Կառավարությունը գումար է հատկացրել Բրյուսելում ՀՀ դեսպանության համար ծառայողական շենք ձեռք բերելու նպատակով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+26.09 oC

Կառավարությունը գումար է հատկացրել Բրյուսելում ՀՀ դեսպանության համար ծառայողական շենք ձեռք բերելու նպատակով

17:07 13.03.2025

Կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 4,300,000 եվրոյին համարժեք դրամ՝ Բրյուսել քաղաքում Հայաստանի Հանրապետության դեսպանության համար ծառայողական շենք ձեռք բերելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ Բելգիայում ՀՀ դեսպանությունը նախնական բանակցություններ է սկսել Բրյուսելի Գործարարների Միության ներկայացուցիչների հետ՝ Rue d’Arlon 92 1040 Bruxelles հասցեում գտնվող շենքը, որպես դեսպանության նոր շենք ձեռքբերելու նպատակով:

Դեսպանության ներկայիս շենքը ձեռք է բերվել 2005 թ. և արդեն իսկ հանդիսանալով հին շինություն՝ շուրջ 20 տարիների շահագործման ընթացքում պահպանման տեսանկյունից դարձել է առավել խնդրահարույց։ Դիրքով և չափերով պայմանավորված՝ ներկայիս շենքը իր տարածքում ընդհանրապես չունի ավտոկայանատեղի։

Շենքի էլեկտրահաղորդակցության, կապի, ջեռուցման (հովացման համակարգ ընդհանրապես գոյություն չունի) համակարգերի հետ կապված փոփոխություններն ու սպասարկումն էական բարդություններ են առաջացնում՝ հաշվի առնելով շենքի կարգավիճակը: Դեսպանության շենքը գտնվում է պետության հսկողության տակ, որի հետևանքով շենքի ներսում և դրսում փոփոխություններ անելը սահմանափակված է։ Rue d’Arlon 92 1040 Bruxelles հասցեում գտնվող շինության ձեռքբերումը նպատակահարմար է՝ շենքը գտնվում է Բրյուսելի հեղինակավոր եվրոպական թաղամասում, որի անմիջական հարևանությամբ գտնվում են մի շարք այլ դեսպանություններ և ներկայացուցչություններ, ԵՄ կառույցներ, ֆունկցիոնալ և լոգիստիկ էական առավելություններից բացի՝ շինության ձեռքբերումը կունենա նաև քաղաքական և խորհրդանշական բաղադրիչ՝ հաշվի առնելով ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընդլայնումն ու Բրյուսելում առավել տեսանելիություն և ներկայանալիություն ապահովելու կարևորությունը: Շինությունը կառուցվել է 1866-1870 թվականներին, նախկինում ծառայել է որպես Բրյուսելի Գործարարների Միության շենք և ֆունկցիոնալ առումով հիմնականում համապատասխանում է դեսպանության գործունեության համար անհրաժեշտ չափանիշներին։

Այն չափերով էապես գերազանցում է ներկայիս շինությանը, բաղկացած է 4 հարկից և նկուղային տարածքից, որը կարող է ապահովել 20 և ավելի աշխատակիցների համար բավարար գրասենյակային պայմաններ, ինչպես նաև մինչև 21 ավտոմեքենայի կայանատեղի: Շինությունն ունի հանդիպումների սենյակներ, փոքր ու միջին ընդունելությունների և միջոցառումների համար նախատեսված դահլիճներ և հարմարություններ, որի օգտագործման պարագայում դեսպանությունը հնարավորություն կունենա կազմակերպել հանդիպումներ և իրականացնել տարբեր միջոցառումներ՝ զերծ մնալով տարբեր տարածքների բավական թանկ վարձակալման անհրաժեշտությունից: Հաշվի առնելով անշարժ գույքի գների շարունակական աճը՝ շինության ձեռքբերումը պետության համար կարող է հանդիսանալ նաև շահավետ և երկարաժամկետ ներդրում (վերջին 20 տարիների ընթացքում անշարժ գույքի գները աճել են գրեթե 3 անգամ):

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

Պյանիչը հեռացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ից

21:45 26.06.2025

Պյանիչը հեռացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ից

Անվանի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը հեռացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Բոսնիացի ֆուտբոլիստի հետ ԲԿՄԱ-ի կազմը լքել է նաև մեկ այլ կիսապաշտպան Ռիֆատ Ժեմալետդինովը։ Պյանիչը ԲԿՄԱ էր տեղափոխվել 2024 թ. սեպտեմբերին։ ...

Հայաստանը թվային զարգացումը համարում է կայուն աճի հիմնական ուղղություններից մեկը. վարչապետ

21:33 26.06.2025

Հայաստանը թվային զարգացումը համարում է կայուն աճի հիմնական ուղղություններից մեկը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար մասնակցել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրասիական տնտեսական ֆորումին: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես, նշել է. «Պետությունների հարգելի ղեկավարներ, պատվիրակությունների անդամներ, Հարգելի հյուրեր, տիկնայք և պարոնայք, Թույլ տվեք ողջունել Եվրասիական տնտեսական ֆորումի մասնակիցներին, ինչպես նաև շնորհակալություն հայտնել այս միջոցառման կազմակերպման համար կատարված աշխատանքի համար։ Հարգելի գործընկերներ, ֆորումի մասնակիցներ, […] ...

Հայաստանի և Չինաստանի միջև քաղաքական երկխոսությունը բավականաչափ հասուն է․ Միրզոյան

21:32 26.06.2025

Հայաստանի և Չինաստանի միջև քաղաքական երկխոսությունը բավականաչափ հասուն է․ Միրզոյան

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը: ՀՀ ԱԳ նախարարը հանդես է եկել բացման խոսքով․ «Ձերդ Գերազանցություն, նախարար Վան Յի, հարգելի՛ գործընկերներ, Նախ և առաջ թույլ տվեք երախտագիտությունս հայտնել Ձեր հրավերի և այն ջերմ հյուրընկալության համար, որ զգացել եմ Չինաստան ժամանելու առաջին իսկ պահից: Սա իմ […] ...

Դպրոցների ու մանկապարտեզների օտարման հարցերը՝ քննության առարկա. Արմեն Գալջյանի հարցազրույցը

21:20 26.06.2025

Դպրոցների ու մանկապարտեզների օտարման հարցերը՝ քննության առարկա. Արմեն Գալջյանի հարցազրույցը

Երևանը մշտապես իրականացվող փոփոխությունների կիզակետում է: Դրանք արտահայտվում են տարբեր բնագավառներում: Բայց որոնք են դրանց առանձնահատկությունները և ինչ է փոխվել մայրաքաղաքային կյանքում: Այս ու այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է Երեվանի Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը: ...

BACK_TO_TOP