաղաքացիները հպարտ են իրենց արած իշխանափոխության համար. ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

12:09 16.11.2018

Երևանում է ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեն` մեր երկրում մարդու իրավունքների վիճակն ուսումնասիրելու համար: ՄԱԿ-ի գրասենյակում այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարել է, որ զրուցել է ՀՀ երեք մարզերի ղեկավարների, բնակիչների, ՀՀ քաղաքական իշխանության ներկայացուցիչների հետ: «Այս տարվա սկզբին հայ ժողովուրդը որոշեց խաղաղ հավաքների միջոցով հասնել իշխանության […]

̰
Դասադուլ Գյումրիի թիվ 18 դպրոցում

12:07 16.11.2018

Այսօր Գյումրիի թիվ 18 միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները դասադուլ են հայտարարել: Պատճառը դպրոցում ջեռուցման բացակայությունն է: Կաթսայատանը վթար է տեղի ունեցել, շմոլ գազի արտահոսք կա, ինչը վերացնել չեն կարողանում: 2000 թվականին վերանորոգումից հետո կաթսայատունը թերություններով է շահագործվել: Ըստ դպրոցի տնօրենի՝ իրենց նոր կաթսայատուն է պետք: Այս նպատակով Գյումրիի քաղաքապետարանն ավագանու որոշմամբ 18 մլն դրամ […]

̰
Պետական կառավարման համակարգում կանանց մասնակցությունը շատ փոքր է. ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

11:59 16.11.2018

ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեն լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարել է, որ ՀՀ պետական կառավարման համակարգում կանանց մասնակցությունը դեռևս մնում է շատ փոքր: Կլեման Նյալեցոսի Վուլեն կոչ է արել ՀՀ իշխանությանը քայլեր ձեռնարկել, որպեսզի կանայք ավելի շատ ներկայացված լինեն խորհրդարանում, ՏԻՄ և պետական կառավարման մյուս ոլորտներում:

̰
20-ամյա կնոջ մահվան գործով կալանավորվել է ամուսինը

10:29 16.11.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 30-ամյա տղամարդուն: Վերջինս կալանավորվել է: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2018թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 09:05-ին բժշկական կենտրոնից Ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել առ այն, որ շտապօգնության 44-րդ խումբը, պոլիտրավմա ախտորոշմամբ, իրենց մոտ […]

̰
Գյումրիում առկա 2826 տնակներում 9000-ից ավելի մարդ է ապրում

00:09 16.11.2018

Վերջապես Գյումրիում տնակների փաստացի թիվ է հայտարարվում՝ 2826: Սա քաղաքապետարանի կատարած վերջին փաստագրման տվյալներն են: 30 տարի անց հաջողվել է ստանալ տնակների ճշգրիտ պատկերը և անձնագրային բաժանմունքներում դադարեցնել տնակային հասցեներում նոր հաշվառումները: Փաստագրման արդյունքները որոշ ճշտումներից հետո կներկայացվեն կառավարություն: Նոր փաստագրումը հնարավոր է դառնա կարևոր փաստաթուղթ՝ բնակարանային որևէ ծրագիր կազմելու համար: Գյումրիում տնակները ժամանակավորից վերածվել […]

̰
Գյումրիում հին սալաքարերով փողոցներ են վերակառուցում

23:03 15.11.2018

Գյումրիում հին սալաքարերով  փողոցներ են  կառուցվում։ Ռուսթավելի փողոցից հանված սալաքարերը վերադարձնում են Կումայրի պատմական միջուկի մյուս փողոցներին: Ջիվանի, Ղորղանյան, Վարպետաց և Աբովյան փողոցները սալապատվում են, գյումրեցիներին ծանոթ հին սալաքարերով: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Այս փողոցները ամառվանից վերանորոգում են, բայց ի տարբերություն քաղաքի կենտրոնական փողոցների, արգելոցի տարածքում շինարարներն աշխատանքները կհասցնեն ավարտել: Պատմական փողոցից հանված […]

̰
Մահացել է գրականագետ, մատենագետ, հրատարակիչ Ալբերտ Իսոյանը

17:03 15.11.2018

Կյանքի 74-րդ տարում մահացել է գրականագետ, մատենագետ, հրատարակիչ Ալբերտ Վահագնի Իսոյանը։ Ալբերտ Իսոյանը ծնվել է Ախալքալաքի Սուլդա գյուղում՝ 1944 թվականին: Սովորել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետում: 1970-1991-ին աշխատել է «Գրքերի աշխարհ» թերթում, 1981-ից եղել է գլխավոր խմբագիրը, 2000-2001-ին խմբագրել է «Գրական թերթը»: 1991-ին հիմնել է Հայագիտական բարեգործական ընկերությունը և «Հայագիտակ» հրատարակչությունը: 1997-ին հրատարակել […]

̰
Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի որդին ամուսնացել է մոդելի հետ

00:35 15.11.2018

Թբիլիսիում տեղի է ունեցել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի որդու՝ Բերա Իվանիշվիլիի շքեղ հարսանիքը: Բերայի ընտրյալը մոդել Նանուկա Գուդավաձեն է, որին վրացական մամուլն անվանում է «նորաձևության բլոգեր»: Բերա Իվանիշվիլին մասնագիտությամբ երաժիշտ է: Հարսնացուի տարիքը չի նշվում: Մամուլի տեղեկություններով՝ նա Բիձինա Իվանիշվիլիի ընկերոջ դուստրն է, որը մոդելային կարիերան սկսել է […]

̰
Սահմանին կուտակված ավտոմեքենաները նոր վթարների պատճառ են դառնում

21:53 14.11.2018

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները շարունակում են պնդել, որ սահմանին աջ ղեկով մեքենաների թիվն օրեցօր ավելանում է ու արդեն անցել է 300-ը: Ընդհանուր առմամբ, պատվիրված մեքենաների թիվը 3000 է, և եթե խնդիրը չլուծվի ու շարունակեն չթույլատրել մեքենաների ներկրումը, սահմանում խնդիրներ կառաջանան: Բագրատաշենի անցակետում կուտակված մեքենաներից մի քանիսն արդեն վնասվել են, քանի որ տարածքով անցնող բեռնատարները շրջադարձի […]

̰
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները դադարեցրել են բողոքի ակցիան

20:42 14.11.2018

Քիչ առաջ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները տեղեկացրին, որ այսօր դադարեցնում են բողոքի ակցիան և վաղը առավոտից՝ ժամը 8-ից, գալու են, որպեսզի կապվեն Վարագ Սիսեռյանի հետ ու նրա հետ հանդիպեն: ShantNews.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները այսօր ևս բողոքի ակցիաներ էին իրականացնում և ճանապարհներ փակում: Ակցիայի մասնակիցները նշել են, որ եթե այս […]

̰
Ռուսների մի մասը դեմ չէ, որպեսզի աշխատանք գտնելու համար տեղափոխվի Հայաստան

15:49 14.11.2018

ՌԴ-ի «Ռոմիր» հետազոտական կենտրոնը հարցում է իրականացրել ռուսաստանցիների շրջանում աշխատանքի տեղավորվելու հնարավորությունների և ըստ այդմ՝ բնակության վայրը փոխելու մտադրությունների վերաբերյալ: «Արդյունքները ցույց են տվել, որ ռուսաստանցիների մեծամասնությունը չի ցանկանում փոխել բնակության վայրը նոր աշխատատեղ գտնելու համար: 18% -ն էլ նշել է, որ համաձայն է լավ աշխատանք ունենալու պայմանով տեղափոխվել բնակության ՌԴ-ի որևէ այլ շրջան: Եվս […]

̰
ՀՀԿ-ականներն առաջարկում են ՀՀ-ում արգելել բուքմեյքերների գործունեությունը

15:47 14.11.2018

ԱԺ-ն այսօր քննարկում է նաև ՀՀԿ-ական պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի և Միհրան Հակոբյանի առաջարկած օրենքի նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է ՀՀ-ում արգելել բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը: «Նախագիծը վերաբերում է ժողովրդական լեզվով ասած՝ «Տոտոների» և «Վիվարոների» կամ օրենսդրական լեզվով ասած՝ բուքմեյքերական ընկերությունների կամ տոտալիզատորների գործունեության օրենսդրորեն արգելմանը ՀՀ-ում»,- ասել է Ֆարմանյանը: Ֆարմանյանը նշել է, որ նախագծով նախատեսվող արգելքը վերաբերում […]

̰
Որոշ նպաստառուներ հաջորդ տարի կարող են զրկվել նպաստից

23:53 13.11.2018

Փաստագրվող կամ վերափաստագրվող բոլոր նպաստառուները անձնական փաստաթղթերի հետ սոցիալական աջակցության տարածքային կենտրոններ են ներկայացնում նաև ընտանիքի յուրաքանչյուր չափահաս անդամի  անունով ունեցած վարկային պարտավորությունների կամ ժամկետանց վարկերի մասին տեղեկանքներ: Պահանջը պարտադիր է, չենթարկվել դրան նպաստառուները չեն կարող: ԱՔՌԱ համակարգը բոլոր բանկերի համար միասնական տեղեկատվական համակարգ է, որը թույլ է տալիս քաղաքացիներին գործող կամ ժամկետանց վարկային պարտավորությունների մասին […]

̰
Շաբոյանների ընտանիքին քաղաքապետարանը 10 տարի ժամկետով բնակարան կտրամադրի

12:19 13.11.2018

Ընթանում է Երևանի ավագանու հերթական նիստը: Օրակարգային հարցերից մեկը վերաբերում է բազմազավակ ընտանիքներից մեկին 10 տարի ժամկետով բնակարան տրամադրելուն: Զեկուցողը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանն է: «Ներկայացվող նախագծով առաջարկվում է Մոլդովական փողոցի 29/4 շենքի համար 18՝ 34.6 քմ մակերեսով բնակարանի նկատմամբ 10 տարի ժամկետով ձևակերպել 14 երեխա ունեցող Վիրաբ Շաբոյանի […]

̰
Դանակահարություն «Էրեբունի» բժշկական կենտրոնի մոտ

12:17 13.11.2018

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ և ձախ ազդրերի վերին երրորդի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 2001 թ. ծնված Գագիկ Ա.-ն: Մեկնած օպերատիվ խմբին Գագիկ Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 12.00-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնի մոտակայքում նկատել է մի քանի վիճաբանող անծանոթ քաղաքացիների և մոտենալով […]

̰
Արմավիրի ոստիկանները բացահայտեցին օլիմպիական չեմպիոնի կիսանդրու գողությունը

12:13 13.11.2018

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 08.30-ին, ոստիկանւթյան Արմավիրի բաժնում «Արմավիրի քաղաքապետարանի զբոսայգու» ՊՈԱԿ տնօրենից հաղորդում էր ստացվել, որ նույն օրը՝ ժամը 00:30-ից մինչև 06:00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Արմավիրի քաղաքային զբոսայգում տեղադրված օլիմպիական չեմպիոն Վասիլի Ալեքսեևի կիսանդրին: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1987 թ. ծնված Գևորգ Ն.-ն, կտրատել-մանրացրել և վաճառել […]

̰
Երեք ընկերությունների արտադրած աղցանների որոշ տեսակներում մանրէաբանական շեղումներ են հայտնաբերվել

11:05 13.11.2018

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է երեք ընկերությունների՝ «Սիթի», «Պարմա» և «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ների արտադրական առանձին գործառույթը: Տեսուչների վերահսկողական աշխատանքների և լաբորատոր փորձաքննությունների արդյունքում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: Պարզվել էր, որ այս ընկերություններում արտադրվող աղցանների որոշ տեսակներում կան մանրէաբանական շեղումներ: Այսպես՝ «Սիթի» ՍՊԸ-ում արտադրվող «Մայրաքաղաքային» աղցանի նմուշը մանրէաբանական ՄԱՖԱՄ ցուցանիշով, խմորասնկերի անթույլատրելի […]

̰
Կառավարության «ձեռքերը դեռ չե՞ն հասել» այս երևույթին․ ֆեյսբուքյան օգտատիրոջ ահազանգը

00:26 13.11.2018

«Օլիգարխները նոր Հայաստանում դեռ կարողանում են իրենց տների հարակից հանրային փողոցներում քաղաքացիների ազատությունը սահմանափակել: Օրենքն է գերակայում, սա նորմա՞լ է»,- ֆեյսբուքյան օգտատերերից Դավիթ Հարությունյանը բաց նամակ է գրել՝ ուղղված ՀՀ ոստիկանությանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ «Տարիներ շարունակ իրենց վարած գործունեությունից հետո ոչ թե թաքնվում են, այլ […]

̰
Նոր օրինագծով նախատեսվում է ներդնել նվազագույն կենսաթոշակ հասկացությունը

15:32 12.11.2018

Այսուհետ նվազագույն կենսաթոշակից ցածր կենսաթոշակ չի սահմանվելու: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը: «Կառավարության վերջնական քննարկման եմ ներկայացրել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, համաձայն որի ներդրվում է նվազագույն կենսաթոշակ հասկացությունը: Անկախ կենսաթոշակի չափից, այսուհետ նվազագույն կենսաթոշակից ցածր կենսաթոշակ չի սահմանվելու, որը 2019թ պետական […]

̰
Կրակոցներ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում

18:58 11.11.2018

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 10-ին, «Զինանոց – 2018» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի մոտ կրակոցներ են հնչել: Ոստիկանության ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունները հավաստի են, և կրակոցներն արձակել է Բալահովիտ գյուղի բնակիչ, 40-ամյա Վահագն Աղաջանյանը […]

̰
Ի՞նչ չեն կարողանում կիսել ԵՊՀ ուսանողական խորհուրդը և «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնությունը

21:04 10.11.2018

ԵՊՀ ուսանողական խորհրդի և ուսանողական «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջև տարաձայնությունները սկսվել էին դեռևս տարկետման օրենքի շուրջ ծագած տարաձայնություններից հետո: Հասարակական ու քաղաքացիական տարբեր իրադարձություններին զուգահեռ այս երկու ուսանողական խմբերի հարաբերությունները լարվել են, և երկու օր առաջ ԵՊՀ-ում տեղի ունեցավ բանավեճ ռեստարտականների և ուսխորհրդականների միջև:  Ըստ «Ռեստարտի»՝ Ուսանողական խորհուրդն ապօրինի գործող կառույց է, քանի որ վերջինիս […]

̰
Գեղամ Գևորգյանը՝ հակակարկտային ցանցերի ու գյուղատնտեսական ապահովագրության մասին

23:56 09.11.2018

«Հակակարկտային ցանցերի անցկացումը թանկ հաճոuյք է և ամեն տեղ չի կարող անցկացվել՝ պետությունն  ունի սուբսիդավորման ծրագիր, որն այս տարի բացի սուբսիդավորումից՝ նախատեսում է նաև այլ գործիքների տրամադրում»,- խոսելով գյուղատնտեսության խնդիրների մասին՝ ասել է Շանթ ՀԸ-ի «Հեռանկար» ծրագրին հյուրընկալված գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը: Նա տեղեկացրել է, որ Վանաձորում սկսվել է  հակակարկտային ցանցերի արտադրութուն: Բետոնե սյուներ ևս  […]

̰
Ինձ չգնահատեցին, ինձ քննադատեցին ու վիրավորեցին. Միքայել եպիսկոպոս Աջապահյան

23:33 09.11.2018

Հավատացյալներն ու «Քրիստոնեական կամուրջ» նախաձեռնության անդամներն այսօր երեկոյան հավաքվել էին Գյումրիի Սուրբ Յոթվերք եկեղուցու բակում: Նախաձեռնության մասնակիցներն ու հոգևորականները ելույթներ ունենալուց հետո  մոտեցել  են այդ պահին եկեղեցու մոտակայքում զբոսնող Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին և հորդորել նրան շարունակել հովվական ակտիվ գործունեությունը: Թեմի առաջնորդը հավատացյալների խոսքը լսելուց հետո նշել է, որ ոչ թե հեռացել է, այլ […]

̰
Քանի՞ դատապարտյալ է համաներմամբ ազատ արձակվել նոյեմբերի 9-ի դրությամբ

18:53 09.11.2018

Այսօր՝ ժամը 18։00-ի դրությամբ, տարբեր քրեակատարողական հիմնարկներից համաներմամբ ազատ արձակված դատապարտյալների թիվը հասել է 438-ի: Այս մասին տեղեկանում ենք Քրեակատարողական ծառայությունից: «Նուբարաշեն» ՔԿՀ – 25 «Արթիկ» ՔԿՀ – 30 «Վանաձոր» ՔԿՀ – 13 «Վարդաշեն» ՔԿՀ – 54 «Գորիս» ՔԿՀ – 12 «Հրազդան» ՔԿՀ – 26 «Աբովյան» ՔԿՀ – 22 «Սևան» ՔԿՀ – 140 «Կոշ» ՔԿՀ […]

̰
Հենրիխ Մխիթարյանը նշանադրվել է

16:56 09.11.2018

Shantnews․am-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը և անվանի հայ գործարար Միքայել Վարդանյանի դուստրը՝ Բեթին, նշանվել են: LosArmNews-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, գրել է․ «Մխիթարյանը և Բեթին նշանվել են, չնայած դրա մասին դեռ չեն հաղորդում»,- ասված է հրապարակման մեջ: Նշվում է, որ լոնդոնյան «Արսենալ»-ի ֆուտբոլիստը և Grand Holding ընկերության սեփականատիրոջ […]

̰
«Գեղարքունիքի» ՋՕԸ-ի ենթակայանում քաղաքացու մահվան հանգամանքները պարզվում են

16:43 09.11.2018

ՀՀ քննչական կոմիտեի Վարդենիսի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Գեղարքունիքի» ջրօգտագործողների ընկերության ենթակայանում քաղաքացու մահվան հանգամանքները: 2018 թվականի հոկտեմբերի 23-ին`ժամը 11:15-ին «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղ, որտեղ ոռոգման ջրերի հորերից մեկի ենթակայանում «էլեկտարահարում և մահ» ախտորոշմամբ գտնվել է 1989թ. ծնված քաղաքացու դիակ: Դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի բաժնում 2018 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել էքրեական գործ: Նախնական տվյալներով՝ 1989թ. ծնված քաղաքացին, 2018 թվականի հոկտեմբերի 23-ին «Գեղարքունիքի» ՋՕԸ-ի Վարդենիսի տեղամասի ենթակայանի պետի և երկու աշխատակիցների հետ միասին ենթակայանների տրանսֆորմատորներն ապամոնտաժելու հանձնարարականն իրականացնելու նպատակով գնացել է թիվ 62.32 ենթակայան և մտածելով, թե նախապես ուղարկված  […]

̰
Նախքան Էրտողանի այցին դէմ բողոքելը, ճիշդ կ’ըլլայ, որ մեր երեսփոխանները կրթենք. Արթիւր Խանճեան

16:00 09.11.2018

«Նախքան Էրտողանի այցելութեան դէմ բողոքելը, լաւ  կ’ըլլայ, որ ֆրանսահայութիւնը աշխատանք տանի դաստիարակելու համար իր երեսփոխանները»,- այսօր «Շանթնյուզ»ին յայտնեց Իսի Լա Մուլինոյի  փոխքաղաքապետ Արթիւր Խանճեան: Խանճեան նաեւ յայտնեց, որ իր համար այդքան ալ կարեւոր օրակարգ մը չէ Էրտողանի Փարիզ գալ-չգալը, որովհետեւ «Եթէ նկատի առնենք, որ տասնեակ երկիրներու առաջնորդներ Փարիզ պիտի գան առաջին աշխարահամարտի հրադադարի յայտարարման  հարիւրամեակը […]

̰
Բացվել է աշխարհում առաջին սաթե բաղնիքը

15:39 09.11.2018

Լիտվայի առողջարանային Պալանգա քաղաքում բացվել է բաղնիք, որն ամբողջությամբ սաթից է: Հատակը, առաստաղը, պատերը, անգամ նստելատեղերն ու պառկելատեղերն այստեղ ամբողջությամբ սաթից են: 22 քառակուսի մետր մակերեսով սենյակը կահավորելու համար օգտագործվել է երեք տոննա սաթ: Այս ամենը ոչ միայն աննկարագրելի գեղեցիկ է, այլև առողջարար: Պարզվում է՝ որոշակի ջերմաստիճանի հասած սաթը սկսում է արտադրել թթու, որը նպաստում է […]

̰
BACK_TO_TOP