TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+27.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փրկարարները գտել են կորած քաղաքացուն

08:15 10.10.2018

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 21։37-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի բնակիչ Ն. Կ.-ն (1970 թ.) իր վարած «ԳԱԶ 52» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան թողել է ճանապարհին՝ ՃՈ հենակետի մոտակայքում, գնացել է անհայտ ուղղությամբ և չի պատասխանում հեռախոսազանգերին։ Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Որոնողական աշխատանքներին նաև […]

̰
Վրաստանի խորհրդարանը երկու ամսով հետաձգել է կանեփի մշակման հարցի քննարկումը

01:05 10.10.2018

Վրաստանի խորհրդարանի Բյուրոն, Առողջապահության և հանրային առողջության հարցերով կոմիտեի խնդրանքով երկու ամսով հետաձգել է արտասահման առաքելու նպատակով երկրում մարիխուանայի՝ կանեփի աճեցման  մասին օրինագծերի փաթեթի քննարկումը: Խորհրդարանական առողջապահության կոմիտեն առաջատար հանձնաժողով է, որը քննարկում է կանեփի մասին օրենքի նախագիծը, և դա լինելու է պատգամավորների որոշումը: Այս եզրակացությամբ էլ կուղղորդվեն խորհրդարանականները՝ համապատասխան որոշումը կայացնելիս: «Կանեփի վերահսկման մասին» […]

̰
Երևանում ոտնձգության են ենթարկել անչափահասին

23:05 09.10.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու անչափահասի նկատմամբ առերևույթ ոտնձգություն կատարած անձի ինքնությունը: Քաղաքացուց ստացված հաղորդման հիման վրա՝ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում: Անչափահասը ճանաչվել է տուժող։ Նախաքննության ընթացքում զննության են […]

̰
Իվանիշվիլիի դենդրոպարկերը հանրության համար կբացվեն 2019 և 2020 թվականներին

17:35 09.10.2018

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին պատկանող երկու դենդրոպարկերն այցելուների համար կբացվեն համապատասխանաբար 2019 և 2020 թվականներին: Այս մասին տեղեկացրել է միլիարդատերերի բարեգործական նախագծերի ֆինանսավորմամբ զբաղվող «Քարթու» հիմնադրամը։ «ԶԼՄ-ներում վերջերս բազմաթիվ ոչ ստույգ տեղեկություններ են տարածվել Բիձինա Իվանիշվիլիի նախաձեռնած երկու դենդրոպարկերի ձևավորման շուրջ: Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ մի շարք դեպքերում կողմնակալ […]

̰
Քաղցկեղի դեմ բուժում ստանալուն զուգահեռ՝ Սիրիայի առաջին տիկինը շարունակում է իր աշխատանքը

16:55 09.10.2018

Սիրիայի առաջին տիկին Ասմա Ասադը շարունակում է քաղցկեղի դեմ իր պայքարը՝ բուժում ստանալով Դամասկոսի զինվորական հիվանդանոցում: Սիրիական թերթերը հրապարակում են նրա լուսանկարները՝ ժպիտը դեմքին, հիշեցնելով, որ ծանր հիվանդության դեմ պայքարի ոչ մի օր նա չի ընդհատել իր աշխատանքը: Քիմիաթերապիայի արդյունքում Սիրիայի առաջին տիկինը կորցրել է մազերը, բայց դա նրան չի խանգարում գլխակապով երևալ հասարակության առջև […]

̰
Այո՛, իմ աղջիկներին պապիլոմայի դեմ կպատվաստեմ. Աննա Հակոբյան

16:11 09.10.2018

«Այո՛, իմ աղջիկներին պապիլոմայի դեմ կպատվաստեմ, քանի որ կյանքի բերումով, լինելով լրատվության մեջ և թերթում աշխատելով, մենք բազմիցս ենք ուսումնասիրել և հրապարակումներ արել  ՀՀ առողջապահության ոլորտի վերաբերյալ: Ի ուրախություն ինձ՝ մենք միշտ արձանագրել ենք, որ առողջապահության ոլորտում մեր մասնագետները բարձր կարգի են, և ես, անկեղծ ասած, վստահում եմ նրանց»,- «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել […]

̰
Իսպանիայի ափերի մոտ 1800 ներգաղթյալներ են հայտնաբերվել

13:49 09.10.2018

Անցած երեք օրերի ընթացքում Իսպանիայի ափերի մոտ փրկարարները հայտնաբերել են ավելի քան 1.8 հազար ներգաղթյալների: Իսպանիայի ծովային փրկարարական ծառայության տվյալներով՝ ներգաղթյալների նավակները հայտնաբերվել են Ջիբրալթարի ծոցում, Ալբորան ծովում և կանարյան Ֆուերտեվենտուրա կղզու մոտ, փոխանցում է RT-ն: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ 2018-ի առաջին կեսին Եվրոպա հասնելու փորձի ժամանակ Միջերկրական ծովում շուրջ 1000 մարդ է խեղդվել:

̰
Երևանի նորանշանակ ոստիկանապետի ունեցվածքը. «Փաստ»

10:03 09.10.2018

«Փաստ» թերթը գրում է. «Երևանի նորանշանակ ոստիկանապետ Գարիկ Ղուկասյանի` 2017թ. հայտարարագրում տեղեկություն կա միայն ստացած եկամտի վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք Գ. Ղուկասյանի՝ 2017թ. տարեկան հայտարարագրից, որը ներկայացրել է 2018թ. մարտին, երբ դեռ զբաղեցնում էր ՀՀ ԿԱ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնը: Իսկ մինչ Երևանի ոստիկանապետի պաշտոնին նշանակվելը, Գ. Ղուկասյանն զբաղեցնում էր […]

̰
Երթուղայինից պայուսակ գողացած կնոջը ճանաչողները դիմեն ՀՀ ոստիկանություն

22:40 08.10.2018

Սեպտեմբերի 27-ին ոստիկանություն դիմած քաղաքացին հայտնել է, որ նույն օրը` ժամը 11:20-ի սահմաններում, Բաղրամյան-Օրբելու փողոցների խաչմերուկում իջել է թիվ 47 ավտոբուսից և նկատել, որ պայուսակը չկա: Փողոցի տեսախցիկներից մեկը ֆիքսել է մի կնոջ, որն իջել է նշված ավտոբուսից և նրա ձեռքին եղել է տուժողի պայուսակը: Կադրում երևացող կնոջը ճանաչողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Արաբկիրի կամ […]

̰
Ռոբերտ Քոչարյանի որդին կրկին հայց է ներկայացրել ընդդեմ ԱԱԾ տնօրենի

21:52 08.10.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, կրկին հայց է ներկայացրել ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի: Այս մասին տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Սեդրակյանի փաստաբան Անի Ալավեդրյանը: Փաստաբանի տեղեկացմամբ՝ Սեդրակ Քոչարյանը զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու հայց է ներկայացրել: SHANTNEWS.am-ը փորձեց պարզել, թե հայցվոր կողմն Արթուր Վանեցյանի կողմից հնչեցված հատկապես ո՞ր հայտարարության […]

̰
«Հուզված եմ՝ տեսնելու իմ արձանս հայկական հողի վրա, ուր իմ արմատներս կան». Շառլ Ազնավուր, Գյումրի 2001թ․

23:52 05.10.2018

Շառլ Ազնավուրը աշխարհի այն եզակի հայերից է, ում պատվին կենդանության օրոք քանդակ տեղադրվեց։ Այդ նվերը նրան տվեց երախտապարտ քաղաքը: 17 տարի առաջ, հենց իր արձանի բացմանը Գյումրի եկավ աշխարհահռչակ մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Հազարավոր գյումրեցիներ քաղաքի մուտքից սկսած մինչև Աստղի՝ այժմ Շառլի հրապարակ, կանգնել էին փողոցներում` տեսնելու մեծ հային: Շառլ Ազնավուրով աշխարհը ճանաչեց հային ու […]

̰
Լիտվայի արտաքին գործերի նախարարը գրառում է կատարել Ազնավուրի հիշատակին նվիրված սգո մատյանում

17:40 05.10.2018

Լիտվայի արտաքին գործերի նախարարը գրառում է կատարել Լիտվայում ՀՀ դեսպանատանը Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված սգո մատյանում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը: «Լիտվայի արտաքին գործերի նախարարը, ով նախարարների համաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել, Երևանում այցելել է Լիտվայում Հայաստանի դեսպանատուն և գրառում կատարել մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի […]

̰
Անհետացած լրագրողի սյունակի փոխարեն սպիտակ էջ է լույս տեսել

15:02 05.10.2018

Washington post-ի տեսակետների բաժնի՝ անհետացած հայտնի սյունակագիր Ջամալ Խաշըքջիի՝ այսօր լույս տեսնելիք սյունակի փոխարեն թերթի այդ հատվածը սպիտակ է մնացել: Խաշըքջին օրեր առաջ մուտք էր գործել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան, և մինչև այս պահը նրա մասին ոչ մի տեղեկություն չկա: Նրա 39-ամյա թուրք նշանածը հայտնել է, որ Խաշըքջին հյուպատոսարան էր գնացել անձնական փաստաթղթերի հարցով: Ծագումով […]

̰
Հայտնի են Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրները. նրանց թվում է նաև եզդուհի Նադյա Մուրադը

13:44 05.10.2018

Օսլոյում հայտարարվել են Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները: Մրցանակի են արժանացել Կոնգոյի Դեմոկրատական հանրապետությունից Դենիս Մուկվերգը և եզդի իրավապաշտպան Նադյա Մուրադը՝ սեքսուալ ոտնձգությունների, բռնության դեմ պայքարի և այդ ուղղությամբ տարվող աշխատանքների համար: Այս մասին հայտնել է Նոբելյան մրցանակի կոմիտեն: Այս տարի մրցանակին հավակնում էր շուրջ 329 թեկնածու, որոնցից 112-ը եղել են հասարակական և միջազգային կազմակերպություններ: […]

̰
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը նոր կառավարության ձեռքբերումը չէ. Մարգարիտ Եսայան

12:57 05.10.2018

Կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ՝ «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու նախագիծը քննարկելու համար: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանը հայտարարել է, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը չպետք է դիտարկել որպես նոր կառավարության ձեռքբերում, քանի որ այդ գործում իրենց մեծ ներդրումն ունեն նախորդ կառավարության անդամները, նախկին ԱԳ նախարարը, նախկին […]

̰
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ ԱԺ-ն չի անտեսվի. ԱԳ փոխնախարարը վստահեցրել է Արմեն Աշոտյանին

12:25 05.10.2018

Կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ՝ «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու նախագիծը քննարկելու համար: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ներկայացնելով օրենքի նախագծի ընթացակարգը, առաջարկել է դրա առաջին և երկրորդ ընթերցումները կազմակերպել 24 ժամվա ընթացքում: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը հարցրել է, թե ինչպես է ԱԳՆ-ն […]

̰
ԱԺ-ն քննարկում է կառավարության` Ֆրանկոֆոնիայի օրերը ոչ աշխատանքային դարձնելու առաջարկը

12:00 05.10.2018

Կառավարության նախաձեռնությամբ հրավիրվել է արտահերթ նիստ՝ «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքում» փոփոխություն և լրացում կատարելու նախագիծը քննարկելու համար: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ներկայացնելով օրենքի նախագծի ընթացակարգը, առաջարկել է դրա առաջին և երկրորդ ընթերցումները կազմակերպել 24 ժամվա ընթացքում: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը հարցրել է ԱԳ փոխնախարարին, թե ինչով է պայմանավորված […]

̰
Սիրիահայերը կարող են ամեն օր իրենց աշխատանքները ցուցադրել և վաճառել «Տաշիր Սթրիթում»՝ արտոնյալ պայմաններով․ սփյուռքի նախարար

22:27 04.10.2018

ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում․ «Այսուհետև սիրիահայերը կարող են ամեն օր իրենց աշխատանքները ցուցադրել և վաճառել «Տաշիր Սթրիթում»՝ արտոնյալ պայմաններով»։ Մանրամասները դիտեք տեսանյութում․ https://www.facebook.com/MkhitarHayrapetyanOfficial/videos/1681089011997840/?__xts__[0]=68.ARDR0JneWf29VgVqok0FNUfTIsLp9CK3Boj_lotdh7MMhwGmVkvPm3XSrzycaG8ot9ne9S1542onpYWft65dhV0IAEiTPcld4YDtOz-9w2IuShCVHQO25_APXiiwB3uETO6-T9cM3fxSp2dhjEESTq5nF7B86t9fYJsoZIM9tU46v0ACIAg3Yg&__tn__=-R

̰
Խորհրդարանական մեծամասնության դիրքորոշումն օրինական է. Պարույր Հայրիկյան

11:45 04.10.2018

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր հայտարարել է, որ ինչքան էլ ինքն ի սկզբանե պաշտպանել է Նիկոլ Փաշինյանի ձեռնարկած գործողությունները, սակայն պետք է խոստովանել, որ օրինականության առումով խորհրդարանական մեծամասնության դիրքորոշումն արդար է։ Ըստ Հայրիկյանի՝ եթե կա գործող սահմանադրություն, ապա պետք է հարգել դա, այդ առումով ՀՀԿ-ն օրինական է խոսում։ «Կամայականորեն չի կարելի […]

̰
Ռեկտորի տեղակալն առաջարկել է 900 000-ի դիմաց տրամադրել իրավաբանական ֆակուլտետի մագիստրոսի դիպլոմ

23:46 03.10.2018

Սեպտեմբերի 20-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն դիմած քաղաքացին հաղորդում է տվել, որ 2016թ․-ի մայիսին Երևանի Հյուսիսային համալսարանի ռեկտորի տնտեսական գծով տեղակալն իրեն առաջարկել է  առանց դասերին հաճախելու դիպլոմ տրամադրել: Քաղաքացին նշել է, որ ռեկտորի տեղակալն առաջարկել է 900 000-ի դիմաց տրամադրել իրավաբանական ֆակուլտետի մագիստրոսի դիպլոմ: Այս դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

̰
Մոտոցիկլավարների թվի ավելացման հետ նաև քաղաքացիների բողոքներն են ավելանում. Վալերիյ Օսիպյան

23:03 03.10.2018

Մոտոցիկլավարների թվի ավելացման հետ նաև քաղաքացիների բողոքներն են ավելանում: Այս մասին այսօր ճանապարհային ոստիկանության կազմակերպած միջոցառմանը հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:  Մասնավորապես, ոստիկանապետը հայտնել է, որ քաղաքացիները բողոքում են մոտոցիկլետների բարձր աղմուկից: «Ամեն օր քաղաքացիներ մոտենում են ինձ, որպես ՀՀ ոստիկանապետի, խնդրում են, ասում են՝ «պարոն ոստիկանապետ, խնդրում ենք ձեզ կարգավորել այդ հարցը»: Հարցն […]

̰
Երթուղային ավտոբուսում գրպանահատության դեպքը բացահայտվել է

22:53 03.10.2018

Սեպտեմբերի 28-ին՝ կեսգիշերն անց, Վրացական փողոցի բնակչուհին ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է տվել, որ ժամեր առաջ երթուղային ավտոբուսում գողացել են դրամապանակը, որի մեջ եղել են փաստաթղթեր ու գումար: Հաջորդ օրը որոնողական աշխատանքների արդյունքում ոստիակնության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել Նալբանդյան փողոցի բնակիչ Գոռ Պողոսյանը: Կասկածյալը փաստի առթիվ ներկայացրել է բացատրագիր և մասամբ ներկայացրել է գողոնը: […]

̰
Վերջին շրջանում մոտոցիկլավարները հաճախ են խախտում երթևեկության կանոնները. ՃՈ

22:24 03.10.2018

Վերջին շրջանում մոտոցիկլավարները հաճախ են խախտում  երթևեկության կանոնները: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Ճանապարհային ոստիկանության ծառայության պետը: Ըստ Եգոր Կարապետյանի՝ խատումների դեպքերի ավելացումը պայմանավորված է եղանակով: Կարապետյանի խոսքով՝ տաք եղանակին մոտոցիկլավարներն ավելի են ակտիվանում. նրանք ոչ միայն երթևեկությանն են խանգարում, այլև քաղաքացիներին՝  բարձր ձայնով ուշ ժամի մոտոցիկլետ վարելով: Այդ խնդիրը հաշվի առնելով՝ Ճանապարհային ոստիկանությունը […]

̰
Instagram-ի աշխատանքում խափանում է եղել

22:04 03.10.2018

Instagram-ի համաշխարհային ցանցում հոկտեմբերի 3-ին խափանում է եղել: Այս մասին հայտնում է Korrespondent.net-ը: Հաղորդվում է, որ սոցիալական ցանց մուտք գործելու փորձի դեպքում փոքր սպիտակ պատուհան է հայտնվում, որտեղ նշված է, որ ծառայությունն անհասանելի է։ Նշվում է, որ խափանումներ են եղել աշխարհի մի շարք երկրներում՝ Մեծ Բրիտանիայում, Նիդերլանդներում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Լեհաստանում, Իտալիայում, Շվեդիայում, ու այլ […]

̰
Մարտունու բժշկական կենտրոնի տնօրենը ապօրինություններ է կատարել

21:50 03.10.2018

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները օպերատիվ կերպով տեղեկություններ էին ստացել, որ Մարտունու բժշկական կենտրոնի տնօրենը յուրացում է կատարել: 2004-ին բարեգործական նպատակով մի տղամարդ բուժհաստատության շտապօգնության ծառայությանը նվիրել է ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա՝ 4 մլն 480 հազար դրամ արժողությամբ: Պարզվել է, որ տնօրենը այն չի գույքագրել հաշվեկշռին, նաև սահմանված կարգով չի հաշվառել: Մանրամասները դիտեք տեսանյութում․    

̰
Հոկտեմբերի 2-ի հանրահավաքի ընթացքում հոսպիտալացվել է 4 քաղաքացի

12:19 03.10.2018

Հոկտեմբերի 2-ի հանրահավաքի ընթացքում վատ ինքնազգացողության պատճառով շտապօգնության ծառայության կողմից հոսպիտալացվել է 4 քաղաքացի: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նրանցից 3-ը տեղափոխվել են թիվ մեկ համալսարանական կլինիկայի, մյուսը` Նաիրի ԲԿ-ի` ինտենսիվ թերապիայի բաժանմունքներ: Վատ ինքնազգացողություն ունեցողներից մեկի մոտ արձանագրվել է սրտի կանգ, ֆիբրիլացիա, կատարվել է դեֆիբրիլացիա: Հանրահավաքի ժամանակ տեղում ծառայություն է իրականացրել ՇԲՕ 6 բրիգադ: Վատ […]

̰
Ազնավուրի մահվան կապակցությամբ բոլոր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում ստեղծվել են սգո մատյաններ

12:13 03.10.2018

Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ՝ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանձնարարությամբ երկրի բոլոր դիվանագիտական և հյուպատոսական  ներկայացուցչություններում ստեղծվել են սգո մատյաններ: Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: https://www.facebook.com/photo.php?fbid=10156712696499839&set=a.10150666141764839&type=3&theater

̰
Անասնագողության դեպք է կանխվել. սահմանին փշալարերի 2-3 մետր հատվածը կտրված է եղել. ԱԱԾ

11:49 03.10.2018

Ս.թ. սեպտեմբերի 29-ին՝ ժամը 1:15-ի սահմաններում, Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղի բնակիչ Խաչիկ Գրեյանը հայտնաբերել է, որ գոմից խոշոր եղջերավոր անասուններ են գողացել: ԱԱԾ-ից հայտնում են, որ այդ մասին նա անմիջապես տեղեկացրել է  գյուղի հարևանությամբ տեղակայված ՀՀ ԱԱԾ ՍԶ սահմանապահ ուղեկալի պետին: Համապատասխան գործողությունների արդյունքում, պետական սահմանի պահպանություն իրականացնող սահմանապահ վերակարգը քիչ անց հայտնաբերել է 7 […]

̰
Դիանա Գասպարյանի ունեցվածքը․ «Փաստ»

09:36 03.10.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «Էջմիածին համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանը քաղաքապետի ժ/պ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ 100 000 ՀՀ դրամ է հայտարարագրել: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից: Դիանա Գասպարյանն անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել: 2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու […]

̰
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության Աշոցքի դատարանի կարգադրիչները մի քանի ժամով փակել էին Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհը

00:12 03.10.2018

Հոկտեմբերի 2-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության Աշոցքի դատարանի 7 կարգադրիչներով  գործադուլ են արել՝ փակելով Գյումրի-Բավրա միջպետական ավտոճանապարհը: Նրանք բողոքում էին Բարձրագույն դատական խորհրդի ընդունած նոր որոշման դեմ, համաձայն որի՝ 7 կարգադրիչները տեղափոխվելու են աշխատանքի Գյումրի՝ մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Մարզի առաջին ատյանի Աշոցքի դատարանը ունի մեկ նախագահ և 7 կարգադրիչ: Երեք օր առաջ կարգադրիչները ծանուցում […]

̰
BACK_TO_TOP