TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+27.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բազմահազար մարդիկ են հետաքրքրվում, թե արդյո՞ք հայկական եկեղեցում է կատարվելու Ազնավուրի հոգեհանգիստը. Ֆրանսահայոց թեմի առաջնորդ

16:57 02.10.2018

Բազմահազար մարդիկ են հետաքրքրվում, թե արդյո՞ք հայկական եկեղեցում է կատարվելու Ազնավուրի հոգեհանգիստը: Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսահայոց թեմի առաջնորդի փոխանցմամբ՝ մինչև այս պահը հստակ չէ, թե արդյոք հայկական եկեղեցի տարվելո՞ւ է ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի աճյունը: Այս մասին հայտնելով Shantnews-ին` Վահան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը նաև նշեց. «Առավոտվանից զանգեր ենք ստանում, բազմահազար մարդիկ են հետաքրքրվում, թե ո՞ր […]

̰
Մարդկությունը Ձեզ շատ կկարոտի. Արսեն Ջուլֆալակյանի գրառումը

15:35 02.10.2018

Հունա-հռոմեական ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում ցավակցություն է արտահայտել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: «Մանկուց երազում էի հանդիպել այդ Մեծ Մարդու հետ, սեղմել նրա ձեռքն ու պարզապես շնորհակալություն ասել այն ամենի համար, ինչ նա անում էր մարդկության և համաշխարհային մշակույթի համար: Մարդկությունը Ձեզ շատ կկարոտի: Ինչպես ընկերս է ասում՝ լեգենդները չեն […]

̰
Շառլ Ազնավուրի անունը ոսկե տառերով է գրվել համաշխարհային երգարվեստում. Բակո Սահակյան

10:30 02.10.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին: Այս մասին տեղեկացրին Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա մեծանուն հայ, ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան մասին։ Աշխարհահռչակ շանսոնյեի մահը մեծ կորուստ է […]

̰
Ցուցարարները  նստարաններով փակել են Անիի համայնքապետարանի շենքի մուտքը

21:52 01.10.2018

Մեկ ամսից ավելի է Անի համայնքի մի խումբ բնակիչներ պահանջում են խոշորացված համայնքի ղեկավար, Մարալիկի նախկին քաղաքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը։ Նստացույցեր, երթեր անցկացնելուց, ճանապարհ փակելուց հետո ցուցարարները այսօր էլ անցել էին նոր գործողությունների ու վաղ առավոտից նստարաններով փակել են Անի համայնքապետարան մուտքն ու ելքը՝ թույլ չտալով աշխատակիցներին ներս մտնել։ Այս անգամ ակցիայի մասնակիցներին էին միացել […]

̰
Վշտալի է կորուստը արժանավոր հայորդու. Գարեգին Բ-ն ցավակցագիր է հղել Շառլ Ազնավուրի  ընտանիքին

21:06 01.10.2018

Հոկտեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել ՀՀ ազգային հերոս, Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ընտանիքին: «Ցավ էր Մեզ համար լսել մեր ժողովրդի մեծանուն և տաղանդաշատ զավակ Շարլ Ազնավուրի մահվան լուրը: Վշտալի է կորուստը արժանավոր հայորդու, ով հարազատ ժողովրդի փառքն ու պատիվը […]

̰
Քրեակատարողական ծառայությունը համալրվել է 32 նոր աշխատակիցներով

15:15 01.10.2018

ՀՀ արդարադատության նախարարության  քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի հրամանով ծառայությունում կատարվել են նոր նշանակումներ. Հայաստանի Հանրապետության 32 քաղաքացի համալրել է քրեակատարողական ծառայության միջին և առաջատար խմբի պաշտոնները: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, շնորհավորելով նորանշանակ ծառայակիցներին՝ Արտյոմ Մխոյանը մաղթել է արդյունավետ և բեղմնավոր աշխատանք: «Զգոն եղե՛ք, հետևե՛ք ավագ և փորձառու գործընկերներին. […]

̰
Տարեցները մեր երկրի մտավոր և հոգևոր ներուժն են․ Մանե Թանդիլյանի ուղերձը Տարեցների միջազգային օրվա առթիվ

11:29 01.10.2018

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ուղերձ է հղել Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ. Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի հասարակայնության հետ կապերի բաժնից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ բարեկամներ, ամբողջ աշխարհը հոկտեմբերի 1-ը տոնում է որպես Տարեցների միջազգային օր: Սա հնարավորություն է՝ մեկ անգամ ևս հարգանքի տուրք մատուցելու այն մարդկանց, ովքեր վաստակել […]

̰
Փրկարարները դուրս են բերել Արզնու ձորն ընկած քաղաքացու դին

09:36 01.10.2018

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 20:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Արզնու ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները ձորից դուրս են բերել Ա. Հ.-ի (ծնված 1953 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

̰
Ամուսնու հետ վիճաբանելուց հետո կինը սուր ծակող գործիքով վնասել է իրեն

09:25 01.10.2018

Սեպտեմբերի 30-ին` ժամը 23:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարկավագի փողոցի թիվ 131/2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը սուր ծակող գործիքով (դանակ կամ մկրատ) վնասել է իրեն. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Պարզվել է, որ Տ. Վ.-ն (ծնված […]

̰
Ֆայտոնը Գյումրիի աղն է, առանց ֆայտոն Գյումրին չեմ պատկերացնե. ֆայտոնչի Սամվել Մուրադյան

00:14 01.10.2018

Սամվել Մուրադյանի  գերդաստանը դեռ 1961 թվականից ֆայտոն է ունեցել ու ամեն օր շրջել է քաղաքի փողոցներով․ սկզբում՝ պապը, հետո՝ հայրը, հիմա էլ ինքն է շարունակում ավանդույթն ու Գյումրվա կառքով շրջում հրապարակում: «Գյումրեցիք սիրենգը ֆայտոն, ըդիգ նշանակություն չունի նստինգը, չեն նստի, բայց կուրխնան, օր տեսնինգը ֆայտոնը քաղաքով կֆռա»,- պատմում է ֆայտոնչի Սամվել Մուրադյանն ու Սուրբ Յոթվերք […]

̰
Գյումրիում այսօր գտա մանկությունս. երևանցի զբոսաշրջիկ

21:58 30.09.2018

Գյումրիի բոլոր փողոցներում ու հարակից թաղամասերում այսօր տոնական տրամադրություն էր: Արվեստների, արհեստների ու հումորի քաղաքը հյուրերին ու զբոսաշրջիկներին էր ներկայացել իր վարպետների ձեռագործ աշխատանքներով, իսկ Վարդանանց հրապարակում էլ երիտասարդների նախաձեռնությամբ կազմակերպվել էր Գյումրվա ավանդական ֆռռիկի՝ հոլի խաղային ցուցադրություն, ինչը գրավեց հատկապես երևանցի Աստղիկ Սահինյանի ուշադրությունը, ով ամուսնու հետ մասնակցում էր քաղաքի օրվա առթիվ կազմակերպված տոնական […]

̰
Արարատ Միրզոյանը ճաշակել է Գյումրվա քյալան, իսկ տաղանդ բառը հատուկ գրել երկու դ-ով

20:49 30.09.2018

Գյումրիի օրվա տոնակատարությունների ընթացքում Աբովյան ճեմափողոցում երիտասարդների նախաձեռնությամբ  ստեղծվել է «Վերածնվող Գյումրի» կտավը, որտեղ անցորդները, տարբեր մարզերից ու բնակավայրերից քաղաք եկած  հյուրերն ու զբոսաշրջիկներն իրենց գրառումներն են կատարել՝ բնութագրելով արվեստների ու արհեստների քաղաք  Գյումրին ու բարեմաղթանքներ հղել քաղաքի տոնի առթիվ: Կտվին է մոտեցել ու կապույտ ջրաներկով իր գրառումն արել նաև փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ՝ «Տաղանդդ անսպառ, […]

̰
Հումորը՝ գյումրեցուն նկարագրելու միջոց. Սամվել Բալասանյանն անեկդոտ է պատմել

19:27 30.09.2018

Գյումրիի տոնին կազմակերպված միջոցառումներին հյուրերն ու քաղաքացիները ոչ միայն ներկա են գտնվել, այլև դարձել բեմադրությունների գործող անձինք: Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, որպես տան տեր, դիմավորել է հյուրերին գյումրեցուն հատուկ հումորով ու անեկդոտ պատմել: «Վարսավիրի մոտ սափրվելու եկած գյումրեցին հարցնում է․ «Վարպե՛տ, քաղցկեղ հիվանդությունն ինչի՞ց  կեղնի»: Վարսավիրը պատասխանում է․ «Տանը սափրվելուց»»,- պատմել է քաղաքապետը:

̰
Գյումրին այսօր նշել է քաղաքի օրը

18:14 30.09.2018

Այսօր Գյումրին նշում է քաղաքի օրը։ Թե քանի տարեկան է հնագույն քաղաքը, հստակ տեղեկություններ չկան։ Բնակավայրի մասին առաջին հիշատակությունները 7-րդ դարին են թվագրվում: Պեղումների ժամանակ քաղաքի տարածքից հայտնաբերվել են մ․թ․ա 3-րդ հազարամյակից մինչև ուշ միջնադարյան հուշարձաններ ու բնակավայրեր, ինչը հաստատում է, որ Կումայրի-Գյումրի-Ալեքսանդրապոլ-Լենինական և հետո նորից Գյումրին հնագույն բնակավայր է: Քաղաքի տոնական օրը բացվեց առավոտ […]

̰
Փաշինյանը վազորդների ուղեկցությամբ հեծանվով ուղևորվել է բանկ

11:36 30.09.2018

Նիկոլ Փաշինյանն այսօր շարունակել է հեծանվային ուղևորությունը։ Այս անգամ նա ուղևորվել է բանկ՝ մասնակցելու բիզնես կենտրոնի բացմանը։ Նա նշել է, որ հեծանիվը շատ հարմար տրանսպորտային միջոց է։ Ուղևորության ընթացքում Փաշինյանն ակամայից հանդիպել է Գունազարդ վազքի մասնակիցներին, ովքեր լուսանկարվել են վարչապետի հետ։ Այնուհետև վարչապետը շարունակել է երթը վազորդների ուղեկցությամբ, հասել «Ամերիա բանկ», որտեղ նրան սպասողների թվում […]

̰
Փաշինյանն աշխատանքի է գնացել հեծանվով

09:05 30.09.2018

Կիրակի առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ներդրումն է ունեցել առողջ ապրելակերպի քարոզչության գործում։ Դեռևս օգոստոսի 17-ին մի քաղաքացի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեծանիվ էր  նվիրել՝ հեղափոխական գրառումներով։ Այսօր առավոտյան Փաշինյանն այդ հեծանվով գնացել է աշխատանքի։ Փաշինյանը նշել է, որ հեծանիվը հարմարեցվել է ուղիղ եթերին, որպեսզի հարմար լինի միաժամանակ վարելն ու հաղորդակցության մեջ լինելը։ Ճանապարհին Փաշինյանը ողջունել […]

̰
Վարկերի վերադարձման պահանջով բանկերից ավելի քան 5 հազար գործ կա դատարաններում

13:20 29.09.2018

Բանկերում քաղաքացիների՝ տարիներով չվճարված վարկերի տույժ ու տուգանքների զիջումը, պարզվում է, վերաբերում է ոչ բոլորին: Կառավարության որոշմամբ` չեղյալ են համարվելու միայն այս տարվա մայիսի 31-ի դրությամբ անհուսալի դասակարգված վարկերի տույժերը, իսկ դրանք 271 և ավելի օր ուշացումներ գրանցած վարկերն են: Նշված պայմանի պատճառով ժամկետանց վարկեր ունեցող շատ վարկառուներ տույժերի համաներման ծրագրից դուրս են մնացել: Նրանցից […]

̰
Ընկերոջ ինքնաձիգը ոստիկանություն է տարել

10:11 29.09.2018

Մարտական զենքը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժը ոչնչացնելու համար: Իսկ եթե պատերազմական վիճակ չէ, ու զենքն էլ տանն է` դժվար է ասել, թե մի օր որ ուղղությամբ կկրակի: Սեպտեմբերի 20-ին, այս փաստն անհանգստացրել էր Գյուրմրիի մի բնակչի, ու նա, ականջալուր ոստիկանության Կումայրիի բաժնի և «Շիրակի» օդանավակայանի բաժանմունքի ծառայողների հորդորներին, նույն օրը կամավոր ոստիկանություն էր բերել […]

̰
Մեր առաքելությունը քաղաքացու կողքին լինելն է․ Վալերիյ Օսիպյան

09:12 29.09.2018

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը սեպտեմբերի 28-ին ընդունեց քաղաքացիների։ Նրանց դիմումները կա՛մ վերաբերվում էին ոստիկանության գործառույթներին, կա՛մ առնչվում էին ոստիկանության ծառայողների գործողություններին։ Ոմանց ներկայացնելով՝ տարիներ առաջ տուժել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունից և կարծում են, որ համապատասխան միջոցառումներ չեն ձեռնարկվել։ Ոմանց պատմելով էլ՝ նախկինում հանցագործության վերաբերյալ տեղեկություններ են ներկայացրել իրավապահներին, սակայն անհրաժեշտ միջոցառումներ չեն ձեռնարկվել։ Վալերիյ […]

̰
Փաստաբանները ներկայացրել են Շանթ Հարությունյանի արդարացման հիմքերը

19:20 28.09.2018

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում խուլիգանության և հասարակական կարգի խախտման մեղադրանքով պատիժը կրող Շանթ Հարությունյանի ազատման հիմքերի մասին են այսօր խոսել նույն գործով նախկին բանտարկյալ Ավետիս Ավետիսյանը, Նախաձեռնությունների ազգային կենտրոնի նախագահ Վարդան Թունյանը, փաստաբան Հարություն Բաղդասարյանը: Նրանք խոսել են Շանթ Հարությունյանի գործով գլխավոր դատախազություն ներկայացված միջնորդագրի և այլ երկրների նմանատիպ փորձի մասին: Շանթ Հարությունյանի գործով ազատազրկված Ավետիս […]

̰
Երևանի նորընտիր քաղաքապետը վաղ առավոտյան դուրս է եկել վազքի

17:07 28.09.2018

Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը վաղ առավոտյան դուրս է եկել վազքի: Այս մասին տեղեկանում ենք «Սպուտնիկ Արմենիա»-ից: Հիշեցնենք, Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի օգտին կողմ է քվեարկել ընտրողների 81,06 տոկոսը (294 հզր. 109)։

̰
Հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հոկտեմբերի 3-ից

16:17 28.09.2018

2018թ. հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հոկտեմբերի 3-ից: Այս մասին տեղեկացնում են Սոցիական ապահովության պետական ծառայությունից:

̰
Քաղաքացին զինամթերքն ինքնակամ ոստիկանություն է բերել

15:19 28.09.2018

Ոստիկանությունը շարունակում է բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնմանն ու հայտնաբերմանն ուղղված միջոցառումները: Սեպտեմբերի 20-ին, «Նելեգալ 2018» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Այնթապ գյուղի մի բնակիչ ոստիկանություն էր բերել 400 գրամանոց տրոտիլ տեսակի պայթուցիկ, լուսաձայնային փամփուշտներ կրակելու սարք և անհայտ տեսակի ևս մեկ պայթուցիկ նյութ: Ըստ նրա` գործի […]

̰
Մաշտոցի պողոտայի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն

13:05 28.09.2018

Քիչ առաջ Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել: Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2018թ. սեպտեմբերի 28-ից Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա – Խորենացու փողոց խաչմերուկի Մաշտոցի պողոտայի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա»,- ասված է հայտարարության մեջ: https://www.facebook.com/roadpoliceofarmenia/photos/a.1809804019333269/2076199972693671/?type=3&theater&ifg=1  

̰
Գյումրիում գերեզմանի անարգման գործի դատավարությունը նոր ընթացք է ստանում

21:39 27.09.2018

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվել է գերեզմանի անարգման գործով դատավարությունը: Հիշեցնենք՝ այս գործով կա 4 ամբաստանյալ: Նրանցից 1-ը` Մկրտիչ Մելքոնյանը, մեղադրվում է Գյումրիի թիվ 2 գերեզմանատանը Հակոբյանների ընտանեկան գերեզմանոցի տարածքը վաճառելու և 1600 դոլար գումար ստանալու մեջ: Մյուս 3-ը՝ գերեզմանափորներն ու գերեզմանոցի աշխատակիցը, մեղադրվում են հանգուցյալ Հենրիկ Հակոբյանի դին անարգելու մեջ: Դատավարությունը վկաների […]

̰
Խոզաբուծարանի արտաթորանքը Արդենիս լճի էկոհամակարգի վերացման պատճառ

20:17 27.09.2018

Ամասիայի տարածաշրջանի բարձրադիր հատվածում գտնվող Արդենիս լիճը, որը «Արփի լիճ» ազգային պարկում  է ներառված և համարվում է  հատուկ պահպանվող տարածք, վտանգված է: Ծովի մակարդակից 2050 մետր բարձրության վրա գտնվող բնական աղբյուրներից  գոյացած լճում և հարակից տարածքում ոչնչացել են եղած կենդանական ու բուսական հազվագյուտ տեսակները: Այս մասին բարձրաձայնել են հարևանությամբ ապրող արդենիսցիները: Շաքրո Ղազարյանը մոտ 30 […]

̰
Արմավիրի մարզի ԲԿ-ներին շտապօգնության 9 մեքենա է տրամադրվել

18:06 27.09.2018

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը նվիրաբերվել է 200 շտապօգնության մեքենա: Այդ մեքենաների թվում են նաև շտապօգնության ռեանիմոբիլներ, շտապօգնության գծային մեքենաներ, որոնցից 9-ը առողջապահության նախարարության կողմից տրամադրվել է Արմավիրի մարզի բժշկական կենտրոններին: Այս մասին մենք տեղեկացանք ՀՀ Արմավիրի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր Արմավիրի բժշկական կենտրոնում ծանոթացել […]

̰
Վրաստանի նախագահը համաներում է շնորհել 111 դատապարտյալի

16:35 27.09.2018

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, 111 դատապարտյալի համաներման վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ է ստորագրել: Այս մասին նախագահական նստավայրում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաներման հարցերով հանձնաժողովի նախագահ Զվիադ Քորիձեն: Պաշտոնյայի խոսքերով՝ պատժիչ հիմնարկն այսօր կլքեն 42 բանտարկյալներ, այդ թվում՝ 1 անչափահաս և 3 կին: 69 դատապարտյալների համար, որոնց թվում կա 4 կին և 6 անչափահաս, […]

̰
Մենք կարող ենք Երևան բերել 10 աղբահանող ընկերություն, սակայն եթե շարունակենք ապրել խոզի պես, ոչինչ չի փոխվի. Ռուբեն Բաբայան

12:57 27.09.2018

Մենք կարող ենք Երևան բերել տասը աղբահանող ընկերություն, սակայն եթե շարունակենք ապրել խոզի պես, ոչինչ չի փոխվի: Խոսելով Երևանի մասին`այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց հասարակական գործիչ Ռուբեն Բաբայանը: Նրա խոսքով` անհրաժեշտ է, որպեսզի ձևավորվի քաղաքացիական հասարակություն, որն էլ իրեն տեր կհամարի քաղաքում: Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ մատնանշեց Մալաթիա-Սեբաստիա համայնքը, որտեղ շները շատացել են, երեխաները […]

̰
Երևանի ճարտարապետությունը կապկել են. մտավորականները` մայրաքաղաքի դեմքի մասին

12:19 27.09.2018

Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Երևանի քաղաքապետի ընտրություններին, ասաց, որ նոր քաղաքապետին ծանր աշխատանք է բաժին ընկել, քանի որ կան բազմաթիվ խնդիրներ`սկսած տրանսպորտից, վերջացրած փողոցների բարեկարգմամբ: Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանն էլ ասաց, որ Երևանը բարդ քաղաք է, կան քաղաքաշինական խնդիրներ, վերացել է 17-18-րդ դարերի պատմական շերտը, 19-րդ դարից մնացել […]

̰
BACK_TO_TOP