14:19 14.09.2018
Գյումրիում փողոցաշինական աշխատանքները կանգ են առել: Բոլոր շինկազմակերպությունների համար պատճառները նույնն են: Դրանք նախագծային անհամապատասխանություններն են: Ստորգետնյա ենթակառուցվածքները փաստաթղթերով այլ խորությունների վրա են, իսկ իրականում, ինչը փորելուց հետո է պարզվում՝ մեկ այլ: Շինարարական աշխատանքները դադարեցվել են անորոշ ժամանակով: Կազմակերպությունները սպասում են նախագծային փոփոխությունների: Աշխատանքային գրաֆիկից արդեն հետ են ընկել: Լավագույն դեպքում, եթե աշխատանքներ տարվում են, […]
13:05 14.09.2018
«Հայկական ՏՏ ոլորտը շատ դրական տպավորություն է թողել պատվիրակության վրա: Նրանք ոգևորված էին և հաճելի անակնկալի եկան, քանի որ չէին պատկերացնում այդ ոլորտի խորությունը Հայաստանում, չէին պատկերացնում նրա դեմքը: Մի բան, որ իրոք ցնցեց պատվիրակության անդամներին, դա կանանց ներկայությունն էր այդ ոլորտում, որովհետև հայաստանյան ոլորտի մեջ կանայք կազմում են 30-50% մինչև համարյա բոլոր ընկերություններում ու […]
12:22 14.09.2018
«Մարդկանց հոգեբանության մեջ լուրջ փոփոխություն է տեղի ունեցել, մեծ հաշվով, բոլորը ոգևորված են և ավելի հավատով են լցված ապագայի նկատմամբ: Տրամադրությունը շատ դրական է այսօր Հայաստանի նկատմամբ, որը շատ կարևոր է: Բնական է, որ ինչպես և ամեն տեղ, այնտեղ նույնպես սպասողական վիճակ կա: Բոլորն ուզում են հեղափոխության անմիջական հետևանքները տեսնել»,- Շանթ ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում […]
09:43 14.09.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական դատարանի նորանշանակ դատավոր Արման Դիլանյանի եկամուտների հանրագումարը 2017թ. կազմել է 7 443 986 ՀՀ դրամ: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2017թ. տարեկան հայտարարագրից, որը նա ներկայացրել է 2018թ. մարտի 29–ին, երբ դեռ ՀՀ վարչական դատարանի դատավոր է եղել: 2017թ. նրա եկամուտները գոյացել են […]
09:10 14.09.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանից օգոստոսի 8-ին հայտնաբերված անօրինական զենքը, որի կապակցությամբ նույն օրը ևեթ ԱԱԾ-ն և ՀՔԾ-ն հայտարարեցին, որ դրանք, հավանաբար, կիրառվել են Մարտի 1-ին, երկարուձիգ փորձաքննություն է անցնում։ Օրեր առաջ, երբ գրել էինք, որ փորձաքննության արդյունքների համաձայն՝ այդ զենքը կապ չունի Մարտի 1-ի հետ, ՀՔԾ-ից հերքում էին տարածել, որ փորձաքննությունն […]
20:09 13.09.2018
Շիրակի մարզի համայնքներին հնարավորություն է ընձեռվել տնտեսական և սոցիալական ուղղվածության մի շարք ծրագրեր իրականացնել տեղական և պետական բյուջեների համաֆինանսավորմամբ։ Դրանք բնակավայրերի զարգացման նպատակ ունեն, բայց ծրագրից օգտվելու պահանջներն այնպիսին են, որ մարզի համայնքների կեսից ավելին դրանց չի կարողացել բավարարել և ծրագրում չեն ընդգրկվել։ Արդյունքում՝ պետբյուջեի նպատակային միջոցներից՝ սուբվենցիաներից, օգտվել են հիմնականում խոշոր ու խոշորացված համայնքներն […]
17:39 13.09.2018
ՌԴ-ում ձերբակալված թալիշ վտարանդի քաղաքական գործիչ Ֆահրադդին Աբոսզոդայի պաշտպանության համար ոտքի են կանգնել տարբեր երկրներում ապրող այն էթնիկ խմբերը, որոնք տուժել են Ադրբեջանի բռնի քաղաքականության պատճառով: Պաշտոնական Բաքուն դեռևս 1990-ական թվականներից հետապնդում է Ֆահրադդին Աբոսզոդային՝ ահաբեկչական քարոզչության և թշնամության սերմանման մեղադրանքով, մինչդեռ թալիշ գործիչը տարիներ շարունակ պայքարում է իր ազգի իրավունքների պաշտպանության համար, արցախյան պատերազմի […]
13:25 13.09.2018
Սեպտեմբեր 13-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարան է այցելել Իսրայելում ԱՄՆ նորանշանակ հյուպատոս Կարեն Սասահարան: Այդ մասին Shantnews-ը տեղեկանում է Պատրիարքարանից: Նշվում է, որ նորանշանակ հյուպատոսը հանդիպել է Երուսաղեմի Հայոց պատրիարք Տ. Նուրհան արք. Մանուկյանի հետ: Ամերիկացի դիվանագետին հայկական կառույց է ուղեկցել հյուպատոսարանի արարողակարգային գրասենյակի պատասխանատու Ջասոն Սմիթը:
22:33 12.09.2018
Նախագծային թերություններն ու բնակիչների հետ անհամաձայնությունները խախտել են Գյումրիի Կոմիտաս փողոցի շինարարության ավարտի ժամկետները: Մեկ ամսից է նախատեսված փողոցի շահագործումը, բայց շինարարը չի խոստանում այն ժամանակին հանձնել: Նախ աշխատանքները ձգձգվեցին փողոցում նախագծով չնախատեսված կամրջի կառուցման պատճառով , այժմ էլ բնակչի հետ ունեն անհամաձայնություններ: Կոմիտաս փողոցում գործը հասել է մայթերի ասֆալտապատմանը, բայց շինարարությունը առաջ չի գնում մեկ բնակչի […]
16:44 12.09.2018
Սեպտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի` Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներ պարոն Ժիլբեր-Լյուկ Դընվինազին, պարոն Պիեռ Ուզուլիասին և խմբի գործադիր քարտուղար տիկին Վերոնիկ Բոկեին: Ողջունելով խորհրդարանական պատվիրակության այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Ամենայն Հայոց կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձել է երկու երկրների […]
13:42 12.09.2018
Բարեկարգվելուց հետո Վայոց ձորի Արատես համայնքում բացված համանուն ճամբարային դպրոցում կբացվի նաև Հայաստանում առաջին ռազմամարզական ճամբարը: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: Հենց այս կրթահամալիրն է Արատեսի ճամբարի նախաձեռնության հեղինակը: «Մենք գնում ենք անընդհատ կառուցման ճանապարհով»,-խոսելով «Դպրոց բնության գրկում» նախագծի մասին՝ ասել է կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: […]
13:26 12.09.2018
Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իր և մի շարք անվանի գործիչների կողմից գրված խնդրանք-դիմումին, որում նախագահ Արմեն Սարգսյանին կոչ է արվում ՀՀ քաղաքացիություն տալ Ժիրայր Սեֆիլյանին: «Դիմումն ուղարկվել է օգոստոսի 8-ին, մինչ այսօր պատասխան չկա: Անկեղծ ասած, ես արդեն ամաչում եմ …», – գրել է երգչուհին: https://www.facebook.com/hasmik.papian.5/posts/10212784710996204
12:10 12.09.2018
Սեպտեմբերի 16-ին Հալեպում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, ընտրվելու է նահանգային խորհուրդ, որը կազմված է լինելու 100 հոգուց, ինչպես նաև ձևավորվելու է 50 հոգուց կազմված քաղաքային խորհուրդ: Shantnews.am-ի տեղեկություններով` ընտրություններին մասնակցելու են նաև վեց հալեպահայեր: Նրանցից երկուսը՝ Մարիա Գաբրիելյանն ու Նորա Գրաջյանը, Բերիո հայոց թեմի թեկնածուներն են, իսկ սիրիական իշխող ԲԱԱՍ կուսակցության ցուցակով ընտրություններին մասնացելու […]
11:24 12.09.2018
Facebook սոցցանցի օգտատեր Հովիկ Գյոզալյանն իր էջում տեսանյութ է հրապարակել, որում պատահաբար ֆիքսել է Վազաշենի գնդակոծության պահը: «Ուրախ պարում էինք ու մեկ էլ… Այսպիսին է երեխաների անդորրը Վազաշենում»,- տեսանյութին կից գրել է օգտատերը:
23:10 11.09.2018
Գյումրիի ավագանու աշնանային նստաշրջանի առաջին նիստին քննարկվել են պատվավոր քաղաքացու կոչումներ շնորհելու օրակարգային առաջարկները, որոնց համաձայն` «Գյումրու պատվավոր քաղաքացու» կոչումներ ստացան գիտնական Սերգեյ Նազարեթյանը, օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանը և բարերար Լեոնարդո Գմյուրը։ Վերջինիս կոչումը շնորհվել է հետմահու։ Նորընծա պատվավոր քաղաքացիների կոչումների հանձնման պաշտոնական արարողությունը կկայանա սեպտեմբերի 30-ին անցկացվելիք «Գյումրիի օր» տոնակատարությունների ժամանակ:
20:10 11.09.2018
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Գարո Փայլանն անդրադարձել է 8 տարվա ազատազրկման դատապարտված Վանի հայամետ նախկին քաղաքապետ Բեքիր Քայայի գործին, Twitter-ի իր միկրոբլոգում նա, մասնավորապես, գրել է. «Իրավական պետություն չդարձանք, բայց նույնիսկ օրենքի երկիր չենք: Անգամ ցեղապետություններում նման դատավարություն չի լինում: Ամո՛թ»: Ինչպես ավելի վաղ Shantnews.am-ը հայտնել էր, Ծիծեռնակաբերդ այցելած Վանի նախկին քաղաքապետը […]
12:55 11.09.2018
Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քրդական բանվորական կուսակցության» (PKK) անդամ լինելու մեղադրանքով ձերբակալված Վանի նախկին քաղաքապետ Բեքիր Քայան, որ քաղաքապետի պաշտոնից հեռացվել է նույն մեղադրանքով, թուրքական դատարանի կողմից դատապարտվել է 8 տարի 9 ամիս բանտարկության: Haberturk-ի փոխանցմամբ՝ նրա հետ դատապարտվել են նաև նախկինում ձերբակալված, PKK-ի անդամ մի խումբ քուրդ գործիչներ՝ 6-9 տարվա ազատազրկման տարբեր ժամկետներով: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ […]
12:09 11.09.2018
Թուրքական «Յենի շաֆաք» պարբերականի հոդվածագիր, շարիաթի՝ իսլամական իրավունքի դոկտոր Հայրեթթին Քարամանի նոր հոդվածը բուռն քննարկումների թեմա է դարձել հակաիշխանական շրջանակներում, ինչպես նաև Թուրքիայից դուրս: Իշխանամետ «Յենի շաֆաքում» տպագրած իր հերթական հոդվածում նա մեղադրանքներ է ուղղել հայերին և հրեաներին, մասնավորապես նշելով, թե հրեաները կարողացել են ֆաշիստական բռնություններն օգտագործել իրենց շահերի համար՝ հանդես գալով իբրև հալածյալներ: Հոդվածագիրը […]
22:51 10.09.2018
Գյումրիի Սուրբ նշան եկեղեցում առաջին անգամ կիրակնօրյա պատարագ է մատուցվել երգեհոնային երաժշտության հնչյունների ներքո։Երաժշտական գործիքը ֆրանսաբնակ ճանաչված երգեհոնահարուհի Նարինե Սիմոնյանի նվերն է իր քաղաքին: Եվ իր ցանկությամբ առաջին անգամ նոր երգեհոնը փորձարկել է հենց ինքը ։ Աշխարհահռչակ երգեհոնահարուհի Նարինե Սիմոնյանի երազանքը վերջապես իրականություն է դարձել։ Գյումրեցի արվեստագետի ցանկությունն է եղել հենց այս եկեղեցում ունենալ երգեհոն , […]
16:37 10.09.2018
Դեպքը Ոստան գյուղի գյուղապետարանի շենքում էր կատարվել` սեպտեմբերի 5-ին: Օրը ցերեկով, անհայտ անձը, օգտվելով «Հայփոստ» ՓԲԸ աշխատակցուհու բացակայությունից, կոտրել էր գրասենյակի դռան ապակին, գրասեղանի դարակից փող էր հափշտակել ու քանի որ, մեղմ ասած, անաղմուկ չէր գործել` գյուղապետարանի աշխատակցուհիները նկատել էին նրան, փորձել էին բռնել: Չէր հաջողվել: Փախել էր: Կատարվածից րոպեներ անց ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվեց: […]
15:37 10.09.2018
Վերլուծաբանները դեռևս քննարկում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Թուրքիայի հասցեին հնչեցրած վերջին հայտարարությունները: Ինչպես հայտնի է՝ անցյալ ամսվա վերջին տարբեր երկրներում հավատարմագրված ֆրանսիացի դիվանագետների հետ հանդիպման ժամանակ Մակրոնը կասկած էր հայտնել, թե Թուրքիան կարող է Եվրամիության լիիրավ անդամ դառնալ: Պատճառը, ըստ Ֆրանսիայի նախագահի, Էրդողանի վարած քաղաքականությունն է, որի արդյունքում թուրքական պետությունը զգալիորեն կորցրել է իր […]
11:19 10.09.2018
Մարդու իրավունքների պաշտպանին դիմած քաղաքացին խնդրել է աջակցել աշխատավարձային հաշվի վրա 30.000 դրամի չափով դրված արգելանքը բռնագանձելու հարցում: ՄԻՊ-ից հայտնում են, որ նա տեղեկացրել է, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից սահմանված չափով գումարը չբռնագանձելու արդյունքում չի կարողանում օգտագործել այլ հաշվեհամարները: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժինը պարզել է, որ հարուցված կատարողական վարույթը ենթակա է […]
18:37 09.09.2018
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 1։40-ի սահմաններում, անհայտ անձը կոտրել է Գյումրիի Շիրակացի փողոցում գտնվող Դվին ռեստորանային համալիրի հետնամասի դռան ապակին, մուտք է գործել ու տակնուվրա արել սրահը։ Հարսանյաց սրահի պահակը ձայներ է լսել ու միացրել ազդանշանային համակարգը, որից հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն ու ՊՊԳՎ Գյումրիի պահպանության բաժնի խումբը: […]
18:04 09.09.2018
Երևանում քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց, 50-55 տարեկան տղամարդն ինքնահրկիզման փորձ է արել: Բարեբախտաբար, քաղաքացիներն արագ նկատել են և հանգցրել կրակը, սակայն քաղաքացին դեմքի և մարմնի որոշ հատվածներում այրվածքներ է ստացել: Դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է հիվանդանոց: Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխվածի […]
15:12 09.09.2018
Աղթամարի Սուրբ Խաչ վանքում այսօր մատուցված պատարագին ներկա են եղել մեծ թվով հավատացյալներ ՝ Ստամբուլից, սփյուռքի տարբեր համայնքներից և Հայաստանից, ինչպես նաև թուրք պաշտոնյաներ: Այս մասին Shantnews-ը տեղեկանում է Թուրքիայից: Պատարագի ավարտին խոսքով հանդես է եկել Պոլսո պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արք. Աթեշյանը: Նշենք, որ անցնող երեք տարիներին թուրք-քրդական բախումների պատճառով պատրիարքարանը դադարեցրել էր 2010 թվականին […]
13:50 09.09.2018
Շիրակի մարզում այսօր՝ սեպտեմբերի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ժամը 01:40-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Գյումրիի պահպանության բաժնում «տագնապ» ազդանշան է միացվել Գյումրիում գործող «Դվին» հարսանյաց սրահից: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն ու ՊՊԳՎ Գյումրիի պահպանության բաժնի խումբը: Ոստիկանները հարսանյաց սրահի ներսում հայտնաբերել են […]
01:39 09.09.2018
Տ. Անուշաւան եպս. Դանիէլեան ընտրուած է Ամերիկայի (Անթիլիասական) Արեւելեան թեմի առաջնորդ։ Այս մասին Shantnews.am-ը տեղեկութիւն ստացաւ նշեալ թեմին մօտիկ կանգնած աղբիւրէ մը, որ նաեւ փոխանցեց, թէ առաջնորդի ընտրութեան համար հրաւիրուած նիստն անցած է համախոհական եւ սիրալիր մթնոլորտի մը մէջ, եւ Սրբազան Հայրն ընտրական առաջին իսկ նիստին արժանացած է ժողովականներուն մեծամասնութեան քուէին։ Նշենք, որ ժողովին մասնակից […]
23:26 08.09.2018
Երկու տարի առաջ մեկնարկած «Մաքուր Հայաստան» համապետական ծրագիրը դեռ շարունակվում է: Այսօր հերթական համապետական շաբաթօրյակն է կազմակերպվել: Շիրակի մարզում 263 պետական աշխատակազմ պատրաստակամություն է հայտնել մասնակցել մարզի վարչական տարածքներում իրականացվող մաքրությանը , որի համար բացի աշխատուժից` աշխատանքներում ներգրավվել է ավելի քան 100 միավոր տեխնիկա: Շիրակի մարզպետարանի աշխատակազմը մաքրել է Գյումրիի «Թռչունյան տուն » երեխաների խնամքի […]
16:29 08.09.2018
Շիրակի փոխմարզպետ Արա Մելիքջանյանը, ով նաև Գյումրիի փողոցաշինական աշխատանքների վերահսկողության համակարգողն է, հյուրընկալվել է «Շանթ» հեռուստաընկերության «Տեսանկյուն» հաղորդաշարին ու խոսել դեռ նոր մեկնարկած աշխատանքներում հայտնաբերված թերություններից, ինչպես նաև այն աշխատանքներից, որոնք իրականացնում է վերահսկողական մարմինը։ Ծրագրի տեխնիկական մասի վերահսկողությունն իրականացնում է «Ճաննախագիծ» ընկերությունը, որը նաև ծրագրի նախագծողն է։ Այս հանգամանքը Շիրակի փոխմարզպետի համար զարմանալի է։ Փաստորեն, […]
13:02 08.09.2018
Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Աստվածամոր ծննդյան տոնը՝ Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից: Աստվածաշնչում նկարագրված չէ Մարիամ Աստվածածնի ծնունդը, և այն մեզ փոխանցվել է եկեղեցու սրբազան ավանդությամբ: Կույսի ծնողները` Հովակիմն ու Աննան երկար ժամանակ երեխա չէին ունենում: Եվ մի օր, երբ Աննան իջնում է պարտեզ՝ աղոթելու, հանկարծ հայտնվում է Տիրոջ հրեշտակը և ավետում, որ […]