20:25 18.10.2018
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի ներկայացմամբ՝ ՀՀ կառավարության 2018թ. հոկտեմբերի 18-ի հերթական նիստում հավանության է արժանացել հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց անհրաժեշտ վերականգնման աջակցող միջոցների քանակների ավելացման վերաբերյալ նախագիծը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացրել են, որ նախագծի համաձայն՝ «Լսողական սարքեր և հաշմանդամի սայլակներ ձեռք բերելու համար հավաստագրերի տրամադրում» ծրագրով […]
14:55 18.10.2018
Shantnews.am-ն արդեն հայտնել է, որ Բագրատաշենի անցակետում բողոքի ակցիա են կազմակերպել աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրել ցանկացողները: Բանն այն է, որ հոկտեմբերի 1-ից արգելվել է աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան: Բողոքի ակցիայի նախաձեռնողները պահանջում են չեղարկել ընդունված օրենքն ու թույլատրել ներկրումը: Բագրատաշենի անցակետում հավաքվածներն ասել են, որ հանդիպել են մաքսակետի ղեկավարի հետ, և նա խոստացել է սեղմ […]
11:30 18.10.2018
The Washington Post-ը հերթական հոդվածն է հրապարակել սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշըգջիի անհետացման և նրա գործունեության մասին: «Նա արաբական աշխարհում ազատամարտիկներից մեկն էր և ազատության համար էլ զոհաբերեց իր կյանքը: Արաբական աշխարհում չկա իրական ազատություն՝ ո՛չ մարդու, ո՛չ խոսքի: Իշխանական վերահսկողությունը շատ խիստ է, ճնշվում է ազատության ամեն մի դրսևորում»,- գրված է հոդվածում: Հոդվածագիրը նաև […]
09:13 18.10.2018
«Փաստ» թերթը գրում է. «Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Գնել Սանոսյանը 2018թ. հունիսի տվյալներով որպես անշարժ գույք հայտարարագրել է առանձնատուն և երեք հողամաս: Բացի այդ՝ նա հայտարարագրել է նաև «MERCEDES– BENZ 240» մակնիշի ավտոմեքենա: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա ՝ 2018թ. հայտարարագրից, որը ներկայացրել էր ՀՀ բնապահպանության փոխնախարարի պաշտոնում նշանակվելուց հետո: Նրա դրամական […]
00:56 18.10.2018
Մոսկվայի դատարանը օրինական է ճանաչել Բասմանի շրջանային դատարանի որոշումը՝ հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերից ավագին ազատ արձակելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Газета.Ru-ն: «Դատարանը որոշել է Բասմանի դատարանի որոշումն անփոփոխ թողնել»,- հայտարարվել է դատարանում: Քրիստինա Խաչատուրյանին դատարանը թույլ է տվել շփվել գործի հետ առնչություն ունեցող անձանց հետ:
00:43 18.10.2018
Ֆրանսիական տեղեկատվական AFP գործակալությունը հրապարակել է հոդված Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից 5 զինվորականի մասին: Հոդվածում պատմվում է հայազգի Սարգիս Նաջարյանի մասին, որը 1916-ին միացել է ֆրանսիացի կամավորներին և մեկնել Թուրքիայի հարավ: «Սարգիսը Հայոց ցեղասպանությունից առաջ գաղթել է Թուրքիայից և հաստատվել Բոստոնում: Բայց պատերազմի տարիներին կամավոր զինվորագրվել է՝ նպատակ ունենալով գտնել իր ընտանիքին: Նա իր ընտանիքի անդամների […]
16:37 17.10.2018
Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի՝ Արտյոմ Հարությունյանի նկատմամբ սահմանված խափանման միջոցը փոխվել է, և նա 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս մասին ShantNews.am-ին հայտնել է ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը: Հիշեցնենք, որ Արտյոմ Հարությունյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 38-308-րդ հոդված 1-ին մասի հատկանիշներով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելը) նախատեսված հանցավոր արարք կատարելու համար։ Ըստ մեղադրանքի՝ […]
12:56 17.10.2018
ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվել է Բնապահպանության նախարարության ներկայացրած՝ Ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու նախագիծը: Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն առաջարկել է արգելել որոշ գետերի և գետահատվածների վրա փոքր հէկերի շինարարությունը: Նաև պետք է արգելել հէկերի կառուցումն այնպիսի գետերի վրա, որտեղ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր կան: Դրանք […]
10:32 17.10.2018
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը նոր մանրամասներ է հաղորդել հոկտեմբերի 15-ին հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած ու ձերբակալված անձի վերաբերյալ: ՀՀ-ում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչությունից տեղեկացնում են, որ նախնական տվյալներով՝ հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձը քուրդ է: Նշվում է, որ նա հատել է հայ-թուրքական սահմանը վերջերս թույլ տված ծանր […]
09:01 17.10.2018
«Իրավունք» թերթը գրում է. «Ինքնասպան եղած Հարություն Ղարագյոզյանի ընտանիքը որոշել է մինչև քառասունքը լռել ու չբացել փակագծերը՝ ողբերգություններով ավարտված հայտնի հանդիպման հետ կապված: Բայց, ինչպես տեղեկացրեց մեր աղբյուրը, Ղարագյոզյանների ընտանիքը ամեն բան անելու է, որպեսզի, այսպես ասած, մաքրի նախկին պատգամավորի անվան հետ կապված լուրերը: Նույն աղբյուրի փոխանցմամբ, այս պահին թե՛ Յուվեցի Կարոյի, և թե՛ Ղարագյոզյանների […]
00:26 17.10.2018
«Հայասի գրուպ» ընկերության կոնյակի և գինու գործարանը օգտագործում է խմելու (քլորացված) ջուր՝ արտադրական նպատակներով, սակայն «Վեոլիա ջուր» ընկերության բաժանորդ չեն և պայմանագիր չունեն, այսինքն, փաստացի, խմելու ջուր չեն օգտագործում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ջրային կոմիտեի լրատվական ծառայությունը, որը ներկայացնում ենք ստորև։ «2018թ. օգոստոսի 8-ին «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ […]
22:18 16.10.2018
2004 թվականից հոկտեմբերի 16-ը Հայաստանում նշվում է Հայկական մամուլի օրը: Այն պետական, հասարակական, քաղաքական գործիչներն ու լրագրողները նշանավորում են ի պատիվ Մադրաս քաղաքում հայկական առաջին «Ազդարար» պարբերականի հրատարակությամբ: Այսօր լրագրողների մասնագիտական տոնը շնորհավորել է Գյումրիի քաղաքապետը, խոսել է անաչառ ու օբյեկտիվ լրատվության դերի կարևորությունից , իսկ լրագրողի մասնագիտությունը որակել բարդ ու դժվարներից մեկը, երբ խիստ […]
09:25 16.10.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի եկամուտների հանրագումարը 2017 թվականին կազմել է 6 281 959 ՀՀ դրամ: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2017 թ. տարեկան հայտարարագրից, որը ներկայացրել է 2018թ. ապրիլի 11-ին, երբ դեռ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր էր: Ֆելիքս […]
16:56 15.10.2018
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցում ռումբի տեղադրման մասին հնչած ահազանգը կեղծ է եղել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը: Նրա խոսքերով՝ դպրոցի անձնակազմը տարհանելու կարիք չի եղել: «Ռումբի մասին ահազանգի հեղինակը երեխա է եղել»,- ասաց նա:
13:35 15.10.2018
24.5 մլն դրամ՝ Գյումրիի 18 համատիրություններին: Այս տարվա քաղաքապետարանի հատկացումն է, որը նախորդ տարվանից ավելին է մոտ 2 միլիոնով: Գումարը համատիրություններին բաշխվել է ամեն տարվա նման՝ ոչ հավասարաչափ։ Հաշվի առնելով քաղաքի բնակֆոնդում եղած շենքերի վիճակը՝ հատկացված գումարները կբավարարեն միայն մասնակի նորոգումների համար։ Իսկ որպեսզի ավելի շատ շենքեր ներառվեն նորոգման աշխատանքներում, ինչպես ամեն տարի, համատիրությունները շինանյութը […]
12:05 15.10.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 11-ից 15-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 94 դեպք։ Մասնավորապես բացահայտվել են՝ մարմնական վնասվածք հասցնելու 30, անձնական ունեցվածքի գողության 16, խարդախության 13, ծեծի 9, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4, կաշառակերության 3, յուրացման կամ վատնման, բնակարանային գողության, սպանության սպառնալիքի, ապօրինի ծառահատման և սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ […]
09:36 15.10.2018
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 23:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների 10-րդ փողոցի թիվ 74/30 տան մոտակայքում գտնվող տներից մեկի բնակիչն ընկած է բակում և չի արձագանքում կանչերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են դարպասի դուռը […]
23:12 14.10.2018
Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները կոչ են արել «համոզիչ հետաքննություն» անցկացնել՝ Թուրքիայում անհետացած սաուդցի լրագրող Ջամալ Խաշըքջիի գործով, փոխանցում է Reuters-ը։ Երեք երկրների արտգործնախարարները «շատ լուրջ» են վերաբերվում այս հարցին։ «Անհրաժեշտ է համոզիչ հետաքննություն անցկացնել՝ կատարվածը բացահայտելու համար, և, անհրաժեշտության դեպքում, Ջամալ Խաշըքջիի անհետացման մեջ մեղավորներին բացահայտել և պատասխանատվության ենթարկել»,- ասված է համատեղ հայտարարության […]
18:12 14.10.2018
Երևանի ավագանու անդամ Վիկտոր Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հուսանք քաղաքապետի ոչ բոլոր կիրակիները կսկսվեն այսպես. բայց կարևորը՝ կասեցվեց հերթական անօրինական շինարարությունը։ Եվ հարգելիներ, վերջապես հասկացեք՝ իրավիճակ է փոխվել և կարևորը՝ դեպի լավը՝ մեր քաղաքի և բնակիչների համար»։ https://www.facebook.com/viktor.mnatsakanyan/posts/10212317399001308
16:16 14.10.2018
Վատիկանը սրբադասել է Հռոմի Պապ Պողոս VI-ին (Ջովաննի Բատիստա Մոնտինի), ով Սուրբ գահին եղել է 1963 – 1978 թվականներին, և Սան-Սալվադորի արքեպիսկոպոս Օսկար Առնուլֆո Ռոմերոյին, ով սպանվել է 1980 թվականին՝ եկեղեցական ծեսի ժամանակ: Սրբադասումը տեղի է ունեցել Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում, ինչը հրապարակի կաթոլիկ հավատացյալները ողջունել են բարձր ծափահարություններով: Հիշեցնենք, որ վերջերս Վատիկանը կաթոլիկ եկեղեցու […]
22:42 13.10.2018
Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մուտք գործելուց հետո անհետացած Ջամալ Խաշըքջին կարողացել է Apple Watch ժամացույցում առկա ձայնագրիչով իր մահվան պահը ձայնագրել։ Այս մասին հայտնում է Sabah թերթը։ Սարքը սինխրոնացված է եղել iPhone-ի և ամպային սերվիսի հետ, որի պատճառով հասանելի է դարձել Թուրքիայի ոստիկանությանը և հատուկ ծառայություններին։ Այժմ նրանք ուսումնասիրում են լրագրողի հարցաքննության, խոշտանգումների և սպանության […]
20:15 13.10.2018
Մինչև տարեվերջ Գյումրիում շահագործման կհանձնվեն միայն Կումայրի պատմական միջուկում գտնվող ևս երեք փողոցների կապիտալ նորոգումները, իսկ կենտրոնական փողոցների ասֆալտապատումը կմնա անավարտ: 23 ու 8 միլիոն եվրոյի ծրագրով հիմնանորոգվող 15 փողոցներից երկուսում՝ Կոմիտաս ու Երևանյան խճուղի փողոցներում, շինարարները թեև ժամկետների խախտումներով , բայց ասֆալտապատումը կհասցնեն ավարտին: Կոմիտաս փողոցում աշխատանքներն արդեն հասել են ասֆալտապատմանը: Երկշերտ ասֆալտն ունենալու […]
18:12 13.10.2018
Ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչները ստորագրահավաք են սկսել Գլենդեյլի Մերիլենդ փողոցն Արցախի փողոց վերանվանելու դեմ: «Միջոցառմանը սենատոր Էնթոնի Պորտանտինոյի ներկայությունն անարգանքի դրսևորում է ադրբեջանցի ժողովրդի և միջազգային իրավունքի հանդեպ»,- ասված է ադրբեջանցիների տարածած հայտարարությունում: Հայտարարությունում նշվում է նաև, որ փողոցի անվանափոխումն ափսոսանք է առաջացնում, քանի որ ԱՄՆ-ն հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը:
13:53 13.10.2018
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին հոսպիտալացրել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը: TASS լրատվական գործակալությանն արտիստի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը հայտնել է, որ բժիշկները Ջիգարխանյանի վիճակը գնահատում են միջին ծանրության: Փաստաբանը հրաժարվել է լրագրողներին ներկայացնել բժիշկների տված ախտորոշումը, բայց հայտնել է, որ բժիշկներին հաջողվել է կարգավորել դերասանի վիճակը: Այս ամենից բացի, փաստաբանը նշել է, որ ծանր հիվանդության պատճառով […]
22:41 12.10.2018
Գյումրիի մեդիա կենտրոնում ևս քննարկման թեման Անի համայնքում ստեղծված իրավիճակն էր: Երկխոսության էին հրավիրվել Անի համայնքի բնակիչները, համայնքապետը և տարածքային կառավարման նախարարի օգնականը: Անիի համայնքապետը հանդիպմանը հայտնի պատճառներով չէր կարողացել գալ, Մարալիկում էր պետական վերահսկողական ծառայության պետը: Երկխոսությանը ներկա բնակիչները դարձյալ պնդում էին, որ համայնքի ղեկավարն ու ավագանին բնակչությունից անջատ գործունեություն են վարում։ Համայնքի բնակիչների […]
16:54 12.10.2018
Ռուսաստանի Սարատովի մարզի աշխատանքի և սոցիալական զարգացման գերատեսչության ղեկավար Նատալյա Սոկոլովան աշխատանքից ազատվել է այն բանից հետո, երբ սկանդալ է առաջացել նրան մի արտահայտության պատճառով։ Տեղական բյուջեի քննարկումների ժամանակ պատգամավորներից մեկի հետ բանավիճելիս նա հայտարարել է, թե թոշակառուների 3500 ռուբլի ամսական թոշակը բավարար է ապրուստի համար։ Այսօրվա փոխարժեքով դա համապատասխանում է ամսական 25-26 հազար դրամին։ […]
16:05 12.10.2018
Շիրակի մարզում ոռոգման սեզոնին ջրի բացթողնման, ինչպես նաև տեղումների բացակայության պատճառով Մանթաշի ջրամբարում ջրի մակարդակը նվազել է, ինչն էլ անհետևանք չի մնացել, քանի որ հենց այս ջրամբարից է խմելու ջուր հասնում Արթիկի տարածաշրջանի տասնյակ գյուղերի: Ջրի ծավալը նվազելու հետևանքով տիղմը և այլ մանրէներ ջրի երես են դուրս եկել: Բաց ջրամբարով սպառողը ստանում է չմանրէազերծված ջուր, […]
14:25 12.10.2018
Շիրակի մարզում 450 մլն դրամի ծրագիր է իրականացվելու պետական բյուջեի ֆինանսավորմամբ։ Գումարն ուղղվելու է հրատապ խնդիրների լուծմանը: Դրանց թվում են դպրոցական շենքերի, հիվանդանոցների, մարզադպրոցների վերանորոգումը, գյուղերի սելավատարների մաքրումը։ Պետբյուջեից ֆինանսավորվելու են միայն ծրագրերի շինարարական աշխատանքները, իսկ նախագծա-նախահաշվային փաստաթղթերի համար գումարներ հատկացվել են համայնքային բյուջեներից: Վերջապես ծրագրում ընդգրկվել է Արթիկի բժշկական կենտրոնը, որի շենքային պայմանները և […]
10:53 12.10.2018
Պետական կենսաթոշակային ապահովության համակարգում 2019 թվականի հունվարի մեկից կներդրվի նոր մոդել ու կսահմանվի նվազագույն կենսաթոշակի չափ հասկացությունը: Կառավարություն ներկայացրած օրինագծով նախատեսվում է շուրջ 60 տոկոսով բարձրացնել ներկայում գործող կենասթոշակի նվազագույն շեմն ու այն սահմանել 25 հազար 500 դրամ:Սրանով պետությունը ինչ-որ տեղ կթեթևացնի ոչ բոլոր կենսաթոշակառուների սոցիալական բեռը: Հայաստանում կենսաթոշակների ավելացում տեղի է ունեցել 2015 թվականին, […]