Իտալիայում ՀՀ դեսպանին հանձնվել է հեղինակավոր Բոնիֆացիոս VIII-2023 միջազգային մրցանակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+22.09 oC

Իտալիայում ՀՀ դեսպանին հանձնվել է հեղինակավոր Բոնիֆացիոս VIII-2023 միջազգային մրցանակը

22:52 12.02.2024

2024թ. փետրվարի 10-ին Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանին Բոնիֆացյան ակադեմիայի կողմից հանձնվեց հեղինակավոր Բոնիֆացիոս VIII – 2023 միջազգային մրցանակը, որը կրում է «..Խաղաղության մշակույթի համար» խորագիրը։

Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Անանի քաղաքի Պապական պալատում (քաղաքապետարանի շենքում)։ Նույն միջոցառման շրջանակներում Բոնիֆացիոս VIII մրցանակը շնորհվեց նաև նաև Սուրբ Աթոռի Մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ կարդինալ Ջանֆրանկո Ռավազիին, Նախարարների խորհրդի (վարչապետի աշխատակազմի) գլխավոր քարտուղարի տեղակալ Մարկո Վիլանիին, Իտալիայում Լեհաստանի դեսպան Աննա Մարիա Անդերսին։

Տարբեր տարիների Հռոմի պապ Բոնիֆացիո VIII –ի անունը կրող այս մրցանակը շնորհվել է տարբեր ականավոր քաղաքական, կրոնական, հասարակական գործիչների, այդ թվում Եվրոպական Խորհրդարանի նախկին նախագահներ Դավիդ Սասսոլիին, Անտոնիո Տայանիին և պարոն Եժի Բուզեկին, Կարդինալ Կոխին, Նոբելյան մրցանակակիր Ռիտա Լեվի Մոնտալչինիին, Իտալիայի վարչապետներ Ջուլիո Անդրեոտիին և Ռոմանո Պրոդիին, նախկին նախագահներ Օսկար Լուիջի Սկալֆարոյին և Կառլո Ազելիո Չամպիին, Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյին, պատգամավոր Ջանի Լետտային, Քաղաքացիական պաշտպանության գործակալության տնօրեն Գուիդո Բերտոլազոյին, տիեզերագնաց Ումբերտո Գուիդոնին, գեներալ Կլաուդիո Գրացիանոյին, ծովակալներ Գուիդո Վենտուրոնիին և Պաոլո Լա Ռոզային և այլոց։

Արարողությանը ներկա էր նաև Իտալիայի Գլխավոր զինվորական դատախազ Մաուրիցիո Բլոկը, կրոնական, քաղաքական և զինվորական բարձրաստիճան այրեր։

Մրցանակը դեսպան Համբարձումյանին հանձնեց Բոնիֆացյան ակադեմիայի ռեկտոր Սանտե Դե Անջելիսը։ Պարգևատրման արարողությանը նախորդեց Կարդինալ Ռավազիի՝ «Անհրաժեշտ հումանիզմը գիտության և նոր հաղորդակցության միջև» խորագրով դասախոսությունը, որին հաջորդեցին պարգևատրվածների ելույթները։
Դեսպան Համբարձումյանն իր ելույթում երախտիքի խոսք հայտնեց իրեն նման բարձր պարգևի արժանացնելու համար, ներկայացրեց իրավիճակը տարածաշրջանում, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մարտահրավերները, Հայաստանի հանձնառությունը խաղաղության օրակարգին և շեշտավորեց խաղաղության նշանակությունը ողջ Հարավային Կովկասի համար։

Դեսպանը նշեց, որ 2020թ. Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ոչ համարժեք դատապարտումն ու երկակի ստանդարտները դարձան աշխարհում հակամարտությունների տարածման պատճառ, ինչի ականատեսն են բոլորը։ Նա ընդգծեց, որ անպատժելիությունը խրախուսում և լեգիտիմացնում է հետագա բռնությունն ու ագրեսիան՝ էլ ավելի հեռացնելով խաղաղությունը, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղն այժմ զրկած է իր բնիկ հայ բնակչությունից, ոչնչացման վտանգվի տակ են նրա հուշարձաններն ու եկեղեցիները:

Դեսպանն իր ելույթն ավարտեց հետևյալ խոսքերով «այս մրցանակն ինձ համար զուտ անձնական ճանաչում չէ, այլ՝ այս (խաղաղության) ուղղությամբ Հայաստանի Հանրապետության հանձնառության խորհրդանիշ»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լենա Նանուշյանն ԱՀԿ վեհաժողովում խոսել է առողջապահական անհետաձգելի կարիքների և երկարաժամկետ հեռանկարում հոգեկան առողջության հետ կապված խնդիրների մասին

22:24 21.05.2025

Լենա Նանուշյանն ԱՀԿ վեհաժողովում խոսել է առողջապահական անհետաձգելի կարիքների և երկարաժամկետ հեռանկարում հոգեկան առողջության հետ կապված խնդիրների մասին

Ժնևում ընթանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 78-րդ առողջապահական համաշխարհային վեհաժողովը, որին մասնակցում է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը և ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը: Համընդհանուր առողջապահական ծածկույթի ապահովում, առողջապահական համակարգի հզորացում, պատրաստվածություն […] ...

Լավրովի այցը Երևան. ի՞նչ ուղերձներ հնչեցրեց ռուս գլխավոր դիվանագետը

22:17 21.05.2025

Լավրովի այցը Երևան. ի՞նչ ուղերձներ հնչեցրեց ռուս գլխավոր դիվանագետը

Ի՞նչ ուղերձներ հնչեցրեց Հայաստանում գտնվող Ռուսաստանի ԱԳ նախարարը և ի՞նչ ենթատեքստեր ունեն այդ հայտարարությունները. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է նախկին դիվանագետ, իրավագետ Վաներ Հարությունյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

Կոտայքի մարզի «Չայնիի» ոլորաններում բախվել են «Mercedes» ու «Chevrolet»-ն. կա 7 վիրավոր

22:08 21.05.2025

Կոտայքի մարզի «Չայնիի» ոլորաններում բախվել են «Mercedes» ու «Chevrolet»-ն. կա 7 վիրավոր

Մայիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորաններում բախվել են «Mercedes» և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի ՝օպերատիվորեն ժամանած «Աբովյան» […] ...

SHANTNEWS

22:00 21.05.2025

SHANTNEWS

Գվարդիոլան պայման է առաջարկել «Մանչեսթեր Սիթիում» մնալու համար

21:48 21.05.2025

Գվարդիոլան պայման է առաջարկել «Մանչեսթեր Սիթիում» մնալու համար

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ԱՊԼ 37-րդ տուրում «Բորնմութի» հետ խաղից հետո հայտարարել է, որ չի մնա ակումբում, եթե ֆուտբոլիստների քանակը շատ լինի կազմում: «Ես ակումբի ղեկավարությանն արդեն հայտնել եմ, որ չեմ պատրաստվում 5-6 ֆուտբոլիստի դուրս թողնել հայտացուցակից: Այլապես՝ կհեռանամ: Նվազեցրե՛ք ֆուտբոլիստների թիվը: Չեմ սիրում ֆուտբոլիստներիս թողնել տրիբունաներում», – Պեպի խոսքերն է մեջբերում ESPN-ը: ...

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:37 21.05.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Նոր Կիլիկիա թաղ. 1, 2, 3, 4, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորագյուղ թաղ. 51-354 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ամիրյան փ. 11, 13 շենքեր, Կողբացի փ. 3, […] ...

BACK_TO_TOP