16:33 12.02.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ հերթական արտագնա խորհրդակցությունն այսօր անցկացվել է Արթիկ համայնքում, որին մասնակցել են մարզպետի տեղակալներ Ալբերտ Այվազյանն ու Աննա Մարտիկյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատուները, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, վարչական ղեկավարները, համայնքապետարանի աշխատակիցները, ավագանու անդամներ, համայնքային ենթակայության կազմակերպությունների տնօրեններ։
«Արտագնա խորհրդակցությունները նպատակ ունեն համայնքային խնդիրների մասին տեղում խոսելու, տեղում քննարկելու համայնքների աշխատանքն ու ոլորտային պատասխանատուների հետ նախանշելու առաջիկա անելիքները։ Համայնքների առաջնայնությունները հաշվի առնելով գործնական քայլեր կատարելը՝ կարևոր նախապայման է։ Այս է պատճառը, որ համայնքային խորհրդակցությունները շարունակական բնույթ են կրում և այսօր Արթիկում վստահ եմ՝ կներկայացվի ինչպես արված բազմաթիվ ծրագրեր, կխոսենք նաև անելիքների մասին»,- արտագնա նիստի մեկնարկին նշել է մարզպետը։
Արթիկ համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել մարզպետին՝ համագործակցված աշխատանքի արդյունքում համայնքային մի շարք խնդիրների լուծում տալու համար։
Օրակարգային առաջին հարցն առնչվել է համայնքի կողմից սեփական եկամուտների հավաքագրմանը։ Արթիկը 2023 թվականին սեփական եկամուտները կատարել է 101,9 տոկոսով, 2024-ի առաջին ամսվա արդյունքներն էլ են գոհացուցիչ՝ 117 տոկոս։
Մուշեղ Մուրադյանը նշել է, որ գնահատելի է, երբ համայնքը ջանք ու եռանդ չի խնայում եկամուտների հավաքագրամն հարցում, ինչը նշանակում է, որ ավելի շատ միջոցներ են ուղղվելու համայնքային հոգսերի թեթևացմանը։
Արթիկում իրականացվող քաղաքաշինական ծրագրերի ընթացքի մասին զեկույցում նշվել է, որ 2023-ին մեծամասշտաբ դպրոցաշինական և մանկապարտեզների շինաշխատանքնենր են ընթացել համայնքի տարբեր բնակավայրերում՝ Արթիկում, Հոռոմում, Արևշատում, Նոր Կյանքում։
«Արթիկի բժշկական կենտրոնի» ժամանակակից չափանիշներին համապատասխանող նոր շենքի կառուցման ուղղությամբ հստակ աշխատանքներ են տարվում, նախագծանախահաշվային աշխատանքներն արված են, ծրագիրը գնահատվել է 3.3 մլրդ դրամ։ 2024թ-ի համար նախատեսվել է 1 մլրդ 20 մլն դրամ գումար։
Արթիկում բավական ծավալի աշխատանքներ են տարվել անհետաձգելի կապիտալ ծրագրերով՝ նորոգվում են թիվ 3 և թիվ 4 մանկապարտեզները, իսկ Լմբատ 1-ին ու 2-րդ թաղամասերի՝ տասնամյակներ չնորոգված դիտահորերը, նորոգվել են։
«Ես ուրախ եմ արձանագրելու, որ համայնքային այցելության ընթացքում բարձրաձայնված խնդրին շատ արագ լուծում կարողացանք տալ՝ ՀՀ կառավարության տրամադրած միջոցներով։ Ընդհանրապես, շատ եմ կարևորում պետական միջոցների նպատակային ծախսումը, աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը։ Վերահսկողության առումով համայնքներն առավել զգոն պետք է լինեն, դուք պետք է սրտացավ լինեք, քանզի համայնքներում, բնակավայրերում կառուցված ցանկացած շինություն, կառույց և նորոգված ենթակառուցվածք համայնքի համար է, ձեզ համար է, ուրեմն համատեղ աշխատանքով, բոլորիս ջանքերով պետք է անենք հնարավորը թերացումները բացառելու, եղածը` ամենասեղմ ժամկետներում շտկելու համար»,- նշել է մարզպետը։
Այնուհետև անդրադարձ է կատարվել համայնքում իրականացված սուբվենցիոն ծրագրերին, քննարկվել են 2024-ին ներկայացված հայտերը։ 2023 թվականին Արթիկում իրականացվել է 9 ծրագիր՝ 419.8 մլն դրամ արժողությամբ։ 2024-ի համար համայնքը ներկայացրել է ընդհանուր 1 մլրդ 549 մլն դրամի 7 ծրագիր՝ 59 ենթածրագրերով, գումարի 62 տոկոսը ՀՀ կառավարությունն է տրամադրելու։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերը։ Արթիկում 2023-ին 2376 շահառուի կողմից կատարվել է 4418.2 հա աշնանացան ցորենի ցանք, նրանց տրամադրվել է փոխհատուցում՝ շուրջ 339.7 մլն դրամ։ Ապահովագրական համակարգի ներդրման ծրագրով համայնքը ապահովագրել է շուրջ 1500 հա ցանքատարածք, որը մարզի առաջատար ցուցանիշներից է։
Քննարկվել են նաև Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի կողմից աշխատանքների կազմակերպման, մատուցվող ծառայությունների, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցելու նպատակով իրականացված աշխատանքներին, առողջապահական, կրթական բնագավառներում իրականացված աշխատանքների վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև ձմեռային զորակոչին և վարժական հավաքների արդյունքներին։
Խորհրդակցության ավարտին Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը՝ պարտականությունները պատշաճ կատարելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ազգաբնակչությանն աջակցություն տրամադրելու, կեցության և սննդի ապահովման գործընթացում 2023 թվականին ցուցաբերած ակտիվ մասնակցության համար, շնորհակալագրեր է հանձնել Արթիկի համայնքապետարանի մի շարք աշխատակիցների։
21:11 21.05.2025
Վարչապետը կգտնվի կարճատև արձակուրդումՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-23-ը կգտնվի կարճատև արձակուրդում: ...
21:07 21.05.2025
Ո՞վ է «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակը«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասն ամռանը լինելու է «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակը, հայտնում է Diario Sport-ը։ 28-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելը կատալոնական ակումբի մարզական տնօրեն Դեկուի երազանքն է։ Ակումբի ղեկավարները կարծում են, որ կոլումբացի ֆուտբոլիստն ունի թիմի կազմը հզորացնելու խաղային որակներ։ Դիասին ձեռք բերելու տարբերակը դիտարկել ու հաստատել է նաև ակումբի գլխավոր մարզիչ Ֆլիկը։ «Բարսելոնան» այժմ բարելավել […] ...
20:59 21.05.2025
Կամո Ցուցուլյանն ու Վյաչեսլավ Բուտկոն ներկա են գտնվել արտակարգ իրավիճակների տարբեր սցենարներով ցուցադրական վարժանքինՄայիսի 20-ին Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում անցկացվեց ուսումնավարժանք, որը՝ նվիրված էր կենտրոնի գործունեության տասնամյակին։ Այս մասին հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Ներկա էին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, Ռուս-հայկական մարդասիրական կենտրոնի խորհրդի համանախագահ Կամո Ցուցուլյանը, ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալ Վյաչեսլավ Բուտկոն, ինչպես նաև ՆԳ նախարարության ներկայացուցիչներ, […] ...
20:47 21.05.2025
Էստոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանը այցելել է մի շարք կրթական հաստատություններՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էստոնիայի Հանրապետության կրթության և հետազոտությունների նախարարության Էստոնիայի ազգային երիտասարդական խորհրդի հետ (ENL)՝ ծանոթանալու կառույցի գործունեությանը: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է երիտասարդության ոլորտում ՀՀ պետական քաղաքականությանը՝ նշելով, որ վերջերս ընդունվել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը, որը նոր ծրագրերի հնարավորություն է […] ...
20:39 21.05.2025
Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել են և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենայինՄայիսի 21-ին, ժամը 15:08-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղում՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում, քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ վերջինիս իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով […] ...
20:26 21.05.2025
Հայտնի են հոկեյի ԱԱ-ի քառորդ եզրափակչի զույգերըՇվեդիայում և Դանիայում անցկացվող տափօղակով հոկեյի տղամարդկանց աշխարհի առաջնությունում խմբային փուլի արդյունքներով հայտնի են դարձել քառորդ եզրափակչի զույգերը։ A խմբի առաջին չորս տեղերում են Կանադան, Շվեդիան, Ֆինլանդիան ու Ավստրիան, B խմբում՝ Շվեյցարիան, ԱՄՆ-ն, Չեխիան և Դանիան։ Հոկեյի ԱԱ, քառորդ եզրափակիչ․ Կանադա – Դանիա Շվեդիա – Չեխիա ԱՄՆ – Ֆինլանդիա Շվեյցարիա – Ավստրիա Բոլոր հանդիպումները տեղի […] ...