Գիրք նվիրելու օրը տեղի կունենա «Ազգային գրադարանային հավաքածուն 105 տարեկան է» խորագրով միջոցառում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+15.09 oC

Գիրք նվիրելու օրը տեղի կունենա «Ազգային գրադարանային հավաքածուն 105 տարեկան է» խորագրով միջոցառում

20:13 16.02.2024

Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին՝ 11:30-ին, Ազգային գրադարանի թամանյանական մեծ դահլիճում տեղի կունենա «Ազգային գրադարանային հավաքածուն 105 տարեկան է» խորագրով միջոցառում, որին հրավիրված են մեր գործընկեր հրատարակիչներ, գրադարանի նվիրատուներ, հանրապետության մարզային և համայնքային գրադարանների աշխատողներ, գրքի, ընթերցանության և գրադարանների աջակիցներ։

Բացման խոսքում գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը շնորհակալական խոսք կասի գրադարանի նվիրատուներին և կներկայացնի ազգային գրադարանային հավաքածուի ստեղծման պատմությունը, հավաքածուի ձևավորման այսօրվա և վաղվա մարտահրավերները։

2023 թվականի ընթացքում արժեքավոր գրականություն ենք նվեր ստացել գրող, գրականագետ, թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանից, գրադարանի բարեկամ, պատմաբան Գևորգ Յազիչյանից, Վանուշ Խանամիրյանի ընտանիքից, Արտաշես Պարսամյանից, Հայկական հանրագիտարան հրատարակչությունից, Բուկինիստ ՍՊԸ-ից և այլն։ Գրադարանը արժեքավոր գրքեր նվեր կստանա նաև միջոցառման օրը:

Ազգային գրադարանում Գիրք նվիրելու օրը հատկանշական է լինելու ավելի քան 25 մարզային և համայնքային գրադարանների համար, որոնք վերջին տարիներին լույս տեսած արժեքավոր գեղարվեստական և մանկական գրականություն նվեր կստանան ՀՀ Նախագահի կողմից։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը Ազգային գրադարանին կտրամադրի «Համանդամություն ունեցող 50 կանայք, որ փոխեցին աշխարհը» գրքի 1100 օրինակ՝ քաղաքային և մարզային գրադարաններին բաշխելու համար։ Ներկա կլինեն նաև գրքի հեղինակները՝ ժամանակակից բանաստեղծ Հասմիկ Սիմոնյանը և Արմինե Դանիելյանը։ Գրքի օրինակներ կբաժանվեն հանդիպման մասնակիցներին։

Փետրվարի 19-ին և ամբողջ շաբաթվա ընթացքում գրադարանին նվերներ կհանձնեն տարբեր հայաստանյան և սփյուռքյան կազմակերպություններ և անհատներ։

Միջոցառման ընթացքում կհրապարակվեն երեք հրատարակչությունների անունները, որոնք 2023 թվականին անթերի են կատարել Ազգային գրադարանային հավաքածուի հանդեպ ունեցած պարտավորությունները. նրանց կհանձնվեն «Տարվա օրինապահ հրատարակիչ» վկայագրեր։

Այդ օրը գրադարանն ինքը ևս հանդես կգա նվիրատուի դերում։ Գրադարանի մուտքի մոտ կտեղադրվի նվիրատվության ԳՐՔԱՆԻՎ, որին կդրվեն գրադարանի կողմից առանձնացված գիրք-նվերները։ Դրանք նախորդ տարվա ընթացքում գրադարանին անհատներ նվիրաբերած այն գրքերն են, որոնցից մենք ավելի քան բավարար թվով օրինակներ ունենք։ Հերթապահ գրադարանավարը տեղում կպատասխանի ընթերցողների հարցերին։

Քանի որ փետրվարի 19-ը երկուշաբթի է, հանգստյան օր թանգարանների համար, ուստի գրադարանի գրատպության թանգարանի Գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառումները կազմակերպվելու են օրվան հաջորդող շաբաթվա ընթացքում։ Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային գրադարանից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչ է կենսաբազմազանության մոնիթորինգը

23:59 22.05.2025

Ի՞նչ է կենսաբազմազանության մոնիթորինգը

Կենսաբազմազանության մոնիթորինգը համակարգված կերպով կենսաբազմազանության վիճակի և միտումների դիտարկումն է ժամանակի ընթացքում, որն օգնում է հասկանալ կենդանի օրգանիզմների տեսակային կազմի, բազմազանության և տարածվածության շնորհիվ էկոհամակարգի վիճակը, ինչպես նաև կարող է օգնել հասկանալ թե ինչպես է կլիմայի փոփոխությունը  կամ մարդու գործունեությունը ազդում բնության վրա: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ԻՆՉՊԵ՞Ս Է […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:57 22.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

2025 թ․ բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու ուղղությամբ․ ՊԵԿ նախագահ

23:53 22.05.2025

2025 թ․ բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու ուղղությամբ․ ՊԵԿ նախագահ

2025 թվականը բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու և մեր մեծ ընտանիքի բյուջեի հետ կապն ամրապնդելու ուղղությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ նախագահը: Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ մամուլի ասուլիսին ներկայացրել է 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների հիմնական ցուցանիշները և կարևոր ձեռքբերումները։ Նա գրել է. Կոմիտեի տեսլականն է ունենալ […] ...

Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր

23:50 22.05.2025

Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր

Մայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ (Հանրապետական)։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ ...

Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

23:44 22.05.2025

Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Մայիսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Դեպքի մասին ոստիկանության […] ...

Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը

23:40 22.05.2025

Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը

Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը: Այս մասին տեսանյութ է հրապարակել առողջապահության նախարարություն: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP