22:27 21.09.2018
Գյումրին տոնական տեսքով այս տարի էլ չառանձնացավ, իսկ Անկախության տոնին նվիրված միջոցառումները կենտրոնացրել էին հիմնականում մշակութային օջախներում ու թանգարաններում: Արվեստի դպրոցների սաներն ու խմբերը բացօթյա համերգներ էին տալիս, թանգարանների բակերում ցուցադրվում էին պատանիների ու դպրոցականների՝ անկախության թեմայով նկարները, իսկ Աբովյան ճեմափողոցն էլ ամբողջությամբ տրամադրվել էր փոքրիկներին, որտեղ տիկնիկների ցուցադրություն էր կազմակերպվել: Պարելուց, ուրախանալուց հետո մուլտհերոսները նրանց ուղեկցեցին տիկնիկային թատրոն, որտեղ Թումանյանի «Սուտլիկ Որսկանը» հեքիաթի առաջնախաղն էր:
Փոքրիկների համար տիկնիկների աշխարհն էր հետաքրքիր ու զվարճալի, իսկ երիտասարդների համար՝ ազատության հնչյունները : Խոսքը ռոք երաժշտության մասին է : Աբովյան ճեմափողոցի վերջնամասում հավաքված երիտասարդներն ու պատանիները լսում էին հայերանասիրական երգեր՝ ռոքի համադրությամբ։
«Ռոքի միջոցով ներկայացնում ենք մեր գաղափարախոսությունը, նույն այն ազատությունը, մտքի ազատությունը, գործողությունների ազատությունը, ռոքն ու անկախությունը խորհրդանշում են ազատություն»,- անկախությունն այսպես բնութագրեց երիտասարդ երաժիշտ Հովհաննես Լոռեցյանը:
Գյումրիի երաժշտական դպրոցների սաներն ու անհատ կատարողներն էլ Շիրազի հուշատուն-թանգարանի բակ էին հրավիրում բոլորին՝ բացօթյա համերգի: Թանգարանի այցելու տարբեր սերունդների ներկայացուցիչները համերգից հետո պատրաստվում էին անմիջական զրույցի՝ ի՞նչ է անկախությունը տարբեր սերունդների պատկերացումներով թեմայով:
«Անկախությունը այսօրվա նորածնի տոնն է,ինքը ավելի շատ բան է տեսնելու քան մենք և ինքը ավելի լուսավոր է տեսնելու այդ ամենը,քան մենք»,- ասել է Շիրազի հուշատուն-թանգարանի տնորեն Արա Պապանյանը:
«Հեղափոխությունից հետո հասկացանք , որ հայ ազգը միասնական է, կարող է լինել համախմբված և անել այն ամենն, ինչը շատերի ուժերից վեր է»,- անկախության մասին իր տպավորություններն է ներկայացրել գյումրեցի ուսանողուհի Նելլի Սաղաթելյանը:
Քաղաք եկած հյուրերի առջև իր դռներն էր բացել նաև Իսահակյանի տուն-թանգարանը: Շրջելով գյումրվա նիստ ու կացով, հին կահույքով ու խեցեղենով ձևավորված ցուցասրահներում այցելուները համատեղել էին տոնական ազատ օրվա հնարավորությունն ու գյումրեցի մեծերին առնչվող եզակի ցուցանմուշները տեսնելու ցանկությունը: Անկախության օրվան նվիրված միջոցառումները մշակութային կենտրոնններում շարունակվեցին մինչև երեկո, որից հետո կենտրոնական հրապարակում ներկաները մասնակցեցին ազգային երգ ու պարի տոնական համերգին:
13:00 13.08.2025
Լավրովը օգոստոսի 21-ին Մոսկվայում կհանդիպի Հնդկաստանի արտգործնախարարի հետՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը օգոստոսի 21-ին բանակցություններ կվարի Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ, որը պաշտոնական այցով կգտնվի Մոսկվայում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը: «Օգոստոսի 21-ին բանակցություններ կկայանան Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և նրա հնդիկ գործընկերոջ՝ Սուբրամանիամ Ջայշանկարի միջև, […] ...
12:49 13.08.2025
Զելենսկին կարող է այսօր մեկնել Բեռլին՝ Թրամփի հետ տեսակոնֆերանսին մասնակցելու համարՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի օրը կայցելի Բեռլին, որտեղ նա, հավանաբար, կմասնակցի եվրոպական առաջնորդների, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առցանց գագաթնաժողովին, հաղորդում է գերմանական Bild թերթը։ «Զելենսկին այսօր անձամբ կժամանի Բեռլին՝ Մերցի հետ միասին Թրամփի հետ տեսակոնֆերանսին մասնակցելու համար։ Զելենսկին մայրաքաղաքում կլինի կեսօրին։ Մերցը հատուկ ընդհատել է իր ամառային […] ...
12:40 13.08.2025
Երևանի պարեկները օտարերկրացու մոտ թմրանյութ են հայտնաբերել. 32-ամյա տղամարդը ձերբակալվել էՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները օգոստոսի 11-ին Դավիթաշենի գերեզմանատան մոտ ձերբակալել և Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժին են տեղափոխել 32-ամյա մի օտարերկրացու: Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 3.5 գրամ դեղնականաչավուն զանգվածով փաթեթ: Պարզվել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է: Օտարերկրացին և կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական մարմին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
12:29 13.08.2025
Կարեն Խաչանովը վստահ հաղթանակով դուրս եկավ Ցինցինատիի մրցաշարի 1/8 եզրափակիչՑինցինատի մասթերսի 1/16 եզրափակչում Կարեն Խաչանովը վստահ հաղթանակի հասավ Ջենսոն Բրուքսբիի նկատմամբ: Գրանցվեց 6:3, 6:3 հաշիվը: Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստը ռևանշի հասավ 2022-ին ամերիկացուց կրած ջախջախիչ պարտության դիմաց: Բրուքսբիի դեմ միակ խաղում Կարենը պարտվել էր 0:6, 3:6 հաշվով: Խաչանովը նախորդ 19 խաղից հաղթել է 16-ը: Նրա հաջորդ մրցակիցը դեռ հայտնի չէ: ...
12:20 13.08.2025
ԱՄՆ Ազգային գվարդիան ժամանել է ՎաշինգտոնԱՄՆ Ազգային գվարդիայի զինծառայողները, որոնց նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել էր լրացուցիչ տեղակայել Վաշինգտոնում, ժամանել են ծառայելու ԱՄՆ մայրաքաղաքում, ասվում է ԱՄՆ բանակի հայտարարության մեջ։ Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ Վաշինգտոն է ուղարկել Ազգային գվարդիայի մոտ 800 զինծառայող՝ քաղաքում հանցագործության դեմ պայքարելու համար։ «Կոլումբիայի շրջանի Ազգային գվարդիան ներկայացել է ծառայության։ ԱՄՆ բանակը գործի է դրել […] ...
12:11 13.08.2025
Թուրքիայում երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 1200 հետցնցումՍեյսմոլոգները գրանցել են ավելի քան 1200 հետցնցում Թուրքիայի Բալըքեսիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժից հետո, հաղորդում է Աղետների կառավարման վարչությունը: Մեկ մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել կիրակի օրը Սինդիրգի քաղաքի մոտակայքում տեղի ունեցած 6.1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով, ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ Ցնցումները զգացվել են մի քանի հարևան նահանգներում, այդ թվում՝ […] ...