Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+26.09 oC

Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն

18:41 27.03.2024

Նախորդ շաբաթ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել էր ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչների հետ: Գիտական կենտրոնի ներկայացուցիչները մտահոգություն էին հայտնել, որ կենտրոնի հարևանությամբ ընթացող մեծածավալ շինարարական աշխատանքների պատճառով խաթարված է կենտրոնի գիտաշխատողների գիտական և հետազոտական գործունեության բնականոն ընթացքը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, այսօր այցելել է ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և խնդիրներն արձանագրելու նպատակով:

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է գիտական կենտրոնում, ծանոթացել շենքային և ընդհանուր աշխատանքային պայմաններին:

Գիտատեխնոլոգիական կենտրոնի ղեկավար Սահակ Գասպարյանը ներկայացրել է գիտական կենտրոնի ընդհանուր աշխատանքը, գիտական և հետազոտական ծրագրերը, որոնք իրականացվում են վերջին տարիներին պետության աջակցությամբ ձեռքբերված նորագույն սարքավորումներով: Նախարարը շրջել է լաբորատորիաներով՝ հետաքրքրվելով այս պահին ընթացող հետազոտություններով և գիտական ծրագրերի իրականացման ընթացքով:

Ինչպես նշել են գիտնականները, հարևանությամբ ընթացող շինարարական աշխատանքների պատճառով նանոսարքավորումները գերճշգրիտ տվյալների հավաքագրում չեն կարողանում իրականացնել, որը գիտական աշխատանքի արդյունավետության տեսանկյունից կարևորագույն պայման է:

Գիտատեխնոլոգիական կենտրոնի ղեկավարը նշել է, որ պետական միջոցներով կենտրոնը ձեռք է բերել մեկ միլիարդից ավելի արժողությամբ գիտական սարքավորումներ, որոնք այժմ կիրառվում են գիտական և տնտեսական կարիքները բավարարելու նպատակով և սպասարկում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր տնտեսության պահանջները:

«Մենք ունենք սարքավորումներ, որոնց մասին տասնամյակներով երազել ենք: Այս սարքավորումներով հետազոտություն կատարելը մեզ համար, որպես գիտնականի, չափազանց կարևոր է »,- նշել են գիտնականները:

ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը ստանում է պետական խոշոր ֆինանսավորում. կենտրոնի տարեկան բազային ֆինանսավորումը շուրջ 641 մլն դրամի է հասնում: Կենտրոնն ընդգրկված է մի շարք գիտական ծրագրերում, որոնց ընդհանուր արժեքը մոտ 10 թեմատիկ գիտական ծրագրերի համար ավելի քան 900 մլն դրամ է կազմում:

Ժաննա Անդրեասյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ կարևորելով տնտեսության բոլոր ոլորտների զարգացումը՝ ԿԳՄՍ նախարարությունը հետամուտ է լինելու, որ կենտրոնի գիտական գործունեության անխափան ընթացքը որևէ հանգամանքով պայմանավորված չխոչընդոտվի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109- րդ տարելիցի առթիվ

12:50 27.04.2024

Մենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109- րդ տարելիցի առթիվ

Հունաստանի նախկին նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը Աթենքի ակադեմիայի կողմից՝ ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ կազմակերպված՝ «Պատվահարկ՝ ի պատիվ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի» թեմայով հատուկ հիշատակի միջոցառման համատեքստում, հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է, որ Աթենքի Ակադեմիայի անունից անկեղծ հուզմունքով և ինքնին հասկանալի պարտքով հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ողբերգական զոհերին, ինչպես նաև […] ...

Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները համակողմանի պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում

12:42 27.04.2024

Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները համակողմանի պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում

ՀՀ քննչական կոմիտեում քննություն է կատարվում՝ պարզելու Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները։ Ըստ ոստիկանությունից ստացված հաղորդման՝ 2024թ․ ապրիլի 26-ին՝ ժամը 21.00-ին, Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սկզբնամասում մի խումբ անձինք, փակելով ճանապարհը, չեն ենթարկվել այն բացելու ոստիկանության ծառայողների օրինական պահանջին: Սկսվել է իրարանցում, որի ընթացքում տարածքում լսվել են պայթյունի ձայներ, այրվել […] ...

Գավառում Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս «Հայրենիքը պետությունն է։ Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ

12:11 27.04.2024

Գավառում Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս «Հայրենիքը պետությունն է։ Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ

Քաղաքացու օրվա առիթով ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակված Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս «Հայրենիքը պետությունն է։ Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ: Միջոցառմանը մասնակցում են Գեղարքունիքի մարզի 14-35 տարեկան երիտասարդները, կրթական հաստատությունների ներկայացուցիչները։ ...

Մի խումբ զինծառայողների կողմից զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից առերևույթ հրաժարվելու դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ

10:11 27.04.2024

Մի խումբ զինծառայողների կողմից զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից առերևույթ հրաժարվելու դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ 2024թ. ապրիլի 26-ին` ժամը 23:30-ի սահմաններում, համացանցում շրջանառված տեսագրությունների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ նույն ժամի սահմաններում ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մի խումբ զինծառայողներ միացել են Տավուշի մարզի Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին քաղաքական դրդապատճառներով խմբված ցուցարարներին՝ հայտարարելով, որ վայր են դրել զենքերը՝ ի նկատի ունենալով, որ […] ...

Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը

10:09 27.04.2024

Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը

Առավոտյան ժամը 10-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը։ Երևման տոնը Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու ուխտի օրն է։ ժամը 11 -ին կմատուցվի տոնական Սուրբ Պատարագ: Մասունքը եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամը 5-ը։ ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:49 27.04.2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

BACK_TO_TOP