Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կա տուժած – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+17.09 oC

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կա տուժած

21:00 28.03.2024

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին թիվ 2 բուժմիավորումից ահազանգ է ստացվել, որ նույն օրը Հրաչյա Քոչար փողոցում անձրևաջրերի պատճառով սահել-ընկնելու հետևանքով ստացած վնավածքներով իրենց է դիմել Երևանի բնակիչ 17-ամյա Ս․ Ջ․-ն, ում մոտ ախտորոշվել է «քթոսկրերի բազմաբեկոր կոտրված տեղաշարժով»:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արաբկրի բաժնի քրեական հետախուզության, անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարտի 22-ին ժամը 21։10-ին Վ.Փափազյան փողոցի 8 հասցեում գործող «Ռիո Մոլլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ Երևանի բնակիչներ 17-ամյա Հ․ Գ․-ն, 19-ամյա Գ․ Մ․-ն, 17-ամյա Ն․ Մ․-ն, 17-ամյա Ս․ Ջ․-ն, 17-ամյա Ն․ Ա․-ն և դեռևս չպարզված անձինք, անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ վիճաբանել են միմյանց հետ, որի ժամանակ Ս.Ջ․-ն ստացել է մարմնական վնասվածք:

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ անհայտ անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեքսիկայի Սենատը հաստատել է պատիժը սեռափոխության թերապիայի համար

22:50 27.04.2024

Մեքսիկայի Սենատը հաստատել է պատիժը սեռափոխության թերապիայի համար

Մեքսիկայի Սենատը հաստատել է երկուսից վեց տարվա ազատազրկում նրանց համար, ովքեր  թերապիա են անցնում սեռը փոխելու համար: Այս մասին հայտնում է Մեքսիկայի Կոնգրեսի վերին պալատի տեղեկատվական պորտալը։ «Սենատը հաստատել է սեռափոխության համար թերապիա օգտագործողների պատիժը՝ 2-6 տարի ժամկետով ազատազրկում և մեկից երկու հազար միավոր տուգանք»,- ասվում է զեկույցում։ Նաև նշվում է, որ եթե խոսքը «անչափահասների […] ...

61-ամյա Արմեն Սոլոմոնյանն արդեն 5 տարի է՝ ԵԱՍՄ համայնքային հիմնարկում ջրցան մեքենայի վարորդ է

21:31 27.04.2024

61-ամյա Արմեն Սոլոմոնյանն արդեն 5 տարի է՝ ԵԱՍՄ համայնքային հիմնարկում ջրցան մեքենայի վարորդ է

Երևանի քաղաքապետարանը շարունակում է պատմել Երևանի մարդկանց մասին. այս անգամ շարքի հերոսը 61-ամյա Արմեն Սոլոմոնյանն է, ով արդեն 5 տարի է՝ ԵԱՍՄ համայնքային հիմնարկում ջրցան մեքենայի վարորդ է: Մանրամասները՝տեսանյութում: ...

ՀՀ քաղաքացիները՝ վարչապետի հետ

19:28 27.04.2024

ՀՀ քաղաքացիները՝ վարչապետի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան էջում վարչապետի և քաղաքացիների մասնակցությամբ լուսանկարների շարք է հրապարակել՝ կից գրելով․ «Մեր քաղաքացիները մեր վարչապետի հետ»։   ...

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանի վարչական շրջաններում անցկացվել են տարաբնույթ  մշակութային միջոցառումներ

19:23 27.04.2024

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանի վարչական շրջաններում անցկացվել են տարաբնույթ մշակութային միջոցառումներ

Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում անցկացվել են տարաբնույթ մշակութային միջոցառումներ, ցուցահանդեսներ, քննարկում-բանախոսություններ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ «ՀՀ մարզերի 73 համայնքներում ու բնակավայրերում, ինչպես նաև Երևանի 12 վարչական շրջաններում տեղի է ունեցել «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով բանախոսությունների շարք: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Կարեն Գիլոյանը […] ...

«Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել Երեւանի եւ Սյունիքի մարզի դպրոցների աշակերտներ եւ ուսուցիչներ

18:08 27.04.2024

«Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել Երեւանի եւ Սյունիքի մարզի դպրոցների աշակերտներ եւ ուսուցիչներ

Անցնող շաբաթ «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել Երեւանի եւ Սյունիքի մարզի դպրոցների աշակերտներ եւ ուսուցիչներ: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ պատգամավոր Արմեն Խաչատրյանը հանդիպել են Սյունիքի մարզի Խոտ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ու ուսուցիչների հետ: «Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հյուրընկալել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի «Ուսմունք» դպրոցի […] ...

Մահացել է «Չանախ» ընկերության հիմնադիր Ղուկաս Բունիաթյանը

18:01 27.04.2024

Մահացել է «Չանախ» ընկերության հիմնադիր Ղուկաս Բունիաթյանը

84 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Չանախ» ընկերության հիմնադիր Ղուկաս Բունիաթյանը։ Ղուկաս Բունիաթյանը ծնվել է Իրանի Իսլամական հանրապետությունում` 1940 թ.։ Պարսկաստանից հայրենադարձության ծրագրով ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան, դպրոցն ավարտել է Սիսիան քաղաքում, այնուհետև տեղափոխվել է Երևան, ընդունվել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը, ավարտելուց հետո աշխատել է ինստիտուտի կաթի գործարանում` որպես կաթի գլխավոր տեխնոլոգ։ 1989 թ. […] ...

BACK_TO_TOP