Բարեգործական ընթրիք. «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+20.09 oC

Բարեգործական ընթրիք. «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին»

17:49 27.03.2024

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը նախաձեռնում է «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» բարեգործական ընթրիք, որից ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է ՀՀ մարզերում գործունեություն ծավալող սկսնակ կին գործարարներին:
«Բարեգործական ընթրիքը տեղի կունենա ապրիլի 14-ին «ԱրմԱս» գինու գործարանում: Երեկոյի հյուրերի համար զբոսավարի ուղեկցությամբ կկազմակերպվեն շրջայց գործարանի արտադրական տարածքում, սկսնակ կին գործարարների արտադրանքների ցուցահանդես֊վաճառք: Ընթրիքը կուղեկցվի ETHNO COLORS բենդի էթնիկ հայկական և ժամանակակից պարային կատարումներով, կայացած և սկսնակ կին գործարարների ելույթներով, վիճակահանությամբ կխաղարկվեն նվերներ:
Ընթրիքին մասնակցելու համար անհրաժեշտ է գնել սույն տոմսը: Մեկ տոմսի արժեքը՝ 1 մլն ՀՀ դրամ, որը կփոխանցվի ՀՀ մարզերում գործունեություն ծավալող որևէ սկսնակ կին գործարարի: Տեղերը սահմանափակ են: Խնդրում ենք տոմսերը ձեռք բերել մինչև ապրիլի 10-ը: Տոմսերը ձեռք բերելու համար զանգահարել 044 444 761 հեռախոսահամարով կամ նամակ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Բարեգործական ընթրիքը լուսաբանվելու է «Իմ քայլը» հիմնադրամի կողմից»,- ասված է հիմնադրամի Ֆեյսբուքյան գրառման մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:49 27.04.2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ

23:59 26.04.2024

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ

Հայաստանի ներքին գործերի նախարարությունը հերքում է տարածվող լուրերը, թե ոստիկանությունը Կիրանցում լուսաձայնային նռնակ է կիրառել ճանապարհը փակած բնակիչների դեմ։ «Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, թե ոստիկանությունը Կիրանցում ճանապարհը փակած բնակիչների դեմ լուսաձայնային նռնակ է […] ...

Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

22:31 26.04.2024

Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Կոմիտասի պող. 24/2-28 շենքեր, Հր.Քոչարի փ. 23 27-27Ա շենքեր, թիվ 11 պոլիկլինիկա, Գրիգոր Արծրունու փ. 70/1-88 շենքեր, Նոր Արեշ 35փ. 28-69; 37փ. 27-72; 39փ. 1-38 առանձնատներ, Արմավիրի մարզ` 11։00-17:00 Արևադաշտ, Արտամետ […] ...

Երևանի վարչական շրջաններում ընտանի շների համար կառուցվել են հատուկ զբոսայգիներ

21:08 26.04.2024

Երևանի վարչական շրջաններում ընտանի շների համար կառուցվել են հատուկ զբոսայգիներ

Երևանի մի շարք վարչական շրջաններում ընտանի շների համար կառուցվել են հատուկ զբոսայգիներ: Հարմարավետ պայմաններ են ստեղծվել ինչպես շների զբոսանքի, այնպես էլ վարժանքների համար։ ...

Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացել են համակարգիչներ․ ԱՆ

20:50 26.04.2024

Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացել են համակարգիչներ․ ԱՆ

ՀՀ ԱՆ-ից հայտնում են, որ իմունականխարգելման շաբաթվա շրջանակում պատվաստումներում բարձր ընդգրկվածություն ունեցած սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացան համակարգիչներ: Առողջապահության նախարարությունում այսօր Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Տավուշի մարզի իմունիզացիայի բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպել են առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, Հայաստանում ԱՀԿ տարածաշրջանային տնօրենի հատուկ ներկայացուցիչ Մարթե Էվերարդը: Հանդիպման ընթացքում ամփոփվել […] ...

Անահիտ Ավանեսյանը շրջայց է կատարել Աշտարակի և Թալինի բժշկական կենտրոնների շինհրապարակներում

19:44 26.04.2024

Անահիտ Ավանեսյանը շրջայց է կատարել Աշտարակի և Թալինի բժշկական կենտրոնների շինհրապարակներում

ՀՀ ԱՆ-ից տեղեկացնում են, որ նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Արագածոտնի և Շիրակի մարզերում է։ «Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել Աշտարակի և Թալինի բժշկական կենտրոնների շինհրապարակներում, հետևել վերակառուցման աշխատանքներին։ Նախարարը բժշկական ենթակառուցվածքների, շենքային պայմանների արդիականացման ու վերազինման ուղղությամբ տվել է հանձնարարականներ»,-նշված է հաղորդագրության մեջ: ...

BACK_TO_TOP