20:30 26.01.2024
Հունվարի 25-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը Շիրակի պետական համալսարանում Քրեական ոստիկանություն ընդունելություն-մրցույթի շրջանակում հանդիպում-քննարկում են անցկացրել քաղաքացիների և մարզի ոստիկանների հետ։
«Փոփոխությունների տրամաբանությունն այն է, որ Քրեական ոստիկանությունում կարողանան աշխատանքի անցնել ոչ միայն փորձառու ոստիկաններ, որոնք տարիներ շարունակ իրենց ուրույն ներդրումն են ունեցել Քրեական ոստիկանության և, առհասարակ, ոստիկանության զարգացման գործում, այլ նաև քաղաքացիական անձինք, որոնք նոր շունչ կբերեն Քրեական ոստիկանություն և, իրենց գիտելիքն ու կենսափորձը համատեղելով գործող ոստիկանների կենսափորձի և գիտելիքների հետ, համատեղ ուժերով դրական արդյունքներ կգրանցեն Քրեական ոստիկանության ոլորտում»,-նշել է փոխնախարար Արփինե Սարգսյանը:
Փոխնախարարը կարևորել է ՆԳ նախարարությունում, մասնավորապես՝ ոստիկանության ոլորտի բարեփոխումների գործընթացում հասարակության բոլոր անդամների ներառականության և հասանելիության ապահովումը։
Նա նշել է, որ հանրային անվտանգության ապահովումը բոլորիս պատասխանատվության դաշտում է, մի դեպքում՝ քաղաքացիների, որոնք հետևում են օրենքներին, օրինահարգ են, մյուս դեպքում՝ իրավապահների, որոնք ծառայության բերումով են ապահովում հանրային անվտանգությունը:
Արփինե Սարգսյանն իր խոսքում անդրադարձել է նաև Քրեական ոստիկանության վերափոխման շրջանակում ընդունելության համար սահմանված մրցութային տեղերի 20 տոկոսը կին դիմորդներին հատկացնելուն՝ որպես օրինակ բերելով պարեկային կարգախմբերում կանանց ներգրավվածության և նրանց արդյունավետ ծառայության փորձը։
ՆԳ փոխնախարարը ներկայացրել է ընդունելության կարգի և սահմանված չափորոշիչների վերաբերյալ մանրամասներ՝ անդրադառնալով քաղաքացիների և ծառայողների ուսումնական գործընթացի կազմակերպման, սոցիալական երաշխիքներին վերաբերող հարցերին։
Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը ներկայացրել է նոր ձևավորվող Քրեական ոստիկանության կառուցվածքը՝ անդրադառնալով ճյուղային ուղղությունների գործունեությանը, ապագա քրեական ոստիկանների՝ հանցագործությունների բացահայտման հատուկ մտածողությանն ու կարողությունների զարգացմանը։
Նա իր խոսքում ընդգծել է, որ ընդունելության ներկա փուլը բացառիկ հնարավորություն է տալիս քաղաքացիներին՝ միանալու նոր ձևավորվող Քրեական ոստիկանությանը, քանի որ հաջորդիվ համալրումն իրականացվելու է մյուս ծառայություններից:
Հանդիպման ընթացքում քաղաքացիներին հետաքրքրող հարցերը վերաբերում էին ՆԳ նախարարության կրթահամալիր ներկայացվող փաստաթղթերին, ընդունելության-մրցույթի ստուգումներին, նաև վերապատրաստումների անցկացման, ստացած գիտելիքներն ու հմտությունները գործնականում կիրառելու հնարավորություններին։
Քրեական ոստիկանության ձևավորման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների և ընդունելություն-մրցույթի շրջանակներում քաղաքացիների ու ոստիկանների հետ հանդիպում-քննարկումներ են անցկացվում նաև հանրապետության այլ մարզերում:
Հիշեցնենք, որ Քրեական ոստիկանություն ընդունելության համար դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՆԳՆ կրթահամալիրում փետրվարի 1-ը ներառյալ։
23:33 19.05.2025
50 տարի անց «Շենգավիթի համալիր մարզաձևերի մարզադպրոց»-ի մարզադահլիճները հիմնանորոգվել ենԿառուցումից հետո՝ շուրջ 50 տարի անց, «Շենգավիթի համալիր մարզաձևերի մարզադպրոց»-ի մարզադահլիճներն առաջին անգամ հիմնանորոգվեցին, թարմացվեց գույքը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Համայնքային միջոցներով իրականացված ծրագրի շնորհիվ այսօր ավելի քան 1200 պատանի մարզիկ մարզվում է բարեկարգ, հարմարավետ և ժամանակակից պայմաններում։ Ստեղծվել է միջավայր, որտեղ սաներն ունեն զարգանալու, մեծ սպորտում առաջընթաց […] ...
23:25 19.05.2025
Աստղագետ Ավետիք Գրիգորյանը կարևորում է ՀՀ-ում նորագույն տիեզերական հետազոտությունների, ստարտափների ձևավորման համար կարողությունների ու հմտությունների ստեղծումը և զարգացումըԱստղագետ Ավետիք Գրիգորյանը «ԱՅԱՍ» տիեզերագիտական ընկերության, «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիայի համահիմնադիրն է․ իր սաների հետ նպատակ ունի դպրոցական տարիքից զարգացնել աշակերտների հետաքրքրությունները ավիացիայի, աստղագիտության, տիեզերագնացության հանդեպ։ Աստղագետը կարևորում է Հայաստանում նորագույն տիեզերական հետազոտությունների, ստարտափների ձևավորման համար կարողությունների ու հմտությունների ստեղծումը և զարգացումը: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:17 19.05.2025
Ռուսական ակումբներում խաղացող 5 ֆուտբոլիստներ են հրավիրվել Հայաստանի ազգային հավաքականՌուսական ակումբներում խաղացող 5 ֆուտբոլիստներ են հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական, հաղորդում է Metaratings.ru-ն: Ազգային հավաքականից հրավեր են ստացել Նաիր Թիկնիզյանն ու Էդգար Սևիկյանը Մոսկվայի «Լոկոմոտիվից», Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարից», Ուգոչուկվու Իվուն Կազանի «Ռուբինից» և Տիգրան Ավանեսյանը Տուլայի «Արսենալից»։ Ավանեսյանը գրեթե մեկ տարի առաջ` ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի օրոք, հրավեր էր ստացել Հայաստանի ազգային հավաքականից, բայց չէր […] ...
23:10 19.05.2025
Axios. Թրամփը խոսել է Զելենսկիի հետ Պուտինի հետ հեռախոսազրույցից առաջԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկի միջև հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսությունից առաջ տևել է մի քանի րոպե։ Այս մասին հայտնել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։ «Թրամփը զանգահարել է Զելենսկիին Պուտինի հետ զրույցից առաջ և մի քանի րոպե զրուցել նրա հետ», – գրել է նա X-ում։ ...
22:48 19.05.2025
Ադրբեջանը գրավել է Վրաստանի սուվերեն տարածքի հատվածը. Լեյբորիստական կուսակցության հայտարարությունըՆոր լարվածություն է նշմարվում Թբիլիսիի ու Բաքվի միջև հարաբերություններում: Ադրբեջանցի սահմանապահները կրկին արգելել են վրացի ուխտավորներին այցելել վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող Դավիդ Գարեջի վանական համալիր: Հիշեցնենք, որ այն վրացական եկեղեցու կարևորագույն սրբավայրերից մեկն է: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանցիները վաղուց արդեն այդ վրացական, միջնադարյան համալիրը հռչակել են աղվանական, ինչպես […] ...
22:39 19.05.2025
Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստՀայաստանի ագզայի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է Սլովակիայի առաջնության 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը։ 31-ամյա հայ ֆուտբոլիստը պարգևատրվել է հատուկ մրցանակաբաշխության ժամանակ։ Նա ստացել է նաև առաջնության գլխավոր ռմբարկուի մրցանակը։ Հայ ֆուտբոլիստը Բրատիսլավայի «Սլովանի» կազմում Սլովակիայի ավարտված առաջնությունում 30 խաղում 20 գոլ է խփել ու գլխավոր ռմբարկուի կոչումը կիսել իր […] ...