Գյումրիում կենտրոնական փողոցների կապիտալ շինարարությունը այս տարի կմնա անավարտ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+34.09 oC

Գյումրիում կենտրոնական փողոցների կապիտալ շինարարությունը այս տարի կմնա անավարտ

20:15 13.10.2018

Մինչև տարեվերջ Գյումրիում շահագործման կհանձնվեն միայն Կումայրի պատմական միջուկում գտնվող ևս երեք փողոցների կապիտալ նորոգումները, իսկ կենտրոնական փողոցների ասֆալտապատումը կմնա անավարտ: 23 ու 8 միլիոն եվրոյի  ծրագրով հիմնանորոգվող 15 փողոցներից երկուսում՝ Կոմիտաս  ու Երևանյան խճուղի փողոցներում, շինարարները թեև ժամկետների խախտումներով , բայց ասֆալտապատումը կհասցնեն ավարտին: 

Կոմիտաս փողոցում աշխատանքներն արդեն հասել են ասֆալտապատմանը: Երկշերտ ասֆալտն ունենալու է 10 սմ հաստություն: Այստեղ  տեխնիկայով հսկում են որակի ու մակերեսի հարթությունը: Կոմիտաս փողոցում շինարարների հայտաբերած կամրջի ամրացումն ու հիմնանորոգումը ևս շինարարն  ավարտել է: Բայց մայթերն ու եզրաքարերը նորոգելու աշխատանքները ձգձգվում են բնակիչների մեղքով:

Նորոգված փողոցն արդեն ջրահեռացման նոր համակարգ ունի , փորձարկել են և թերություններ չեն հայտնաբերվել: Կոմիտաս փողոցին ուղղահայաց Երևանյան խճուղում, որը նույնպես քաղաքային ճանապարհների կառուցման մեծ ծրագրով է նորոգվում, անձրևաջրատար նոր ցանց չի կառուցվում, եղածը որոշ հատվածներում վերանորոգվել է: Քաղաքի մուտքն ապահովող  գլխավոր փողոցը պատվիրատուն հանձնարարել էր 5 մետրով լայնացնել, ինչը ֆինանսի բացակայության պատճառով այդպես էլ չլայնացվեց:

3կմ 600 մետր ընդհանուր երկարությամբ փողոցում հին ասֆալտաշերտը հեռացվում է, որից հետո անհրաժեշտ է հիմքի ամրացման աշխատանքներ կատարել, որը նախագծում չկա, բայց շինարարը չի կարող չանել, ասֆալատապումը հետո հարթ չի ստացվի: Իսկ լրացուցիչ աշխատանքների համար, հարց է, թե շինարարը կֆինանսավորվի՞,թե՞ ոչ :

Ժամկետները չխախտելու համար որոշ փողոցներում շինարարները նախագծային փոփոխություններին չեն էլ սպասում, վերսկսել են աշխատանքները: Աշխղեկներն ասում են ՝ աշխատուժի կարիք չունեն,իսկ բանվորներն էլ դժգոհում են, որ քիչ են: Նախագծային փոփոխությունների պատճառով հետ են ընկել աշխատանքները նաև Գերցեն փողոցում: Մեկ ամիս գործ չի եղել, նոր են վերսկսել:

Կամրջի հիմնանորոգումը  վերջացրել են ու հենապատնեշներն են կառուցում: Իսկ Վազգեն Սարգսյան փողոցում ընկերությունը աշխատանքները վերսկսել չի կարող, նույն վիճակն է Տիգրան Մեծ փողոցում: Ստորգետնյա կոմունիկացիաների հարցը դեռ լուծված չէ, բացի դրանից՝ երկու փողոցներում նախատեսված եզրաքարերը չեն  համապատասխանում նախագծային չափորոշիչների: Որոշ հատվածներում շինարարների շարածը վերահսկողները քանդել են տվել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

19:12 07.08.2025

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

Օգոստոսի 7-ին՝ ժամը 16:06-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ լիճ» հանգստյան գոտուց Գոշ գյուղ տանող անտառի արահետներից մեկում քաղաքացիներ են մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Գոշ գյուղի մոտակա անտառում հայտնաբերել են չորս քաղաքացու […] ...

Արտակ Ղազարյանն ազատվել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից

18:51 07.08.2025

Արտակ Ղազարյանն ազատվել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արտակ Ղազարյանն ազատվել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Արտակ Ղազարյանին ազատել ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ։ ...

Մենք տարբեր աշխարհների մարդիկ ենք․ Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականում

18:36 07.08.2025

Մենք տարբեր աշխարհների մարդիկ ենք․ Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականում

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան ու ավագ Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան ազգային թիմում: Ֆուտբոլիստն այս մասին հայտնել է «Արմենպրեսի» հետ զրույցում: «Զգացի, որ արդեն ժամանակն է: Ես հավաքականում անցկացրել եմ 92 հանդիպում, ու հավաքականն էլ ինձ շատ բան է տվել կարիերայում: Ես էլ իմ կարիերայի 15 տարին անմնացորդ նվիրել եմ հավաքականին: Միշտ խաղացել եմ նվիրված […] ...

Հարավային Կովկասում տարանցիկ ճանապարհը կշահագործվի Հայաստանի օրենսդրության շրջանակներում. Reuters

18:27 07.08.2025

Հարավային Կովկասում տարանցիկ ճանապարհը կշահագործվի Հայաստանի օրենսդրության շրջանակներում. Reuters

Reuters գործակալությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կայանալիք եռակողմ հանդիպման օրակարգից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը, վկայակոչելով իրազեկ աղբյուրների, գրել է, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայանալիք հանդիպման ընթացքում կստորագրվի խաղաղության շուրջ շրջանակային փաստաթուղթ, որով ԱՄՆ-ն կստանա Հարավային […] ...

Հալաբյան փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է

18:21 07.08.2025

Հալաբյան փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Օգոստոսի 7-ին` ժամը 16:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ենթակայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։26-ին։ ...

Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

18:16 07.08.2025

Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

Քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Միջոցներ են ձեռնարկվում տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Մանրամասները՝ ՔԿ տեսանյութում: ...

BACK_TO_TOP