10:39 23.10.2018
2018թ. հոկտեմբերի 22-ին՝ Էրեբունի բժշկական կենտրոն ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի հետին մակերեսի կտրած-ծակած թափանցող վերք, ձախակողմյան պնևմոթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ միաժամանակ բուժօգնության են դիմել 1986թ. և 1984թ. ծնված Երևան քաղաքի բնակիչներ: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ […]
10:35 23.10.2018
Էրեբունի բժշկական կենտրոնից հոկտեմբերի 20-ին ոստիկանության Շենգավիթի բաժին հայտնել էին, որ «կրծքավանդակի բութ վնասվածք, աջից 7-րդ, 8-րդ կողերի կոտրվածք, քթոսկրերի կոտրվածք, թոքերի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են , որ վիրավորը 49-ամյա Ջանիկ Ե.-ն է, որը բժիշկների հայտարարությամբ՝ ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում […]
08:35 23.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 20-ին, կայացել է Խաչատուր Սուքիասյանի որդու և Գագիկ Ծառուկյանի դստեր նշանադրությունը: Ալբերտ Սուքիասյանն ու Անահիտ Ծառուկյանն արդեն մի քանի տարի ընկերություն էին անում, և այս բարեկամությունը վաղուց էր պլանավորված, հիմա, փաստորեն, հասավ տրամաբանական վախճանին: Իսկ երիտասարդների ծնողները վաղուց էին մտերմացել և դեմ չէին այդ մտերմությունը նաև բարեկամական կապով […]
08:06 23.10.2018
«Շենգավիթ» ԲԿ–ում հոկտեմբերի 20-ին նորածին է մահացել։ Այս մասին հայտնում է NEWS.am-ը։ Մահացած նորածնի հորեղբայրը պնդում է, որ երեխայի մահվան մեղավորը ծնունդն ընդունող բժշկուհին է։ «Առավոտյան ժամը 9-ին ասում են՝ երեխան ծնվել է, մեկ ժամ հետո ասում են՝ երեխայի վիճակը ծանր է, ժամը 14։00-ին ասում են՝ երեխայի մահվան վկայականի համար էսինչ թղթերն են պետք։ Մենք մեղադրում […]
23:55 22.10.2018
Շիրակի մարզի Արթիկի բժշկական կենտրոնը 15 օր է՝ մաքուր ջուր չի ստանում: Հիվանդանոցում ջրամատակարարումը շուրջօրյա չէ, եղած ժամանակ էլ ծորակներից տարօրինակ բաղադրության ջուր է հոսում: Թեև հիվանդանոցի ջուրը Մանթաշի ջրամբարից չէ, բայց նույնքան կեղտոտ է ու կասկածելի բաղադրության, որքան ջրամբարինը, որից սնվում են Արթիկի տարածաշրջանի գյուղերը: Բժիշկները հիվանդանոցի ջրի աղտոտվածության պատճառ են համարում հաճախակի ջրանջատումները: Օրվա […]
17:21 22.10.2018
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Հայաստանի 9 մարզերի 49 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ, ընդ որում՝ 4 քաղաքներում ընտրել են քաղաքապետի: Ընտրությունները լարված ու հետաքրքիր են անցել հատկապես 4 քաղաքներում՝ Էջմիածին, Արմավիր, Հրազդան, Կապան: Ի դեպ, առաջին 3-ում բավականին ցածր մասնակցություն է եղել՝ 34-ից 37 տոկոս, և միայն կապանցիներն են ակտիվ եղել: Այստեղ քվեարկել […]
15:41 22.10.2018
ՀԺ-ի տեղեկություններով՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն առավոտյան բերման են ենթարկել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) 4 եղբայրներին՝ Մուրադ, Զարզանդ, Սահակ և Լյովա Առաքելյաններին: Նույն այդ տեղեկություններով՝ առավոտյան ԱԱԾ աշխատակիցները գործողություններ են կատարել նրանց բնակարաններում: Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանը հաստատել է, որ առավոտյան ԱԱԾ աշխատակիցները Շմայսի եղբայրներին տարել են, սակայն այլ մանրամասներից տեղյակ չէր: […]
14:15 22.10.2018
Հոկտեմբերի 22-ին` ժամը 12:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Երևան քաղաքի Ամիրյան և Սարյան փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող բարձրահարկ շենքերից մեկից շինարարական աշխատանքներ կատարելու ընթացքում ցած է ընկել: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Բուզանդի փողոցի թիվ 107 շենքի մոտակայքում հայտնաբերել են մոտ 50 տարեկան անձը […]
12:27 22.10.2018
Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները հոկտեմբերի 20-ին` ժամը 19։50-ին, Երևան քաղաքի Հարավարևմտյան թաղամասի Ա.Բաբաջանյան փողոցում հայտնաբերել և Մեծամորի բաժին բերման են ենթարկել 1979 թ. ծնված Սարգիս Ա.-ին, որը հուլիսի 2-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ […]
11:02 22.10.2018
Հոկտեմբերի 21-ին փաստաբան Հայկ Ալումյանը Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգ է ներկայացրել այն մասին, որ իր պաշտպանյալի կալանքի ժամկետը լրացել է 2018 թվականի հոկտեմբերի 20-ին, սակայն նա ազատ չի արձակվում «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից: Ինչպես տեղեկացրին ՄԻՊ գրասենյակից, պաշտպանի հանձնարարությամբ անմիջապես տեղի է ունեցել արագ արձագանքման այց քրեակատարողական հիմնարկ: Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են կալանավորված անձի փաստաբաններին, […]
10:22 22.10.2018
Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե սահմանին ստեղծված իրավիճակը խայտառակություն է դեմոկրատների համար: Բանն այն է, որ ներկայումս 4.5-5 հազար միգրանտներ են կուտակված Գվատեմալայի և Մեքսիկայի սահմանին, իսկ օրերս նրանց մի մասը փորձել է ապօրինի հատել սահմանը: Ընդհարումների ժամանակ մի քանի մեքսիկացի ոստիկան է վիրավորվել: «Սահմանին կուտակված միգրանտների քարավանները դեմոկրատների խայտառակությունն են: Անհապաղ փոխեք միգրացիոն օրենքները»,- Twitter […]
09:25 22.10.2018
Հոկտեմբերի 21-ին լրատվական կայքերից մեկում «Ոստիկանները Գյումրու Ռիժկովի ճեմափողոցում դաժան ծեծի են ենթարկել երկվորյակ եղբայրների» վերտառությամբ հոդված էր հրապարակվել։ Ոստիկանությունն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում է, որ հոկտեմբերի 17-ին ոստիկանության Կումայրիի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի երկու ոստիկան Գյումրու Ռիժկովի փողոցում ծառայություն կատարելիս նկատել են բարձր արագությամբ երթևեկող «BMW» մակնիշի տրանսպորտային միջոց, որն աղմուկով պտտվել է Գյումրու […]
07:12 22.10.2018
Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում, նախնական տվյալներով, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված Դիանա Գասպարյանը: ԿԸՀ-ի տվյալներով՝ նա ստացել է 8076 ձայն: Էջմիածնի քաղաքապետի արտահերթ ընտրություններում մասնակցել է 12 թեկնածու: «Սիրելի՛ էջմիածնեցիներ, Սիրում եմ բոլորիդ և ծառայում եմ յուրաքանչյուրիդ»,- ժամեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է Դիանա Գասպարյանը: Արմավիրում առաջադրված 4 թեկնածուներից հաղթել է ՔՊ-ի թեկնածուն՝ քաղաքապետի […]
21:56 21.10.2018
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:15-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Չուխաջյան 36 շենքի բնակարաններից մեկում երիտասարդ տղայի դի կա: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված տան լոգարանում հայտնաբերել են Ալավերդի քաղաքի բնակիչ, 21-ամյա Սանասար Սիմոնյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի վրա բռնության […]
21:42 21.10.2018
Այսօր վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացրել է Հայաստանի համայնքներում տեղի ունեցած ընտրությունների դիտարկում: Այդ նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդամները Պաշտպանի անմիջական ղեկավարությամբ իրականացրել են անհրաժեշտ ուսումնասիրություններ, ապահովել են արձանագրված ահազանգերի ու բողոքների քննարկումը, ինչպես նաև քաղաքացիներին տրամադրել են իրավական խորհրդատվություն: Մասնավորապես, աշխատակազմի թեժ գծին ստացվել է ահազանգ ընտրատեղամասում քաղաքացիների կուտակումների և ընտրողների ուղղորդումների […]
18:49 21.10.2018
Անգլիական այգում տեղակայված հարթակում հանդես եկան մայրաքաղաքում բնակվող ազգային փոքրամասնությունները: Տարբեր համայնքներ ներկայացնող համույթներն ու անհատ կատարողները ներկայացել են ազգային երգ ու պարով, Երևանի հիմնադրման տարեդարձին նվիրված կատարումներով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նշենք, որ տոնական միջոցառմանը մասնակցել են հունական, վրացական, բելառուսական, ռուսական, հրեական, գերմանական, եզդիական, քրդական, ասորական, ուկրաինական […]
16:45 21.10.2018
Մայրաքաղաքում «Երևան մարաթոն» խորագրի ներքո անցկացվել է առաջին լիարժեք մարաթոնյան վազքը՝ նվիրված մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին: Միջոցառումը կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի, «Արմ Մարաթոն» մարզակրթական հիմնադրամի և «Կոկա-կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության համատեղ ջանքերով` ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Տարբեր տարիքային խմբերի բաժանված մրցակիցներն իրենց ուժերը փորձել են 5 մրցատարածություններում՝ 42,2կմ 21,1կմ, 11,5կմ, 5կմ և 1կմ: Ամենակարճ տարածությունը նախատեսված […]
16:22 21.10.2018
Անկախ դիտորդ դաշինքի դիտորդները դիտարկում են իրականացնում Վաղարշապատ և Հրազդան քաղաքներում։ Ժամ 13:00-ի դրությամբ Հրազդան քաղաքում արձանագրված հիմնական խախտումներն են․ – որոշ տեղամասային կենտրոններում միաժամանակ ներկա են համայնքի ղեկավարի թեկնածու Սևակ Միքայելյանի երկու վստահված անձ – տեղամասային կենտրոնի շրջակայքում արձանագրվել են կուտակումներ, այդ թվում թաղային հեղինակությունների ներկայություն Վաղարշապատում արձանագրված հիմնական խախտումներ են – որոշ տեղամասերում […]
10:42 21.10.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը շնորհավորական ուղերձ է հղել Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։ «Հարգելի՛ գործընկերներ, Պատիվ ունեմ որպես ՀՀ գյուղատնտեսության ոլորտի գլխավոր պատասխանատու շնորհավորել ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Մաղթանքս է, որ գյուղատնտեսությունը մեր երկրում դառնա նորարարական, բարձր շահութաբերություն ապահովող, մրցունակ ոլորտ: Վստահ եմ՝ դրան հասնելու […]
23:49 20.10.2018
Գյումրիի Գորկայի այգում վերականգնվել է «Մեր մանկության տանգոն» ֆիլմի լուսանկարվելու տաղավարը: Մտահղացման հեղինակը ռուսաստանաբնակ Արթուր Գալստյանն է: Նրա նախաձեռնությամբ ամռանը Մարմաշենի վանական համալիրի տարածքում վերականգնվել է պատմական «Հեղնար աղբյուրը»: «Մեր մանկության տանգոն», որը համարվում է հայկական կինոյի դասականներից, հարուստ ու դրամատիկ է բոլոր կերպարների հրաշալի խաղով: Գյումրվա պատմական ու կոլորիտային միջուկում նկարահանված ֆիլմի բացօթյա տաղավարները […]
20:51 19.10.2018
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից անչափահասին խոշտանգելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ: Ըստ անչափահասի կողմից տրված հաղորդման`2018 թվականի հոկտեմբերի 17-ին Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղամասերից մեկում տեղի ունեցած կռվից հետո ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցները նրան ծեծի ենթարկելով […]
16:57 19.10.2018
Թբիլիսիում հատուկ գործողության ժամանակ ձերբակալված 8 թմրավաճառներից 2-ի մոտ թմրամիջոցների փոխարեն հայտնաբերվել են հանգստացնող սովորական դեղամիջոցներ՝ անալգին և պարացետամոլ: Ոստիկանության հատուկ գործողությունը տեղի է ունեցել մայիսի 11-ին: Թմրավաճառներին բաժին են տարել Թբիլիսիի մի քանի հայտնի գիշերային ակումբների մոտից: Ոստիկանության հայտարարությամբ՝ բոլոր ձերբակալվածները զբաղվել են թմրանյութերի անօրինական վաճառքով: Ոստիկանությունը վերոհիշյալ գործով հատուկ հայտարարություն է տարածել ԶԼՄ-ի […]
12:55 19.10.2018
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը և «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն օրենսդրական նախաձեռնություն են ներկայացրել «Վիճակախաղերի մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Նախաձեռնության բուն նպատակը և էությունը Ալեն Սիմոնյանը ներկայացրել է այսօր՝ ԱԺ-ում: «Ցանկություն կա օրենքով նախատեսել, որ խաղատուն մտնելիս պարտադիր կերպով […]
12:09 19.10.2018
«Հրապարակումներն ուղարկվել են Կոտայքի դատախազություն, որպեսզի ստուգվեն և պարզվեն հանգամանքները: Այս պահին միայն այս կարող եմ ասել»,- այս մասին ShantNews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիների միավորման» «Փաստերի ստուգման հարթակի» ստացած տեղեկությանը, ըստ որի՝ Հրազդանի քաղաքապետի թեկնածու, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդու՝ Սևակ Միքայելյանի […]
11:20 19.10.2018
Կանադան օրինականացրել է մարիխուանայի օգտագործումը և անմիջապես հայտնվել խնդիրների առաջ: Օրենքն ուժի մեջ է մտել ընդամենը երկու օր առաջ, սակայն շատերը մոռացել են հաշվի առնել սահմանափակումները: Բանն այն է, որ մարիխուանայի օգտագործումը խիստ սահմանափակ վայրերում է թույլատրելի: Կանադայի ոստիկանները մեկ օրում բազմաթիվ օրինախախտների են հայտնաբերել և խոշոր չափերի տուգանքների ենթարկել նրանց: Վիննիպեգի մի բնակիչ, օրինակ, […]
10:19 19.10.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ի զորու չէ որևէ լուծում գտնել Բագրատաշենում ամիսուկես կուտակված աջ ղեկով շուրջ 130 ավտոմեքենաների հարցով: Իրավիճակի պատասխանատվությունը նա թողնում է Ազգային ժողովի վրա: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե մարդիկ տեղյակ չեն եղել, որ «ժամանակավոր» բառը ՀՀԿ իշխանության օրոք օրենքից հանվել […]
01:24 19.10.2018
Գյումրիի երկխոսության մեդիա կենտրոնում մամուլի ասուլիս են հրավիրել Հայաստանի հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչները։ Նրանց տվյալներով՝ Հայաստանում 121 ականային վտանգավոր տարածք կա, որոնց ականազերծումը լուրջ դժվարություններ է ներկայացնում: Մասնագիտական ուսումնասիրություններով՝ Հայաստանում ականապատ 4 մարզ է առանձնացվել․ Սյունիքը, Գեղարքունիքը, Տավուշը և Վայոց ձորը։ Դրանց թվում Շիրակի մարզը չկա։ Իսկ ականի պայթյունի հետևանքով անչափահասի մահվան վերջին […]
00:26 19.10.2018
ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանի փոխանցմամբ՝ նորածին երեխաների ծնողին կամ ծնողներին գտնել դեռ չի հաջողվել։ Նախաքննությունը շարունակվում է: Երեկ երեկոյան Գյումրիում տեղի ունեցած դեպքը շատ արագ հայտնվեց բոլորի ուշադրության կենտրոնում: «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» պահակը դարպասների մոտ տեղադրված պոլիէթիլենայինն տոպրակը տեսել էր պատուհանից, նրան տարօրինակ […]
22:50 18.10.2018
Գյումրիում փողոցաշինական աշխատանքների հետ կապված՝ մինչև հոկտեմբերի 31-ը փակ կլինի Գյումրի մտնող գլխավոր փողոցը ՝ Երևանյան խճուղու մի հատվածը: Վարորդները երթևեկելու են շրջանցիկ ճանապարհներով: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի մեր թղթակիցը: Շատ վարորդներ, տեղյակ չլինելով երթևեկության ժամանակավոր փոփոխությանը, հայտնվում են վթարային իրավիճակներում, գալիս ու բախվում են բետոնե արգելապատնեշներին: «Զգուշանալ ու շրջանցել փողոցը»` երթևեկության միայն […]
21:29 18.10.2018
Մինչև 2050 թվականը աշխարհի բնակչության թիվը կավելանա 2.2 միլիարդով: Այս մասին նշված է ՄԱԿ-ի` ժողովրդագրության վերաբերյալ 2018-ի զեկույցում: Աշխարհի բնակչությունը կաճի հիմնականում Աֆրիկայի հաշվին: Աշխարհում 43 երկիր կա, որտեղ միջինացված հաշվարկով ամեն մի կին ծննդաբերում է 4 և ավելի երեխա, իսկ այդ երկրներից 38-ը գտնվում են Աֆրիկայում: Եթե ներկայումս աշխարհի բնակչության 17 տոկոսն է կազմում […]