22:27 21.09.2018
Գյումրին տոնական տեսքով այս տարի էլ չառանձնացավ, իսկ Անկախության տոնին նվիրված միջոցառումները կենտրոնացրել էին հիմնականում մշակութային օջախներում ու թանգարաններում: Արվեստի դպրոցների սաներն ու խմբերը բացօթյա համերգներ էին տալիս, թանգարանների բակերում ցուցադրվում էին պատանիների ու դպրոցականների՝ անկախության թեմայով նկարները, իսկ Աբովյան ճեմափողոցն էլ ամբողջությամբ տրամադրվել էր փոքրիկներին, որտեղ տիկնիկների ցուցադրություն էր կազմակերպվել: Պարելուց, ուրախանալուց հետո մուլտհերոսները […]
20:59 21.09.2018
Իսրայելում իշխանության դեմ դժգոհության ալիք է բարձրացել 1993թ. Պաղեստինի հետ ստորագրած՝ իրենց համար տխրահռչակ Օսլոյի համաձայնագրի 25-ամյակի առիթով: Իսրայելցիները բողոքում են, որ իրենց իշխանությունը չի կարողանում վարել ազգային քաղաքականություն՝ պարբերաբար զիջելով տարածքները Եգիպտոսին և Պաղեստինին: Իսրայելական ԼեԽԻ ընդհատակյա կազմակերպության նախկին անդամ, 1940-1948թթ. բրիտանական զորքերի դեմ պայքար մղած, ապա իսրայելական բանակի կազմում մինչև Սինայի թերակղզի հասած […]
16:49 21.09.2018
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման տարեդարձի առթիվ Շիրակի մարզպետարանն ու Գյումրիի քաղաքապետարանն ամենամյա պարգևատրումների արարողություն են անցկացրել: Պատվոգրերի և հուշանվերների են արժանացել գիտության, կրթության, արվեստի, մշակույթի, սպորտի ոլորտներում իրենց աշխատանքով աչքի ընկած անձինք: 1991 թվականին երկիրը պատերազմի մեջ էր ու անկախությունն ամրապնդելու գործում, լուրջ փորձության պահին, հենց ազատամարտիկները եղան երկրի առաջին պաշտպանները։ Գյումրեցի ազատամարտիկ Արա-Գեղեցիկ Հայրիկյանն […]
11:37 21.09.2018
Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 27-րդ ամեակի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս հայ ժողովուրդին ուղղեց պատգամ մը, որուն ընդմէջէն լուսարձակի տակ առաւ հայ ժողովուրդին անկախութիւն կերտելուն ու վերակերտելուն հաւաքական հաւատքին եւ ամուր վճռակամութեան եւ մանաւանդ միասնակամութեան հրամայականը։ Վեհափառ Հայրապետը նշեց, որ անկախ հայրենիքը բնականաբար ունեցաւ թերութիւններ ու յաջողութիւններ, սակայն ան շարունակեց հայրենաշինութեան աշխատանքը շնորհիւ մեր ժողովուրդին գործօն […]
09:46 21.09.2018
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության 27-ամյակի կապակցությամբ։ Ուղերձը ներկայացնում ենք ստորև․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Անկախության տոնի առիթով ողջույն ենք հղում և Հայրապետական Մեր օրհնությունը բերում մեր ժողովրդին ի Հայաստան, ի Արցախ և ի Սփյուռս: Անկախության տոնի խորհրդով արժևորում ենք հայրենի պետականությունը վերակերտելու մեր ժողովրդի պանծալի ուղին, որն անցել […]
13:56 20.09.2018
Այս տարի մեկնարկած «Պատիվ ունեմ» ծրագիրը, որով բուհերի ուսանողներին հնարավորություն է տրվելու ուսումնական տարկետում ստանալ՝ հետո սպայական աստիճանով ծառայության անցնելու պայմանով, շարունակվելու է նաև աշնանը։ ՀՀ պաշտպանության նախարարությունը նախագիծ է առաջարկել, որով ծրագրին դիմելու ժամկետը միայն այս տարվա համար երկարաձգվում է մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «շատ ուսանողներ և […]
12:47 20.09.2018
Արեւմտեան Ամերիկայի մէջ գործող աւանդական կուսակցութիւնները Հայաստանի Անկախութեան՝ սեպտեմբերի տօնին ընդառաջ հանդէս եկած են յայտարարութեամբ։ ՍԴՀԿ, ՀՅԴ եւ ՌԱԿ-ի պատասխանատու մարմինները նկատել տուած են, որ այսօր Հայաստանի համար գլխաւոր սպառնալիքը կը համարուի արտագաղթի երեւոյթը, որուն դէմ պէտք է ամէն գնով պայքարիլ։ Ստորեւ կը ներկայացնենք հրապարակուած հաղորդագրութիւնը. «Հայաստանի Անկախութեան 27-րդ տարեդարձը կը դիմաւորենք հիմնովին նորոգուած ոգեւորութեամբ, […]
00:22 20.09.2018
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում 50 տարվա ամուսնական համատեղ կյանքից հետո 85-ամյա տղամարդը դանակահարել է 76-ամյա կնոջը: Պատճառը սոցկայքերից մեկում ամուսնու` ինչ-որ մեկի հետ ենթադրյալ նամակագրությունն էր: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։ Դեպքը տեղի է ունեցել Ստամբուլում: Վիճաբանության հետևանքով ամուսինը խոհանոցային դանակով հարվածել է կնոջ սրտին՝ սպանելով նրան, այնուհետև ինքնասպանության փորձ կատարել և կտրել սեփական երակները, բայց […]
23:15 19.09.2018
Ենթակառուցվածքներում թերի կատարված աշխատանքները խանգարում են շինարարին Գյումրիի Շիրազի փողոցում գործ սկսել: Թեև այստեղ շինարարության մեկնարկը ուշ տրվեց շինմրցույթի ձգձգումների պատճառով , որն ավարտված պետք է լիներ 4 ամիս առաջ: Ուշ հայտարարված մրցույթն էլ պատճառ է դարձել շինավարտի ժամկետների փոփոխման: Եվ Շիրազի փողոցը միակը կլինի Կումայրի պատմական միջուկի տարածքում, որի շահագործումը կտեղափոխվի հարջորդ տարի, իսկ […]
17:15 19.09.2018
Այսօր Շիրակի մարզ է այցելել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Սա առաջին աշխատանքային այցն է, ինչպես փոխվարչապետը բնորոշեց, ամենաշատ խնդիրներն ունեցող մարզ: Շիրակի մարզպետարանում անցկացվել է խորհրդակցություն մարզպետարանի վարչության պետերի, մարզի ուժային կառույցների ղեկավարների և համայնքապետերի հետ: Փոխվարչապետը խոսել է Շիրակի մարզում 1 շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքից, որը հանրապետական միջին ցուցանիշի 52 տոկոսն է […]
16:53 19.09.2018
Այսօր Հյուսիսային պողոտայում սիրիահայերը ներկայացնում էին իրենց ձեռքի աշխատանքները՝ արծաթյա զարդեր, աքսեսուարներ, կենցաղային իրեր, քաղցրավենիք և այլն: Ցուցահանդես-վաճառքին ներկա էր նաև ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը: Նա շրջեց տաղավարներով և ծանոթացավ սիրիահայերի ձեռքի աշխատանքներին, ինչպես նաև զրուցեց նրանց հետ ու ծանոթացավ առկա խնդիրներին: Նախարարը նկատեց, որ հիմնականում սիրիահայերի աշխատանքը շուկայում իրացնելու խնդիր կա, և դրա […]
16:49 19.09.2018
Այսօր Հյուսիսային պողոտայում սիրիահայերը ներկայացնում էին իրենց ձեռքի աշխատանքները՝ արծաթյա զարդեր, աքսեսուարներ, կենցաղային իրեր, քաղցրավենիք և այլն: «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագիրը կրող ցուցադրությունը կազմակերպվում է արդեն մի քանի տարի՝ տարեկան առնվազն 3 անգամ: Սիրիահայերի մեծ մասն արդեն մի քանի անգամ մասնակցել են այս ցուցադրություններին և այդ կերպ կարողացել են իրենց ձեռքով պատրաստված ապրանքներն իրացնել: […]
16:14 19.09.2018
Սեպտեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայի հայ գործարարների միության անդամներին՝ գլխավորությամբ միության նախագահ Մուրադ Աքյուզի և ուղեկցությամբ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ և ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի և Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Սերովբե վարդապետ […]
15:21 19.09.2018
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10.20-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ամբողջ մարմնի այրվածք 3-րդ 4-րդ աստիճանի» ախտորոշմամբ «Այրվածքների կենտրոն» է տեղափոխվել 1936 թ. ծնված Անդրանիկ Գեղամյանը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ա. Գեղամյանը, նույն օրը, ժամը 09։30-ի սահմաններում, իրենց տանը իր ծխած ծխախոտի գլանակից առաջացած կրակից է ստացել այրվածքը: Նույն օրը՝ ժամը 19։20-ին, […]
12:35 19.09.2018
ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետում ՀՀ ոստիկանության պաշտոնական՝ www.police.am կայքում ներբեռնելու հնարավորությամբ տեղադրվել են Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների վերջնական ցուցակները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Նախնական ցուցակների հրապարակման օրվա դրությամբ՝ 03.09.2018թ. ընտրողների թիվը եղել է 850.124։ Հրապարակման դրությամբ վերջնական ցուցակներում ընտրողների թիվը 848.343 է։
10:58 19.09.2018
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք նույնպես կարող են մասնակցել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին, եթե նրանք մինչև քվեարկության օրն ունեն առնվազն մեկ տարվա հաշվառում: Սփյուռքի նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Սույն թվականի սեպտեմբերի 23-ին տեղի կունենան Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները: Կարևորելով ակտիվ մասնակցությունը քաղաքական բոլոր գործընթացներին՝ Սփյուռքի նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 2-րդ […]
12:59 18.09.2018
2018թ. սեպտեմբերի 14-ին Երևան քաղաքի Նազարբեկյան փողոցի մի բնակչի կողմից ՀՀ ոստիկանությունում ստացվել է հաղորդում՝ իրեն ընտրակաշառք առաջարկելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում հաղորդումը ստուգելու արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2018թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Շիրազի փողոցում տվյալ քաղաքացուն են […]
11:18 18.09.2018
Սեպտեմբերի 14-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվեց Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգման աշխատանքների ընթացքը։ Ողջունելով ճարտարապետական խորհրդի անդամներին՝ Վեհափառ Հայրապետն իր շնորհակալությունը հայտնեց Միածնաէջ Տաճարի նորոգման աշխատանքների ընթացքի և առկա խնդիրների վերաբերյալ մասնագիտական քննարկման նպատակով նիստին մասնակցելու հրավերին […]
11:09 18.09.2018
Սեպտեմբերի 14-ին Բուլղարիայի Սիլիստրա քաղաքում տեղի ունեցան հանդիսություններ՝ նվիրված քաղաքի տոնին, որի շրջանակներում կայացավ բուլղարահայ հայտնի գեղանկարիչ Բենիկ Պետրոսյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը: Բուլղարիայի հայ համայնքային կյանքում այս մեծ իրադարձությանը, որը կազմակերպվել էր Սիլիստրայի քաղաքապետարանի և գեղանկարչի ժառանգների և հարազատների կողմից, մասնակցեցին Սոֆիայի, Պլովդիվի, Վառնայի, հայաշատ այլ քաղաքների հայ համայնքային կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչները, բազմաթիվ […]
09:19 18.09.2018
Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 16-ին Լոռու մարզում տեղի ունեցած ինքնասպանության փաստով: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ժամը 23:30-ի սահմաններում Վանաձորի շտապօգնության հերթապահ խմբի բժիշկները ոստիկանության Բազումի բաժին ահազանգել են, որ կանչով մեկնել են Լամպերի գործարանին հարակից տարածքում գտնվող բնակելի տնակներից մեկը, որտեղ հայտնաբերել են կախված տղամարդու դի: Նշված վայր ժամանած […]
12:16 16.09.2018
Սեպտեմբերի 15-ին Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում մահացել է 49-ամյա Արմենակ Պետրոսյանը, ով նշված կենտրոն էր տեղափոխվել Հանրապետության հրապարակում՝ ՀՀ կառավարության վարչական շենքի դիմաց ինքնահրկիզվելուց հետո։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել սեպտեմբերի 9-ին։
12:04 16.09.2018
Այսօր Սիրիայում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։Արաբական «Ալ Մայադին» հեռուստակայանը նշում է, որ Սիրիայի այս ընտրություններն առաջինն են շուրջ յոթ տարի շարունակվող պատերազմի ընթացքում: Ընտրությունները տեղի են ունենալու Սիրիայի 14 նահանգներում, որտեղ գործում են 650 ընտրատեղամասեր, իսկ ընտրություններին մասնակցում են 35 հազար թեկնածուներ: Ինչպես տեղեկացրել ենք՝ ընտրություններին մասնակցում են նաև վեց հայեպահայեր: Reuters-ի հաղորդմամբ՝ ՏԻՄ […]
11:50 16.09.2018
Ազգային ժողովն օրերս ընդունեց Քրեական օրենսգրքի փոփոխությունները: Արդյունքում խստացվեցին պատիժները ընտրական հանցագործությունների համար, իսկ ոստիկանությունը ստացավ դրանց բացահայտման նոր հնարավորություններ: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ–ի տեսանյութում ներկայացված է, թե ընտրական որ հանցագործության համար ինչ պատիժ է սահմանված:
11:29 16.09.2018
Լոս Անջելեսի հայաշատ Գլենդել քաղաքի ոստիկանությունը մանկապղծության մեղադրանքով ձերբակալել է իրանահայ Հարմիկ Հախվերդյանին: Տեղեկությունը փոխանցող CNBC հեռուստակայանը նշում է, որ 48-ամյա Հախվերդյանը կիթառի ուսուցիչ է: Դեպքը հետաքննող լրագրողը չի բացառվում, որ սա առաջին դեպքը չէ։ Ոստիկանությունը մտադիր է գնալ հետքերով: Հարմիկ Հախվերդյանը ձերբակալվել է Կոլորադո թաղամասում գտնվող երաժշտական դպրոցի 11-ամյա աշակերտի բարձրացրած բողոքից հետո։ Աշակերտի […]
11:09 16.09.2018
Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի համայնքում սեպտեմբերի 15-ին ադրբեջանական կրակոցներից քաղաքացի է վիրավորվել: Այս մասին news.am-ի հետ զրույցում ասել է Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը: «Երեկոյան ուշ ժամին սկսված կրակոցներից սրունքի հատվածում հրազենային վիրավորում է ստացել մեր համագյուղացի, 60-ամյա Սուրեն Սեփխանյանը: Բարեբախտաբար, վնասվածքը լուրջ չէ, նա համապատասխան բուժօգնություն է ստանում»,- ասել է համայնքապետը: Նա նշել է, որ երեկ […]
10:00 16.09.2018
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է 5 տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը։ Այն տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում՝ կիրակի։ Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման ու վերացման: Այստեղից էլ գալիս է տոնի անվանումը՝ Խաչվերաց: Պարսկական կողմի հարձակումը ետ մղելուց հետո, երբ մարդիկ վերադառնում են խաչափայտը վերցնելու, […]
21:59 15.09.2018
Այսօր մաքուր մոլորակ ակցիայի մասնակիցները եղել են Երերույքի տաճարում: Շիրակի մարզի երիտասարդներն ու դպրոցականները մաքրել են հնագույն,իր ճարտարապետությամբ եզակի տաճարի շրջակայքը: Այս նախաձեռնությունը Գյումրիի զբոսաշրջության զարգացման կենտրոնինն է, որին միացել էին սահմանամերձ Անիպեմզա գյուղի դպրոցականներն ու ուսուցիչները։ Երերույքի տաճար տանող մոտ երեք կիլոմետր երկարության ճանապարհն անցնում է Հայ- թուրքական սահմանի երկայնքով, որտեղից էլ մաքուր մոլորակ […]
23:28 14.09.2018
Երեկ Երևանի ՃՈ հատուկ պահպանման տարածք է տեղափոխվել 1979 թվականի արտադրության ВАЗ 2101 ավտոմեքենան: Ավտոմեքենայի տերը` Հայկ Բիաջյանը, մեքենան վերասարքավորել է սովետական միլիցիայի ատրիբուտներով, անգամ մեքենան ներկել է այն ժամանակվա «գաի»-ի մեքենայի գույների: Երեկ հայտնի դարձավ, որ մեքենայի տիրոջը ենթարկել են վարչական պատասխանատվության, բայց այսօր ShantNews.am-ին Ճանապարհային ոստիկանության հետաքննության պետ Խաչատուր Սամվելյանը փոխանցեց, որ ոստիկանությունը […]
15:21 14.09.2018
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ավանի ֆինանսատնտեսագիտական քոլեջում շմոլ գազից թունավորված 10 ուսանողները դուրս են գրվել բժշկական հաստատություններից։ Այս մասին ShantNews.am-ին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Լիանա Եղիազարյանը։ Խոսնակը տեղեկացրեց, որ ուսանողներից 9-ին ընդունել էին «Մուրացան» բժշկական կենտրոնում, 1-ին՝ «Սուրբ Աստվածամայր» կենտրոնում։ Նրանց մոտ առողջական լուրջ խնդիրներ չեն հայտնաբերվել, և նրանց դուրս են եկել։ Շմոլ գազով […]
14:55 14.09.2018
Կառավարության նիստում այսօր փոփոխություն է կատարվել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքերով՝ եթե գործող կարգով հիփոթեքային վարկի տոկոսադրույք էր սահմանվում 10․5-11 տոկոսը, ապա հիմա դա նվազում է մինչև 9․5 տոկոս: Բացի դրանից՝ ավելացվում է վարկ վերցնողների առավելագույն տարիքային շեմը: Եթե ներկայումս ամուսինների տարիքային համագումարը 65 տարեկան պետք է լինի, […]